Իսլամաֆոբիան արևմուտքում (93)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114932-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(93)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հակաիսլամական արտահայտություններից հետո այդ երկրում իսլամատյացության տարածման և արևմուտքում դեպի իսլամ հակվածության և ֆրանսիացի երգչուհու իսլամ կրոնն ընդունելու մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 09:44 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հակաիսլամական արտահայտություններից հետո այդ երկրում իսլամատյացության տարածման և արևմուտքում դեպի իսլամ հակվածության և ֆրանսիացի երգչուհու իսլամ կրոնն ընդունելու մասին:

Բրիտանիան շարունակում է գլխավորել  հակաիսլամական դեպքերի մասին լուրերի աղյուսակը: Գարդիան օրաթերթը գրել է.«Մարդու իրավունքների ոլորտում գործող մի խումբ հայտարարել է, որ անցյալ տարի Բուրքայի մասին Բորիս Ջոնսոնի  արհամարհական արտահայտություններից հետո մուսուլմանների դեմ հարձակումների կամ նրանց դեմ վատ վերաբերմունքերի թիվն զգալիորեն աճել  է»: Մարդու իրավունքների ոլորտում գործող Թել Մամա խումբը իր տարեկան զեկույցի մեջ ասել է.«2018թ. երկու դեպքեր Բրիտանիայում իսլամաֆոբիական դեպքերի ավելացման պատճառ դարձան: Առաջին դեպքը պատահեց անցյալ տարվա գարնանը երբ հայտարարեցին «Մի մուսուլմանի պատժելու օրը»: Հիշյալ դեպքի հեղինակը նամակներ էր ուղարկում մուսուլմանների բնակարաններ, աշխատավայրեր ու իսլամական կազմակերպություններ: Այս նամակներում ասված էր, որ ժողովուրդը կարող է մուսուլմանների հալածելով ինչպես կանանց գլխից հիջաբը հանելով արտոնություններ ստանալ: Երկրորդ պարագան կապված է ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցրած ժամանակահատվածում Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, որ բուրքա կրող մուսուլման կանանց նմանեցրել էր փոստարկղերի կամ բանկ թալանողների: Այս կազմակերպության հայտարարության համաձայն հակաիսլամական հարձակումներն  նախորդ շաբաթվա ընթացքում 8 դեպքից 375 տոկոս աճելով հասել են 38 դեպքի: Այս ընթացքում մուսուլմանների դեմ ատելության դրսևորման 38 դեպքից 22 դեպք բորքա կրող կանանց նկատմամբ հարձակումներ է եղել: Այս խումբը նաև Բորիս Ջոնսոնի հայտարարություններից 3 շաբաթ հետո գրանցել է 57 հարձակումներ: Այս տվյալները խոսում են այն մասին, որ մուսուլմանների դեմ փողոցային հարձակումների 42 տոկոսը ուղղակիորեն կապված են եղել Ջոնսոնի արտահայտությունների ու վերջինիս տարածած գրության մեջ օգտագործված ոճի հետ: Չնայած արևմտյան աշխարհում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության բոլոր նախագծերին, դեպի իսլամ կրոն արևմուտքցիների հոսքը աճող ընթացք է ունեցել: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդումները ցույց են տալիս, որ այս երկրում տղամարդկանց համեմատությամբ կանանց մոտ դեպի իսլամ հակվածությունը ավելի շատ է և դեպի իսլամ կանանց հակվածության հիմնական պատճառն էլ հիջաբն է:

Բրիտանիայի ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում մուսուլման կանանց մեծամասնությունը հոգեկան խաղաղության ու ապահովության զգացումը համարել է իսլամ կրոն ընդունելու պատճառը: Մուսուլման կանայք նշում են, որ երբ հիջաբ են կրում ապահով են մնում սեռական բռնություններից ու անբարոյականություններից: Նրանք հիջաբը համարում են ոտնձգիչներին արգելող գործոն: Իրենց հնչեցրած բոլոր կարգախոսներով հանդերձ արևմուտքի լիբերալիստական համակարգերը կանանց համար հոգեկան ապահովություն ու խաղաղություն ստեղծելու հարցում անկարող են մնացել: Արևմտյան երկրների լիբերալիստական քաղաքականություններում որպես գործիք կանանց նկատմամբ հայացքը և ընտանիք հասկացության ոչնչացումը պատճառ է դարձել, որ այս երկրներում կանայք ու աղջիկները հոգեկան ու հասարակական բավարար ապահովություն չունենան: ԱՄՆ-ում ամեն տարի հարյուր հազարավոր անձինք բռնաբարության ու սեռական հարձակման զոհ են դառնում: ԱՄՆ-ում սեռական ոտնձգության դեմ պայքարի ազգային ցանցի հաղորդման համաձայն այս երկրում մեկ տարվա ընթացքում միջին հաշվով 12 տարեկանից վեր 321500 մարդ սեռական բռնության է ենթարկվել: Եվրոպական երկրներում էլ կանայք անցանկալի իրավիճակում են գտնվում: Այս կապակցությամբ Ինդիփենդենտ օրաթերթը հայտարարել է, որ Ժան Ժորեզ հիմնադրամի վերլուծական կենտրոնի հետազոտությունների համաձայն, 4 մլն. ֆրանսիացի կանայք սեռական բռնության են ենթարկվել, ինչը կազմում է ֆրանսիացի կանանց 12 տոկոսը: Հանցագործության ազգային գործակալության հետազոտությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում սեռական բռնությունները յոթ անգամ գերազանցում են աշխարհի այլ երկրներին: Այդուհանդերձ գործակալությունն իր հաշվարկները պահպանողական է համարել և նշում է, որ այս բռնությունների մեծ մասը չեն բացահայտվում: Բրիտանիայում նույնպես 18-26 տարեկան կանանց 60 տոկոսը սեռական բռնությունների է ենթարկվել: Հենց այս անապահովության զգացումն էլ պատճառ է դարձել, որպեսզի այս կանայք զգան, որ ապավինելով իսլամական հիջաբին կարող են ապահովություն գտնել: «Սեռական բռնության դեմ գործողության կենտրոնի» կողմից հրապարակված  հաղորդումը խոսում է այն մասին, որ Բրիտանիայի համալսարաններում զգալի թվով ուսաանողներ ենթարկվել են  սեռական բռնությունների: Ըստ այս հաղորդման հետազոտություն է իրականացվել 153 տարբեր համալսարաններից շուրջ 153 ուսանողների շրջանում: Սա առաջին անգամ է ինչ նման հետազտություն է իրականացվում Բրիտանիայի համալսարաններում: Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Բրիտնիայի համալսարանների ուսանողների և շրջանավարտների 62 տոկոսը ուսուման ընթացքում ենթարկվել են սեռական բռնությունների: Այս հաղորդման մեջ քննության է ենթարկվել Բրիտանիայի տարբեր քաղաքների 153 համալսարանների շուրջ 4500 ուսանող: Սա առաջին անգամ է ինչ Բրիտանիայի համալսարանների մասին նման հետազոտություն է անցակացվում: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Բրիտանիայի համալսարաններում սովորող կամ շրջանավարտներիր 62 տոկոսը ուսման ընթացքում սեռական բռնությունների են ենթարկվել: Այս հարցման մասնակցած ուսոանողուհիների 8 տոկոսը ասել է, որ համալսարանում սեռական բռնության է ենթարկվել:

Նման միջավայրում ակնհայտ է, որ անձինք ապահովություն ու հանգստություն կփնտրեն և իհարկե իսլամն ու հիջաբը նրանց համար  հոգեկան անդորր է ապահովում: Այդ պատճառով է,որ  Բրիտանիայի Ազգային տվյալների գրասենյակի 2018թ. քննարկումները ցույց են տալիս, որ Լոնդոնի որոշ թաղամասերի մուսուլմանների թիվը կազմում է բնակչության շուրջ կեսը և այս ընթացքը շարունակվելու դեպքում ապագա 10 տարիների ընթացքում այդ շրջաններում իսլամը կդառնա այդ թաղամասերի մեծամասնության կրոնը: Դեպի իսլամ կրոն զանգվածային հակվածության կարևորագույն պատճառն այն է,որ լիբերալ- ժողովրդավարականներն անկարող են պատասխանել ժողովրդի հարցերին  ու անորոշություններին և պաշտպանել անձանց:  Եթե քննարկենք նախկին տարիների ընթացքում Բրիտանիայի մուսուլմանների տվյալները, առավել պարզ կդառնա այս երկրում իսլամի աճի մակարդակը: Դա այն  դեպքում երբ 1991թ. Բրիտանիայում մուսուլմանների թիվը չէր գերազանցում 1 միլիոնը (950 հազար) և կազմում էր այս երկրի բնակչության 1.9 տոկոսը միայն: Միայն մեկ տասնամյակ հետո մուսուլմանների թիվը հասավ 1,546,626 մարդու , այսինքն Բրիտանիայի բնակչության 3 տոկոսը և 2011թ. մարդահամարի ընթացքում Բրիտանիայում և Ուելսում այս մուսուլմանների թիվը 2,600,000 է, որը կազմում է բնակչության 4.8 տոկոսը: Կանանց 65 տոկոսը հիջաբի համար հակվել է դեպի իսլամ կրոն: Նրանք հիջաբը «Պահպանիչ վահան» են համարում անբարոյականությունների դեմ: Pew ինստիտուտի  հաղորդմամբ 2057թ. իսլամը աշխարհի ամենաբազմամարդ կրոնը կլինի: Իսլամ ընդունած կանանցից մեկը Մելանի Գեորգիադեսն է: Նա ֆրանսիացի ռեփեր է և հայտնի է «Դիամզ» մականվամբ: Մինչև իսլամ  ընդունելը նա չնայած իր հաջողություններին մի տեսակ անհանգստության զգացում էր ապրում և նա այս վիճակին բաղցատրություն գտնելու փնտրտուքի մեջ էր: Իվերջո գտնելով իսլամ կրոնը նա նոր հույսի ու ուրախության փորձ ունեցավ: Հաջջի շքեղ ուխտագնացությանը, Մեքքայում Արաբ Նյուզին տված հարցազրույցի ժամանակ Գեորգիադեսն ասել է.«Փողն ու հաջողությունները ինձ չէին ուրախացնում»: Նա հավելել է.«Ուրախություն էին փնտրում, շատ տխուր էի և մենակ: Ուզում էի հասկանալ ինչո՞ւ եմ ապրում: Գիտեի, որ հարստությունն ու համբավը դրա պատճառները չէին, քանի որ դրանք ես ունեի և, որոնք ինձ չէին ուրախացնում: Հետևաբար սկսեցի փնտրել բոլոր հարցերիս պատասխանը»:

Երաժշտության բնագավառում երկու կարևոր մրցանակների արժանացած Գեորգիադեսի կյանքը փոխվեց իսլամացած ընկերոջը՝ Սուսուին հանդիպելուց հետո: Իսլամանալուց հետո նա իր հոգեվիճակի մասին ասում է.«Սա մի հայտնություն է: Ի սրտե համոզվեցի, որ Աստված կա և ինչքան շատ էի կարդում ավելի շատ էի համոզվում: Նա հավելել է.«Միաստվածությանը հավատում էի և քրիստոնյա էի, սակայն այն ամենից ինչ իմ մեջ կար վշտից բացի ուրիշ բան չէի ճանաչում»: Իսլամանալու մասին Արաբնյուզին նա ասել է.«Ընկերոջս Սուսույի հետ ծանոթանալուց հետո նա մի քանի րոպե ինձանից բաժանվեց ու գնաց կողքի սենյակ նամազի ծիսաղոթքն անելու համար:  Ես էլ նրա հետ գնացի և առանց իմանալու, որ մուսուլմանները ինչպես են պաշտամունք կատարում սուսույի շարժումները կրկնօրինակեցի և առաջին անգամվա համար ինձ գտա Ալլահին երկրպագելիս»: Այս վիճակը բացատրելիս նա ասում է.«Երբ նրա հետ նամազ էի կարդում զգում էի կապը Բարձրյալի հետ: Դրանից մի օր անց մի հատոր Ղուրան գնեցի և Մավրիկիոս կղզի ճամփորդելու ընթացքում սկսեցի կարդալ այն»: Մելանի Գեորգիադեսը իսլամ կրոնն ընդունել է 2008թ. դեկտեմբերին և լիովին անհետացել է ժողովրդի հայացքից ու երաժշտության ասպարեզից: Այդուհանդերձ 2009թ. մի ֆոտոլրագրող նրան լուսանկարում է Ֆրանսիայի մզկիթներից մեկից դուրս գալու պահին ոտից գլուխ ծածկված: Այդ լուսանկարը տպագրվեց ֆրանսիական ամսագրերից մեկում և շոկի ենթարկեց Ֆրանսիայի հասարակությանը: Այդ ժամանակ Ֆրանսիան գտնվում էր հանրային վայրերում հիջաբ ու իսլամական հագուստ գործածելու արգելման մասին օրենքի վավերացման հարցով տեղի ունեցող բանավաեճերի հանգրվանում: Գեորգիադեսի լուսանկարը հայտնվեց բանավեճերի կենտրոնում և իրեն տեսնում էր այն հանգամանքում, որ արժանացել էր հանրության ատելությանը: 2009թ. նա զգաց, որ պետք է իր երկրպագուներին բացատրություն տա իսլամ կրոնի մասին և որպես վերջին անգամ տարածեց իր ալբոմների երգերից մեկը: Այս երգի մեջ ներկայացնում էր Ֆրանսիայի հասարակության նախապաշարումները և ասում էր, որ իսլամանալուց հետո հասարակությունը այլևս չի հովանավորում իրեն: Չնայած դժվարություններին Գեորգիադեսը առավել քան երբևէ խաղաղության ու հանդարտության զգացում էր ապրում: Նա նշել է.«Նախքան իսլամանալը տխուր էի, քանի որ չգիտեի, որ այն ամենը ինչ պետք է անեի Աստծու հետ խոսելն է»: Նա հավելել է.«Այժմ եթե այն ամենն ինչ իմ կյանքում լավ կամ վատ է, գիտեմ Ալլահին ունեմ, որ ինձ լսում է և պատասխանում  է իմ աղոթքներին»: