Նահատակ Ղասեմ Սուլեյմանին՝ Այաթոլլահ Խամենիի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115607-Նահատակ_Ղասեմ_Սուլեյմանին_Այաթոլլահ_Խամենիի_տեսանկյունից
Անսալով իր առաջնորդին Հաջ Ղասեմ Սուլեյմանին դժվարին մարտերում, հետևեց իմամ Հոսեյնի գաղափարներին: Նա երկար տարիներ աշխատել և պայքարել է Իրանի և Մերձավոր Արևելքի անվտանգության համար: Նա յուրահատուկ խոհեմությամբ և մարտավարությամբ կանխեց տարածաշրջանում Ամերիկայի և Իսրայելի դավադրություննեը: Նման մեծ և ազդեցիկ անձնավորության սպանությունը թշնամիների երազանքն էր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 13, 2020 09:10 Asia/Tehran
  • Նահատակ Ղասեմ Սուլեյմանին՝ Այաթոլլահ Խամենիի տեսանկյունից

Անսալով իր առաջնորդին Հաջ Ղասեմ Սուլեյմանին դժվարին մարտերում, հետևեց իմամ Հոսեյնի գաղափարներին: Նա երկար տարիներ աշխատել և պայքարել է Իրանի և Մերձավոր Արևելքի անվտանգության համար: Նա յուրահատուկ խոհեմությամբ և մարտավարությամբ կանխեց տարածաշրջանում Ամերիկայի և Իսրայելի դավադրություննեը: Նման մեծ և ազդեցիկ անձնավորության սպանությունը թշնամիների երազանքն էր:

Նահատակությունը Աստծո մարդկանց արվեստն է և այն տալիս է մարդկային կյանքին վեհ նշանակություն: Նահատակությունը աղբյուր է, որը իմամ Հուսեյնի սիրահարներին և նրա հետևորդներին հրավիրում է իր կողմը: Իմամ Հոսեյնի հետևորդները, ինչպես Աբբաս իբն Ալին, այս ճանապարհին զոհաբերում են ամեն ինչ, որպեսզի իսլամի արժանապատվության և հզորության դրոշը երբեք չընկնի գետնին և աշխարհի ճնշվածներին պաշտպանելու գերագույն նպատակը դառնա հավերժական: Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանին նաև Իմամ Հուսեյնի իսկական հետևորդն էր ներկա դարաշրջանում: Նա տարածաշրջանի ժողովուրդների հույսի ապավենն էր դժվար օրերին, մանավանդ ԻԼԻՊ դեմ պայքարում: Հաջ Ղասեմը Իրանի ժողովրդի  հզոր թևն էր, որն անկեղծորեն իրեն համարում էր իսլամական գաղափարախոսության և առաջնորդության զինծառայողը: Նա իր կյանքի 40 տարիները նվիրեց այս նպատակին:

ԻԻՀ առաջնորդը ուղերձ հղելով իսլամի պանծալի հրամանատար Ղասեմ Սուլեյմանի նահատակության կապակցությամբ, ասել է.« Սատանաների ու աշխարհի չարիքների դեմ պայքարի ասպարեզում երկար տարիներ ազնվորեն ու քաջաբար մարտնչելով և երկար տարիներ հանուն Աստծու նահատակություն տենչալով, սիրելի Սուլեյմանին ի վերջո հասավ իր երազանքին»:

Հաջ Ղասեմ Սուլեյմանին երկաթյա մարդ էր, որը ողջ էությամբ ապավինում էր Աստծուն: Այդ իսկ պատճառով, նրա մոտ վախը կորցնում էր իր իմաստը: Ութամյա պատերազմի ժամանակ հենց նրա սիրտը ամուր էր Աստծու հետ և ամենադժվար պահերին նա ասում էր. «Մի անհանգստացեք, Աստված մեզ հետ է»:

Հաջ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանում  ոչնչացնելով ԱՄՆ-ի ստեղծած ԻԼԻՊ ահաբեկչական խմբին, թշնամիների բոլոր պլանները խառնեց Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Ամերիկացիներն ավելի շատ ծարավ էին այն գեներալի արյանը ով նրանց իմպերիալիստական պլանները դարձրեց անհասանելի երազանք:

Ղասեմ Սուլեյմանին՝ ջիհադի դաշտում անխոնջ մարտիկ էր և  վերջին տարիներին կռվել է ԻԼԻՊ-ի դեմ, որոնք ջանում էին ոչնչացնել Իմամ Հոսեյնի դպրոցը և մեծ հանցագործություններ են կատարել Սիրիայում և Իրաքում: Այս մաքուր և անձնազոհ մարդը կանգնած էր ԻԼԻՊ-ի նման արյունարբու խմբի դիմաց, որոնք դաժանորեն կոտորում էին անմեղ մարդկանց, կանանց ու երեխաներին: ԻԼԻՊ- ը ահաբեկչական խումբ էր, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության կողմից Ալ-Քաիդային փոխարինելու համար: 

Ամերիկացիները միշտ ցանկանում են տարածաշրջանում լարվածություն ստեղծելով ավելի շատ ուժ ձեռք բերել և չնայած ժողովրդավարությանն ուղղված նրանց հավակնություններին, նրանք նույնիսկ իրենց երկրում չեն հարգում ժողովրդավարության սկզբունքները: Հաջ Ղասեմը և նրա ուղեկիցները նման էին Իմամ Հոսեյնի հետևորդներին, որոնք անձնազոհաբար ջախջախեցն իսլամի թշնամիներին:

Գեներալ Ղասեմ Սուլեյմանին ԻԼԻՊ-ի դեմ   մարտադաշտում

 

Այաթոլլահ Խամենեին գեներալ-մայոր Սուլեյմանիի մասին գրել է.«Շնորհակալ եմ Աստծուն, որ օրհնեց ձեր և ձեր գործընկերների կատարած զոհաբերությունները: Եվ ձեր ձեռքով Սիրիայում և Իրաքում ոչնչացվեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Սա միակ հարվածը չէր ԻԼԻՊ-ի դաժան խմբավորմանը, դա հարված էր ԱՄՆ կառավարությանը և տարածաշրջանում նրա դաշնակից ռեժիմներին, որ ստեղծեցին  և աջակցեցին այս խմումբը, որպեսզի իրենց չար գերիշխանությունը տարածեն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որպեսզի Սիոնիստական օկուպանտ ռեժիմը տիրապետի տարածաշրջանում: Ոչնչացնելով  այս քաղցկեղային զանգվածը, տարածաշրջանի երկրներում և իսլամական աշխարհում, դուք մեծ ծառայություն եք մատուցել ժողովուրդներին և մարդկությանը: Դա  հաղթանակ էր, որ Աստված  պարգևեց ձեզ և ձեր զինակիցներին»:

Հաջ Ղասեմ Սուլեյմանին առաջին հրամանատարն է, որը հեղափոխությունից հետո Այաթոլլահ Խամենեիի կողմից պարգևատրվեց «Զոլֆաղար» շքանշանով: «Զոլֆիղար»-ը ռազմական բարձրագույն շքանշանն է,որ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նվիրվում է բարձրագույն զինվորականներին, ովքեր ունեն քաջություն և հրամանատարության բարձր հաջողություններ են ձեռք բերել: Իսլամի մեծ հրամանատարը  նախկինում ևս ստացել էր երեք «Ֆաթհ» շքանշան:

Այաթոլլահ Խամենին ասել է.«Աստծո ճանապարհին մղվող պայքարը չի կարող արժեվորվել այսպիսի բաներով: Փաստորեն, Աստված հավատացյալներից առել է նրանց կյանքը և ունեցվածքը նրանց խոստանալով դրախտի կյանքը: Նրանք, ովքեր կռվում, սպանվում և մահանում  են Աստծո ճանապարհին, Աստված նրանց հատուցում է դրախտում»:

«Այն ինչերով, որ մենք շնորհակալություն ենք հայտնում լեզվով կամ մեր գնահատականները տալիս, կամ այն աստիճանը որ մենք տալիս ենք,  մի բաներ են, որոնք կարելի է չափել նյութական և աշխարհիկ հաշվարկների առումով, սակայն հոգևոր և աստվածային գնահատականները հնարավոր չէ նշել: Փառք Աստծո, որ դուք  բոլորդ ջանքեր եք գործադրել և Աստված այդ պարգևը շնորհել է մեր սիրելի բարեկամ Ղասեմ Սուլեյմանիին: Նա Աստծու ճանապարհին բազմիցս իր կյանքը ենթարկել է վտանգների թշնամիների դիմաց».- ասել է Այաթոլլահ Խամենեին:

 

Հեղափոխական առաջնորդը, որը  հոգեկան խոր կապ ուներ գեներալ Սուլեյմանիի հետ, նրա նահատակությունը դառն է բնութագրում: Այաթոլլահ Խամենին թշնամիներին նախազգուշացրել է, որ Սուլեյմանիի սպանության վրեժը ծանր է լինելու: Այաթոլլահ Խամենեին նահատակ Սուլեյմանին ներկայացնում է, որպես իսլամի դաստիարակված և իմամ Խոմեյնիի դպրոցի վառ օրինակ, ով իր կյանքը նվիրեց Աստծո ճանապարհի պայքարին: Նահատակ Սուլեյմանին  իրեն համարում էր առաջնորդի զինվորը և հետևորդը և խորապես հարգում էր առաջնորդին:

Նահատակ Սուլեյմանիի զինակիցներից մեկը պատմել է, որ նա սիրում էր պայքարել իսլամի և իսլամական հեղափոխության թշնամիների դեմ: Նա համարձակ հրամանատար էր և միշտ պայքարի առաջնագծում էր»:

Այաթոլլահ Ալի Խամենեին իր ուղերձում գրել է. «Նահատակությունը նրա անդադար ջանքերի պարգևն էր այս ամբողջ տարիների ընթացքում: Նա մեծ նահատակ էր և Հաջ Ղասեմի մաքուր արյունը հեղվեց ամենադաժան թշնամիների կողմից:

Այաթոլլահ Խամենիի այս խոսքերը մեզ համար կենդանացնում են Իմամ Հուսեյնի խոսքերը, ով Քարբալա տեղափոխվելու սկզբում ասել էր.«Նա, ով պատրաստ է զոհաբերել իր սիրտն ու արյունը, թող նա միանա մեզ»: Հաջ Ղասեմը նույնպես անսալով իմամ Հուսեյնի կոչին՝ 4 տարի պայքարեց, մինչև, որ նա նահատակվեց այդ ճանապարհին, քանի որ նահատակի արյունը սուրբ է:

 

Այաթոլլահ Խամենեին նահատակ Սուլեյմանիի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Նրա ջիհադը մեծ ջիհադ էր, և Աստված նրան  մեծ նահատկություն պարգևեց: Այս նահատակությունը արժանի էր նրան: Հաջ Ղասեմն պետք է այդպես նահատակվեր»: 

Նահատակ Հաջ Ղասեմ Սուլեյմանին նաև Իմամ Հուսեյնի և Աբբաս բին Ալիի դպրոցի որդին էր: Սա  այն դպրոց է, որտեղ պատրաստվել են հազարավոր Հաջ Ղասմիներ և  որտեղ հաղթում են ջիհադն ու դիմադրությունը: