Իրանցի գետահետազոտողն ամերիկյան բանտում. Մարդու իրավունքների խախտումը՝ պատժամիջոցի քողի տակ
ԱՄՆ պետդեպարտամենտը, մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցներում, անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, Իրանին ու մի շարք այլ երկրների, բազմիցս մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Այս շրջանակներում, ԱՄՆ պետդեմարտամենտը հանրային քննարկումների արդյունքում, քաղաքական ազդեցության ու խաբեության շնորհիվ, այդ երկրների դեմ ուղղված բանաձևեր է ընդունել:
Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում բազմաթիվ անմեղ անձինք, ծանր հանցագործություններ գործելու կեղծ մեղադրանքներով, պահվում են բանտերում և միջազգային լրատվամիջոցներում նրանց մասին որևէ բառ չի ասվում:
ԱՄՆ-ի իրականացրած հակամարդկային քայլերից է իրանցի նշանավոր պրոֆեսոր, դոկտոր Մասուդ Սուլեյմանիի ձերբակալությունը:
Իսկ ո՞րն էր նրան ձերբակալելու ԱՄՆ-ի շարժառիթը:
2018թ հոկտեմբերի 21-ին, հեմատոլոգիայի և վերականգնողական ոլորտի բժշկական գիտությունների դոկտոր և միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Մասուդ Սուլեյմանին, Չիկագոյի օդանավակայանում ձերբակալվեց այն պայմաններում, երբ այդ երկրիր էր մուտք գործել օրինական մուտքի արտոնագրով:
Եվ արդեն համարյա մեկ տարի, դոկտոր Սուլեյմանին գտնվում է Ատլանտայի բանտի մեկուսարանում, վտանգավոր հանցագործների կողքին: Նրան այնտեղ պահում են առանց դատական լսումների և առանց դատարանի վճիռ:
Եվ չնայած Սուլեյմանիին ձրկաբակալելու պատճառի կամ նրա գործով դատական լսումների մասին որևէ ինֆորմացիա ստանալու Իրանի պաշտոնյաների, գիտնականի ընտանիքի ու փաստաբանի ջանքերին, ԱՄՆ-ի պաշտոնաներն այս կապակցությամբ որևէ հստակ պատախսան չեն տվել: Նրանք պարզապես հայտարարել են, որ դոկտոր Սուլեյմանին նպատակ է ունեցել շրջանցել հակաիրանական պատժամիջոցները:
Ասոշիեյթեդ պրես լրատվական գործակալությունն անդրադառնալով ականավոր գիտնականի ձրբակալությանը, գրել է. «Նա նպատակ ուներ Մինեսոտայի հայտնի Մայո կլինիկայում ավարտին հասցնել ուղեղի կաթված տարած հիվանդների վերաբերյալ իր հետազոտության վերջին փուլը: Սակայն ԱՄՆ ոտք դնելուց անմիջապես հետո, ձերբակալվել է ՀԴԲ-ի գործակալների կողմից՝ հակաիրանական պատժամիջոցները խախտելու և Իրան կենսաբանական նյութեր արտահանելու փորձ կատարելու մեղադրանքով»:
Դոկտոր Մասուդ Սուլեյմանին՝ Թեհրանի համալսարանի պրոֆեսորը և ցողունային բջիջների ոլորտի առաջատար հետազոտողն, աշխարհի առաջատար գիտնականներից է և Ցողունային բջիջների եվրոպական ասոցիացիայի անդամ:
Թարբիաթ Մոդարեսի համալսարանի հետազոտությունների և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Յաղուբ Ֆաթոլլահին, այս կապակցությամբ ասում է. « Պրոֆեսոր Մասուդ Սուլեյմանին երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրություններ է կատարում հեմատոլոգիայի և ցողունային բջիջների ոլորտում: Նա անցյալ տարի ԱՄՆ էր հրավիրվել Մայո կլինիկայի՝ աշխարհի ամենահեղինակավոր բժշկական կենտրոններից և համալսարաններից մեկի կողմից՝ հետազոտություն անցկացնելու նպատակով, սակայն ժամանումից անմիջապես հետո, ձերբակալվել էր հենց օդանավակայանում: Ու չնայած համալսարանի ներկայացրած հետազոտությունների վերաբերյալ գիտական բոլոր փաստաթղթերին, նա շարունակում է մնալ կալանավորված: Ամերիկացի պաշտոնյաները դոկտոր Սուլեյմանիի ձերբակալության պատճառների մասին որևէ պաշտոնական զեկույց չեն հրապարակել և սահմանափակվել են միայն հայտարարելով, որ նա ձերբակալվել է հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու նպատակ ունենալու պատճառով»:
Scopus կայքի տվյալներով, Սուլեյմանին հեղինակել է 12 գիրք և 580 հոդված, որոնց մի մասը հրատարակվել և վկայակոչվել է միջազգային մակարդակով: 2015-ին նա ճանաչվեց որպես աշխարհի 100 լավագույն գիտնականներից մեկը:
Սուլեյմանին բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել ցողունային բբջիջների, ոսկրածուծի ուսումանսիրության ոլորտներում, և տարբեր ծրագրերում համագործակցության շրջանակներում, բազմիցս այցելել է ԱՄՆ:
Թարբիաթ Մոդարեսի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Թաղի Ահմադին ասում է. «Միջազգային օրենքների համաձայն, ամերիկացիներն իրավունք չունեն ձերբակալել իրանցի գիտնականին՝ արտոնված դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մասին մեղադրանքը կեղծ է, քանի որ ամերիկացի պաշտոնյաները փորձում են դրա միջոցով հետաձգել դոկտոր Սուլեյմանիի կալանավորման ու նրա դատավարության ժամկետը»:
Դոկտոր Սուլեյմանիի փաստաբանն այս կապակցությամբ ասում է. «Աճի հորմոնը արգելված չէ ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Իրանում: Այն օգտագործվում է բացառապես բժշկական հետազոտությունների համար և ներառված չէ պատժամիջոցների ցանկում»: Նա համոզված է, որ այս մեղադրանքի հետևում կան քաղաաքկան նպատակներ:
Մասուդ Սուլեյմանին սակայն միակ անձը չէ, ով ձերբակալվել է վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից՝ հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու պատրվակով: Նեգար Ղոդսիքանին նույնպես անհիմն կերպով ձերբակալվել ու դատապարտվել է ազատազրկման:
Իրանի այս քաղաքացին նույնպես դատական պատասխանատվության ենթարկվեց ԱՄՆ-ի դատարանի կողմից՝ այդ երկրի սահմանած պատժամիջոցները խախտելու մեղադրանքով ու մի քանի տարի անցկացրեց բանտում:
Ղոդսեքանին, ով բնակվում էր Ավստրալիայի Ադելադիդ քաղաքում, 2017թ ԱՄՆ Մինեսոտայի դատարանի կողմից, հակաիրանական պատժամիջոցները խախտելու մեղադրանքով, դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Սակայն երկու տարի անց, դատարանը որոշեց, որ նրա դեմ ուղղված մեղադրանքն անհիմն է եղել ու նրան ազատ արձակեցին, փորձելով ծածկել անմեղ մարդուն դատապարտելու դատարանի անօրինկան քայլը:
Ձերբակալվելուց օրից մինչ այս պահը, դոկտոր Սուլեյմանին դրիս հետ որևէ կապ չի ունեցել և կարող է միայն հեռախոսով խոսել իր ընտանիքի անդամների հետ, դրա դիմաց վճարելով սահմանված գումարը:
Այս ապօրինի քայլը դատապարտելու և դրա դեմ բողոքելու նպատակով, բազմաթիվ նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ին, Կարմիր խաչին և Արյունաբանության եվրոպական ասոցիացիային:
ՄԱԿ-ին ուղղված նամակում, դոկտոր Սուլեյմանիի ուսանողները հավաքել էին 2600 ստորագրություն:
Սուլեյմանիի եղբայրը՝ Ռասուլ Սուլեյմանին ասում է. «Նրա առողջական ու հոգեկան վիճակը լավ չէ, նա ունի գրգռված աղու համախտանիշ և տեսողական խնդիրներ: ԱՄՆ կառավարությունն արգելում է Իրանից նրա համար դեղերի ուղարկումը և գիտնականն այժմ գտնվում է առողջական վատ վիճակում»:
ԱՄՆ-ը մշտապես հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի դերում, իրեն թույլ տալով միջամտել այլ երկրներում մարդու իրավունքների վիճակին: Սակայն ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակն այլ պատկեր է ցույց տալիս: Այն փաստում է, որ ԱՄՆ կառավարությունը մարդու իրավունքները դիտարկում է միայն սեփական քաղաքական շահերի տեսանկյունից: ԱՄՆ կառավարությունը դատապարտում է այլ երկրներում մարդու իրավունքների վիճակը, այն դեպքում, երբ բազմիցս խախտել է այդ երկրների քաղաքացիների իրավունքները:
Ամերիկյան բանտում իրանցի գիտնականի մտահոգիչ վիճակը դրա վառ ապացույցն է և ցույց է տալիս մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների դառը իրականությունը:
Գիտնականի մայրը, որդու ձերբակալության լուրը լլսելուց հետո, նյարդային ուժեղ ցնցում ապրեց ու մի քանի ամիս առաջ, զավակից հեռու լինելու ցավից, մահացավ:
Մասուդ Սուլեյմանիի մոր մահից հետո, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Մոհսեն Ռեզային, իր ինստագրամյան էջում գրեց. «Ցողունային բջիջների ոլորտում աշխարհի առաջատար գիտնականներից համարվող դոկտոր Սուլեյմանիի մայրը, մեկ տարի առաջ ԱՄՆ-ում իր որդու ձերբակալության լուրը լսելուց հետո նյարդային ուժեղ ցնցում ապրեց և վեց ամիս անց, մահացավ, իր ավագ որդու կարոտի ցավից: Երեկ սպանվեցին միջուկային ոլորտի մեր գիտնականները, այսօր բանտարկված է ցողունային բջիջների ոլորտի մեր գիտնականը: Սակայն մեր երիտասարդներն ու ժողովուրդը, կհարթեն երկրի զարգացման ճանապարհը»:
#Free_Masoud_Soleimani