Բարության և գթության մարգարեի մահվան առիթով
Դարեր են անցել Աստծու արարած և ընտրյալ մարգարե Մուհամմադ մարգարեի աշխարհիկ կյանքից: Սակայն պետք է ասել, որ նրա ազդեցությունը շարունակվում է մինչ օրս: Մուհամմադ մարգարեի առաքելությունը վերաբերում է ամբողջ մարդկային պատմությանն ու ջանքերին: Նա էր, որ նախանշեց մարդու ապագա կյանքի ընթացքը:
Մուհամմադը եզակի առաջնորդ էր: Նրա ուսմունքներն ամեն օրվա լուսաբացի նման, բացվում են և նրա հրավերը ոգևորող է: Գթության մարգարեն կյանքից հեռացավ հիջրեթի 11 թ.-ի սաֆար ամսվա 28-ին և ողջ աշխարհը սգի մեջ թողեց:
Ողջույն նրան և նրա մաքրամաքուր հոգուն:
Երբ մարգարեն հիվանդացավ, մարդիկ հավաքվեցին մզկիթում և սկսեցին արտասվել: Երբ այս լուրը հասավ մարգարեին, նա Ալիից ու էբն Աբբասից խնդրեց իրեն օգնել գնալ մզկիթ: Երբ մարգարեն հասավ մզկիթ ու նստեց իր աթոռին, փառաբանեց Աստծուն և ասաց Ով ժողովուրդ, ինչն է դարձել պատճառ, որ ժխտեք ձեր մարգարեի մահը: Չէ որ մահն ինձ և բոլորիդ պարուրելու է: Եթե որոշված լիներ որ որևէ մեկը հավերժ ապրեր, անպայման կմնայի ձեր կողքին հավիտյանս: Իմացեք, որ ես միանում եմ իմ արարչին: Ապավինեք այն ժառանգությունը որ թողել ենք, որ չմոլորվեք: Աստծու գիրքը ձեր ձեռքերում է: Դուք այն կարդում եք գիշեր ու ցերեկ: Եվ հորդորում եմ, որ բարի լինեք գերդաստանիս անդամների նկատմամբ»: Սա վերջին հանդիպումն էր, որ տեղի ունեցավ իսլամի մեծ մարգարեի ներկայությամբ: Այդ օրը, մարգարեն իր ժողովրդի համար ցույց տվեց գալիք ուղին: Դիմելով իր շուրջը հավաքված մարդկանց, նա ասաց. «Ով մարդիկ, իմացեք, որ ինձնաից հետո մարգարե չի գալու և վարդապետություն չի լինելու: Նա, ով իրեն մարգարե հռչակի, սուտ կխոսի ու նրա տեղը կլինի դժոխքում: Ով մարդիկ, հաստատեք ճշմարտությունը, մի բաժանվեք իրարից, մնացեք մուսուլման, որպեսզի մնաք կայուն»:
Մուհամմադը նման էր Աստծու բարության անձրևի, որ մարդկությանը հագեցրեց և դարձավ աշխարհի կենսատու շունչը: Երբ նա հռչակվեց որպես մարգարե, արաբական կղզում տիրում էր տգիտությունն ու անբարոյականությունը: Ոչնչացվել էին մարդկային արժեքները, ամենուր սպանդ էր ու թալան: 23 տարի ջանքերից հետո, Աստծու մարգարեն թողեց մարդկային արժեքների, գիտության, արդարության ու միասնության վերաբերյալ հարուստ ժառանգություն: Մարդիկ, որ հեռու էին գիտությունից, մարգարեի ուսմունքների շնորհիվ, սկսեցին ուսում ստանալ ու գրագետ դարձան: Այն ժողովուրդը, որ հեռու էր քաղաքակրթությունից, մարգարեի հետ միասին ճանապարհ ընկավ և զարգացավ բարոյապես ու գիտականորեն, դնելով իսլամական քաղաքակրթության հիմքը: Աստծու մարգարեի դպրոցում, մարդիկ ծանոթացան արարչագործությանը և մարդու դերակատարությանը: Բազմաթիվ մարդիկ դաստիարակվեցին իսլամի լույսի ներքո:

Քրիստոնյա դիվանագետ Ֆարս Բեկ Ալխորին իսլամի մարգարեին այսպես էր բնուագրում. «Մուհամմադն աշխարհի ամենավեհ մարդկանցից է: Աշխարհում նրա նմանը չեղավ: Այն կրոնը, որ նա բերեց, ամենահամապարփակ ու կատարյալ կրոններից է: Մուհամմադն աշխարհի ամենավեհ անձնավորություններից է և անցյալում և իրենից հետո: Նա կարողացավ միավորել արաբ ժողովրդին բոլոր տարաձայնություններով հանդերձ: Եվ նրանց դարձրեց այնպիսի ժողովուրդ, որն այսօր գրավել է ողջ աշխարհը»:
Իսլամի մարգարեն նոր համակարգ և նոր օրինակ ներկայացրեց կյանքից, որտեղ ամեն ինչ միաստվածության վրա էր հիմնված: Այս ուսմունքում, Աստծու և մարդու միջև հասարակական, ընտանեկան հարաբերությունների, քաղաքական ու տնտեսական կապերի վերաբերյալ ներկայացվել են նոր օրինակներ: Կարևորն այն է, որ այդ ժամանակ, իսլամը չընդունվեց տգիտության ու անտեղյակության հետևանքով: Իսլամ ընդունողը գիտեր, որ մարգարեի հրավերի կոչը սկիզբն է անձնական ու հասարակական կյանքի ու խոշոր իրադարձությունների: Եվ սա բոլոր մուսուլմանների կյանքում դրսևորվեց ու տարածվեց ողջ աշխարհում: Մարգարեի խնդիրն էր մարդկանց առաջնորդել ու երջանկացնել: Աստծու մարգարեի սրտցավությունն ու իսլամի տարածմանն ուղղված ջանքերն այնքան մեծ էին, որ Ղուրանն իսլամում ասում է . «Ով մարգարե, եթե այս խոսքին (Ղուրանին) չհավատան, դու նրանց վշտից կոչնչանաս»:
Իսկ Ղուրանի Ֆաթեր սուրահի 8-րդ այայում, Աստված, դիմելով մարգարեին, ասում է . «Ով Մուհամմադ, չպետք է քո կյանքը նրանց համար ենթարկվի անհանգստության»: Նույնիսկ կյանքի վերջին րոպեներին, երբ մարգարեն անկողնում էր, անհանգիստ էր մուսուլմանների ապագայով ու խնդիրներով: Նա տեսնում էր, որ Մադինայի երկերեսանիները, որ որոշել էին իրեն սպանել, սպասում են իր մահվանը: Նրանք մտածում էին իշխանության գալ և այդ նպատակին հասնելու համար, վտանգավոր սադրանքեր էին նյութում: Իր կյանքի վերջին օրերին, մարգարեն իր զինակիցներից մեկի հետ գնաց գերեզմաններ և իսլամի նահատակների համար օրհնություն խնդրեց: Ապա, դիմելով իր աջակցին, ասաց. «Աստված երկու հարցում ինձ ազատ թողեց: Մեկն աշխարհի գանձերն էին ու հավերժական կյանքը և երկրորդը՝ հանդիպումն Արարչին: Ես ընդունեցի Աստծուն մերձենալու տարբերակը»:
Այսօր, իսլամի մարգարեի մահից դարեր են անցել, սակայն ամեն անգամ, երբ նրա անունը հիշվում է, մարդու առջև նոր դուռ է բացվում: Մարգարեն հանձնվեց հողին ու նրանից հետոիսլամի ժողովուրդն անցավ բազմաթիվ փորձությունների միջով: Սակայն իսլամի ճշմարտացիությունը պարզվեց ու մարդկությունը քայլ առ քայլ սկսեց ընկալել իսլամի ուսմունքները: Այսօր աշխարհում մնացել է Մուհամմադի վեհ անունը և կենսունակ իսլամ կրոնը, որն օրեցոր գրավում է ավելի շատ սրտեր:
Աստծու ողջույնը Մուհամմամդին, Աստծու վերջին մարգարեին: Ողջույն նրա մաքրամքուր գերդաստանին:

Որոշ աղբյուրների համաձայն, հիջրեթի 50 թ սաֆար ամսի 28-ին, մարգարեի մահվան օրը, նրա թոռը՝ Հասան Էբն Ալին նույնպես նահատակվեց: Այս երկու օրերի համընկնումը մեկ անգամ հուշում է մարգարեի այն խոսքը, ով հորդորում էր շարունակել հավատարիմ մնալ իր գերդաստանին: Հորդոր, որը նա կրկնում էր բազմիցս: Նա ասում էր. «Ես (հարության օրը) ձեր առջևից գնալու եմ և դուք մոտենալու եք բազմաթիվ բարիքների: Իմացեք, որ ես ձեզ կհարցնեմ այն մասին, որ երջանկությունը միայն Ղուրանի ու իմ գերդաստանի շնորհիվ է հնարավոր: Ուրեմն իմացեք, թե ինձանից հետո, ինչպես եք վերաբերվելու այդ երկուսի հետ: Որովհետև իմաստուն Աստված ինձ գիտակ է դարձրել և ես գիտեմ, որ այդ երկուսն իրարից անքակտելի են մինչև այն ժամանակ երբ հանդիպեն ինձ»:
Իմամ Հասանն իր կյանքի 8 տարիներն անցկացրեց մարգարեի հովանու տակ, սովորելով մարգարեի լուսավոր դասերը և աստվածային ճշմարտությունն ու գաղտնիքները: Երբեմն լինում էր, որ իմամ Հասանը լսում էր մարգարեի լեզվից աստվածային այաները, որոնցով մարգարեն ներշնչվում էր և կրկնում դրանք իր մոր՝ Ֆաթիմայի համար: Իմամ Հասանն շատ արագ էր կարողանում մտապահել Ղուրանի այաները և այդ մասին բազմաթիվ վկայություններ կան Աստծու մարգարեի կողմից: Մի օր, իմամ Ալին, իր որդուն՝ իմամ Հասանին, տարավ մարգարեի մոտ: Մարգարեն, տեսնելով թոռանն ուրախացավ, գրկեց նրան ու սեղմեց իր կրծքին, նա իր սիրելի թոռան նկատմամբ իր զգացմունքների մասին դիմելով Աստծուն, ասաց. «Ով Աստված, ես նրան սիրում եմ, ուրեմն սիրիր նրան, ով սիրում է Հասանին»: