Հեղափոխության երկրորդ քայլը (21)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112907-Հեղափոխության_երկրորդ_քայլը_(21)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Երիտասարդ մտավորականերն ու ակտիվիստները պետք է պատասխանատվություն կրեն քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային ոլորտներում, ինչպես նաև կրոնի, բարոյականության և արդարության ոլորտներում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 11:01 Asia/Tehran
  • Հեղափոխության երկրորդ քայլը (21)

Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Երիտասարդ մտավորականերն ու ակտիվիստները պետք է պատասխանատվություն կրեն քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային ոլորտներում, ինչպես նաև կրոնի, բարոյականության և արդարության ոլորտներում:

Նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձերից, կիրառեն հեղափոխական ոգին և ջիհադական պրակտիկան և Իրանը դարձնեն առաջադեմ իսլամական համակարգի կատարյալ մոդելը»:

Իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով Այաթոլլահ Ալի Խամենեիի հրապարակած   Հեղափոխության երկրորդ քայլը ուղերձի հասցեատերը երիտասարդությունն է: 

Այաթոլլահ Ալի Խամենեիին միշտ վստահում  և հույսեր է կապում  երիտասարդության հետ՝ որպես երկրի ապագան կերտողները և հեղափոխության կողմնակիցները :

Այաթոլլահ Ալի Խամենեիի հրապարակած  ուղերձում ասված է.«Իսլամական հանրապետության կյանքի նոր էջի սկզբում ես կցանկանայի խոսել երիտասարդ սերնդի հետ, որոնք  այժմ մուտք են գործում գործնական և ջիհադական դաշտ, մեծ իսլամական Իրան կերտելու համար»:

Երիտասարդները  յուրաքանչյուր հասարակության եռանդուն, տաղանդավոր և ընդունակ ուժն են  և կերտում  են երկրի ապագան: Այդ պատճառով հեռատես կառավարությունները ներդրում են կատարում տարբեր ոլորտներում երիտասարդների կարողությունների մեծացման համար: Իմանալով երիտասարդության դերը երկրի զարգացման գործում` Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը միշտ խրախուսել է իշխանություններին օգտագործել երիտասարդների հսկայական կարողությունները: Հատկապես, հեղափոխության սկզբից ի վեր, իրանցի երիտասարդները ցույց են տվել, որ երբ վստահվել է նրանց, կարողացել են լավագույն ձևով կատարել հանձնառությունները: Հեղափոխության գերագույն առաջնորդն ասում է. «Երկրի ողջ ժողովուրդը առաքելություն ունի  պահպանել իր հեղափոխությունը, և դա բոլորիս պարտքն է, սակայն երիտասարդները  հեղափոխության  շարժիչ ուժն են»:

Այաթոլլահ Ալի Խամենեին հանդիպումը ուսանողների հետ

Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Ալի Խամենեին երիտասարդությանը անվանել է հեղափոխության հույսերը և վիճակագրական տվյալներ է տրամադրել դրանց հսկայական կարողությունների մասին. «Երկրի ամենակարևոր կարողությունը խորը և իրական կրոնական հիմքներով՝ տաղանդավոր և արդյունավետ մարդկային ռեսուրսն է»: 15-ից 40 տարեկան 36 միլիոն բնակչություն, բարձրագույն կրթություն ունեցող գրեթե 14 միլիոն մարդ, աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը  գիտության և ճարտարագիտության ոլորտում, հեղափոխական ոգով երիտասարդություն, որոնք  պատրաստ են ջիհադական ոգով շենացնել  երկիրը և մեծ թվով  գիտնական երիտասարդներ, որոնք զբաղվում են գիտական, մշակութային, արդյունաբերական և այլ ստեղծագործական աշխատանքներով: Սա երկրի մեծ հարստությունն է, որի հետ հնարավոր չէ համեմատել որևէ  նյութական ռեսուրս»:

Բանաձևում, չնայած  նշվում է Իրանի հսկայական նյութական կարողությունների և ռազմավարական կարողությունների մասին, սակայն, մասնագետ և ջանասեր երիտասարդությունը, համարվում է երկրի հիմնական կապիտալը: Նյութական ռեսուրսների պատշաճ և արդյունավետ օգտագործմանը հնարավոր է հասնել այն ժամանակ, երբ այն կառավարում է արդյունավետ ու  շրջահայաց  մարդկային ուժ:

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո մարդկանց և հատկապես երիտասարդության շրջանում տեղի ունեցավ  հոգևոր և կրոնական մեծ փոփոխություն, և դա զարմանալի ազդեցություն ունեցավ հասարակության վրա:

Գերագույն առաջնորդն ասել է.«Իսլամական Հանրապետությունում կրոնական և բարոյական մոտեցումը գրավեց երիտասարդության սրտերը և մթնոլորտը վերափոխվեց կրոնի և բարոյականության օգտին:  Բարդ  իրավիճակներում, ներառյալ սրբազան պաշտպանության դաշտում երիտասարդության անձնազոհությունը, ուղեկցվում էր աղոթքով և եղբայրության ու միասնության ոգով»:

Հայրենիքը և հեղափոխությունը պաշտպանելու համար իրանցի մուսուլման երիտասարդության զոհաբերություններն ամենագեղեցիկ վկայությունն են նրանց կարողություների, քաջության և զոհաբերության մասին: Սադամի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմից առաջ, Իմամ Խոմեյնին հրամայել էր  ձևավորել «Բասիջ»-ի կազմակերպությունը, որի մեծ մասը երիտասարդներ են: Այս  քաջ երիտասարդները պատերազմի ծանրությունը վերցրեցին իրենց ուսերին և քաջաբար կռվեցին ծանր պայմաններում և անհավասար մարտերում: Նրանք նահատակվելով պաշտպանեցին իրենց երկիրը և հեղափոխությունը: Պատերազմն ավարտվելուց հետո,  անկեղծ և ջանասեր երիտասարդ ուժերը սկսեցին աշխատել երկիրը կառուցելու և զարգացնելու ուղղությամբ:

Գերագույն առաջնորդն ասել է.«Բասիջը ձևավորելով Իմամ Խոմեյնին,  երիտասարդությանը հանձնեց հեղափոխության ճակատագիրը»: Երբ յուրաքանչյուր երիտասարդ դառնում է միջահասակ, այս հանձնառությունը փոխանցում է երիտասարդ սերնդին, և այս սերնդափոխությունը  շարունակվում է»:

Երիտասարդ բասիջի ուժերի դերը պարտադրյալ պատերազմում

Հեղափոխության մեծարգո առաջնորդն, Հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում ընդգծել է «Այսօրվա երիտասարդությունը պետք է տեղյակ լինի անցյալի հեղափոխական փորձի մասին, հետագայում  այն օգտագործելու համար: Այաթոլլահ Խամենին ավելացրել է.«Անցած ճանապարհը պարզապես Իսլամական հանրապետության բարձր ձգտումներին ուղղված հպարտ ուղու մի մասն է: Այս ճանապարհի շարունակությունը, որն  մեծ հավանակաությամբ այնքան էլ դժվար չէ, ինչպես նախկինում էր, պետք է ընթանա երիտասարդության ջանասիրությամբ, արագությամբ և նախաձեռնությամբ»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն Իրանի ժողովրդի մեծ շարժումը շարունակելու հանձնառությունը հանձնում է երիտասարդության: Իհարկե, Իսլամական հեղափոխության առաջնորդն նշում է, որ հեղափոխական և սրտցավ մարդիկ, ովքեր անցյալում կրել են հեղափոխության բեռը, այժմ պետք է իրենց փորձը կիսեն ներկա սերնդի հետ, որպեսզի հեղափոխությունն ավելի մեծ արագությամբ և առանց  սխալներով շարունակի իր ճանապարհը: 

Սակայն, ստեղծագործ, քաջ, հզոր, արդարատենչ ու իդեալիստ երիտասարդները, չեն կարող լավ օգտագործել իրենց կարողությունները, քանի դեռ չունեն մոտիվացիա և հույս  ավելի լավ ապագա կառուցելու համար: Երկրի և հեղափոխության թշնամիները, օգտագործելով կեղծ  ԶԼՄ-ների քարոզչությունը, փորձում են երիտասարդ իրանցիներից խլել հույսի ոգին և  նրանց զբաղեցնել անկարևոր հարցերով:

Այաթոլլահ Խամենեին  տեղյակ լինելով երիտասարդության հուսահատության և հուսալքության ապակառուցողական դերի մասին, միշտ նրանց և ժողովրդին հուսադրում   է պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ:

Այաթոլլահ Խամենեին Հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում նշել է.«Իմ առաջին առաջարկությունը հուսադրությունն ու  ապագայի հանդեպ լավատեսությունն է: Առանց այս բանալու ոչ մի քայլ չի կարելի կատարել: Ասածս անկեղծ հույս է՝ հիմնված օբյեկտիվ իրողությունների վրա:

Նա ասում է.«Երիտասարդները պետք է լինեն քարոզչական շրջափակումը փշրելու առաջատարները: Նրանք պետք է մեծացնեն ապագայի հանդեպ հույսը իրենց և ժողովրդի մեջ: խուսափեն վախից և հուսահատվելուց,  սա նրանց առաջին և ամենահիմնական ջիհադն է»:

Արևմտյան ԶԼՄ-ները խթանելով կեղծ և վնասակար արևմտյան զվարճանքներն ու կենցաղը՝ փորձում են իրանցի երիտասարդությանը  հեռու պահելով  իսլամական հոգևոր արժեքներից ու մշակույթից, նրանց հուսահատեցնել երկրի ապագան կերտելու մղումից:

Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև նախազգուշացրել է այդ վտանգի մասին և նշել.«ԶԼՄ-ների առաջադեմ գործիքները հակակրոնական և հակաբարոյական կենտրոններին տալիս են շատ վտանգավոր հնարավորություն և հիմա մենք տեսնում ենք այս գործիքներն օգտագործող թշնամու  գրոհն ընդդեմ երիտասարդների և պատանիների»:

Երիտասարդությունը ՝ Իրանի գիտական առաջընթացի առաջատարները

 

Հեղափոխության երկրորդ քայլը ուղղված է երիտասարդությանը և հորդորում է նրանց պատասխանատվությունը Իրանը՝ բարեկեցիկ և առաջադեմ երկիր դարձնելու հարցում:

Այաթոլլահ Խամենեին կոչ է արել երիտասարդներին, որ ներգրավվեն ջիհադական գործունեությամբ տարբեր ոլորտներում:

Իսլամական հեղափոխության առաջնորդն ասում է.«Երկրում դրվել է գիտական հեղափոխության հիմնաքարը և այն տվել է այնպիսի նահատակներ, ինչպիսիք են միջուկային գիտնական նահատակները: Ոտքի կանգնեք և հաղթեք չարագործ և վրեժխնդիր թշնամուն, ով ծայրաստիճան վախենում է ձեր գիտական ջիհադից»:

Այաթոլլահ Խոմենիին նշում է, որ ջանքեր գործադրեք  ակտիվացնելու տնտեսական զարգացման գործընթացը, մասնավորապես ՝ խթանելու տնտեսական և սոցիալական արդարությունը:

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.«Երիտասարդներին, ում  ձեռքում է ապագան, ես պետք է ասեմ, որ մեծ   տարածություն կա, արդարության զարգացման  ուղղությամբ  մինչ այժմ կատարվածի և այն ինչի միջև ,որ պիտի  կատարված լիներ »:

«Իսլամական հանրապետությունում պաշտոնյաները պետք է փորձեն վերացնել  զրկանքները և  ծայրաստիճան վախենան խորը դասակարգային բաժանումներից».ասել է Այաթոլլահ Խամենին:

Այաթոլլահ Ալի Խամենեին կարծում է, որ Իրանի հավատացյալ, հեղափոխական և եռանդուն երիտասարդությունը կկարողանա երկրի և հեղափոխության պայծառ և հպարտ ապագան կերտելու հանձնառությունը ընդունել:Նա դիմելով նրանց ասում է, որ երիտասարդ մտավորականերն ու ակտիվիստները պետք է պատասխանատվություն կրեն քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային ոլորտներում, ինչպես նաև կրոնի, բարոյականության և արդարության ոլորտներում: Նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձերից, կիրառեն հեղափոխական ոգին և ջիհադական պրակտիկան և Իրանը դարձնեն առաջադեմ իսլամական համակարգի կատարյալ մոդելը: