Մեդիա ահաբեկչություն(5)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա ահաբեկչություն»հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք արբանյակների աշխատանքների վերահսկման իրավական նորմեր մշակելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը,արևմտյան որոշ երկրների կողմից մեդիա ահաբեկչության իրողություններն ու ոլորտները և նրանց ջանքերը՝ անկախ երկրների զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնի և անօրինական պատժամիջոցներով , տեղեկատվության միակողմանի հոսք ստեղծելու համար։
Ինչպես նախորդ ծրագրերում ենք նշել , արբանյակային ուղղակի հեռարձակումը,գաղութատեր երկրներին հնարավորություն է ընձեռնում հեշտությամբ խառնվել անկախ երկրների գործերին:Թեև միջազգային հանրությունը դեռևս չի կարողացել հաստատել մի կոնվենցիա, որը պարունակի արբանյակային հեռարձակման բոլոր ասպեկտները, ներառյալ փոխադարձ քայլերի կիրառումը , սակայն Կառավարությունների պատասխանատվության մասին միջազգային իրավունքի նախագծի 47-րդ հոդվածի թիվ մեկ կետով նախատեսված միջամտող արբանյակային հեռարձակմանը դիմադրելու երկու սցենար է նկատի առնվել:Արբանյակային հեռարձակումներին հակազդելու առաջին սցենարը ՝պարազիտներ առաջացնելը և առևտրի ոլորտում պատժամիջոցներ սահմանելն է:Առաջին սցենարի հակառակ ,երկրորդ սցենարը ՝ռադիո հեռուստատեսային ծրագրերի արբանյակային հեռարձակումների նկատմամբ հակազդեցությունը,համարում է տեղեկությունների ազատ հոսքը խախտող և տեղեկության ազատ հոսքի խախտումը համարում է մարդու իրավանց խախտման վառ ապացույցը :Այդուհանդերձ Հաագայի միջազգային դատարանի ամենահայտնի դատավորներից ՝ Jens Evensen-ը այդ մասին ասում է.«Թեպետ արևմտյան որոշ իրավաբանների կարծիքով ,մարդու իրավանց համաշխարային հռչակագրի 19-րդ հոդվածի համաձայն, անկախ երկրներին արբանայակային հեռարձակվող ծրագրերի խափանումը, նշյալ կառավարությունների միջոցով համարվում է անօրինական քայլ,սակայն իդեալական է այդ քայլը հարգելը ,իսկ դրա խախտումը առկա իրավունքների խախտման իմաստով չէ»:
Ազգային և կրոնական արժեքների պահպանման կարևորությունը բոլոր կառավարություններին մղել է ,որ ազգային ու միջազգային բնագավառներում փոխադարձ քայլեր կիրառեն անդրսահմանային արբանյակային ծրագրերի հեռարձակման դեմ:Ներքին իմաստով , նույնիսկ մի շարք երկրներում ,ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան, որոնք հիմնականում տեղեկությունների ազատ հոսքի այսպես ասած ՝ռահվիրաններից են ,օրենսդիրը փորձում է մի շարք օրենքներ մշակելով իր երկրի շահերը պաշտպանել արբանյակային ծրագրերից: Կարելի չէ գտնել որևէ երկիր ,որտեղ խոսքի ազատությունը և ռադիո-հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը լինի անսահման և առանց պայմանների: Ուրեմն հավակնորդ կառավարությունները ,որոնք փորձում են հեռարձակման և տեղեկությունների ստացման ազատության շրջագծում արդարացնել արբանյակային հեռուստատեսային հաղորդումների անվերապահ հեռարձակումը այլ երկրներ ,այդ տարբերակը չեն առաջարկում իրենց երկրի համար:
Արևմտյան երկրներում նման հակասական պահվածք առավել ակնհայտ է,այն ժամանակ երբ միջազգային այն փաստաթղթերում ,ուր արծարծվում են տեղեկությունների ազատ ստացման իրավունքը ,այդ իրավունքի համար կարեւոր սահմանափակություններ են նկատի առնվում: Սակայն միջամտող ուժերի պաշտոնական դիրքորոշումներում այդ խնդիրը նենգամտորեն անտեսվել է:Այս կառավարությունները , բացահայտ ձևով անտեսելով «մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի միատարրության » սկզբունքը,իրենց շահերի ու նպատակների համար, միայն մասամբ են ապավինում այդ փաստաթղթերին:Նման միտումնավոր քաղաքականությունների դիմաց ,ակնհայտ է, որ անկախ կառավարությունները կպաշտպանեն իրենց ազգային շահերը, հասարակական կարգը և սոցիալական էթիկան և պարազիտի կամ փոխադարձ այլ քայլերով կխափանեն ՝ արբանյակային ծրագրերը :Նրանք փորձում են ծրագրերը հեռարձակող կառավարություններին ստիպել դադարեցնել միջամտող արբանյակային ծրագրերը , բարեփոխել դրանք կամ փոխհատուցում տալ:
Միջազգային օրենքների համաձայն, սահմանափակվել է տուժած կառավարությունների հնարավորությունները ՝ գերիշխող ուժերի միջամտող արբանյակային ծրագրերին դիմակայելու համար: Մի խոսքով նույնիսկ օրինավոր փոխադարձ քայլերը ևս սահմանափակվել են: Իհարկե նման սահմանափակություններ նկատի են առել նաև կառավարությունների իրական անհավասարությունը,կապված ՝ տնտեսական, տեխնիկական, ռազմական և քաղաքական ուժի հետ, որպեսզի հակափաստարկները չդառնան պատրվակ,որպեսզի հզոր կառավարությունները չարաշահեն և ոտնահարեն ՝ թույլ պետությունների իրավունքները:Միջազգային իրավունքի առումով ,նման երկդիմի մոտեցումը հիմնված է հակադարձ քայլում հավասարակշիռ սկզբունքի վրա:
Միջազգային իրավունքնեի հանձնաժողովը ,կառավարությունների պատասխանատվության նախագծի 30-րդ հոդվածում ,ըստ որի հակադարձ գործողությունը համարում է հանցագործությունը չեզոքացնող գործոն, չի ակնարկել ներդաշնակության պայմանին: Այնուամենայնիվ, կառավարությունների պատասխանատվության նախագծի 49-րդ հոդվածի համաձայն, տուժած կառավարության հակազդեցությունը ՝ կապված միջազգային հանցագործության ծանրության աստիճանի և տուժած պետության համար դրա հետևանքները «անհամաչափ» չեն լինելու : Փաստորեն, միջազգային իրավունքի հանձնաժողովն ունի համաչափության ճկուն հայեցակարգ, որը չպետք է հանգեցնի անարդար արդյունքների:
Արբանյակային հաղորդումների ուղիղ հեռարձակման դեպքում հակադարձ քայլերը նույնպես պետք է համահունչ լինեն գլխավոր հանցագործական ակտին: Հատուկ արբանյակային ծրագրից տուժած կառավարությունը իրավունք ունի հակադարձ քայլերի դիմելով պաշտպանել իր իրավունքները և արբանյակային ծրագրեր հեռարձակող կառավարությանը ստիպել փոխհատուցման:Քանի որ արբանյակային ծրագրերի ուղիղ հեռարձակմանը արձագանքող հակադարձ քայլերի նպատակը ինքնապաշտպանությունն է ,ուստի նման քայլերը չեն սահմանափակվում հատուկ ոլորտի մեջ: Տուժած կառավարության կիրառվող քայլերը կարող են ինտենսիվացվել այնքանով, որքանով հանցագործ կառավարությանը ստիպեն դադարեցնել իր օրինազանցությունները,իսկ չարաշահող պետությանը վերջ տալ իր բռնարար գործողություններին:Մի խոսքով եթե ապացուցվի նախնական հակազդող քայլերի ապարդյուն լինելը , ապա տուժած պետությունը կարող է ավելի հեռուն գնալ և պարտադրել երկրորդական հակազդեցություն:Ուստի արբանյակային ծրագրերից տուժած կառավարությունը կարող է պարազիտներ հեռարձակելուց բացի,առգրավել օրինազանց կառավարության ունեցվածքը և նրա նկատմամբ կասեցնել իր որոշ պարտավորությունները:
Ուղղակի արբանյակային ալիքների ընդունումը միջազգային հանրության համար այնպիսի մարտահրավեր է ստեղծել ,որը միջազգային հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ է:Փաստորեն, չնայած արբանյակներով հեռուստատեսային ուղիղ հեռարձակումների արագությունը ու ծավալը դրական և գնահատելի է համարվում ,սակայն ազգային մշակույթների նսեմացումը և բարոյական արժեքների ոչնչացումը ,այդ էլ միջամտող ծրագրերի ազդեցությամբ ,խիստ մտահոգիչ է:Որովհետև ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել .«Բռնապետների մեդիա կայսրությունը ,անկողմնակալության հավակնությամբ հանդրեձ ,խեղաթյուրումներով ,սուտ հաղորդումներով և բարդ միջոցներով,ծառայում է համաշխարհային բռնատներին և այսօր զանգվածային լրատվամիջոցների զենքը ,ամենահզոր զենքն է ,որը ավելի վտանգավոր է քան ատոմական զենքը»: Որոշ քաղաքական գործիչներ և արևմտյան վերլուծաբաններ խոստովանում են այդ փաստը։Որպես այդպիսին 1981 թվականին Գերմանիայի կանցլեր Հելմոթ Շմիդն ուղղակի հեռարձակման արբանյակները ավելի վտանգավոր է համարել քան միջուկային կարողությունը:
Թեև չի թվում, որ հակադարձ քայլերի կիրառումը ,իշարս պարազիտները վերջնական լուծումը համարվեն միջամտող արբանյակային ուղղակի հեռարձակմանը դիմադրելու համար ,սակայն նման քայլերի մասին խոսելը համարվումէ օրակարգային , Կոբիոսի կամ հեռահաղորդակցության միջազգային միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար: Տեղեկությունների ազատ հոսքի հավակնորդ արևմտյան երկրները , հիմնում կամ հովանավորում են անկախ երկրների դեմ անջատողական քայլեր կիրառող արբանյակային ցանցերը,և դա բնութագրում են տեղեկությունների ազատ հոսք,իսկ անկախ երկրների օրինավոր հակադարձող քայլերը մեդիա միջամտություններին, բնութագրում են խոսքի ազատությունը խախտող:Սա այն պայմաններում է ,երբ միջազգային իրավունքի դիտանկյունից տեղեկությունների ազատ ընթացքի սկզբունքն ունի սահմանափակություններ և չի կարելի այն պատրվակ ծառայեցնել երկրների հասարակական կարգը խախտելու և նրանց ազգային ու կրոնական արժեքները նսեմացնելու համար: Քանի որ նման գործընթացը մեծապետական երկրների կողմից կվերածվի մեդիա քաոսի և կձևավորվի մեդիա ահաբեկչություն անկախ երկրների դեմ :
Հարգելի բարեկամների դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտրոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] :