Հեղափոխության երկրորդ քայլը (21)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Երիտասարդ մտավորականերն ու ակտիվիստները պետք է պատասխանատվություն կրեն քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային ոլորտներում, ինչպես նաև կրոնի, բարոյականության և արդարության ոլորտներում:
Նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձերից, կիրառեն հեղափոխական ոգին և ջիհադական պրակտիկան և Իրանը դարձնեն առաջադեմ իսլամական համակարգի կատարյալ մոդելը»:
Իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով Այաթոլլահ Ալի Խամենեիի հրապարակած Հեղափոխության երկրորդ քայլը ուղերձի հասցեատերը երիտասարդությունն է:
Այաթոլլահ Ալի Խամենեիին միշտ վստահում և հույսեր է կապում երիտասարդության հետ՝ որպես երկրի ապագան կերտողները և հեղափոխության կողմնակիցները :
Այաթոլլահ Ալի Խամենեիի հրապարակած ուղերձում ասված է.«Իսլամական հանրապետության կյանքի նոր էջի սկզբում ես կցանկանայի խոսել երիտասարդ սերնդի հետ, որոնք այժմ մուտք են գործում գործնական և ջիհադական դաշտ, մեծ իսլամական Իրան կերտելու համար»:
Երիտասարդները յուրաքանչյուր հասարակության եռանդուն, տաղանդավոր և ընդունակ ուժն են և կերտում են երկրի ապագան: Այդ պատճառով հեռատես կառավարությունները ներդրում են կատարում տարբեր ոլորտներում երիտասարդների կարողությունների մեծացման համար: Իմանալով երիտասարդության դերը երկրի զարգացման գործում` Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը միշտ խրախուսել է իշխանություններին օգտագործել երիտասարդների հսկայական կարողությունները: Հատկապես, հեղափոխության սկզբից ի վեր, իրանցի երիտասարդները ցույց են տվել, որ երբ վստահվել է նրանց, կարողացել են լավագույն ձևով կատարել հանձնառությունները: Հեղափոխության գերագույն առաջնորդն ասում է. «Երկրի ողջ ժողովուրդը առաքելություն ունի պահպանել իր հեղափոխությունը, և դա բոլորիս պարտքն է, սակայն երիտասարդները հեղափոխության շարժիչ ուժն են»:
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Ալի Խամենեին երիտասարդությանը անվանել է հեղափոխության հույսերը և վիճակագրական տվյալներ է տրամադրել դրանց հսկայական կարողությունների մասին. «Երկրի ամենակարևոր կարողությունը խորը և իրական կրոնական հիմքներով՝ տաղանդավոր և արդյունավետ մարդկային ռեսուրսն է»: 15-ից 40 տարեկան 36 միլիոն բնակչություն, բարձրագույն կրթություն ունեցող գրեթե 14 միլիոն մարդ, աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը գիտության և ճարտարագիտության ոլորտում, հեղափոխական ոգով երիտասարդություն, որոնք պատրաստ են ջիհադական ոգով շենացնել երկիրը և մեծ թվով գիտնական երիտասարդներ, որոնք զբաղվում են գիտական, մշակութային, արդյունաբերական և այլ ստեղծագործական աշխատանքներով: Սա երկրի մեծ հարստությունն է, որի հետ հնարավոր չէ համեմատել որևէ նյութական ռեսուրս»:
Բանաձևում, չնայած նշվում է Իրանի հսկայական նյութական կարողությունների և ռազմավարական կարողությունների մասին, սակայն, մասնագետ և ջանասեր երիտասարդությունը, համարվում է երկրի հիմնական կապիտալը: Նյութական ռեսուրսների պատշաճ և արդյունավետ օգտագործմանը հնարավոր է հասնել այն ժամանակ, երբ այն կառավարում է արդյունավետ ու շրջահայաց մարդկային ուժ:
Իրանում իսլամական հեղափոխությունից հետո մարդկանց և հատկապես երիտասարդության շրջանում տեղի ունեցավ հոգևոր և կրոնական մեծ փոփոխություն, և դա զարմանալի ազդեցություն ունեցավ հասարակության վրա:
Գերագույն առաջնորդն ասել է.«Իսլամական Հանրապետությունում կրոնական և բարոյական մոտեցումը գրավեց երիտասարդության սրտերը և մթնոլորտը վերափոխվեց կրոնի և բարոյականության օգտին: Բարդ իրավիճակներում, ներառյալ սրբազան պաշտպանության դաշտում երիտասարդության անձնազոհությունը, ուղեկցվում էր աղոթքով և եղբայրության ու միասնության ոգով»:
Հայրենիքը և հեղափոխությունը պաշտպանելու համար իրանցի մուսուլման երիտասարդության զոհաբերություններն ամենագեղեցիկ վկայությունն են նրանց կարողություների, քաջության և զոհաբերության մասին: Սադամի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմից առաջ, Իմամ Խոմեյնին հրամայել էր ձևավորել «Բասիջ»-ի կազմակերպությունը, որի մեծ մասը երիտասարդներ են: Այս քաջ երիտասարդները պատերազմի ծանրությունը վերցրեցին իրենց ուսերին և քաջաբար կռվեցին ծանր պայմաններում և անհավասար մարտերում: Նրանք նահատակվելով պաշտպանեցին իրենց երկիրը և հեղափոխությունը: Պատերազմն ավարտվելուց հետո, անկեղծ և ջանասեր երիտասարդ ուժերը սկսեցին աշխատել երկիրը կառուցելու և զարգացնելու ուղղությամբ:
Գերագույն առաջնորդն ասել է.«Բասիջը ձևավորելով Իմամ Խոմեյնին, երիտասարդությանը հանձնեց հեղափոխության ճակատագիրը»: Երբ յուրաքանչյուր երիտասարդ դառնում է միջահասակ, այս հանձնառությունը փոխանցում է երիտասարդ սերնդին, և այս սերնդափոխությունը շարունակվում է»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդն, Հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում ընդգծել է «Այսօրվա երիտասարդությունը պետք է տեղյակ լինի անցյալի հեղափոխական փորձի մասին, հետագայում այն օգտագործելու համար: Այաթոլլահ Խամենին ավելացրել է.«Անցած ճանապարհը պարզապես Իսլամական հանրապետության բարձր ձգտումներին ուղղված հպարտ ուղու մի մասն է: Այս ճանապարհի շարունակությունը, որն մեծ հավանակաությամբ այնքան էլ դժվար չէ, ինչպես նախկինում էր, պետք է ընթանա երիտասարդության ջանասիրությամբ, արագությամբ և նախաձեռնությամբ»:
Իսլամական հեղափոխության առաջնորդն Իրանի ժողովրդի մեծ շարժումը շարունակելու հանձնառությունը հանձնում է երիտասարդության: Իհարկե, Իսլամական հեղափոխության առաջնորդն նշում է, որ հեղափոխական և սրտցավ մարդիկ, ովքեր անցյալում կրել են հեղափոխության բեռը, այժմ պետք է իրենց փորձը կիսեն ներկա սերնդի հետ, որպեսզի հեղափոխությունն ավելի մեծ արագությամբ և առանց սխալներով շարունակի իր ճանապարհը:
Սակայն, ստեղծագործ, քաջ, հզոր, արդարատենչ ու իդեալիստ երիտասարդները, չեն կարող լավ օգտագործել իրենց կարողությունները, քանի դեռ չունեն մոտիվացիա և հույս ավելի լավ ապագա կառուցելու համար: Երկրի և հեղափոխության թշնամիները, օգտագործելով կեղծ ԶԼՄ-ների քարոզչությունը, փորձում են երիտասարդ իրանցիներից խլել հույսի ոգին և նրանց զբաղեցնել անկարևոր հարցերով:
Այաթոլլահ Խամենեին տեղյակ լինելով երիտասարդության հուսահատության և հուսալքության ապակառուցողական դերի մասին, միշտ նրանց և ժողովրդին հուսադրում է պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ:
Այաթոլլահ Խամենեին Հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում նշել է.«Իմ առաջին առաջարկությունը հուսադրությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունն է: Առանց այս բանալու ոչ մի քայլ չի կարելի կատարել: Ասածս անկեղծ հույս է՝ հիմնված օբյեկտիվ իրողությունների վրա:
Նա ասում է.«Երիտասարդները պետք է լինեն քարոզչական շրջափակումը փշրելու առաջատարները: Նրանք պետք է մեծացնեն ապագայի հանդեպ հույսը իրենց և ժողովրդի մեջ: խուսափեն վախից և հուսահատվելուց, սա նրանց առաջին և ամենահիմնական ջիհադն է»:
Արևմտյան ԶԼՄ-ները խթանելով կեղծ և վնասակար արևմտյան զվարճանքներն ու կենցաղը՝ փորձում են իրանցի երիտասարդությանը հեռու պահելով իսլամական հոգևոր արժեքներից ու մշակույթից, նրանց հուսահատեցնել երկրի ապագան կերտելու մղումից:
Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև նախազգուշացրել է այդ վտանգի մասին և նշել.«ԶԼՄ-ների առաջադեմ գործիքները հակակրոնական և հակաբարոյական կենտրոններին տալիս են շատ վտանգավոր հնարավորություն և հիմա մենք տեսնում ենք այս գործիքներն օգտագործող թշնամու գրոհն ընդդեմ երիտասարդների և պատանիների»:
Հեղափոխության երկրորդ քայլը ուղղված է երիտասարդությանը և հորդորում է նրանց պատասխանատվությունը Իրանը՝ բարեկեցիկ և առաջադեմ երկիր դարձնելու հարցում:
Այաթոլլահ Խամենեին կոչ է արել երիտասարդներին, որ ներգրավվեն ջիհադական գործունեությամբ տարբեր ոլորտներում:
Իսլամական հեղափոխության առաջնորդն ասում է.«Երկրում դրվել է գիտական հեղափոխության հիմնաքարը և այն տվել է այնպիսի նահատակներ, ինչպիսիք են միջուկային գիտնական նահատակները: Ոտքի կանգնեք և հաղթեք չարագործ և վրեժխնդիր թշնամուն, ով ծայրաստիճան վախենում է ձեր գիտական ջիհադից»:
Այաթոլլահ Խոմենիին նշում է, որ ջանքեր գործադրեք ակտիվացնելու տնտեսական զարգացման գործընթացը, մասնավորապես ՝ խթանելու տնտեսական և սոցիալական արդարությունը:
Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.«Երիտասարդներին, ում ձեռքում է ապագան, ես պետք է ասեմ, որ մեծ տարածություն կա, արդարության զարգացման ուղղությամբ մինչ այժմ կատարվածի և այն ինչի միջև ,որ պիտի կատարված լիներ »:
«Իսլամական հանրապետությունում պաշտոնյաները պետք է փորձեն վերացնել զրկանքները և ծայրաստիճան վախենան խորը դասակարգային բաժանումներից».ասել է Այաթոլլահ Խամենին:
Այաթոլլահ Ալի Խամենեին կարծում է, որ Իրանի հավատացյալ, հեղափոխական և եռանդուն երիտասարդությունը կկարողանա երկրի և հեղափոխության պայծառ և հպարտ ապագան կերտելու հանձնառությունը ընդունել:Նա դիմելով նրանց ասում է, որ երիտասարդ մտավորականերն ու ակտիվիստները պետք է պատասխանատվություն կրեն քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային ոլորտներում, ինչպես նաև կրոնի, բարոյականության և արդարության ոլորտներում: Նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձերից, կիրառեն հեղափոխական ոգին և ջիհադական պրակտիկան և Իրանը դարձնեն առաջադեմ իսլամական համակարգի կատարյալ մոդելը: