Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(141)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115415-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(141)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական իրադարձություններին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 08, 2020 11:12 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական իրադարձություններին:

Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի օդատիեզերական ֆակուլտետի ShadX հավաքականը,9-ամսյա ջանքերի արդյունքում հաջողեց գրավել առաջին տեղը ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության միջազգային մրցություններում «graduate»մակարդակում ՝ինքնաթիռի  դիզայնի բաժնում: Այս տարի  երրորդ անընդմեջ տարին է, որ «Շարիֆի տեխնոլոգիական համալսարան»-ի  հավաքականը շահում է դիզայնի մրցույթը, ու  նաև առաջին անգամ է, որ Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները այս մրցության երեք բաժինների առաջին տեղերն  են նվաճում:Թիմը մրցություններին մասնակցելու համար իր նախագիծը անվանել էր   Spricho որը Քերմանի բարբառով նշանակում է ՝ ծիծեռնակ և  զեկույցը գրվել է տեքստի ձևով և տեղադրվել մրցությունների  կայքում:

ԱՄՆ-ի (AIAA) օդագնացության և տիեզերագնացության միջազգային մրցույթում առաջին տեղում

Մրցություններին անհատականորեն մասնակցող  Մինա Ֆաթհին նույնպես առաջին տեղն է գրավել Undergraduate Individual Aircraft Design մրցույթում:Մրցությունների մասնակիցների մեջ,քանի որ Ֆրաս հավաքականը  հնարավորություն չուներ այցելել ԱՄՆ ,իր նախագիծը ներկայացրեց Վիդեո կոնֆերանցի միջոցով և իրավարարների կողմից, ԱՄՆ-ի էներգետիկայի և շարժիչ ուժի միջազգային խորհրդաժողովում ընտրվեց ,որպես լավագույն հավաքական:

առաջին տեղը Undergraduate Individual Aircraft Design "մրցույթում

 

AIAA 2018-2019 ինքնաթիռների դիզայնի մրցույթի թեման է չորս տեղանոց (առանց օդաչու) և ամբողջ էլեկտրական ուղղահայաց դիրքով բարձրանալու և վայրէջք կատարելու հնարավորությամբ   (E-VTOL) ինքնաթիռի նախագծումը, որը հանդիսանում է աշխարհի արդիական  ձևավորումներից և մարտահրավերներից մեկը և մինչ այժմ աշխարհի միայն մի քանի խոշոր ընկերություններ, ներառյալ Boeing- ը և Airbus- ը, կարողացել են կատարել այս ինքնաթիռի նախնական դիզայնը:

 Այս ինքնաթիռի 4 շարժիչները նստելիս և բարձրանալիս  ուղղահայաց դիրքից փոխվում են  հորիզոնականի

 

Այս նախագծում օդանավը բաղկացած է ութ շարժիչներից ,որն ունի 34 ինչ  տրամագիծ, և ուղղահայաց բարձրանալուց հետո ,թևի ծայրամասային շարժիչներից չորսը թեքվելով ,ուղղահայաց  դիրք է ընդունում և թռչող սարքը , կատարում է  իր բնականոն թռիչքը:Այնուհետև նստելիս,կրկին անգամ  այս 4 շարժիչները պտտվում են հորիզոնական  դիրքով, և թռչող սարքն  իր 8 շարժիչների օգնությամբ վայրեջք կատարում:Թռչող սարքի ներքին տարածքը ձևավորվել է այնպես, որ իր գործունեության առաջին հինգ տարում «Սպրիչոն» կունենա մեկ օդաչու և երեք ուղևոր:Եվ այս ընթացքում Autonomous համակարգը կլինի փորձնական փուլում,ապա զեղչվելու է օդաչուն և թռչող սարքը չվերթ է կատարելու 4-ուղևորով  և անօդաչու:

Spricho-ի բարձրանալու  քաշը 1950 կգ է, երկարությունը ՝ 7.6 մ, իսկ բարձրությունը ՝ 3.6 մ:Այս թռչող սարքը  նախագծված է թռչել 1500, 2500 և 3500 բարձրությունների վրա մինչև քաղաքներից առավելագույնը 100 մղոն հեռահարությամբ:Օդանավի դռները բացվում են նաև դեպի վեր,որպեսզի ուղևորի   նստելն ու իջնելն հեշտությամբ ընթանա :

Օդանավի դռները դեպի վեր են բացվում

«Nature» պարբերականում հրատարակված  զեկույցի համաձայն, Իրանի Իսլ. Հանրապետությունը արհեստական ինտելեկտի արտադրման բնագավառում աշխարհի ամենամեծ գիտական երկրներից մեկն է:1997-ից 2017-թվականների կտրվածքով   ՝ Իրանը արհեստական ինտելեկտի բնագավառում աշխարհում դասվում է 14-րդ տեղում , իսկ  այս երկրի այդ ժամանակահատվածի  հոդվածների թիվը հասնում է 34 հազար 28-ի :Ըստ Nature պարբերականի, չինացիները մտադիր են մինչև 2030թվականը  , ստանձնել աշխարհի արհեստական ինտելեկտի ղեկավարումը , ընդ որում, Չինաստանը նպատակ ունի ղեկավարել աշխարհի արհեստական ինտելեկտի  արդյունաբերությունը:Չինաստանը տարիներ  է ինչ արհեստական ինտելեկտի բնագավառում  հոդվածներ հրապարակելու առումով աշխարհում  առաջատար է:«Էչ Ինդեքս»չափանիշի  համաձայն, Չինաստանը արհեստական ինտելեկտի հետազոտողների բնագավառում աշխարհում վեցերորդ երկիրն է:

Արհեստական ինտելեկտի բնագավառում Իրանը 14-րդ տեղում է

 

Համաձայն Սինայի «Հետազոտությունների և տեխնոլոգիաների ապագայի» ինստիտուտի հետազոտության և զարգացման բաժնի, Իրանը աշխարհի 7-րդ  երկիրն է իր ունեցած հոդվածների վկայակոչման  առումով, և Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որը դասվում է առաջին 10երկրների շարքում  վկայակոչված  հոդվածների ոլորտում:Իրանը արտադրել է աշխարհի ամենաշատ վկայակոչված հոդվածների շուրջ 1.3տոկոսը, ինչպես նաև այս ոլորտում առկա ամենաթեժ հոդվածների 0.02 տոկոսը:

Իրանը Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որը դասվում է առաջին 10 երկրների շարքում  

Իրանի միջազգային մեջբերումների հոդվածների 50% -ը կատարվել է այլ երկրների հետազոտողների հետ համագործակցաբար և մի խոսքով միջազգային համագործակցությամբ ,սակայն միայն 0.74 տոկոսը եղել է արդյունաբերության  համագործակցությամբ ,որը Իրանին առանձնացնում  է ցանկագրված  այլ երկրներից:

Իրանի միջազգային մեջբերումների հոդվածների 50% -ը կատարվել է այլ երկրների հետազոտողների հետ համագործակցաբար

Իսլամական ազատ համալսարանը դասվում է աշխարհի լավագույն 20 համալսարանների շարքում ՝ այս ոլորտի ամենավկայակոչված հոդվածների հիման վրա:Այս համալսարանի անունը ցանկագրված է ԱՄՆ-ի,Չինաստանի, Ֆրանսիայի,Սինգապուրի,Հոնկոնգի և Գերմանիայի ամենահայտնի համալսարանների կողքին:Զեկույցում ներառված  են 20 հետազոտողների անունները , ովքեր աշխատում են համակարգչային տեխնիկայի, էլեկտրականության, արդյունաբերության և մաթեմատիկայի բնագավառներում, որոնք  Իրանի արհեստական ինտելեկտի գիտահետազոտողների մեջ ամենաշատ կիրառական հետազոտությունն են կատարել:

Իսլամական ազատ համալսարանը դասվում է աշխարհի լավագույն 20 համալսարանների շարքում ՝ այս ոլորտի ամենավկայակոչված հոդվածների հիման վրա

 

MIT համալսարանի  հետազոտողները դիտարկել են Gault6478 անունով տարօրինակ աստերոիդ, որը, գիսաստղերի նման, փոշու հաջորդականություն ունի և գույնը կարմրից փոխվում է կապույտ:MIT համալսարանի հետազոտողները նաև հայտարարել են, որ սա առաջին անգամ է, որ գիտնականներն իրականում նկատել են գունափոխող աստերոիդ:Իհարկե, այս փոփոխությունները անզեն աչքով տեսանելի  չեն:Աստղագետները  աստերոիդների ակտիվությունը դիտարկել են կարճ հեռավորության վրա ինֆրակարմիր լույսի ներքո,իսկ  մարդու աչքը,չի կարող տեսնել այդ լույսը :

Ըստ համալսարանի ասպիրանտուրայի ուսանողներից մեկի,այս աստերոիդի գույնի փոփոխման առանձնահատկությունը զարմանալի երևույթ  է:Նա ասում է․-"Կարծում եմ, որ մենք դիտարկել ենք  աստերոիդ, որի կարմիր փոշին անհետանում է տիեզերքում և, իհարկե, հիմքում ընկած աստերոիդի շերտը կապույտ է:Աստերոիդը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև և առաջին անգամ հայտնաբերվել է 1988թվականին, բայց գիտնականները դրան ուշադրություն չեն դարձրել:2018թվականի վերջին օրերի և 2019թվականի առաջին օրերի դիտարկումներն ապացուցել են , որ աստերոիդը փոշու երկու հետք ունի:Աստերոիդների շրջանակում այդպիսի առանձնահատկությունը շատ հազվադեպ է: Gault-6478-ի ավելի մանրազննին քննարկումը   բացահայտեց նրա գույնի հանկարծակի  փոփոխությունը:Գիտնականները կարծում են, որ աստերոիդը շարժվում է շատ արագ տեմպերով, և փոշին ցրվում է մակերևույթի վրա ՝ այդպիսով բացահայտվում է  դրանց տակ գտնվող նյութերը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  " Astrophysical Journal Letters  հանդեսում:

Գունափոփոխ  աստերոիդը տիեզերքի զարմանալի պարագաներից է

 

Ավստրալացի գիտնականների կարծիքով ՝ Երկրի մթնոլորտից դուրս ցածր ձգողականությունը դրականորեն է ազդում որոշ հիվանդությունների , ներառյալ ՝  քաղցկեղի բուժման վրա:Մարդիկ ավելի քան կես դար է ինչ  տիեզերագնացներ են  ուղարկում Երկրից այն կողմ և այլ մոլորակներ:Բայց մարդու ֆիզիոլոգիայի և մարդու առողջության վրա այդ երևույթի ազդեցության մասին բավարար հետազոտություն չկա:  Տիեզերքում ապրելու պայմանները նմանակելու ավստրալացի հետազոտողների նախնական հետազոտությունները ապացուցել են ,որ այդ պայմաններում գտնվելու դեպքում ոչնչանում են  քաղցկեղի բջիջների մեծ մասը ՝ առանց դեղորայքի անհրաժեշտության:Հետազոտողներն այդ մասին առավել լուրջ հետազոտության համար մտադիր են  Միջազգային տիեզերակայանում `ավելի լուրջ հետազոտություններ անցկացնել:

NASA- ն նախապես միջազգային տիեզերակայանում  քննարկումներ էր անցկացրել  մկների քաղցկեղի բջիջների փոփոխության մասին ՝ պարզելու, թե ինչպես է նրանց  իմունային համակարգը արձագանքում քաղցկեղի բջիջներին անառողջ պայմաններում:Այս ուսումնասիրության համեմատությունը մարդկային պայմանների հետ կարող է հանգեցնել ավելի շատ տվյալների ձեռքբերման:Պարզ չէ թե ինչ բարդություններ են ծագելու քիչ ձգողականությամբ միջավայրում քաղցկեղային բջիջների ակտիվության առումով և այդ հարցի քննարկման համար մարդու կրծքի, քթի և թոքերի քաղցկեղի նմուշները կուղարկվեն տիեզերք:

Հատկանշական է ,որ քիչ ձգողականությամբ տարրալուծարանային պայմաններում և 24 ժամվա ընթացքում ոչնչացել են այդ բջիջների 80-ից 90 տոկոսը:

Քաղցկեղը ոչնչացնող քիչ ձգողականությունը

 

Բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: