Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112807-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(6)
Այսօրվա հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք մարդուժի դերակատարությանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 12:32 Asia/Tehran

Այսօրվա հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք մարդուժի դերակատարությանը:

«Իրանն աշխարհի բնակչության մեկ տոկոսն ունենալով, ունի աշխարհի հանքային պաշարների յոթը տոկոսը: Ստորգետնյա հարուստ պաշարներ, աշխարհագրական առանձնահատուկ դիրք, ազգային մեծ շուկա, 600 միլիոն բնակչությամբ 15 հարևաններով տարածաշրջանային մեծ շուկա. ծովային երկար սահմաններ, գյուղատնտեսական ու այգեգործական բազմազան արտադրանքներով բեղմնավոր հողատարածք, սրանք բոլորը Իրանի չօգտագործված հնարավորությունների մի մասն են համարվում: Ասվում է, թե բնական ու մարդկային չօգտագործված ռեսուրսների առումով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Անշուշտ դուք հավատացյալ ու ժրաջան երիտասարդներդ կարող էք վերացնել այդ մեծ արատը: Հեռանկարի երկրորդ տասնամյակը  պետք է անցյալի ձեռքբերումների և չօգտագործված ռեսուրսների շահագործման վրա կենտրոնացած լինի, որպեսզի երկրի տնտեսությունը զարգացում արձանագրի արդյունահանման և ազգային տնտեսության ոլորտում:

«Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարի այս շաբաթվա զրույցը սկսել ենք Իրանի հարստությունների մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտարարությամբ: Նա երիտասարդ սերնդին հուշում է, որ մարդուժը պետք է օգտվելով այդ հնարավորություններից, դերակատար լինի երկրի տնտեսական բարգավաճման գործընթացում: 

Մեր օրերին գիտության և տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, մարդկային ռեսուրսները համարվում են երկրների հարստության և տնտեսական հզորության կարևոր և որոշիչ գործոններից մեկը: Մի ուժ, որը կառուցողական և պատշաճ դեր է խաղում տնտեսական գործունեության մեջ ավելացված արժեքի բարձրացման գործում, բարձրացնում է արտադրանքի որակը և ենթահող է ստեղծում ներքին և միջազգային շուկաներում մրցունակության համար:

Աշխատուժը արտադրության ամենակարևոր գործոններից է, որը ֆիզիկական գործունեության, ստեղծագործականության և մտքի առանձնահատկություններով կարող է դրական փոփոխություններ առաջացնել նյութական ռեսուրսների մեջ և ապրանքներ կամ ծառայություններ արտադրել: Արտադրական այս գործոնի կարևորությունը արտադրական այլ գործոնների համեմատ այն է, որ ի վիճակի է մեծապես փոխհատուցել այլ գործոնների ֆիզիկական և նյութական սահմանափակումներն ու թերությունները և էապես նպաստել արտադրության ավելացմանը: Ժամանակի ընթացքում և արտադրության գործընթացում տեղի ունեցած փոփոխություններով`աշխատուժի դերը պարզ աշխատուժից (բազկի ուժ և մեխանիկական աշխատանք) վերածվել է մարդկային հարստության (գիտելիք և հմտություն), ինչը արտադրության հիմնական գործոնն է համարվում:

Տնտեսական գրականության մեջ մարդկային կապիտալը օգտագործվում է որպես զուտ տնտեսական հասկացություն: Այսինքն մարդու որակը մի տեսակ կապիտալ է: Այս առանձնահատկությունները կարող են հանգեցնել ավելի մեծ արտադրողականության և արդյունքում ՝ եկամտի և բարգավաճման աճին: Այսօր աշխատուժն այլևս քանակական գործոն չէ արտադրության և զարգացման գործընթացում, և կարևոր է ուշադրություն դարձնել աշխատուժի որակի և արդյունավետության վրա, իր շահավետ հետևանքների պատճառով:

Արտադրողականության աճը, հատկապես աշխատուժի արտադրողականությունը, ազդում է տնտեսական ու սոցիալական բոլոր աշխատանքների վրա: Ինչպես արդյունաբերության ոլորտում աշխատուժի արտադրողականության բարձրացումը, որն ազդում է արտադրական կարողությունների, արտադրանքի որակի, ծախսերի ու գների իջեցման և ներդրումների արդյունքում գոյացած եկամտի վրա:

Աշխատուժի արդյունավետության բարձրացումը պահանջում է գործոններ, որոնցից մեկը կրթությունն է: Դա հնարավոր է ակադեմիական ու գիտական կենտրոններում ճիշտ ուսուցման և հետազոտական գործողությունների միջոցով: Լավ պատրաստված աշխատուժ ունեցող երկիրն, իրականում օժտված է տնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական և կարևոր տարրերից մեկով:

Իրանի բնակչությունը կազմում է ավելի քան 80 միլիոն: Աշխատուժի առումով, երկրում կա 55 միլիոն մարդ 15-ից 65 տարեկան: Երիտասարդության և ոլորտում աշխատանքի առումով 33 միլիոն մարդ 15-ից 40 տարեկան է: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր ձեռքբերումներից մեկը երկրի կրթական և գիտական կենտրոններին ուշադրություն դարձնելն է եղել: Այսօր երկրում գործում է ավելի քան 2600 գիտական և հետազոտական կենտրոն, և երկրի ներսում ավելի քան 15 միլիոն մարդ սովորում է համալսարաններում և գիտական ինստիտուտներում՝ ճարտարագիտության, բժշկության, հումանիտար և արվեստի բնագավառներում: Ճարտարագիտության ոլորտում մասնագետների առումով աշխարհում առաջին երկրներից մեկն է: 

Ուսման կողքին, վերապատրաստումը աշխատուժի որակի բարելավման ևս մեկ գործոն է: Մասնագիտական հմտությունների ուսուցանումը, տեխնոլոգիայի և արվեստի համադրություն է և չափազանց կարևոր դեր ունի շուկայի համար գործունյա աշխատուժ ապահովելու գործում: Այս ուսուցանումները աշխատակիցներին թույլ են տալիս կատարելագործել իրենց հմտությունները: Այդ իսկ պատճառով, տեսնում ենք, որ բոլոր արդյունաբերական հասարակություններում կրթական ներդրումների հիմնական գերակայություններից մեկը մասնագիտական հմտությունների ուսուցանման զարգացումն ու ընդլայնումն է: Մասնագիտական հմտությունների ուսուցանման դերը սոցիալական և մշակութային փոփոխությունների մեջ կարևորվում է մի շարք պատճառներով, ինչպիսիք են՝ գործազրկության կրճատումը, սոցիալական խնդիրների նվազումը, ավելի լավ ապրելու կարողություն ունենալը, հոգեկան առողջության բարձրացումը, ապրելու հույսի մեծանալը, աշխատանքի և կարիերայի զարգացումը, սոցիալական և մարդկային փոխհարաբերությունների բարելավումը, սոցիալական արժեքների ու նորմերի փոխանցումը և անհատների սոցիալականացումը:

Անցյալում հմտություններ ձեռք բերելը Իրանի տնտեսական աշխատանքների հիմքն էր հանդիսանում: Այնպես որ մարդիկ վաղ տարիքից ձեռք էին բերում հմտություններ ապագայում իրենց աշխատանքային կարիերայում խնդիրներ չունենալու համար: Աշխատանքը սերնդից-սերունդ է փոխացվում: Վերջին տասնամյակների ընթացքում, երկրի կրթական համակարգի նպատակներից մեկն է եղել՝ ապահովել պայմաններ, որոնցով վերապատրաստված ուժերը կարող են ունենալ հիմնական հմտություններ ու կարողություններ վաղվա արդյունաբերության աշխարհի և աշխատաշուկայի կարիքներին ու պայմաններին համապատասխան: Մասնագիտական հմտությունների ուսուցանման ոլորտում ներդրումներ կատարելը` գործունյա աշխատուժ ստեղծելու և ազգային հաջողության հասնելու միջոց է:

Իրանի տեխնիկական և մասնագիտական կրթության կազմակերպություն

Իրանում այդ աշխատանքն իրականացնում է տեխնիկական և մասնագիտական կրթության կազմակերպությունը, որը տարեկան 1.5 միլիոն մարդու ծառայություններ է մատուցում: Կազմակերպությունն ունի ավելի քան 550 վերապատրաստման կենտրոն, 21000 դասախոս, ավելի քան 11700 մասնավոր ուսումնարաններ: Այս դասընթացներին մասնակցում են հասարակության տարբեր խավերի անդամներ: 28 համալսարանական շրջանակներում ստեղծվել են ուսանողների և շրջանավարտների վարպետության կառավարման և կարիերայի մասին խորհրդատվության կենտրոններ: Կազմակերպության կողմից վերապատրաստվող մյուս խմբերը գյուղերի և քոչվոր ցեղերի բնակիչներն են: Գյուղատնտեսության ոլորտում դասընթացներն անցկացվում են Գյուղատնտեսական ջիհադի նախարարության, Գյուղատնտեսական ճարտարագիտության կազմակերպության և շարժական ուսուցման կենտրոնների համագործակցությամբ:

Վերապատրաստված աշխատուժ դաստիարակելու ալիքը երկրի զորանոցներում «հմուտ զինվոր» հետաքրքիր պլանի իրագործման է հանգեցրել: Զինվորների գլխավոր պարտականությունն է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ապահովել անվտանգությունը: Այդ սրբազան նպատակի կողքին, Իրանի ԶՈՒ շտաբը փորձում է զինվորներին վերապատրաստել որևէ մասնագիտության մեջ, որպեսզի դերակատար լինեն ԻԻՀ մեծարգո առաջնորդի կողմից հռչակված «արտադրության բարգավաճումը» կարգախոսն իրականացնելու գործում: