Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115168-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(12)
Իր տիրապետության տակ ունենալով ավելի քան 33 տրիլոն Խմ բնական գազի սովորական պաշարներ և 155 միլիարդ բարել արդյունահանման ենթակա չմշակված նավթի պաշարներ, Իրանը մեծ ներուժ ու հարաբերական առավելություն ունի նավթաքիմիայի ոլորտը զարգացնելու և նավթի ու գազի արժեքային շղթան կատարելագործելու համար։ Երկրի նավթաքիմիայի արդյունաբերության զարգացումն ու առաջադիմությունը կարևոր է տարբեր առումներով։ Նախ, այս արդյունաբերության արտադրանքը հումք է հանդիսանում Իրանի տնտեսության այլ հատվածների համար։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 01, 2020 13:11 Asia/Tehran

Իր տիրապետության տակ ունենալով ավելի քան 33 տրիլոն Խմ բնական գազի սովորական պաշարներ և 155 միլիարդ բարել արդյունահանման ենթակա չմշակված նավթի պաշարներ, Իրանը մեծ ներուժ ու հարաբերական առավելություն ունի նավթաքիմիայի ոլորտը զարգացնելու և նավթի ու գազի արժեքային շղթան կատարելագործելու համար։ Երկրի նավթաքիմիայի արդյունաբերության զարգացումն ու առաջադիմությունը կարևոր է տարբեր առումներով։ Նախ, այս արդյունաբերության արտադրանքը հումք է հանդիսանում Իրանի տնտեսության այլ հատվածների համար։

Մյուս կողմից, Իրանի դեմ կիրառված արևմտյան պետությունների պատժամիջոցներկի պայմաններում, որոնք երկրի նավթային եկամուտների նվազեցման պատճառ են դարձել, նավթաքիմիական արտադրանքների արտահանումը կարող է երկրի տնտեսության խոցելիության դեմն առնել։ Նավթաքիմիայի արդյունաբերության հումք է հանդիսանում նավթն ու գազը և այս առումեվ Իրանը աշխարհում բարենպաստ դիրք է գրավում։ Ուստի, Նավթաքիմիայի ոլորտի զարգացումը մեծ նշանակություն ունի երկրի արտադրության բարգավաճման հարցում։ Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը զարգացման առանցք» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսելու ենք երկրի արդյունաբերական մայր ոլորտներից մեկն համարվող այս արդյունաբերության մասին։ Մնացեք մեզ հետ։

***

 

Նավթաքիմիայի ոլորտը նավթի ու գազի արդյունաբերության ստորադասային հատվածներից է։ Իրանում այս արդյունաբերության գծով քաղաքականության մշակման ու պլանավորման պատասխանատուն է հանդիսանում «Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ազգային ընկերությունը» (NIPC), որն էլ ենթակա է Իրանի նավթի նախարարությանը։ Ընկերությունը իր աշխատանքը սկսել է 1964թ. Շիրազի պարարտանյութերի արտադրական միավորի շահագործմամբ և ներկայումս հանդիսանում է տարածաշրջանում նավթաքիմիական մթերքներ արտադրող երկրորդ խոշոր ձեռնարկությունը։ Փորձագետների կարծիքով, իր նավթի ու գազի հսկայական պաշարների ու աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ, Իրանի այս արտադրական ոլորտի համար կարելի է պատկերացնել ավելի պայծառ ապագա քան այսօր տիրում է ոլորտում։

Նավթաքիմիայի արդյունաբերությունը կապող օղակ է հանդիսանում բնական գազի ու չմշակված նավթի և բազմաթիվ արդյունաբերական ոլորտների, այդ թվում էլեկտրականության, ավտոշինության, բժշկության, կենցաղային իրերի, տեքստիլի ու դեղագործության ոլորտների միջև։ Ներկայումս դժվար կարելի է գտնել արդյունաբերական որևէ ոլորտ, որը կապված չէ նավթաքիմիական արդյունաբերության ու նրա ստորադասային հատվածների հետ, այնպես որԻրանի նավթաքիմիայի արդյունաբերությունը մոտ 55 միլիոն տոննա արտադրությամբ, որի մի մասը սպառվում է երկրի ներսում, նպաստում է տարբեր արդյունաբերական ոլորտների, այդ թվում ռետինի ու պլաստմասի, բնակարանաշինության, ավտոշինության, դեղագործության, լվացող նյութերի ու ներկերի արտադրության և գյուղատնտեսության բնագավառների աշխուժացմանը։ Վաճառման ենթակա, 31 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանքի զգալի մասը արտահանվում է ավելի քան 30 եվրոպական ու ասիական երկրներ։

Ասալույեհի Զագրոս նավթաքիմիական համալիր

Իրանում գործում են ավելի քան 55 նավթաքիմիական արտադրական համալիրներ, որոնց մեծ մասը կենտրոնացած են Մահշահրի ու Ասալույեհի շրջաններում։ Մահշահրում գործում են 20, իսկ Ասալույեհում 16 նավթաքիմիական արտադրական համալիրներ։ Նավթաքիմիայի արդյունաբերությունում արտադրվում են 44 տեսակ քիմիական և 18 տեսակ պոլիմերային արտադրանքներ 300 տարբեր կարգերով։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Իրանի նավթաքիմիայի արդյունաբերությունում արտադրվում է 350 տեսակի արտադրանք։ Իրանի նավթաքիմիական արդյունաբերական համալիրներում անմիջականորեն աշխատում են 67 հազար մարդկային աշխատուժ, իսկ նախագծերում 41000 մարդ։ Նավթաքիմիայի արդյունաբերության  ստորադասային ոլորտներում գործող 15000 ձեռնարկություններում աշխատում են 850 հազար մարդ։

Կատարված հետազոտությունների համաձայն, Իրանում նավթաքիմիայի ոլորտը 6-րդ տեղն է զբաղեցնում Իրանի տնտեսության մեջ։ Ստեղծելով տնտեսության մյուս հատվածներին անհրաժեշտ ինստիտուտները, և այլ հատվածներից ստանալով համեմատաբար ավելի պակաս ինստիտուտներ, այս արդյունաբերությունը կարևոր  դեր է խաղում երկրի զարգացման ծրագրերի նպատակների, այդ թվում ոչ նավթային արտահանումների մեծացման նպատակի իրականացման հարցում։ Կանխելով չմշակված նավթի ու գազի վաճառքը, այս արդյունաբերությունում ապահովվում են հումքային նյութերի փոխակերպումը բարձր ավելացված արժեքով վերջնական արտադրանքի, հարստության  ստեղծումը, աշխատատեղերի բացումը, տնտեսության աճը և արտարժութային եկամուտների մեծացումը։ Ուստի այս հատվածում ներդրումների մեծացումը մշտապես եղել է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Ընդհանուր դիտարկելով Իրանի նավթաքիմիայի արդյունաբերությունը, կարելի է ասել, որ արտադրության մեծացման առումով Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության առաջին թռիչքը մեկնարկել է 1997թ. և մեկ տասնամյակի ընթացքում այս ոլորտում բարենպաստ ներուժ է կուտակվել։ Երկրորդ թռիչքը սկսվել է 2013թ. նավթաքիմիական արտադրության ծավալները 100 միլիոն տոննայի հասցնելու նպատակով։ Ըստ պլանավորումների, այս ժամանակաշրջանում մինչև 2021թ. երկրի նավթաքիմիական արդյունաբերական համալիրը համալրվելու է  20 նախագծով։ Այդ նախագծերի կյանքի կոչմամբ նկատվում է բարձր ավելացված արժեքով ստորադասային 6 արտադրանքների արտադրությունը, որոնց մի մասը առաջին անգամ են արտադրվում երկրի ներսում։ Այդ նախագծերի մի մասը հոգ է տանելու այլ նախագծերի սնուցման համար, որոնք էլ իրենց հերթին հող են պատրաստելու Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության երրորդ թռիչքի համար։ Այս փուլում (երրորդ թռիչք) նպատակն է լինելու ավելի քան 130 մլն տոննա նավթաքիմիական մթերքների արտադրումը։ Այս չափը երկու անգամ գերազանցում է ներկայիս թողունակության մակարդակը և վկայում է Իրանի նավթաքիմիայի արդյունաբերության ոլորտում նշանակալից միտումների մասին։

Ասալույեհի Մոբին նավթաքիմիական ընկերություն

Ցանկացած տարածաշրջանում նավթաքիմիական համալիրի շինություններ հիմնադրելու համար անհրաժեշտ են որոշակի գործոններ, ինչպիսիք են՝ ջրային ռեսուրսների դյուրին հասանելիությունը, նավթաքիմիական ակտիվությունների համար հումքի ապաահովումը և դեպի նպատակային շուկաների արտադրանքների ուղղարկման ձեռնտու լինելը։ Իրանի նավթաքիմիական երկու կենտրոնների՝ Մահշահրի ու Ասալույեհի դերակատարությունը նավթի ու գազի ռեսուրսների ավելացված արժեք ստեղծելու գործում պատճառ են դարձել, որպեսզի սկսվեն ուսումնասիրությունները Իրանի երրորդ նավթաքիմիական կենտրոնի տեղը որոշելու համար։ Չաբահարում գտնվող Մաքրան նավթաքիմիական ավանը ավելի քան 1200հա մակերեսով տարածք է, որն օժտված է անհրաժեշտ ներուժով Իրանի երրորդ նավթաքիմիական կենտրոնը դառնալու համար։ Մաքրանը 1500քԿմ մակերեսով ծովափնյա շրջան է, որը գտնվում է Օման ծովի ու Հնդկական օվկիանոսի ուղղության վրա։ Ներկայումս խոշոր նավթաքիմիական նպատակային շուկաները գտնվում են Չինաստանում և Հնդկաստանում։ Չաբահարում գտնվող Մաքրանի նավթաքիմիական ավանի առավելություններից կարելի է նշել այն, որ Չաբահրի հեռավորությունը նշված երկրներից մոտ 1000կմ-ով ավելի պակաս է քան Մահշահրի ու Ասալույեհի հեռավորությունը։ Փայտից ու քարածուխից մետանոլ արտադրող Հնդկաստանի ու Չինաստանի պես նպատակային շուկաներին մոտ գտնվելը տնտեսապես լավ հիմնավորում է Մաքրանում ներդրումներ կատարելու համար։ Հաշվի առնելով, որ Մաքրանի նավթաքիմիական ավանը պետք է կառուցվի մասնավոր հատվածի կողմից, ուստի այս շրջանում ներդրումներ կատարելու համար ազդեցություն ունի նաև այն հանգամանքը, որ Չաբահարը ռազմավարական նշանակությամբ նավահանգիստ է։ Այս տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող Չաբահարի նավահանգիստը ազատ ծովերին հասնելու ամենամոտ, ամենադյուրին եւ ամենաապահով վայրն է միջին ասիական պետությունների (Աֆղանստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղիզստան, Ղազխստան) համար։ ՄԱԿ-ի կարծիքով, Չաբահարը համարվում է աշխարհի՝ արևելքը արևմուտքին կապող ամենակարևոր միջանցքը, ընդորում այդ միջանցքի ամենահարավային ճանապարհը։

 

Մաքրանի նավթաքիմիական ավանում ներդրումային առավելություններից է GTPP համալիրներին անհրաժեշտ հումքի արժեքի 20-30 տոկոսով, ինչպես նաև 20 տարով հարկերից ազատվելը, ինչը պետության կողմից սահմանվել է ներդրողների համար ի աջակցություն այս շրջանում տնտեսական նախագծերի։ Խողովակաշարի միջոցով գազի փոխադրումը Իրանշահրից Չաբահար, նավամատույցի կառուցումը, օվկիանոսային նավերի բեռնման ծավալների մեծացումը, հանրապետության երկաթգծային ցանցի կառուցումն ու միացումը միջին ասիական երկրներ արտադրանքը նպատակային շուկաներ հասցնելու նպատակով, ինչպես նաև միջազգային օդանավակայանի կառուցումը այն ենթակառուցվածքներն են, որոնց ապահովմամբ ավելի շահավետ է դառնում այս շրջանում մասնավոր հատվածի ներդրումները։ Այս ավանում 3-րդ փուլի համար նախատեսված են 17 նավթաքիմիական վերադասային, իսկ ավելի քան 30 ստորադասային արդյունաբերական միավորումներ, ընդորում այս կենտրոնի բոլոր փուլերի համալրմամբ անմիջականորեն աշխատատեղեր են բացվելու մոտ 17000 մարդու համար։ Չաբահարում Մաքրանի նավթաքիմիական ավանը իր աշխատանքային օրակարգում կունենա այնպիսի արտադրանքների արտադրումը, ինչպիսիք են՝ Մետանոլը, Ամոնիակը, ուրայի ամոնիակը, էթիլենը, արոմատիկ նյութերը և օլեֆինը, որոնք  օգտագործվում են նավթաքիմիական ստորադասային և լրացնող արդյունաբերություններում։

Նավթաքիմիայի արդյունաբերական ոլորտում քանակական ցուցանիշների կողքին որակական առումով ականատեսն ենք այս ոլորտում արտադրանքների կատարելագործմանը ուղղված գիտահետազոտական կենտրոնների ակտիվությանը։ Արտադրանքների արտադրման տեխնիկական գիտելիքների ձեռքբերումը և նավթաքիմիական ոլորտում մեծ սպառում ունեցող կատալիզատորների ստեղծումը այս ուղղությամբ տարվող աշխատանքներից են։ Կատալիզատորային ակտիվությունները համարվում են նավթի ու գազի, նավթաքիմիական ու քիմիական արդյունաբերության կարորագույն գործողություններից մեկը։ Կատալիզատորները կենսական նշանակություն ունեն տարատեսակ վառելիքների, ինչպես նաև հասարակությանը անհրաժեշտ միջանկյալ ու վերջնական արտադրանքների լայն շրջանակի արտադրման համար և օրեցօր մեծանում է նրանց դերն ու նշանակությունը։  Հաշվի առնելով, որ արևմտյան պետությունների կողմից կիրառված սանկցիաները խնդիրներ են առաջացրել Իրանի նավթամշակման գործարաններին ու նավթաքիմիական համալիրներին անհրաժեշտ կատալիզատորները ձեռքբերելու առումով, այդուհանդերձ վերջին տարիներին մի շարք իրանական ընկերություններ ձեռնամուխ են եղել մի շարք կատալիզատորների ու մեծ սպառում ունեցող ադսորբենտների արտադրմանը։ Ներկայումս այս ոլորտում գոյություն ունեցող 40 տեսակ-խումբ կատալիզատորներից 16 խումբը տեղայնացվել ու արտադրվում են Իրանում։ 9 խումբ ևս կտեղայնացվի առաջիկա երկու տարիների ընթացքում, մինչդեռ մնացած 15 խումբը գտնվում են հետազոտման ու զարգացման փուլում։ Նորանոր հաջողությունների հույսով էլ այստեղ ձեզ հրաժեշտ ենք տալիս։