Սրտերի արքային սիրահարվելու ժամանակը (Վիլայաթի զինվոր)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115570-Սրտերի_արքային_սիրահարվելու_ժամանակը_(Վիլայաթի_զինվոր)
Մի քանի օր է ինչ նահատակվել է Իսլամի քաջարի գեներալը: Ամենուր խոսվում է նրա մասին: «Սրտերի արքային սիրահարվելու ժամանակը» հաղորդման ընթացքում ավելին կծանոթանաք իսլամի քաջարի զորավարի հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 12, 2020 10:03 Asia/Tehran
  •  Սրտերի արքային սիրահարվելու ժամանակը (Վիլայաթի զինվոր)

Մի քանի օր է ինչ նահատակվել է Իսլամի քաջարի գեներալը: Ամենուր խոսվում է նրա մասին: «Սրտերի արքային սիրահարվելու ժամանակը» հաղորդման ընթացքում ավելին կծանոթանաք իսլամի քաջարի զորավարի հետ:

Իրանը սգի մեջ է: Շատ մարդիկ սև զգեստ են կրում :  Հայացքները տխուր են: Միացնում եմ ռադիոն: Հաղորդավարը հղում անելով  արտասահմանյան լրատվական կենտրոնին  ասում է.«Գեներալ Սոլեյմանիի նահատակության առիթով ,Իսլամական հանրապետության բարձրաստիճան բոլոր դեմքերի և պահակազորի բոլոր միավորների ,գրեթէ ողջ հաղորդագրություններում նա անվանվել է «Վիլայաթի զինվոր»:Նահատակված գեներալը, 2017-թ. նոյեմբերին, ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո, Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած   նամակի վերջում գրել էր . « Ձեր որդի և զինվոր» :

Գեներալ Սոլեյմանին ,վելայաթի զինվոր

Սիրահարվելու հերթը միստիկինն ու բարձրյալինն  է: Հարցը վերաբերում է  վիլայաթը  ընդունողին և վիլայաթի հիմնասյունին: Հնազանդություն և հրամանակատարություն, նույնիսկ ամենամեծ հրամանատարը լինելու դեպքում , քո իդեալի դիմաց ,խելացնոր սիրահարի պես կդառանս անհամբեր:

Հաջ Ղասեմը ,երբ իր սիրեցյալ առաջնորդի դիմաց էր կանգնում ,դառնում էր գլխիկոր և ամոթխած,աչքերը փայլատակում էին,և դեմքին ժպիտը նկատելի էր: Երբեմն առաջնորդի վշտից ,նրա աչքերը արցունքով էին լցվում և նրա ուրախությամբ ու վեհությամբ ,դեմքի վրա գծագրվում էր պարծանք ու վեհություն:

Լուսանկարիչը ,մի նկար է նկարահանել այն պահին ,երբ նա հեղափոխության առաջնորդի դիմաց կանգնած մի ձեռքը զինվորական հարգանքի նշան պահած ,իսկ մյուս ձեռքն  ի նշան երախտագիտության ու սրտանց հարգանքի դրել է իր կրծքին: Միգուցէ դա համահունչ չէ զինվորական նորմին ,սակայն դա վկայում է գեներալի յուրահատուկ համեստությունը ,հեզությունը և խորազգաց հարգանքը հանդեպ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարին:Այդ նկարը բազմիցս է ներկայացվել և ձեռքից ձեռք անցել:

Իսլ.հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեին ,լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվանից հետո,որպես առաջնորդ և վալի ֆաղիհ,հավատարիմ մնաց նրա գաղափարներին և բռնապետության նկատմամբ անզիջում կեցվածքով և արևմտյան ուժերի սադրանքների նկատմամբ զգոնությամբ ,այսօր համարվում է որպես առաջնորդ ,ով կարողացել է փշրել գերուժերի սին հզորությունը: Նա, իսլամական համայնքի  միասնության և համակրանքի ամենամեծ մունետիկը և ագրեսորների դեմ իսլամական աշխարհի շահերի պաշտպանն է:Հեղափոխության առաջնորդը մուսուլման ժողովուրդների մոտ ինքնավստահությունը հզորացնելով և Մերձավոր արևելքում ու աշխարհում ,իսլամական զարթոնքի վրա ազդեցություն թողնելով, տեղեկացրեց նոր մերձավոր արևելքի ձևավորման մասին,որը պատկանում է իսլամին: Իմամ Խոմեյնիի կողքին , նա ներկայացրեց կրոնական առաջնորդության և «վալի ֆաղիհ»-ի  հաջողակ  մոդելը ՝ արևմտյան մատերիալիստական մտածողության դիմաց:

Հաջ Ղասիմ Սոլեյմանին լավապես ճանաչում էր   իր առաջնորդին և ցանկանում էր  , որ բոլորը ճանաչեն նրան  այնպես, ինչպես  վայել էր նրան: Հասան Ասադի նահատակության տարելիցին ,նա ի սրտե ասաց. «Իսլամական Իրանի կայունությունը և նրա գոյատևումը նրա առաջնորդության շնորհիվ է:Ժողովուրդ , ընդունեք ինձ, ես որևէ կուսակցության կամ խմբակցության անդամ չեմ և ոչ մեկի կողմնակիցը չեմ , բացի նրա, ով ծառայում է իսլամին և հեղափոխությանը:Բայց  իմացեք, ես լիովին և մոտիկից ճանաչում եմ շիա հոգևորականներին:14 տարի է ինչ այս գործով եմ զբաղված: Ճանաչում եմ Լիբանանի հոգևորականներին ,ճանաչում եմ Պակիստանի հոգևորականներին, ճանաչում եմ Պարսից ծոցի տարածաշրջանի թե շիա և թե սուննի հոգևորականներին: Այս բոլոր հոգևորականների ու կրոնագետների գլխավորը, պատմության այն  մեծ մարդն է ՝ Այաթոլլահ -օլ- օզմա Խամենեին »:

ԻԻՀ առաջնորդը և  գեներալ Սոլեյմանին 

 

Սուրբ Ղուրանը  վիլայաթը համարում է Աստծու մենաշնորհը , միաժամանակ դա փաստելով  նաև Մարգարեի և նրա մաքրամաքուր գերդաստանի համար:Սրբացած  կյանքին հասնելու համար յուրաքանչյուր մուսուլման կարիք ունի առաջնորդի և վալիհի:Մարգարեի  ժամանակ հենց  ինքն էր մուսուլմանների խորհրդանիշն  ու առաջնորդը, իսկ իրենից  հետո ՝ Մարգարեի առաքելությունը հանձնվեց մարգարեի մաքրամաքուր գերդաստանին, իսկ նրանցից հետո,առաքելությունը հանձնվել է հոգևոր առաջնորդին և ֆաղիհին: Կրոնագետները  անմեղ Իմամի  բացակայության ժամանակ, ղեկավարում են ժողովրդին ,Աստծու կողմից վերջին մարգարե Իմամ Մահդին ասում է.«Քաղաքական,կրոնական,տնտեսական, զինվորական,մշակութային ,սոցիալական և մի խոսքով նման իրադարձությունների ժամանակ, դժվարությունների կարգավորման համար  դիմեք կրոնագետներին, որոնք բացակայության ժամանակ,իմ կողմից առաջնորդ են Ձեզ համար, Իսկ ես Աստծու կողմից առաջնորդ եմ նրանց համար»: 

Իմամ Ռեզան ևս  ասում է. «Եթե Աստված վստահելի առաջնորդ չնշանակի առաջնորդության ավանդը   վերահսկելու և պահպանելու համար, ապա կրոնն ու դավանանքը  աստիճանաբար կվերանան, և մարգարեի հաստատած օրենքը և աստվածային պատվիրանները փոփոխության կենթարկվեն, և հերետիկոսները կրոնին կավելացնեն ինչ որ բաներ և աթեիստները կրոնից ինչ որ բաներ կկրճատեն և մի խոսքով ճշմարտությունը կխեղաթյուրեն  մուսուլմանների համար»:

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին ժպտադեմ  էր և վշտահար, իրանցի էր և այլ ազգությունների հավատարիմ ընկերը,նա գեներալ էր և միաժամանակ պարզ պահակազորային ու բասիջի, այս աշխարհում էր ,սակայն հոգին հավիտենականության հետ և լավապես գիտակցում էր ,որ աշխարհը մեծագույն առիթն է բարի արարքներ իրականացնելու և լրջագույն մարտահրավերը՝ կապվելու վաղանցուկ աշխարհին :Նա Իմամ Խոմեյնիից սովորել էր, որ հետադիմությունը և թաքֆիրականությունը  նույն ճանապարհին են, ուստի նա իր կյանքի մեծ  մասն անցկացրեց ԻԼԻՊ-ի և թաքֆիրականության  դեմ պայքարի ճանապարհին:Մինչդեռ, նա հեռու էր կարծրամտությունից  և նրա հոգու մեջ ալեկոծվում էր մի տեսակ  խորաթափանցություն և հիմնավորված իմաստություն:

Հեղափոխության առաջնորդը գեներալ Սոլեյմանիին պարգևատրեց «Զուլֆաղար»շքանշանով:Զինվորական շքանշանները և խորհրդանիշները օգտագործվում են Զինված ուժերի անձնակազմի հոգեկանը, ինքնավստահությունը բարձրացնելու և նրանց  խրախուսելու  համար, և դրանք տարբերվում են անձնազոհության, հմտության և ազդեցության տեսանկյունից:Երբ Իսլ. հեղափոխության առաջնորդը մի արարողության ժամանակ «Զուլֆաղար» շքանշանը շնորհելով գեներալ-մայոր Սոլեյմանիին, ասաց.«Աստծու ճանապարհին անձնազոհությունը  նման բաներով հնարավոր չէ հատուցել»: Բարձրյալն Աստված ասում է.«Այն ամենը, ինչ գոյություն ունի Աստծո ճանապարհին ,անձնազոհության ժամանակ և Բարձրյալն Աստված այն շնորհում է Աստծու ճանապարհին իր կյանքը և գույքը նվիրածին ,այն դրախտն է և Աստծու գոհունակությունը:Այն ամենը ինչ մենք ունենք ,դա լինի բանավոր շնորհակալություն հայտնելը,թե գործով շնորհակալ լինելը ,թե մեր շքանշանը.և թե այն աստիճանը ,որ նվիրում ենք ,դրանք բոլորը կարելի է գնահատել աշխարհիկ կյանքում,սակայն չի կարելի գնահատել Աստվածային և երկնային կյանքում:Փառք Բարձրյալին ,որ , մեր շատ սիրելի եղբորը,պրն.Սոլեյմանիին այս բախտավորությունն է շնորհել:Նա բազմիցս իր կյանքով դիմակայել է  թշնամու ներխուժումներին:Հուսանք որ Բարձրյալն  Աստված վարձահատույց կլինի նրան, կյանքը դարձնելով երջանիկ և կընդունի նրան որպես նահատակ ,իհարկե ոչ հիմա:Դեռ իսլ.հանրապետությունը տարիներ նրա հետ գործ ունի:Սակայն նրա վերջը թող ավարտվի նահատակությամբ,Շնորհավոր լինի Ձեզ: »:

Գեներալ  Հաջ Ղասեմ Սոլեյմանին  ուներ զարմանալի անհատականություն, բարի էր և պատկառելի, վճռական և սրտամրմուռ, ջանասեր և նրբանկատ, խստապահանջ և առատասիրտ, միստիկ և մուջահիդ, գիտնական և ուսանող, «քաղաքական դեմք   և քաղաքականությունից խուսափող»:Այսպես էր ,որ  հեղափոխության  առաջնորդը սիրում էր նրան և հնարավորության դեպքում համբուրում նրա  դեմքը:Երբ նահատակվեց Գեներալ Սոլեյմանին,  հեղափոխության առաջնորդի սգո  պատգամը նման էր հազրաթ Ալիի խոսքերին:Երբ Իմամ Ալին  սգում էր իր հավատարիմ և խիզախ զինակից  «Մալեք Աշտար»-ի համար  ,ասաց.«Իմացեք ,որ Մալեք Իբն Հարեսը,ավարտեց իր աշխարհիկ կյանքը ,իր ուխտը կատարեց և շտապեց հանդիպելու Բարձրյալին:Աստված Մալեքի հոգին լուսավորի,եթե  լեռ լիներ, կլիներ անհասանելի ,հեռահար և բարձրաբերձ լեռ:Եվ եթե քար լիներ, ամուր ժայռի կնմաներ»: Իբն Աբի Ալհադիդը իր գրքում գրել է.«Իմ կյանքով խոստովանում եմ ,որ Աշտարը արժանի էր այս գովասանքին,քաջարի, հզոր,ներող, վեհանձն, համբերատար, պերճախոս և բանաստեղծ, մեղմ էր և միաժամանակ կոպիտ:Զայրույթի պահին կոպիտ էր և մեղմության պահին շատ հեզասահ ու մեղմ»: 

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին ,ուրբաթ հունվարի 3-ի առավոտյան հասավ իր վաղենի երազանքին: Եվ ինչ լավ ճանաչեց իր ուղին և լավապես իրականացրեց իր պարտքը:

Նա իմացավ , որ աշխարհը հանդերձյալ կյանքի ագարակն է և ամենադժվար ցանքսը  , ճնշումներին դիմակայելն  է,իսկ առավելագույն շահը նահատակությունն է: