Իրանը 2019 թվականին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115354-Իրանը_2019_թվականին
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորում ենք Ամանորի ու Ս. Ծննդյան տոների առիթով: Նոր տարվա առիթով պատրաստված հատուկ թողարկման ընթացքում կքննարկենք քաղաքական ու տնտեսական որոշ իրադադձություններ ինչու չէ նաև տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի քաղաքականությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 06, 2020 20:50 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորում ենք Ամանորի ու Ս. Ծննդյան տոների առիթով: Նոր տարվա առիթով պատրաստված հատուկ թողարկման ընթացքում կքննարկենք քաղաքական ու տնտեսական որոշ իրադադձություններ ինչու չէ նաև տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի քաղաքականությունը:

Անցնող մի քանի տարիների նման 2019 թվականը նույնպես ուղեկցվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հակաիրանական թշնամական քայլերով: Անցյալ տարվա ընթացքում Իրանի թշնամիները տնտեսական, քաղաքական ու անվտանգության ոլորտներում բազում պլաններ էին մշակել Իրանի դեմ: Չարաշահելով տնտեսական ու կենացաղային որոշ բարդություններ, խռովարարներին աջակցելը և Իրանի քաղաքները անապահով դարձնելը և նմանատիպ սցենարները հայտնվել են ԱՄՆ-ի ու որոշ խռովարար ռեժիմների աշխատանքային օրակարգում: Սակայն այս տեղաշարժերը ձախողեցին ու ԱՄՆ-ի բուն էությունը ավելի հայտնի դարձավ Իրանի ժողովրդին:

Անցյալ տարվա ընթացքում ԻԻՀ-ն չնայած որոշ տնտեսական դժվարությունների և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների առկայության, ավարտին հասցրեց տնտեսական ու շինարարական նախագծեր և մեծ քայլեր կատարեց տարածաշրջանի ու հարևան երկրների հետ տնտեսական համագործակցությունների ոլորտում:

Այս ուղղությամբ անցյալ տարվա ընթացքում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև, ազատ առևտրի համաձայնության շրջանակներում, մեկնարկեցին նոր տնտեսական համագործակցություններ և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանն առաջին անգամ ակտիվ մասնակցություն բերեց տարածաշրջանային տնտեսական համագործակցության:

Փորձագետների  կարծիքով հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առկա առևտրական պոտենցիալը այս միությունը ունի հնարավորություն իրանական ապրանքատեսակների մեծ ու վստահելի շուկա դառնալու համար:

ԵԱՏՄ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը տարանցման ոլորտում՝ Հնդկաստանի, Պակիստանի ու Հարավ-Արևելյան Ասիայի ու ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների միջև առևտրական փոխանակումներ իրականացնելու հարցում շատ կարևոր է համարում Իրանի տարողությունների օգտագործումը:

Առևտրի դյուրացումը, համատեղ շուկայի ստեղծումը, միության մեջ մաքսային օրենքների աստիճանական չեղարկումը, համատեղ սակագների սահմանումը, մաքսային քայլերի համադրումը, ապրանքի ազատ տեղափոխումը, կապիտալը, ԵԱՏՄ-ի սահմաններում աշխատուժն ու ծառայությունները, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր քաղաքականությունների հաստատումը կազմում են այս միության նպատակները: ԵԱՏՄ մտնելը և այս միության հետ համագործակցությունը Իրանի համար կարող է հանդիսանալ նոր դարպաս բազմակողմ տնտեսության նպատակները առաջ տանելու համար:

Արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես 2019թ.-ը Իրանի համար ուղեկցվում էր տարածաշրջանային ու նույնպես միջազգային նստաշրջաններում ու կազմակերպություններում ազդեցիկ դերակատարություններով:

Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները և այդ երկրի կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության հետ կապված պայմանագրերի ու օրենքների խախտումը տարածաշրջանը դարձրել են ճգնաժամերի ու անկայունության կենտրոններից մեկը: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ճգնաժամի հետևանքները, Աֆղանստանում անապահովությունների շարունակումը, Եմենի անհավասար պատերազմը, Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունները և տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի կողմից ճգնաժամերի հարուցումը 2019թ. կարևոր մարտահրավերներից էին:

Այս մարտահրավերների դիմագրավման հարցում որպես ակտիվ դերակատար տարածաշրջանային նստաշրջաններում Իրանի ազդեցիկ ներկայություն է ունեցել և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցություններում Իրանը լրջորեն հետևել է տարածաշրջանային այդ թվում Աֆղանստանի, Սիրիայի և Եմենի ճգնաժամերի քաղաքական լուծումներին և հայտարարել, որ իր աջակցությունն է ցուցաբերում հրադադարի հաստատմանը և եմենցի-եմենցի ձևաչափով բանակցություններին:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ու նրանց ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ընթացքում իր արտահայտությունների մեջ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Արևմտյան Ասիայում խաղաղության ու անվտանգության հաստատումը համարել է չափազանց զգայուն ու կարևոր և ընդգծելով նոր դեպքերի կանխարգելման հարցով տարածաշրջանի երկրների զգոնության անհրաժեշտությունը մեծարգո առաջնորդը ցավ է հայտնել Իրաքում ու Սիրիայիում ԻԼԻՊ-ին աջակցելու հարցում տարածաշրջանի որոշ երկրների ավերիչ դերակատարության և Եմենում պատերազմ ու արյունահեղություն առաջացնելու կապակցությամբ:

Շեշտելով որ Եմենում պատերազմը դադարեցնելու համար որոշ ժամանակ առաջ չորս կետերից բաղկացած նախագիծ է ներկայացրել, Իրանի մեծարգո առաջնորդը հավելել է.«Այս պատերազմի ավարտը կարող է դրական ազդեցություններ ունենալ տարածաշրջանում»:

Միջազգային ու տարածաշրջանային համաժողովներում այդ թվում Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամների գագաթնաժողովին, ԻԻՀ-ի նախագահը շեշտը դրեց ժողովուրդների կողմից իրենց ճակատագրի տնօրինման իրավունքի վրա:

Չմիավորման շարժման անդամ երկրների գագաթնաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ճգնաժամերից դուրս գալու ելքը համարեց ստանձնած պարտավորությունների հարգումը, միմյանց ներքին հարցերին չմիջամտելը և համագործակցության ու երկխոսության համար համապատասխան հարթակ առաջացնելը:

Բաքվի համաժողովում Ռոհանին արծարծել է կարևոր խնդիրներ այդ թվում՝ անդրադառնալով տարածաշրջանում այլ երկրների համար միլիարդավոր դոլարներ ծախս առաջացնող ԱՄՆ-ի կողմից պատերազմների հրահմանը քայլին: Ռոհանին ասել է.«Այս ռազմատնչություննները միայն հանգեցրել են խռովությունների ու ահաբեկչության արմատավորման»:

Տաջիկստանում կայացած  «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության»  (CICA) 5-րդ  գագաթնաժողովում ԻԻՀ-ի նախագահը նույնպես ասել է.«Աշխարհի այսօրվա պայմաններում խաղաղության, կայունության և զարգացման ոլորտներում ընդունելի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է փոխըմբռնման ամրապնդման նպատակով ընդլայնել տարածաշրջանային համագործակցություններն ու բանակցությունները: ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է համագործակցության, սիներգիայի, համատեղ շահերին հասնելու ելքերի որոնման, փոխադարձ շահերի ու մի խոսքով հաղթանակ-հաղթանակ քաղաքականության վրա»:

Այս ուղղությամբ ԻԻՀ-ն 2019թ. ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման համար արծարծեց «Հորմուզի խաղաղություն»նախագիծը: Այս նախագծի նպատակն է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի տարածաշրջանի երկրների միջև ամրապնդել խաղաղությունը, կայունությունն ու առաջադիմությունը և առաջացնել փոխըմբռնում  և բարեկամական ու խաղաղասիրական հարաբերություններ:

ԻԻՀ-ն համոզված է, որ իր հարևանների կայունությունն ու անվտագությունն աշխարհի կայունությունն ու անվտագությունն է և տարածաշրջանային զարգացման ու անվտանգության հասնելը հնարավոր կլինի միայն հարևանների հավաքական համագործակցությամբ ու փոխգործակցությամբ:

Այս շրջանակներում ԻԻՀ-ն երկխոսությունն ու բանակցությունը համարում է տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտությունների կարկգավորման լավագույն ելքը և քաղաքական ու տնտեսական ծավալուն ճնշումներով ու թշնամական քայլերով հանդերձ, որը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով մտավ նոր փուլ, Իրանը տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն պահպանելու համար շարունակում է իր ջանքերը:

Անկասկած օրինական պաշտպանվածություն, խաղաղություն ու հանդարտություն ապրելու, զարգացման ու գիտական առաջադիմության, խափանարարություններից հեռու առևտրատնտեսական գործունեություն ծավալելու իրավունքները ու նաև Պաղեստինի բռնահարված ժողովրդի հայրենիք ունենալու ու մայր երկիր վերադառնալու իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ են միջազգային համագործակցություն ու համատեղ ջանքերի գործադրում:

Այս տեսանկյունից 2019թ. ԻԻՀ-ի դիվանագիտությունը գլոբալ խաղաղության ու անվտանության մասին իր հայացքներն բարձրաձայնելու համար թիկունքում թողեց ակտիվ տարի: Այս ուղղությամբ ինքնորոշումը, Խաղաղություն ապրելը, զարգացումը, բիզնեսի և տնտեսական գործունեության հնարավորությունները վայելելը և աշխարհի բոլոր երկրների հիմնարար սկզբունքներն ու իրավունքները պաշտպանելը կարևոր դեր են խաղացել իրանական դիվանագիտության մեջ:

Այս առումով կոնկրետ դեպքերից մեկը ճնշված պաղեստինյան ազգի իրավունքների ոտնահարումն է, որում անտեսվել է տարածքային սեփականությունը և հայրենի երկիր վերադառնալը: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատու է այս խնդիրների համար և չի կարող լռել՝ ի դեմս ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիոնիստական ռեժիմի գործադրած կազմակերպված բռնությունների ու հանդես գալ միայն դիտորդի դերում:

Անցյալ տարվա ընթացքում ԻԻՀ-ն տարածաշրջանի երկրներին կոչ արեց համատեղ ջանքերով ստեղծել ահաբեկչության, մենաշնորհային մոտեցման, զոռբայության և անարդարության վտանգից զերծ տարածաշրջան և շեշտը դրեց այս խնդրի վրա, որ համագործակցությունից, միացումից ու հավաքական շահերի հարցում փոխհասկացությունից բացի ուրիշ ելք գոյություն չունի: Այս լուծումը անհրաժեշտ է ոչ միայն Ասիայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը տնտեսական զարգացման հետ կապված արագելքների հարցով նույնպես կոչ է արել դիմակայել միակողմանիությանը և դաժան պատժամիջոցներին և ԱՄՆ-ի կողմից որպես տնտեսական գերակայության միջոց դոլարի ու փողերի փոխանցման համակարգի չարաշահման և այս ընթացքի շարունակումը համարել է սպառնալիք ոչ միայն Իրանի, այլև բոլոր երկրների, համաշխարհային ազատ առևտրի և բազմակողմանիության համար, և  կոչ է անում ստեղծել համապատասխան միջավայր բոլոր երկրների տնտեսական շարունակական աճի և կայուն զարգացման համար: