Կյանքն Արևմուտքում. Հայացք ներսից
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115353-Կյանքն_Արևմուտքում._Հայացք_ներսից
Բարև Ձեզ հարգարժան բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք Արևմուտքում տարածված ընտանեկան բռնության մասին։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 06, 2020 20:40 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք Արևմուտքում տարածված ընտանեկան բռնության մասին։Ընկերակցեք մեզ։

Ավելի քան կես դար առաջ, ուշադրության կենտրոնում հայտնվեց արևմտյան երկրներում ընտանեկան բռնության երևույթը: Հենրի Քեմփը հետազոտություն անցկացրեց ընտանեկան բռնության ենթարկված երեխաների մասին : Նա ներկայացրեց, թե ինչպես են խոշտանգվել երեխաները: Նրա հետազոտությունից հետո, դպրոցների տնօրենները, աշխատակիցները, բժիշկները, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանները փորձեցին իշխանություններին ստիպել ընտանեկան բռնությունը դատապարտող օրենքներ հաստատել: Ձեռնարկվեցին ընտանեկան բռնությունը կանխելուն ուղղված քայլեր, սակայն այս երևույթը շարունակեց իր գոյությունը:

Ընտանեկան բռնություն արևմուտքում

 

Ընտանեկան բռնությունը կարող է լինել  ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական:

Ֆրանսիայում յուրաքանչյուր երեք օրը մեկ, մեկ կին սպանվում  է իր ամուսնու կամ նախկին ամուսնու կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարարության հաղորդման համաձայն, 2017թ այդ երկրում բռնության է ենթարկվել ավելի քան 100 կին: 2016թ․ ԱՄՆ-ում բռնության զոհ է դարձել կանանց ¼-ը: Իսկ Բրիտանիայում 2017թ , իրենց ծանոթ տղամարդկանց կողմից սպանվել է  139 կին: Նրանց  երկու երրորրդը ենթարկվել է խիստ բռնության:

Իսկ որն է  նման բարձր ցուցանիշների պատճառը: Որոշ փորձագետներ համոզված են, որ ժամանակակից կյանքը փոխել է արևմտյան երկրներում տղամարդու, կնոջ ու երեխաների դերերը: Տղամարդու դերն ընտանիքում այևս վճռորոշ չէ և բազմաթիվ կանայք սկսել են աշխատել ու իրենք նույնպես գումար են վաստակում: Արդյունքում ավելացել են ընտանեկան վեճերը: Ըստ երևույթին, արդյունաբերական երկրների զարգացած հասարակություններում, որտեղ կանայք տղամարդկանց կողքին աշխատում են տարբեր ոլորտներում, կանանց նկատմաբ բռնությունն ավելի տարածված է: Կանայք, որոնք ավանդաբար իրենց վրա են վերցրել ընտանիքի դաստիարակությունը և ընտանիքի խաղաղությունը պահպանելը, աշխատելիս իրենց ուժերի կեսն են տրամադրում ընտանիքին: Արդյունքում, երեխաների ու ամուսինների նկատմամբ նրանց ուշադրությունը պակասում է: Դա իր հետ բերում է դժգոհություն և տունը, որտեղ պետք է լինի խաղաղ միջավայր, դառնում է մրցակցության ասպարեզ: Մյուս կողմից, ֆեմինիստական գաղափարախոսության տարածումը նույնպես որոշակի ազդեցություն է  ունեցել կանանց նկատմամբ բռնության տարածման վրա: Ֆեմինիստական գաղափարախոսությունը փորձում է տարածել այն միտքը, թե տղամարդու կարգավիճակը որպես ընտանիքի ղեկավար, մեծապես նպաստւմ է տվյալ ընտանիքում բռնության առկայությանը: Եվ այս գաղափարախոսությունն առաջարկում է փշրել այդ կարծրատիպը: Ֆեմինիստները նաև առաջարկում են որպեսզի ընտանիքում յուրաքանչյուր անձ գործի ըստ իր նախասիրությունների: Այն ինչ ներկայացնում է Միշելը եվրոպական ընտանիքի մասին, հետևյալն է. «Եսակենտրոնությունը և ուրախ ապրելն ամեն ինչից վեր է: Հենց այդ պատճառով էլ այսօր եվրոպացիներից քչերն են պատարստ օրենսդիրներին թույլ տալ որոշակի վարքագծային նորմեր հաստատել իրենց կյանքի համար»: Այս պատկերը, փոխում է ընտանիքի՝ որպես օրրանի և նոր սերնդին որոշակի արժեքներ փոխանցելու կարգավիճակը և այն  վերածվում է մի կացարանի, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չունեն իրար նկատմաբ որևէ պարտավորություն: էգոիզմը ժամանակակից ընտանիքում դաստիարակության առանձնահատկություններից է, որի համաձայն, դաստիարակվում են մարդիկ, ում համար ամենակարևորն իրենց հաճույքներն են: Արդյունքում ընտանքիում առաջանում է բռնություն, քանի որ անդամներից ոչ մեկը չի սովորել հանուն ընդհանուրի շահերի, սահմանափակել սեփական ցանկությունները:    

ֆեմինիստական գաղափարախոսության տարածումը նույնպես որոշակի ազդեցություն է  ունեցել կանանց նկատմամբ բռնության տարածման վրա․ 

 

Այսօր կա նաև մեկ այլ հարց: Արևմտյան երկրներում կանայք պաշտպանված են օրենքով, և տրամաբանորեն, պիտի որ ավելի քիչ ենթարկվեն բռնության: Սակայն իրականությունն այլ է: Կանայք և՛ տանը և՛ աշխատավայրում, ենթարկվում են բռնության: Այսինքն՝ օրենքներն անզոր են կանխել կանանց նկատմամբ բռնությունը: Իսկ ոմանց կարծիքով, այդ օրենքներն  անուղղակի կերպով տարածում են բռնությունը: Այսօր արևմտյան երկրներում օրենքներն ավելի վեր են դասվում բարոյական արժեքներից: Դա այն դեպքում, երբ տունը համարվում է  այն միջավայրը, որտեղ հնարավոր չէ ապացուցել բռնության տարբեր տեսակների գոյությունը: Հետևաբար, բռնության դեմ ուղղված օրենքները չեն կարողանում արդյունավետ լինել: Որոշ տվյալների համաձայն, ժամանակի ընթացքում, բռնությունները նույնիսկ ավելացել են:

Որպես օրինակ, Իտալիայում վերջերս հաստատվեց օրենք՝ բռնություն գործադրողների նկատմամբ պատժի չափն ավելացնելու վերաբերյալ: Սակայն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող ասոցիացիայի անդամներից Մարչելլո Պիրոնին ասում է. «Դժբախտաբար, Իտալիայում գնալով աճում է կանանց նկատմամբ բռնությունների ու նրանց սպանությունների վիճակագրությունը: 2000 թվականց մինչ օրս, Իտալիայում  սպանվել է 3 հազար կին: Հուսով ենք, որ նոր օրենքը կօգնի պայքարել այս երևույթի դեմ»:

 

Այստեղ մոռացության է տրվում այն հարցը, որ ընտանիքում և տանը իշխող օրենքները պետք է լինեն հիմնված բարության և ոչ թե իրավաբանական խիստ նորմերի վրա: Ընտանիքը խաղաղության ու փոխադարձ հարգանքի միջավայր է: Այն, ինչի կարիքն ունեն  աշխարհի բոլոր երկրների ընտանիքները: Այսօր մարդկային հարաբերությունները պետք է հաստատագրվեն ընտանիքում ու ընդհանուր առմամբ հասարակության մեջ և կողմերը պետք  է իրենց պատասխանատու զգան: Անկասկած, եթե մշակութային բարեփոխումների ժամանակ ուշադություն չդարձվի մարդկային արժեքներին, իրավական բարեփոխումները չեն կարող որևէ հարց լուծել: Ընտանիքի առողջության գրավականն այնտեղ իշխող խաղաղությունն է և դրա անդամների միջև ճիշտ հարաբերությունները: Ընտանիքը ոչ միայն երեխաների դաստիարակության վայրն է, այլ նաև նրանց աջակցության վայրը բարոյական և ֆինանսական առումներով: Եթե ընտանիքը ճիշտ վարքագիծ չունենա, երեխաների ու այլ անդամների համար կդառնա անապահով միջավայր: Իսկ այն ընտանիքներում, որտեղ առկա է բռնություն, ամենից շատ տուժում են երեխաները: Սեռական բռնությունն ամենաշատն է վնասում ընտանքին: Տվյալների համաձայն, 2018թ Գերմանիայում սեռական բռնության է  ենթարկվել ավելի քան 14 հազար երեխա, իսկ ընտանեկան բռնության հետևանքվ սպանվել է ավելի քան 100 երեխա: Ավելի քան 4 հազար տարբեր տեսակի բռնությունների, այդ թվում ծեծի դեպքերի մասին հաղորդում է տրվել ոստիկանությանը: Գերմանիայի ոստիկանության սպաներից մեկի ասելով, այս տվյալները լիարժեք չեն, քանի որ շատ երեխաների ծնողները, ամոթից դրդված, կամ ընտանիքում առկա անհամաձայնության պատճառով, հաղորդում չեն ներկայացնում ոստիկանություն:  

Indipendent օրաթերթի հաղորդման համաձայն, ներկա դրությամբ, Բրիտնիայում ընտանկեան բռնության է ենթակվում ավելի քան 250 հազար երեխա: Իսկ NSPCC բարեգործական հիմնադրամը կանխատեսել է, որ 18 տարեկանը չբոլորած բրիտանացի երեխաներից ավելի քան 124 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության:

Միացյալ Նահանգներում սեռական բռնության դեմ պայքարի գործակալության՝ RAINN-ի՝ տվյալներով, սեռական բռնությունների 70 տոկոսն իրականացվում է երեխաների մերձավորների և 35 տոկոսը՝ ընտանիքի անդամների և նույնիսկ հարազատների կողմից: Այլ խոսքով, Միացյալ Նահանգներում երեխաների նկատմամբ արձանագրված սեռական բռնությունների մեկ երրորդն իրականացվում է նրանց ընտանիքների անդամների կողմից:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են այս երկրները, որ իրենց համարում են կանանց ու երեխաների իրավունքների պաշտպան, ու այդ հարցը որպես ճնշման լծակ կիրառում այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար, բախվում  սոցիալական նման բացասական երևույթի հետ: