Կյանքն Արևմուտքում. Հայացք ներսից
Բարև Ձեզ հարգարժան բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք Արևմուտքում տարածված ընտանեկան բռնության մասին։Ընկերակցեք մեզ։
Ավելի քան կես դար առաջ, ուշադրության կենտրոնում հայտնվեց արևմտյան երկրներում ընտանեկան բռնության երևույթը: Հենրի Քեմփը հետազոտություն անցկացրեց ընտանեկան բռնության ենթարկված երեխաների մասին : Նա ներկայացրեց, թե ինչպես են խոշտանգվել երեխաները: Նրա հետազոտությունից հետո, դպրոցների տնօրենները, աշխատակիցները, բժիշկները, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանները փորձեցին իշխանություններին ստիպել ընտանեկան բռնությունը դատապարտող օրենքներ հաստատել: Ձեռնարկվեցին ընտանեկան բռնությունը կանխելուն ուղղված քայլեր, սակայն այս երևույթը շարունակեց իր գոյությունը:
Ընտանեկան բռնությունը կարող է լինել ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական:
Ֆրանսիայում յուրաքանչյուր երեք օրը մեկ, մեկ կին սպանվում է իր ամուսնու կամ նախկին ամուսնու կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարարության հաղորդման համաձայն, 2017թ այդ երկրում բռնության է ենթարկվել ավելի քան 100 կին: 2016թ․ ԱՄՆ-ում բռնության զոհ է դարձել կանանց ¼-ը: Իսկ Բրիտանիայում 2017թ , իրենց ծանոթ տղամարդկանց կողմից սպանվել է 139 կին: Նրանց երկու երրորրդը ենթարկվել է խիստ բռնության:
Իսկ որն է նման բարձր ցուցանիշների պատճառը: Որոշ փորձագետներ համոզված են, որ ժամանակակից կյանքը փոխել է արևմտյան երկրներում տղամարդու, կնոջ ու երեխաների դերերը: Տղամարդու դերն ընտանիքում այևս վճռորոշ չէ և բազմաթիվ կանայք սկսել են աշխատել ու իրենք նույնպես գումար են վաստակում: Արդյունքում ավելացել են ընտանեկան վեճերը: Ըստ երևույթին, արդյունաբերական երկրների զարգացած հասարակություններում, որտեղ կանայք տղամարդկանց կողքին աշխատում են տարբեր ոլորտներում, կանանց նկատմաբ բռնությունն ավելի տարածված է: Կանայք, որոնք ավանդաբար իրենց վրա են վերցրել ընտանիքի դաստիարակությունը և ընտանիքի խաղաղությունը պահպանելը, աշխատելիս իրենց ուժերի կեսն են տրամադրում ընտանիքին: Արդյունքում, երեխաների ու ամուսինների նկատմամբ նրանց ուշադրությունը պակասում է: Դա իր հետ բերում է դժգոհություն և տունը, որտեղ պետք է լինի խաղաղ միջավայր, դառնում է մրցակցության ասպարեզ: Մյուս կողմից, ֆեմինիստական գաղափարախոսության տարածումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել կանանց նկատմամբ բռնության տարածման վրա: Ֆեմինիստական գաղափարախոսությունը փորձում է տարածել այն միտքը, թե տղամարդու կարգավիճակը որպես ընտանիքի ղեկավար, մեծապես նպաստւմ է տվյալ ընտանիքում բռնության առկայությանը: Եվ այս գաղափարախոսությունն առաջարկում է փշրել այդ կարծրատիպը: Ֆեմինիստները նաև առաջարկում են որպեսզի ընտանիքում յուրաքանչյուր անձ գործի ըստ իր նախասիրությունների: Այն ինչ ներկայացնում է Միշելը եվրոպական ընտանիքի մասին, հետևյալն է. «Եսակենտրոնությունը և ուրախ ապրելն ամեն ինչից վեր է: Հենց այդ պատճառով էլ այսօր եվրոպացիներից քչերն են պատարստ օրենսդիրներին թույլ տալ որոշակի վարքագծային նորմեր հաստատել իրենց կյանքի համար»: Այս պատկերը, փոխում է ընտանիքի՝ որպես օրրանի և նոր սերնդին որոշակի արժեքներ փոխանցելու կարգավիճակը և այն վերածվում է մի կացարանի, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չունեն իրար նկատմաբ որևէ պարտավորություն: էգոիզմը ժամանակակից ընտանիքում դաստիարակության առանձնահատկություններից է, որի համաձայն, դաստիարակվում են մարդիկ, ում համար ամենակարևորն իրենց հաճույքներն են: Արդյունքում ընտանքիում առաջանում է բռնություն, քանի որ անդամներից ոչ մեկը չի սովորել հանուն ընդհանուրի շահերի, սահմանափակել սեփական ցանկությունները:
Այսօր կա նաև մեկ այլ հարց: Արևմտյան երկրներում կանայք պաշտպանված են օրենքով, և տրամաբանորեն, պիտի որ ավելի քիչ ենթարկվեն բռնության: Սակայն իրականությունն այլ է: Կանայք և՛ տանը և՛ աշխատավայրում, ենթարկվում են բռնության: Այսինքն՝ օրենքներն անզոր են կանխել կանանց նկատմամբ բռնությունը: Իսկ ոմանց կարծիքով, այդ օրենքներն անուղղակի կերպով տարածում են բռնությունը: Այսօր արևմտյան երկրներում օրենքներն ավելի վեր են դասվում բարոյական արժեքներից: Դա այն դեպքում, երբ տունը համարվում է այն միջավայրը, որտեղ հնարավոր չէ ապացուցել բռնության տարբեր տեսակների գոյությունը: Հետևաբար, բռնության դեմ ուղղված օրենքները չեն կարողանում արդյունավետ լինել: Որոշ տվյալների համաձայն, ժամանակի ընթացքում, բռնությունները նույնիսկ ավելացել են:
Որպես օրինակ, Իտալիայում վերջերս հաստատվեց օրենք՝ բռնություն գործադրողների նկատմամբ պատժի չափն ավելացնելու վերաբերյալ: Սակայն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող ասոցիացիայի անդամներից Մարչելլո Պիրոնին ասում է. «Դժբախտաբար, Իտալիայում գնալով աճում է կանանց նկատմամբ բռնությունների ու նրանց սպանությունների վիճակագրությունը: 2000 թվականց մինչ օրս, Իտալիայում սպանվել է 3 հազար կին: Հուսով ենք, որ նոր օրենքը կօգնի պայքարել այս երևույթի դեմ»:

Այստեղ մոռացության է տրվում այն հարցը, որ ընտանիքում և տանը իշխող օրենքները պետք է լինեն հիմնված բարության և ոչ թե իրավաբանական խիստ նորմերի վրա: Ընտանիքը խաղաղության ու փոխադարձ հարգանքի միջավայր է: Այն, ինչի կարիքն ունեն աշխարհի բոլոր երկրների ընտանիքները: Այսօր մարդկային հարաբերությունները պետք է հաստատագրվեն ընտանիքում ու ընդհանուր առմամբ հասարակության մեջ և կողմերը պետք է իրենց պատասխանատու զգան: Անկասկած, եթե մշակութային բարեփոխումների ժամանակ ուշադություն չդարձվի մարդկային արժեքներին, իրավական բարեփոխումները չեն կարող որևէ հարց լուծել: Ընտանիքի առողջության գրավականն այնտեղ իշխող խաղաղությունն է և դրա անդամների միջև ճիշտ հարաբերությունները: Ընտանիքը ոչ միայն երեխաների դաստիարակության վայրն է, այլ նաև նրանց աջակցության վայրը բարոյական և ֆինանսական առումներով: Եթե ընտանիքը ճիշտ վարքագիծ չունենա, երեխաների ու այլ անդամների համար կդառնա անապահով միջավայր: Իսկ այն ընտանիքներում, որտեղ առկա է բռնություն, ամենից շատ տուժում են երեխաները: Սեռական բռնությունն ամենաշատն է վնասում ընտանքին: Տվյալների համաձայն, 2018թ Գերմանիայում սեռական բռնության է ենթարկվել ավելի քան 14 հազար երեխա, իսկ ընտանեկան բռնության հետևանքվ սպանվել է ավելի քան 100 երեխա: Ավելի քան 4 հազար տարբեր տեսակի բռնությունների, այդ թվում ծեծի դեպքերի մասին հաղորդում է տրվել ոստիկանությանը: Գերմանիայի ոստիկանության սպաներից մեկի ասելով, այս տվյալները լիարժեք չեն, քանի որ շատ երեխաների ծնողները, ամոթից դրդված, կամ ընտանիքում առկա անհամաձայնության պատճառով, հաղորդում չեն ներկայացնում ոստիկանություն:
Indipendent օրաթերթի հաղորդման համաձայն, ներկա դրությամբ, Բրիտնիայում ընտանկեան բռնության է ենթակվում ավելի քան 250 հազար երեխա: Իսկ NSPCC բարեգործական հիմնադրամը կանխատեսել է, որ 18 տարեկանը չբոլորած բրիտանացի երեխաներից ավելի քան 124 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության:
Միացյալ Նահանգներում սեռական բռնության դեմ պայքարի գործակալության՝ RAINN-ի՝ տվյալներով, սեռական բռնությունների 70 տոկոսն իրականացվում է երեխաների մերձավորների և 35 տոկոսը՝ ընտանիքի անդամների և նույնիսկ հարազատների կողմից: Այլ խոսքով, Միացյալ Նահանգներում երեխաների նկատմամբ արձանագրված սեռական բռնությունների մեկ երրորդն իրականացվում է նրանց ընտանիքների անդամների կողմից:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են այս երկրները, որ իրենց համարում են կանանց ու երեխաների իրավունքների պաշտպան, ու այդ հարցը որպես ճնշման լծակ կիրառում այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, բախվում սոցիալական նման բացասական երևույթի հետ: