Մեդիա ահաբեկչություն(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114933-Մեդիա_ահաբեկչություն(5)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա ահաբեկչություն»հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք արբանյակների աշխատանքների վերահսկման իրավական նորմեր մշակելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը,արևմտյան որոշ երկրների կողմից մեդիա ահաբեկչության իրողություններն ու ոլորտները և նրանց ջանքերը՝ անկախ երկրների զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնի և անօրինական պատժամիջոցներով , տեղեկատվության միակողմանի հոսք ստեղծելու համար։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 09:55 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա ահաբեկչություն»հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք արբանյակների աշխատանքների վերահսկման իրավական նորմեր մշակելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը,արևմտյան որոշ երկրների կողմից մեդիա ահաբեկչության իրողություններն ու ոլորտները և նրանց ջանքերը՝ անկախ երկրների զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնի և անօրինական պատժամիջոցներով , տեղեկատվության միակողմանի հոսք ստեղծելու համար։

Ինչպես  նախորդ ծրագրերում ենք նշել , արբանյակային  ուղղակի հեռարձակումը,գաղութատեր երկրներին հնարավորություն է ընձեռնում  հեշտությամբ խառնվել անկախ երկրների գործերին:Թեև միջազգային հանրությունը դեռևս չի կարողացել հաստատել  մի  կոնվենցիա, որը պարունակի արբանյակային հեռարձակման բոլոր ասպեկտները, ներառյալ փոխադարձ քայլերի կիրառումը , սակայն  Կառավարությունների պատասխանատվության մասին միջազգային իրավունքի  նախագծի 47-րդ հոդվածի թիվ մեկ կետով նախատեսված միջամտող արբանյակային  հեռարձակմանը դիմադրելու  երկու սցենար է նկատի առնվել:Արբանյակային հեռարձակումներին հակազդելու առաջին սցենարը ՝պարազիտներ առաջացնելը և առևտրի ոլորտում  պատժամիջոցներ սահմանելն է:Առաջին սցենարի հակառակ ,երկրորդ սցենարը ՝ռադիո հեռուստատեսային ծրագրերի արբանյակային հեռարձակումների նկատմամբ հակազդեցությունը,համարում է   տեղեկությունների ազատ հոսքը խախտող և տեղեկության  ազատ հոսքի խախտումը  համարում է մարդու իրավանց խախտման  վառ ապացույցը :Այդուհանդերձ Հաագայի միջազգային դատարանի ամենահայտնի դատավորներից ՝ Jens Evensen-ը այդ մասին ասում է.«Թեպետ արևմտյան որոշ իրավաբանների կարծիքով ,մարդու իրավանց համաշխարային հռչակագրի 19-րդ հոդվածի համաձայն, անկախ երկրներին արբանայակային հեռարձակվող ծրագրերի խափանումը, նշյալ   կառավարությունների միջոցով համարվում է անօրինական քայլ,սակայն իդեալական է այդ քայլը  հարգելը ,իսկ դրա խախտումը առկա իրավունքների խախտման իմաստով չէ»:

Ազգային և կրոնական արժեքների պահպանման կարևորությունը բոլոր  կառավարություններին մղել է ,որ ազգային ու միջազգային բնագավառներում փոխադարձ քայլեր կիրառեն  անդրսահմանային արբանյակային ծրագրերի  հեռարձակման դեմ:Ներքին իմաստով  , նույնիսկ մի շարք երկրներում  ,ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան, որոնք հիմնականում տեղեկությունների  ազատ հոսքի այսպես ասած ՝ռահվիրաններից  են ,օրենսդիրը փորձում է մի շարք օրենքներ մշակելով իր երկրի շահերը պաշտպանել արբանյակային ծրագրերից: Կարելի չէ գտնել որևէ երկիր ,որտեղ խոսքի ազատությունը և ռադիո-հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը լինի անսահման և առանց պայմանների: Ուրեմն հավակնորդ կառավարությունները ,որոնք փորձում են  հեռարձակման և տեղեկությունների ստացման ազատության շրջագծում   արդարացնել արբանյակային հեռուստատեսային  հաղորդումների անվերապահ հեռարձակումը այլ երկրներ ,այդ տարբերակը չեն առաջարկում  իրենց երկրի համար:

Արևմտյան երկրներում նման հակասական պահվածք առավել ակնհայտ է,այն ժամանակ  երբ միջազգային այն փաստաթղթերում ,ուր արծարծվում են տեղեկությունների ազատ ստացման իրավունքը ,այդ իրավունքի համար կարեւոր սահմանափակություններ են նկատի առնվում: Սակայն միջամտող ուժերի պաշտոնական դիրքորոշումներում այդ խնդիրը նենգամտորեն անտեսվել է:Այս կառավարությունները , բացահայտ ձևով անտեսելով «մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի միատարրության » սկզբունքը,իրենց շահերի ու նպատակների համար, միայն մասամբ են ապավինում այդ փաստաթղթերին:Նման միտումնավոր քաղաքականությունների դիմաց ,ակնհայտ է, որ անկախ կառավարությունները կպաշտպանեն իրենց ազգային շահերը, հասարակական կարգը և սոցիալական էթիկան և պարազիտի կամ փոխադարձ այլ քայլերով կխափանեն  ՝ արբանյակային  ծրագրերը :Նրանք փորձում են ծրագրերը հեռարձակող կառավարություններին ստիպել դադարեցնել  միջամտող արբանյակային ծրագրերը , բարեփոխել դրանք կամ փոխհատուցում տալ: 

Միջազգային օրենքների համաձայն, սահմանափակվել է տուժած կառավարությունների հնարավորությունները ՝ գերիշխող  ուժերի միջամտող արբանյակային ծրագրերին դիմակայելու համար: Մի խոսքով նույնիսկ օրինավոր փոխադարձ քայլերը ևս սահմանափակվել են: Իհարկե նման սահմանափակություններ նկատի են առել նաև կառավարությունների  իրական անհավասարությունը,կապված ՝ տնտեսական, տեխնիկական, ռազմական և քաղաքական ուժի հետ, որպեսզի հակափաստարկները չդառնան պատրվակ,որպեսզի հզոր կառավարությունները չարաշահեն և ոտնահարեն ՝ թույլ պետությունների իրավունքները:Միջազգային իրավունքի առումով ,նման երկդիմի մոտեցումը հիմնված է  հակադարձ քայլում հավասարակշիռ սկզբունքի վրա:

Միջազգային իրավունքնեի հանձնաժողովը ,կառավարությունների պատասխանատվության նախագծի  30-րդ հոդվածում ,ըստ որի  հակադարձ գործողությունը համարում է հանցագործությունը  չեզոքացնող գործոն,  չի ակնարկել ներդաշնակության պայմանին: Այնուամենայնիվ, կառավարությունների պատասխանատվության  նախագծի 49-րդ հոդվածի համաձայն, տուժած կառավարության հակազդեցությունը ՝ կապված միջազգային հանցագործության ծանրության աստիճանի և տուժած պետության համար դրա հետևանքները «անհամաչափ» չեն լինելու : Փաստորեն, միջազգային իրավունքի հանձնաժողովն ունի համաչափության ճկուն հայեցակարգ, որը չպետք է հանգեցնի անարդար արդյունքների: 

Պարազիտները ,արբանյակային հեռարձակման բնագավառում թշնամի պետություններին դիմադրող ելքերից են

 

Արբանյակային հաղորդումների ուղիղ հեռարձակման դեպքում հակադարձ քայլերը նույնպես պետք է համահունչ լինեն գլխավոր հանցագործական  ակտին: Հատուկ արբանյակային ծրագրից տուժած կառավարությունը իրավունք ունի հակադարձ քայլերի դիմելով պաշտպանել իր իրավունքները և արբանյակային ծրագրեր հեռարձակող կառավարությանը ստիպել փոխհատուցման:Քանի որ արբանյակային ծրագրերի ուղիղ հեռարձակմանը արձագանքող հակադարձ  քայլերի նպատակը ինքնապաշտպանությունն է ,ուստի նման քայլերը չեն սահմանափակվում հատուկ ոլորտի մեջ: Տուժած կառավարության  կիրառվող քայլերը կարող են ինտենսիվացվել այնքանով, որքանով հանցագործ կառավարությանը  ստիպեն  դադարեցնել իր օրինազանցությունները,իսկ   չարաշահող պետությանը վերջ տալ իր բռնարար գործողություններին:Մի խոսքով եթե ապացուցվի  նախնական հակազդող քայլերի   ապարդյուն լինելը  , ապա տուժած պետությունը կարող է ավելի հեռուն գնալ և պարտադրել երկրորդական հակազդեցություն:Ուստի արբանյակային ծրագրերից տուժած կառավարությունը կարող է պարազիտներ հեռարձակելուց բացի,առգրավել օրինազանց կառավարության ունեցվածքը և նրա նկատմամբ կասեցնել իր որոշ պարտավորությունները:

Ուղղակի արբանյակային ալիքների ընդունումը միջազգային հանրության համար այնպիսի  մարտահրավեր է ստեղծել ,որը  միջազգային հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ է:Փաստորեն, չնայած   արբանյակներով հեռուստատեսային ուղիղ  հեռարձակումների   արագությունը ու ծավալը  դրական և գնահատելի  է համարվում ,սակայն ազգային մշակույթների նսեմացումը և բարոյական արժեքների ոչնչացումը ,այդ էլ միջամտող ծրագրերի ազդեցությամբ ,խիստ մտահոգիչ է:Որովհետև ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել .«Բռնապետների մեդիա կայսրությունը ,անկողմնակալության հավակնությամբ հանդրեձ ,խեղաթյուրումներով ,սուտ հաղորդումներով և բարդ միջոցներով,ծառայում է համաշխարհային բռնատներին և այսօր զանգվածային լրատվամիջոցների  զենքը ,ամենահզոր զենքն է ,որը ավելի վտանգավոր է քան ատոմական զենքը»: Որոշ քաղաքական գործիչներ և արևմտյան վերլուծաբաններ խոստովանում են այդ փաստը։Որպես այդպիսին 1981 թվականին Գերմանիայի կանցլեր Հելմոթ Շմիդն ուղղակի հեռարձակման արբանյակները ավելի վտանգավոր է համարել  քան միջուկային կարողությունը:

Թեև չի թվում, որ հակադարձ քայլերի կիրառումը ,իշարս պարազիտները վերջնական լուծումը համարվեն միջամտող արբանյակային ուղղակի հեռարձակմանը դիմադրելու համար ,սակայն նման քայլերի մասին խոսելը համարվումէ  օրակարգային , Կոբիոսի կամ  հեռահաղորդակցության միջազգային միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար: Տեղեկությունների ազատ հոսքի հավակնորդ արևմտյան երկրները , հիմնում  կամ հովանավորում են  անկախ երկրների դեմ անջատողական քայլեր կիրառող արբանյակային ցանցերը,և դա բնութագրում են տեղեկությունների ազատ հոսք,իսկ  անկախ երկրների օրինավոր հակադարձող քայլերը  մեդիա միջամտություններին,  բնութագրում են խոսքի ազատությունը խախտող:Սա այն պայմաններում է ,երբ միջազգային իրավունքի դիտանկյունից տեղեկությունների ազատ ընթացքի սկզբունքն ունի սահմանափակություններ և չի կարելի այն պատրվակ ծառայեցնել երկրների հասարակական կարգը խախտելու և նրանց ազգային ու կրոնական արժեքները նսեմացնելու համար: Քանի որ նման գործընթացը մեծապետական երկրների կողմից   կվերածվի մեդիա քաոսի և կձևավորվի մեդիա ահաբեկչություն   անկախ երկրների դեմ : 

Հարգելի բարեկամների դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտրոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] :