Հացը՝ որպես հայ-իրանական մշակութային ընդհանրություն
Հայերի ու իրանցիների միջև գոյություն ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ:
Հացի օգտագործման մշակույթը և դրա հետ կապված ծեսերն ամենահին ընդհանրություններից են: Լավաշը համարվում է հայկական ազգային խոհանոցի ալյուրե հիմնական ուտեստը։
Իր համի ու բաղադրության թեթևության և պարզության համար, լավաշը դեռ հին ժամանակներից լայն կիրառում է ունեցել Արևելյան Միջերկրականի, Իրանի և Կովկասի ժողովուրդների կողմից։
Իրանում, քաղաքային պայմաններում, լավաշը համարվում է հացի հիմնական տարատեսակներից մեկը, որը թխվում է թոնիրներում։ Իրանում թոնիրները մեծապես կիրառվում են հացի փռերում։ Գյուղական պայմաններում, որտեղ թխման գործընթացի հաճախականությունը պայմանավորված է սեզոնային գործունեությամբ, լավաշն առավել տարածված հացատեսակն է։ Այն կարող է պահպանվել մի քանի շաբաթ՝ փաթաթված սուփրայի մեջ