Մեդիա ահաբեկչություն(6.Իրանական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակման դադարեցումը՝ միջազգային օրենքների խախտում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115167-Մեդիա_ահաբեկչություն(6.Իրանական_հեռուստաալիքների_արբանյակային_հեռարձակման_դադարեցումը_միջազգային_օրենքների_խախտում)
8 մասից բաղկացած «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարը պատրաստվել է «Արբանյակային ցանցերից հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման դադարեցումը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից » խորագրով հետազոտության արդյունքում: Հետազոտությունն իրականացել է կիրառական հետազոտությունների բաժնում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 01, 2020 13:10 Asia/Tehran

8 մասից բաղկացած «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարը պատրաստվել է «Արբանյակային ցանցերից հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման դադարեցումը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից » խորագրով հետազոտության արդյունքում: Հետազոտությունն իրականացել է կիրառական հետազոտությունների բաժնում:

Հանուն բարձրյալի,բարի օր բարեկամներ:Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարի հերթական համարը:Այս հաղորդաշարի ընթացքում քննարկում ենք արբանյակների շահագործմումը վերահսկող  իրավական օրենքների  մշակմանն ուղղված   միջազգային հանրության ջանքերը ,արևմտյան որոշ երկրների մեդիա  ահաբեկչության ոլորտներն  ու իրողությունները, ինչպես նաև անկախ  երկրների լրատվամիջոցների դեմ ապօրինի և դաժան պատժամիջոցների կիրառման միջոցով տեղեկատվության միակողմանի հոսք հաստատելու առումով նրանց քայլերը:Նախորդ  հաղորդման ընթացքում քննարկել ենք միջազգային իրավունքի դիտանկյունից միջամտող արբանյակային ծրագրերի հեռարձակմանը հակադարձող  քայլերը :Այսօրվա թողարկման ընթացքում իրավական դիտանկյունից  քննարկելու ենք խոսքի ազատության ջատագովի դերում հանդես եկող որոշ երկրների քայլերը, Իրանի արտասահմանյան արբանյակային ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու առումով: Հարգելի բարեկամների դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտրոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] :

******

Ինչպես  նախորդ ծրագրերում ենք  անդրադարձել , միջազգային բեմում   տեղեկատվության հոսքի ազատության հայեցակարգը ուշադրության է արժանացել  1946 թվականի դեկտեմբերի 14-ին:ՄԱԿ-ի  Գլխավոր ասմբլիայում  Տեղեկատվության ազատության առաջին համագումարի ընթացքում հաստատված  թիվ 59 բանաձևի համաձայն.«Տեղեկատվության ազատությունը մարդու հիմնական իրավունքն է և հիմք է ծառայում ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր ազատությունների: Տեղեկատվության ազատությունը երաշխավորում է ցանկացած վայրում լուրերի  հավաքագրման, փոխանցման   և տարածման  իրավունքը  , և համարվում  է՝աշխարհում խաղաղության ու զարգացման խթանման կարևոր բաղադրիչը»:  Տեղեկատվության ազատության գաղափարը քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում վերահաստատվել է 1966-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և167 երկրի թեր քվեով ,իսկ ուժի մեջ է մտել 10 տարի անց ՝ 1976 թվականին:Կարելի է եզրահանգել ,որ անհատների իրավունքը տեղեկություններին ազատ հասանելիության առումով համարվում է մարդու իրավանց անժխտելի իրավունք և միջազգայնորեն ,իրավունքների անբաժանելի մասնիկն է համարվում ,ուստի յուրաքանչյուր քայլ ,որը կխափանի այս իրավունքը, հակասում է միջազգային իրավունքներին: 

 

Չնայած արևմտյան երկրները հավակնում են  խոսքի ազատության մասին,2012 թ.-ի հոկտեմբերի 15-ին, Յոթել Սեթ ընկերությունը, ԱՄՆ-ի  և սիոնիստական ռեժիմի լոբբինգի ճնշման տակ, դադարեցրեց  Իրանի Իսլ. Հանրապետության հեռուստալիքները, ինչպես՝ Ղուրանի, Ալ-Ալամի, Քոսարի , Press TV- ի, լուրերի, Սահար 1- և 2-ի,ՋամեՋամ  1- և 2-ի, հեռարձակումները ,Hotbird արբանյակի 12437 հաճախականության վրա:Այս քայլը, որը իրականացավ միակողմանիորեն, նախքան Իրանի Իսլ. Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության և Յութել Սաթ ընկերության հետ   միջազգայնորեն հեղինակավոր պայմանագրի ժամկետի ավարտը ,ակնհայտորեն հակասում   էր հաղորդակցության իրավունքին վերահսկող  միջազգային օրենքներին:Այդ օրենքների համաձայն, տարածքի օգտագործումը պետք է իրականացվի  բոլոր կառավարությունների  շահերից ելնելով և բոլոր երկրների իրավունքն է   տեղեկությունների  ազատ հոսքին հասանելիությունը:Արևմտյան արբանյակային որոշ  այլ ընկերություններ ևս Իրանի արտասահմանյան թողարկումների լուսաբանող գործընթացին դիմադրելու  համար ,2013-ի հուլիսի 1-ից դադարեցրին այդ ցանցերին արբանյակային ծառայություններ տրամադրելը,որը ոչ միայն հակասում է,միջազգային կոնվենցիաների պարտավորություններին,այլև տեղեկատվության ազատության ճանաչված սկզբունքներին ,այդ էլ այդ սկզբունքի կեղծ հավակնորդների կողմից:

Իրանի արտասահմանյան հեռուստացանցերի դեմ մեդիա բոյկոտը այն պայմաններում է իրականացվում ,երբ  արբանյակային հեռարձակող ընկերությունների կողմից փաստաթղթեր չեն ներկայացվել այն հիմամբ , որ այդ ցանցերը  խախտում են հեռարձակման բովանդակության պայմանները:Այնուամենայնիվ, նույնիսկ եթե Իրանի արբանյակային ծրագրերը հակասեն  արևմտյան երկրների սկզբունքներին և արժեքներին, դրանք ենթակա են արբանյակային ծրագրերի հեռարձակման  պայմանական ազատության սկզբունքին:Ըստ այդ սկզբունքի ՝ այս երկրները և նրանց հարակից ընկերությունները  միայն իրավունք ունեն իրենց տարածքում դադարեցնել հեռարձակումը , օրինակ ՝ պարազիտների  միջոցով:Քանի որ նման քայլ,կատարվել է  Իրանի արբանյակային ցանցերի մեծ մասի դեմ, դա համարվում է «արբանյակային ծրագրերի հեռարձակման մենաշնորհի արգելք»-ի սկզբունքի խախտումը ,ու  նաև հակասում է այն մեկնաբանությանը թե՝անդրմթնոլորտային տիեզերքը մարդկության համատեղ  ժառանգությունն է:

Արբանյակային լրատվամիջոցների վերաբերյալ կառավարությունների պատասխանատվության մասին միջազգային իրավունքի հանձնաժողովի նախագծի նախoրինակի 30-րդ հոդվածը,հակադարձ քայլը օրինավոր է համարում այն ժամանակ ,երբ դեմ հանդիման կանգնի արբանյակային  ծրագիր հեռարձակող  երկրի կողմից  միջազգային պարտավորության խախտումն ,հակառակ դեպքում հակադարձ քայլերը ինքնին անօրինական են: Արևմտյան արբանյակային ընկերությունները Իրանի արբանյակային ծրագրերի հեռարձակման դադարեցումը արդարացնելու համար պատճառաբանում  են ,որ նման հակադարձ քայլի են գնում դիմադրելու  Իրանի իսլ.հանրապետության կողմից  մի շարք հեռուստաալիքների ,իշարս պարսկերենով ԲԻ.Բի.ՍԻ-ի ,ԱՄՆ-ի ձայնի և Իրանին ընդդիմադիր այլ ցանցերի նկատմամբ պարազիտներ առաքելու պատճառով: Սա այն դեպքում, երբ Իրանում էթնիկական և կրոնական տարաձայնություններ սերմանելուն  ուղղված այս ցանցերի մոտեցումը համահունչ է  լրատվամիջոցների թշնամական միջամտությանը ,ըստ որի  Իրանը, միջազգային օրենքի հիմամբ  իրավունք ունի, երկրի ազգային շահերն ու հասարակական կարգը պաշտպանելու համար,արևմտյան երկրների ԶԼՄ-ների միջամտող քայլերի նկատմամբ սահմանափակող քայլեր ձեռնարկել:

2011-ի նոյեմբերի 17-ին Եվրախորհրդարանը ընդունեց որոշում ,ըստ որի   Յութել Սաթին առաջարկվում էր  դադարեցնել Իրանի  արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը:Քաղաքական այս բանաձևի 13-րդ հոդվածում ասվում է, որ «Եվրախորհրդարանը դատապարտում է Իրանին ,BBC- ի և Deutsche Welle հեռուստաալիքների դեմ  պարազիտների հարցով և Յութել Սաթից պահանջում է ,չսպասարկել Իրանի պետական հեռուստատեսային   կայարաններին ,մինչև այն ժամանակ ,որ Իրանը կդադարեցնի պարազիտները: Իրանի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը այն պայմաններում է հրապարակվել ,երբ Եվրոպական երկրները անուշադրության են մատնել Թեհրանի հերթական դիմումները ,Իրանի ներքին խնդիրներին չմիջամտելու և Եվրոպայում տեղակայված հակաիրանական լրատվամիջոցների աշխատանքներին վերջ տալու համար: Նրանք նաև խորապես մտահոգված էին ,որ ավելանում է Իրանի անդրսահմանային արբանյակային հեռարձակվող ծրագրերի Եվրոպացի ունկնդիրների թիվը:

Իրանի դեմ Եվրախորհրդարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 17-ի ընդունած  բանաձևը հաստատվեց այն պայմաններում ,որ եթե նույնիսկ ապացուցվեր թե՝ միջազգային օրենքի համաձայն պարազիտ առաքելը անօրինական է ,Իրանի ԶԼՄ-ների դեմ արևմտյան երկրների բոյկոտը լուրջ անորոշությունների դիմաց է կանգնած և նույնիսկ հակասում է այդ երկրների ներքին օրենքներին: Ինչպես օրինակ ,Ֆրանսիայի  օրենքների համաձայն, Ֆրանսիայի աուդիովիզուալ  խորհրդի օրենքների խախտման դեպքում  ,հերթաբար սպասվում են հետևյալ պատժամիջոցները՝զգուշացում,ֆինանսական տուգանք, հաղորդման հետաձգումը  կամ ժամանակավոր դադարեցումը և իվերջո արբանյակային հեռուստահաղորդման ընդմիշտ  դադարեցումը: Ուստի եթե անսպասելիորեն  դադարեն մի երկրի արբանյակային ծրագրերի հեռարձակումը առանց նշված կետերը նկատի առնելու,դա հակասում է այդ երկրների իրավական համակարգին և  ակտի ու հակադարձ քայլի միջև համաչափության պայմանին:Միջազգային իրավունքի առումով, փոխադարձ քայլը,միայն ընդունելի է երկու կառավարությունների մակարդակով :Մինչդեռ ,երբ Յութել Սաթի նման մասնավոր մի ընկերություն Իրանի իսլ.հանրապետության դեմ փոխադարձ քայլի է դիմում ,փոխադարձ քայլի բնույթից առավել այն նշանակում է  իրավունքի չարաշահում:Կառավարության դիմաց ,որը իշխանական քայլեր է իրականացնում, Յութել Սաթի մասնավոր ընկերությունը իրականացնում է վերահսկողական քայլ:Նրանով հանդերձ,որ  հակազդման միջոցների հետևանքները պետք է սահմանափակվեն թիրախային կառավարության սահմաններում, սակայն  նման քայլի հետևանքով աշխարհի զանազան երկրներում  Իրանի արտասահմանյան  արբանյակային ցանցերի ունկնդիրներն են զրկվում:

2012 թվականի հոկտեմբերին  Arqive- և Յութել Սաթ ընկերությունները   համաձայնեցին դադարեցնել Իրանի իսլ.հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ծրագրերի հեռարձակումը  HotBoard- արբանյակի միջոցով: Նրանք հավակնում էին, որ գործարքը իրականացվել է ԵՄ պատժամիջոցների և ֆրանսիական աուդիովիզուալ խորհրդի բանաձևի համաձայն, որը երաշխավորել է  Իրանի   «Սահար 1»ցանցի  արտասահմանյան հեռարձակման դադարեցումը :Այդ մասին Յութել Սաթը մի հաղորդագրությամբ նշել է,որ Ֆրանսիայի աուդիովիզուալ խորհրդի բանաձը,որը վավերացվել է 2005-ին ,անհրաժեշտ է համարելՅութել Սաթ արբանյակին պատկանող  HotBoard- արբանյակի միջոցով հեռարձակվող «Սահար1»ցանցի ընդմիշտ դադարեցումը և Յութել Սաթը,որպես Ֆրանսիական մի ընկերություն պարտավոր է հարգել Ֆրանսիայի  աուդիովիզուալ խորհրդի որոշումները: Arqive-ը ևս առանձին նամակ հղելով Փրես- Թի.վի-ին ընդգծել է,որ Եվրահանձնաժողովն է նման որորշում ընդունել: 

Յութել Սաթ ընկերության տարածաշրջանային տնորեն Կարեն Բադալովը ,2012-ին «Փրես.Թի.վի»-ի հետ ասուլիսի ընթացքում նշել էր .«Մենք չեղարկել ենք պայմանագրերը ,քանզի դա Եվրահանձնաժողովի հրահանգն էր և մենք պարտավոր ենք հարգել այն»: Նաև Յութել Սաթ ընկերության մամլո խոսնակ Վենեսա Օկաները ասել է.«Իսլ. հանրապետության ռադիոհեռուստատեսային ծրագրերի դադարեցումը կատարվել է Իրանի իսլ.հանրապետության դեմ Եվրամիության պատժամիջոցների սաստկացման նախագծի շրջագծում: Սակայն նման հավակնություններին հակառակ, Եվրամիության խոսնակ Maya Kosyanchich-ն ասել է.«Որոշումը ընդունվել է միայն Յութել Սաթի կողմից »: Նա շեշտել է,որ Եվրամիության ընդունած որոշումը  Իրանի դեմ  միայն առնչվում է մի շարք սահմանափակող միջոցառումների, կապված՝ ֆինանսներին ,էներգետիկային , առևտրին ու տրանսպորտին ,սակայն  այն չի առնչվում հաղորդակցությանը»:

Փաստորեն, վերջին տարիներին Իրանի հեռուստատեսային ցանցերի արբանյակային հեռարձակման ընդհատումը այն աստիճանի է հակասել  կապի միջազգային օրենքին և տեղեկատվության ազատ հոսքի սկզբունքին, որ ԵՄ-ն և արևմտյան որոշ երկրներ բացահայտորեն հրաժարվել են ընդունել իրենց պատասխանատվությունը և փորձել են  արբանյակային ընկերություններին , ինչպես  Յութել սաթին  համարել ,նման  քաղաքական  գործողությունների միակ գործոնը  :Սա այն դեպքում, երբ արևմտյան արբանյակային ընկերությունների փորձը ցույց է տվել , որ երկրների վերաբերյալ նրանց որոշումները ազդված  են իրենց կառավարություններից :Ժողովրդավարության հավակնորդ ՝ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները չեն կարողանում հանդուրժել Իրանի արտասահմանյան հեռարձակումների  քողազերծումները մի շարք խնդիրների վերաբերյալ,իշարս՝ պաղեստինցիների դեմ սիոնիստական  ռեժիմի ոճրագործությունների ,արևմուտքում ահաբեկչության ակունքների և ԱՄՆ-ի ու արևմուտքի միջոցով   ԻԼԻՊ-ին   և ահաբեկչական խմբերին հովանավորելը:  Սա այն դեպքում է ,երբ նրանց աբանյակների միջոցով Սաուդյան Արաբիային և արաբական որոշ հետադեմ երկրներին պատկանող տասնյակ հեռուստատեսային ցանցեր են հեռարձակվում ,որոնք բացարձակապես քարոզում են ահաբեկչական և թաքֆիրական գաղափարներ և արբանյակը չարաշահում  են միջոց ՝ահաբեկչությունը տարածելու նպատակով:

Հարգելի բարեկամների  դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտրոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] :