Կյանքն արևմուտքում. հայացք ներսից (7)
Այսօր արևմտյան աշխարհի մեծ խնդիրներից մեկը ընտանիքների քայքայումն է: Արևմուտքն այս կետից է ստանալու ամենաուժեղ հարվածը և այս շքեղ ու նյութապաշտ քաղաքակրթությունը կփլուզվի հենց այդ կետից: Այս շաբաթվա հաղորդումն սկսեցինք Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթի մի հատվածով:
Սա այն ճգնաժամն է, որին այսօր բախվում են արևմտյան երկրները սոցիալ-մշակութային խնդիրների, մասնավորապես ՝ ընտանիքի փլուզման ոլորտում: Այս փլուզման ամենակարևոր գործոնը ամուսնալուծությունն է: Ամուսնալուծությունը ժամանակակից աշխարհի սոցիալական խնդիրներից մեկն է: Նախկինում ամուսնալուծության հարցն անընդունելի էր, որը հազվադեպ էր երևում մարդկային հասարակություններում: Սակայն այսօր մշակութային արդյունաբերությունը, լրատվամիջոցները և նոր տեխնոլոգիաները, որոնք խթանում են արևմտյան ապրելակերպը , շատ հասարակություններում վերացրել են ամուսնալուծության արգելքը:
2018 թվականի տվյալների համաձայն՝ արդիական մատերիալիստական մշակույթից ազդված 10 գլխավոր երկրներ տառապում են ամուսնալուծության անհատական և սոցիալական բացասական հետևանքներից:
Բելգիան ավելի քան 71 տոկոսով ունի ամուսնալուծությունների ռեկորդային մակարդակ: Պորտուգալիան 68 տոկոսով երկրորդ տեղում է: Ցանկում հաջորդ երկրներն են Հունգարիան, Չեխիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Բրիտանիայում ամուսնությունների 50 տոկոսը հանգում է ամուսնալուծության: 2019 թվականի առաջին վեց ամիսներին Բրիտանիայում և Ուելսում գրանցված ամուսնությունների գրեթե 42 տոկոսը ավարտվեց ամուսնալուծությամբ: ԱՄՆ պաշտոնական մի կենտրոնի զեկույցի համաձայն, երկրում ամուսնությունների ավելի քան 50 տոկոսը նույնպես հանգում են ամուսնալուծության: Փորձագետները կարծում են, որ սոցիալական խնդիրները և ճգնաժամերն են այս սոցիալական վնասների պատճառը: Եթե ԱՄՆ-ի կառավարությունը չմտածի այս սոցիալական խնդիրները լուծելու մասին, ապա հաջորդ տասնամյակի ընթացքում ամուսնությունների ավելի քան 80 տոկոսը կավարտվի ամուսնալուծությամբ: Այնուամենայնիվ, արևմտյան երկրներում ամուսնությունները զգալիորեն նվազել են և ցավոք, մարդու բնազդին հակառակ և անբնական ընտանիքները աճում են արևմուտքում:

Ամուսնալուծությունը բազմակողմանի երևույթ է: Աշխարհի տարբեր երկրներում ամուսնալուծությունը ունի տարբեր պատճառներ այդ թվում՝ տնտեսական , սոցիալական և հոգեբանական խնդիրները, անպատասխանատվությունը, ԶԼՄ-ների և մեդիա ցանցերի ազդեցությունը, դավաճանությունն ու մշակութային գործոնները: Ամուսնալուծությունը իսլամական շատ երկրներում ցածր է՝ իսլամի մերժողականության պատճառով: Սակայն, արևմտյան մարդու կողմից կյանքի և ապրելակերպի նկատմամբ ունեցած հայացքի պատճառով Արևմուտքում ամուսնալուծության երևույթը աճել է: Օրինակ, հաճույքի սկզբունքն արևմտյան մշակույթի հիմունքներից մեկն է: Այս սկզբունքի համաձայն, Արևմտյան օրենքը ձևակերպված է կանանց և տղամարդկանց ազատ հարաբերությունների ուղղությամբ: Արևմտյան մշակույթի նման պատկերացումների արդյունքը այնպիսի մարդկանց դաստիարակությունն է, որոնց կյանքը հիմնված է հաճույքի, անձնական վայելքի և անձնական ցանկությունների բավարարման վրա:
Մի խումբ հետազոտողների կարծիքով ընտանեկան անկայունությունը արևմտյան հասարակություններում, հեդոնիստական մտածողության և մշակույթի արդյունքն է: Էնթոնի Գիդենսը «Հասարակագիտական» գրքում գրել է.«Հաշվի առնելով այն արտոնությունը, որ ամերիկյան օրենսդրությունը տալիս է ամուսնալուծված կանանց, ամուսնալուծության պատճառը անհնազանդությունը չէ, այլ ցանկությունը ավելի շատ հաճույք ստանալու համար: Հակաբեղմնավորման դեղերի և սեռական հեղափոխության դարաշրջանում ֆեմինիստական մտածողության տարածմամբ, շատ կանանց համոզմունքն է, որ երջանկությունն ու հաճույքը գերակայում են ընտանիքի կայունությանը և պահպանմանը: Այսօրվա ամերիկացի կինը ավելի հաճոյասեր է և ավելի անհամբեր, քան իր տատիկն էր»:
Սակայն արևմտյան հասարակություններում հաճույքները միայն կանանց համար չեն, այլև տղամարդիկ հետևում են այդ մտածելակերպին: Արևմուտքում տղամարդկանց նպատակը ոչ թե ընտանիք կազմելն ու ապրելն է, այլ հաճույք ստանալն է, այնպես որ, ցանկացած բան, որը հակասում է նրանց անձնական կյանքին և նրանց հաճույք ստանալու զգացողությանը, հեշտությամբ մերժվում է: Ինչպես Այաթոլլահ Խամենեին է ասել.«Եթե մարդիկ ազատ լինեին ցանկացած ձևով բավարարել իրենց սեռական ցանկությունները կամ ընտանիքը չէր ձևավորվի, կամ ինչ-որ թույլ, անբովանդակ մի բան կլիներ և ամեն քամի կտատաներ այն: Հետևաբար, աշխարհում ցանկացած վայրում, որտեղ կան սեռական ազատություններ, նույնքան թույլ է ընտանիքը: Քանի որ տղամարդիկ և կանայք այս բնազդը հագեցնելու համար ընտանեկան օջախի կարիք չունեն»:

Արևմտյան որոշ հետազոտողներ կարծում են, որ իրավաբանական կառուցվածքը փոխելը և տղամարդու և կանանց միջև հավասարության օրենքը ճանաչելը հիմք են հանդիսանում ամուսնալուծությունների աճի համար: Այս պնդման պատճառը ամուսնալուծությունների աճն է արևմտյան երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում այն բանից հետո, երբ օրենքն ընդունվել է: Սոցիոլոգ Հելմութ Շելսկին կարծում է, որ դա խաթարում է ընտանիքի կառուցվածքը: Ընտանիքն պահելու համար ընտանիքի անդամները պետք է ընդունեն տարբեր դերեր: Իրականում դերերի տարբերությունն է, որ կյանքը դարձնում է ջերմ ու հաճելի և երաշխավորում է նրա շարունակությունը: Եթե խմբում դերերը հավասար լինեն, ապա այդ խումբը չի գոյատևի:
Արևմտյան ժամանակակից արդյունաբերական հասարակություններում ամուսնալուծության պատճառներից մեկը տղամարդկանց և կանանց դերի խառնվելն է: Այժմ Արևմտյան հասարակություններում տղամարդու կամ կնոջ աշխատանք չկա: Նախկինում տղամարդիկ և կանայք ստանում էին հատուկ կրթություն և պատրաստվում էին իրենց հետագա դերերի համար: Բայց այսօր այդ հասարակությունները, ֆեմինիստական ուսմունքների հիման վրա, կատարում են իրենց դերերը `հիմնվելով դերերի խառնման վրա: Այս հասարակություններում անհատները չեն պատրաստվում ընդունել իրենց դերը ընտանիքում, ինչը լարվածություն է ստեղծում ընտանիքում: Ամուսնալուծությունը ընդմիշտ փոխում է իր զոհերի կյանքը: Ամուսնալուծությունը մարդկային ծանր գին է պատճառում կանանց, տղամարդկանց և հատկապես երեխաներին:
Սոցիոլոգ Քրեգ Փաթրիկը կարծում է, որ ծնողների ամուսնալուծությունը ավելի ավերիչ ազդեցություն ունի երեխայի վրա, քան ծնողներից մեկի մահը»: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների ամուսնալուծությունը անմիջական կապ ունի երեխաների մոտ հոգեկան խանգարումների առաջացման հետ: Բրիտանիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների ամուսնալուծությունը հոգեբանական վնաս է հասցնում երեխաներին, հատկապես՝ 7 տարեկան հասակում երեխաներին և մեծացնում է ընկճվածության և այլ հոգեկան հիվանդությունների հավանականությունը մեծահասակների մոտ: Հատկապես ընտանիքում հոր բացակայությունը շատ վատ ազդեցություն է թողնում աղջիկ երեխանների վրա:
Twice Adopted խորագրով գրքի հեղինակ Մայքլ Ռեյգանը իր ծնողների ամուսնալուծության մասին գրում է.«Ամուսնալուծության դեպքում ծնողները երեխային զրկում են տնից և ընտանիքի ջերմ ու ապահով միջավայրից ու սիրվելու զգացմունքից»:
Ամուսնալուծությունը միշտ եղել է սոցիալական ամենախնդրահարույց հարցերից մեկը: Արևմուտքն այժմ ոչ միայն տեսնում է ամուսնալուծության ուղղակի և անուղղակի ազդեցությունը զույգերի, երեխաների, հարազատների և ընկերների հոգեբանական հավասարակշռության վրա, այլև չի կարող ժխտել դրա որակական և քանակական բացասական հետևանքները տնտեսական, ժողովրդագրական և մշակութային համակարգի վրա: Այս խնդիրը արեւմտյան կառավարություններին ստիպել է պլանավորել եւ վերահսկել այս երեւույթը: Արևմտյան կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ նրանք չեն հաջողել՝ հատկապես կայուն ընտանիք հաստատելու և պահպանելու գործում լուծել սոցիալական խնդիրները: