Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (6)
Արևմուտքի պատմության մեջ տասնութերորդ դարը կոչվեց լուսավորության, վերածննդի և բանականության դարաշրջան: Այն կարելի է անվանել ժամանակակից դարաշրջանի սկիզբը:
Արևմուտքի պատմության մեջ տասնութերորդ դարը կոչվում էր Լուսավորության, վերածննդի (Ռենեսանս)-ի դարաշրջան և այն կարելի է անվանել արևմուտքի ժամանակակից դարաշրջանի սկիզբը:Որովհետև այս ժամանակահատվածում Արևմուտքի քաղաքական և սոցիալական զարգացումները, ինչպիսին է արդյունաբերական հեղափոխությունը, ճանապարհ են հարթել կրոնների, մասնավորապես իսլամի հետ նոր բանավեճերի առաջացման համար:Այս դարաշրջանի գրողներն ու գիտնականները հետազոտություն են կատարել երկու տարբեր ճակատներում.«Քրիստոնեա պատմիչների մի խումբ, որոնց առաքելությունն էր ջախջախել այլ կրոնների մրցակիցներին, գրել և քարոզել են իսլամի դեմ»:
Դոկտ. Աբդոլհադի Հաերին ռենեսանսի դարաշրջանի այս մտավորականների մասին ասում է.«...Ռենեսանսի դարաշրջանի առաջամարտիկները Իրենց խոսքերում ու գրություններում աշխարհի ժողովուրդներին հավատացնում էին իրենց ստերն ու կեղծիքները, թե՝ Եվրոպայի սահմաններից այն կողմ գտնվող աշխարհը կազմված է ոչ քաղաքակիրթ ժողովրդից և ամենաբարձր քաղաքակրթության միակ տերը Եվրոպան է...Պատմությունը խեղաթյուրելու այս դավադրությունը տեղի ունեցավ երեք տարբեր եղանակներով:
1-Լռությունը ոչ եվրոպական քաղաքակրթությունների փառքի դիմաց
2-Սխալ ներկայացնել ուրիշների քաղաքակրթական արժեքները
3-Աշխարհի ժողովուրդներին իբր ներկայացնել ,որ այն, ինչը Եվրոպային վերադաս է դարձնում աշխարհի այլ երկրների նկատմամբ ռացիոնալությունը և հին ավանդույթներից ու սովորույթներից հեռու մնալն է , ոչ թե մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելը»:
Եվ արևմուտքի մտավորականների կողմից պատմության վերափոխման գործընթացում, իսլամական մշակույթն ու քաղաքակրթությունը առավել քան աշխարհի այլ մշակույթներ և քաղաքակրթություններ հարձակման ենթարկվեցին:

Այս տեսակետի դիմաց , արևելագետների մեկ այլ խումբ, միայնակ և առանց նախապաշարումների, փորձում էր իսլամական տեքստերում հետազոտությունների միջոցով հայտնաբերել իսլամի և մարգարեի առեղծվածը:Բայց արևելագետների այս խումբը, ովքեր այսպես ասած միտումնավոր չէին հակասում իսլամին կամ մեծ մարգարեին , ցավոք, Մուհամմեդ մարգարեին դատեցին ՝ ըստ արևմտյան էպիզիկական և բարոյական սկզբունքների:Հետևաբար, նրանց չհաջողվեց ինչպես հարկն է ճիշտ թարգմանել իսլամական հասկացությունները ՝ իսլամական պատմության կամ տեքստերի սխալ ընկալման պատճառով և բացահայտել իսլամական մեծ առաջնորդի լուսավոր կերպարը:Բայց նրանք քիչ թե շատ փաստեցին այն , որ Մուհամմեդ մարգարեն (խաղաղություն նրա վրա) աստվածային մարգարեների շղթայի վերջին օղակն է և հանդիսանում է պատմության էվոլյուցիայի և աշխարհի բարոյականության, արդարության և արժանապատվության, գիտելիքի և քաղաքակրթության փոփոխության հիմքը և աստվածային այս մարգարեն հենց այն մաքրամաքուր ոգին է ,ում մասին վկայել է Հիսուս Քրիստոս: Այդ մասին Ղուրանը «Սաֆ»սուրայի 6-րդ այայում ասում է.«Հիշեք այն պահը ,որ Հիսուս Քրիստոս ասել է.«Իսրայելի ժողովուրդ.Ես Աստծու ուղարկած մարգարեն եմ ,մինչդեռ հաստատում եմ Թորաթը ,որը եղել է ինձանից առաջ և ավետում այն մարգարեի մասին ով գալու է ինձանից հետո ,որի անունն է Ահմադ...»:
19-րդ դարի առաջին տարիներին մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր ձգտում էին պաշտպանել իսլամի մարգարեին և նրա ուսմունքները:Նապոլեոն Բոնապարտի կողմնակիցներից մեկը `Կարոլինվոն Գունդերոդեն, ստեղծեց պիես, որում նա նկարագրեց Մուհամմեդ մարգարեին , որպես արտակարգ մեծություն և նշանավոր դեմք: Նրա բանաստեղծությունը լույս է տեսել 1804-ին ՝ «Մուհամմեդի երազանքը անապատում.» խորագրով:Գունդերոդեն միանձնուհի էր, ով ապրում էր ոչ բնական կյանքով, բայց այս պայմանները նրան չէին խանգարում, որ նա միանա հերոսներին մեծարելու ալիքին:Նա գերմանական մենաստանում Մուհամմեդ մարգարեին գովեստով էր հիշում և նրան համարում էր մի անձնավորություն, որի վեհ գաղափարն էր ՝ աշխարհը և աշխարհի օրենքները փոխել մեծ տեսլականի համաձայն:

Իր բանաստեղծության մեջ Գունդերոդեն, Աստծուց հայտնություն ստանալու Մուհամմեդ մարգարէի փորձը կապակցում է Հիսուս Քրիստոսի աղոթքի և զրադաշտականության մոտ ջրի, օդի ու կրակի պատկերի հետ:Մուհամմեդը ցանկանում է բացահայտումներ անել, լսել իր ներքին ձայնին և կանչել Արարչի ոգին, որ իր համոզմամբ իր մեջ է:Բանաստեղծը գրական և երևակայական ձևով նկարագրում է, թե Մուհամմեդ մարգարեն ինչպես ստացավ Աստծու հայտնությունը , որը արմատավորված է իսլամական ասացվածքներում.«Մուհամմեդը երբ փորձում էր բացահայտումներ կատարել հանկարծ արթնանում է զարմացած և մտահոգված , մինչ նրա հոգին լի է վախով ու լարվածությամբ:Բայց հանկարծ աստղերից եկող ձայն է լսվում և նա բղավում է զարմացած.«Այսուհետ ոչինչ չի խանգարելու ինձ ,թող որ Աստվածային լույսը ապագայում լինի իմ ուղեցույցը, քանի որ իմ գործողություններն ու գործերը դառնում են անմահ:
Թող որ Աստծո զորությունը լինի
Ճակատագրի գիշերը իմ աչքերի առջև
բացահայտի
Թող նայեմ ապագային
Արդյո՞ք իմ դրոշը հաղթականորեն կծածանվի
Արդյոք իմ օրենքը կիշխի աշխարհում
Նախորդ հաղորդումներում մենք խոսեցինք գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի և մարգարեի մասին նրա գրած բանաստեղծությունների վերաբերյալ:Նա ով աշխարհի մշակույթի և արվեստի մեծագույն ստեղծողներից մեկն էր , ռենեսանսի ժամանակաշրջանում, իր երկու գործերում մեկը«Մուհամմեդի երգը»և մյուսը «Արևմտյան-արևելյան դիվան»-ը գրվածքում բազմիցս գովաբանել է իսլամը և Աստծու մարգարեինև ուսումնասիրելով նրա վեհ և առաջադեմ գածափարները ,երգրպագել նրան:
Մեծ Մարգարեն իր բարոյական ամբողջականությամբ և առաջադիմական կրոնով, այնքան հիացրեց սրտերը , որ կարճ ժամանակում կարողացավ իսլամը Արաբական թերակղզուց տարածել այլ երկրներ:Եվ այսօր նրա ուսմունքները, որոնք պարունակում են կյանքի և կենսավորման օրենքներ, ամեն օր նոր ու պայծառ լիցքեր են հաղորդում սրտերին , և նրա հրավերը հոգեզմայլ և հուզիչ է:Հետևաբար, գերմանացի այս նշանավոր բանաստեղծի դիտանկյունից Մուհամմեդ մարգարեն նման է հոսող և անծայրածիր գետի ,որը ավելի է հզորանում և մարդկանց ուղղորդում դեպի հավերժական երջանկություն:
Գյոթեն բարձր է գնահատում իսլամի մեծ մարգարեին իր հավերժական ժառանգություն Ղուրանի համար և ասում է.«Ղուրանը պետք է դիտվի որպես աստվածային օրենք և չպետք է համարվի այն գրքերի շարքում ,որոնք գրված են ուսուցանելու կամ ուրիշներին զվարճացնելու համար:Ղուրանի ոճը ուժեղ է, հոյակապ, հարուստ և զուգորդված հիանալի ճշմարտությամբ և իսկապես հարգված է»: