Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (134)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
Իրանի Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանի գիտնականները ներկայացրել են ասֆալտի որակի պատկերային մշակման տեխնոլոգիայի հիման վրա նախագծված համակարգ, որը կարող է ազդել ճանապարհների անվտանգության վրա:
Համալսարանի գիտնականներից մեկի ասելով. «Ճանապարհների վերին շերտի կառուցման ամենակարևոր չափորոշիչներից մեկը մակերեսային շփումն է, որը մեծ դերակատարություն ունի ճանապարհի անվտանգության հարցում: Մակերեսային շփումը կարող է հագեցված ու կիսահագեցված պայմաններում տարբեր լինել»:
Հիդրոփոլինգը, որը կարևոր է անձրևի ժամանակ մեքենայի ուղղությունը պահպանելու հարցում, ազդված է մակերեսային շփումից: Նախագծի հեղինակն ասում է . «Համակարգն օգտվում է պատկերի մշակման գիտությունից, որպեսզի գնահատի ասֆալտի վիճակը: Նախագծված համակարգը կարևոր նշանակություն ունի ճանապարհների անվտանգոթյան հարցում և կարող է տեղումների ժամանակ կրճատել վթարների քանակը: Այս համակարգն առաջինն է իր տեսակի մեջ: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս օրվա ցանկացած ժամի, մորֆոլոգիայի առանձնահատկությունների վրա հիմնվելով, ցույց տալ ասֆալտի մակերեսը և հասկանալ, թե ինչ որակ ունի այն»: Համակարգը նախագծված է այնպես, որ միջավայրը և հատկապես լուսային փոփոխությունները չազդեն դրա վրա և այն հնարավոր լինի օգտագործել միշտ: Սարքավորման մեջ օգտագործվել է սովորական լույս, որեսզի պատկերի որակը չընկնի: Ուսումնասիրության ձեռքբերումներից մեկն այն է, որ այս մասին, 6.6 և 4 ազդեցության գործակցով երկու հեղինակավոր պարբերականներում ըստ «Institute for Scientific Information (ISI)»-ի տվյալների, հրապարակվել է երկու հոդված:
***
Բու Ալի և Շարիֆ համալսարանների գիտնականներին հաջողվել է արտադրել բազմաֆունկցիոնալ ռեակտոր, որն իրականացնում է արդյունաբերական պոչամբարների զտում: Նախագիծն իրականացնողի խոսքերով, այն կարող է արդյունաբերության մեջ ապահովել ավելի ցածր ծախսեր: Սարքն ունի փոքր չափսեր և կարող է առանց քիմիական նյութերի, զտել պոչամբարները: Զտման ընթացքում, շրջապատում տհաճ հոտ չի տարածվում: Ռեկատորը պոչամբարը զտում է երեք փուլում: Սարքի առաջին մասում տեղակայված է բաքը, որի վրա տեղադրված են էլեկտրոնային սալիկներ: Դրանք միացած են էլեկտրականություն արտադրող սարքին, որպեսզի կատարեն էլեկտրական զտման գործողությունը: Առաջին մասի ելքը, մի պոմպով, հատուկ ծրագրման միջոցով, կապված է սարքի երկրորդ բաժնին: Երկրորդ բաժինը մի սյուն է, որտեղ ակտիվ են ներազդող նյութերը, ինչպես կարբոնը, որոնք տարբեր չափերով լցվել են սյան մեջ: Ռեակտորի երրորդ բաժնում, որն ամենակարևոր մասն է, կան միկրոօրգանիզմներ: Այս սարքը կիրառվում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպանդանոցներում, գործվածքի արտադրության ու անասպանահության ոլորտներում: Որոշ ապրանքների արդյունաբերության արդյունքում առաջանում է մեծ քանակությամբ տիղմ և քիմիական նութերով տիղմը զտելու համար, հարկավոր է այն ուղարկել որևէ էկոլոգիական կազմակերպություն: Սակայն այս սարքը հնարավորություն է տալիս զտել պոչամբարի 90 տոկոսը:
Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի գիտնականների ասելով, Սեմ անունով արհեստական բանականությանը հաջողվել է հայտնաբերել մի դեղատեսակ, որը կիրառվում է գրիպի դեմ պատվաստման ժամանակ: Գիտնականները երկար ժամանակ ու միլարդավոր դոլարներ են ծախսում տարբեր դեղատեսակների հատնաբերման համար, որոնք երբեմն արդյունավետ չեն լինում: Այս հետազոտությանը մասնակցող գիտնականներից մեկի ասելով. «Մենք ստացել ենք քիմիական խառնուրդ, որը կարող է ակտվացնել մարդու իմունիտետն ինչպես նաև նյութեր, որոնք որևէ ազդեցություն չունեն այդ համակարգի վրա: Մենք դրանք տալիս ենք ռոբոտին: Հաջորդ փուլում, մասնագետները մշակել են համակարգչային ծրագիր, որը կարող է հազարավոր միլիարդ քիմիական բաղադրություններ արտադրել և Սեմին թույլ տալ որոշում կայացնել, թե դրանցից որն է լավագույնը»: Գիտնականները փորձարկել են Սեմի ընտրությունը և հասկացել, որ այն մեծ ազդեցություն է ունեցել կենդանիների վրա կիրառման արդյունքում: ԱՄՆ-ում արդեն սկսվել են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Հաջողության հասնելու դեպքում, արհեստական բանականությունն ամեն օր կարող է արտադրել նոր դեղատեսակներ:
***
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի և Բեյլորի համալսարանների գիտնականները մարդու ուղեղում տեղադրված իմպլանտի միջոցով, որը վիդեո պատկերներ էր ուղարկում ուղեղին, կարողացել են վեց մարդու տեսողության կարողությունը որոշակիորեն բարձրացնել: Գիտնականներն այս նպատակով մի նկարահանման սարք են միացրել ակնոցին: Սարքը պատկերներ է ուղարկում այն էլեկտրոդներին, որ կան իմպլանտով հիվանդի ուղեղում: Ավելի վաղ, գիտնականների ջանքերը կենտրոնացած էին բիոնիկ աչք արտադրելու վրա, որը տեղադրվում էր աչքի իմպլանտում: Գիտնականներից մեկի ասելով. «Շրջանցելով այս մեթոդը, ավելի մեծ հնարավորություններ են ստեղվծում տեսողության խնդիրներ ունեցողների ու կույրերի համար»: Այս տեխնոլոգիան դեռևս չի կիրառվել ի ծնե կույրերի վրա: Փորձարկումներն իրականացվել են այն մարդկանց շրջանում, ովքեր մի քանի տարի է ինչ կուրացել են: Գիտնականները նրանց խնդրել են նայել համակարգչի էկրանի սև կետերին և գտնել սպիտակ կետը, որը հայտնվոմ է մոնիտորի վրա: Հիվանդներից մեծ մասին հաջողվել է գտնել սպիտակ քառակուսին: Հիվանդներից մեկը տեսողությունը կորցրել է 10 տարի առաջ: Սակայն երբ նա կրում է ակնոցը և քայլում իր կնոջ հետ, կարող է տարբերել մայթի ու խոտածածկ մակերևույթի սահմանները: Նա կարող է տեսնել նաև, թե որտեղ է դրված սպիտակ բազմոցը: