Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115635-Կյանքն_արևմուտքում._հայացք_ներսից(9)
Մարդկային էության  աստվածատուր բնազդներից մեկը՝ սեռական բնազդն է:Այս հզոր բնազդի կարևորությունն ու դերը մարդկային ցեղի շարունակականությունից ու հարատևությունից բացի ,մարդկանց հոգեկան ու   հոգեբանական անվտանգության ապահովումն է :
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 13, 2020 23:59 Asia/Tehran

Մարդկային էության  աստվածատուր բնազդներից մեկը՝ սեռական բնազդն է:Այս հզոր բնազդի կարևորությունն ու դերը մարդկային ցեղի շարունակականությունից ու հարատևությունից բացի ,մարդկանց հոգեկան ու   հոգեբանական անվտանգության ապահովումն է :

Մարդկային կյանքի պատմության ընթացքում ամուսնությունը և ընտանիքի ձևավորումը հավասարակշռել  և վերահսկել է այս բնազդը:Այնպես ,որ տղամարդկանց և կանանց արժանապատվությունը  պահպանելով , հասարակությունը ենթակա չդառնա  սեռական հուզումների  բորբոքման և ալեկոծումների ու նրա հոգեկան առողջությունը պահպանվի:Բայց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ,արևմտյան երկրները այս ոլորտում  նոր երևույթների դիմաց  են կանգնել: Սեռական ազատության երևույթը, որը հայտնի է, որպես հեղափոխություն, սկսվեց 1960-ից 80-ական թվականներին ՝ մարտահրավեր նետելով սեռական վարքի ավանդական համակարգին:Այս շարժումը բազմաթիվ փոփոխություններ առաջացրեց  սեռական նորմերի մեջ:Արտամուսնական կյանքում սեռական հարաբերության ընդունվածությունը , հանրության մեջ  մերկությունը, սեռական շեղվածությունը , ինչպիսիք են համասեռամոլությունը և սեռական ցանկության այլ ձևերը, հակահղիության դեղերի ընդունումը և  աբորտի օրինականացումը, , բոլորը իրականացել են  այդ հեղափոխության ընթացքում և անհատական ազատության հովանու ներքո:Բայց արևմուտքի համար  որո՞նք էին  ավելի քան կես դար տևած  սեռական ազատության հետևանքները:

Ամերիկացի լրագրող Սուալին  Բրաուդերը հետաքրքիր ձևով է ներկայացրել  Ամերիկայում սեռական հեղափոխության հետևանքները:Նա ասում է «Սեռական հեղափոխությունից  անցել է ավելի քան հիսուն  տարի, և այսօր 40 տարեկանից ցածր  ոչ մի ամերիկացի   չի հիշում այն ժամանակը, երբ ... միասին ապրելը նշանակում էր ամուսնություն և զավակները ապրում էին երկու ծնողների հետ:Փաստն այն է, որ այս հեղափոխությունը աղետ է եղել:Նախքայն այն ,որ 1950 ական թվականներին ամերիկացիների սեռական վարք ու բարքը դառնար սանձարձակ,ԱՄՆ-ում գրանցվել էր միայն երկու տեսակ սեռական հիվանդություն ,սակայն այսօր ԱՄՆ-ում առկա է ավելի քան 24 տեսակ սեռական հիվանդություններ»:

 

Արևմուտքում սեռական ազատության հետևանքները միայն չեն հանգեցրել  այդ հասարակություններում սեռական հիվանդությունների  տարածմանը:  Սեռական ազատության ամենակարևոր և ազդեցիկ հետևանքը՝ ընտանիքների քայքայումն է:Արևմտյան երկրներում ,ամուսնալուծությունների տվյալների աճը մի կողմից, պատճառ է դառնում  համայնքում ,միայնակ մայրերի և լքված երեխաների թվի, և մյուս կողմից ՝ հանգեցնում   սեռական շեղվածության  աճի:Այս շեղումներից են՝   բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, այլոց հետ անբարո կեցվածքը  և սեռական առևտուրը:Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում ավելի քան 2 միլիոն երեխա սեռական շահագործման է ենթարկվում:Մարդկանց թրաֆիքինգը, այս շուկան ակտիվ պահելու մեթոդներից մեկն է:International Labuor Office- ի համոզմամբ, մարդկանց թրաֆիքինգի տարեկան եկամուտները կազմում են ավելի քան 30 միլիարդ դոլար, որի կեսը արդյունաբերական երկրների միջոցով է ապահովվում: Իդեպ,մարդկանց թրաֆիքինգի զոհերի երեք քառորդը կանայք են: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետազոտությունների ղեկավար Անգելա Մեյը ՝ ամփոփելով 2016-ի տվյալները,ասում է.«Աղջիկներն ավելի շատ վաճառվում են սեռական ստրկության համար »: Հատկանշական է, որ կանանց թրաֆիքինգի թիրախային երկրները հիմնականում ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան են:

Արեւմուտքում սեռական ազատության մեկ այլ հետևանքն է արևմուտքի կանանց շրջանակում աբորտի մակարդակի բարձրացումը:1973 թվականից ի վեր երբ , ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատեց աբորտը, սպանվել  են ծննդյան սեմին  ավելի քան 50 միլիոն սաղմեր:Եթե հաշվի առնենք աբորտների բոլոր տեսակները, ներառյալ հատուկ դեղամիջոցներով իրականացվող դեպքերը, Միացյալ Նահանգներում տարեկան լինում է ավելի քան մեկ միլիոն աբորտ:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աբորտների  86 տոկոսը տեղի է ունենում հանգստավետության և հղիության գլխացավանքից  խուսափելու պատճառով:Մի խոսքով , այսօր Ամերիկայում մարդկային  կյանքի խլելը,այդ էլ մարդու   կյանքի վաղ փուլում,համարվում է  `ընտրություն, ազատության խորհրդանիշ և մարդու իրավունքների մի մասը:

 

Սակայն  արևմուտքում ,սեռական ազատության  հետևանքներն այսպիսով  չեն ավարտվում:Որոշ ժամանակ  առաջ CNN-ը հոդված էր հրապարակվել ՝ «Արդյոք Դիսնեյը պատրաստ է համասեռամոլ արքայադստերը ներկայացնելու համար» խորագրով:Այս հոդվածը գրել էր Սալի Քոհենը «frozen» անիմացիայի մասին:Այս անիմացիան վերաբերվում է երկու արքայադուստրերի ամուսնությանը, որը հեռարձակումից հետո ԱՄՆ-ի մի քանի  քաղաքացիների կողմից խիստ քննադատության ենթարկվեց:Նրանք քննադատել էին համասեռամոլության  տարածումը անիմացիայում:Քոհենի հոդվածը հաստատում էր անիմացիայում համասեռամոլության խթանումը:Հեղինակը, անիմացիան հովանավորելով մատնանշում է Արևմուտքում ընտանիքի նոր ձևերի առաջացմանը, ներառյալ երկու համասեռամոլ ծնողներ ունեցող ընտանիքները, և սեռական այս շեղումը  ներկայացնում է ԱՄՆ-ում,որպես 21-րդ դարի նոր երևույթ :Քոհենը այս անիմացիան հաստատելու  իր հիմնավորման մասին գրում է .« Այնուամենայնիվ, նման  ընտանիք ամենօրյա  աճ է արձանագրում ԱՄՆ-ում : Ուստի , երեխաները թող  իմանան, որ նման ընտանիք կա »:

Այսօր համասեռամոլների  ամուսնությունը օրինականացվել  է արևմտյան շատ երկրներում, իշարս Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում:Իրապես զարմանալի է այն ծառայությունը ,որ արևմտյան երկրներում, ինչպես ԱՄՆ-ում ու Անգլիայում է հատկացվում հասարակության այս խավին ,որոնք ինչպես օրինակ Անգլիայում կազմում են բնակչության մեկ ու կես տոկոսը:Օրինակ Անգլիայում,  2004 թվականից ի վեր, համասեռամոլ  զույգերը օգտվում են  սովորական զույգերի նույն իրավունքներից և հնարավորություններից:Սեռական այս շեղումը նորմալ սոցիալական երևույթ ձևացնելու , արևմտյան համակարգի  քայլերից կարելի է նշել.«Ամերիկացիների և անգլիացիների անձնագրերից ծնողների անունները հանելը  և ծնող 1 և ծնող 2  բառերի օգտագործումը, համասեռամոլ զույգերին զավակ որդեգրելու հնարավորություն տալու համար մանկատներին  ճնշելը , զավեշտական  պահաջ եկեղեցուց,որպեսզի կրոնական հիմունքների համաձայն ամուսացնի համասեռամոլներին և սոցիալական կազմակերպությունների միջոցով համասեռամոլներին ֆինանսական օգնություններ տրամադրելը ,ինչպես արվում է կարիքավոր և արժանի անձանց պարագային»:

Թվում է թե՝ արևմուտքի իշխող համակարգի հովանավորությունը համասեռամոլների ամուսնության կապակցությամբ, հետևում  է համընդհանուր մի ռազմավարական քաղաքականության, և արևմուտքի մշակույթ ստեղծող  ապարատը, այս ընթացքին համահունչ, տարբեր ձևերով  փորձում է իր լսարանին համոզել թե բնական երևույթ է այդ անբնական ընթացքը:Որովհետև եթե միայն մարդկային մոտեցումները  և մարդու իրավունքներն են նման հովանավորության պատճառը  , ինչու՞ նման անհատների նկատմամբ  ,որոնք  ինչ-ինչ պատճառներով,ինչպես  `հոգեբանական, սոցիոլոգիական կամ ֆիզիոլոգիական, հեռացել են մարդկային բնական հունից ու հավասարակշռությունից և կարիք ունեն օգնության և բուժման,հենց այդպիսի վերաբերմունք չի դրսևորվում:Այլ ընդհակառակը, խրախուսելով, քարոզելով , աջակցելով և այս շեղումը բնական դրսևորելով ,այս հիվանդ անձանց էլ ավելի են մխրճում սեռական շեղման և  անբարոյականության մեջ:

 

Սեռական հեղափոխությունը, որը սկսվեց ավելի քան կես դար առաջ արևմուտքում, և արևմտյան մարդը ազատության հովանու ներքո փորձեց  սեռական բազմազանությունը, երեխաների չարաշահումը և համասեռամոլությունը , այսօր սեռական պոռթկումը նրան մղել  է սեռական հարաբերություններ հաստատել  կենդանիների հետ :Կենդանիների հետ ամուսնությունը զազրելի երևույթ է ,որը մեկնաբանվում է հաճույք ստանալու  կամ Հեդոնիզմի գաղափարի շրջագծում և սեռական այնպիսի շեղում է ,որը վարակել է ժամանակակից մարդուն:Ներկայումս արևմտյան երկրներում տարածվում է կենդանիների հետ ամուսնությունը:

Սակայն դա արևմտյան մարդու սանձարձակ սեռական հաճույքի վերջին փուլը չէ:Հոգեբանները խոսում են արևմտյան երկրներում սեռական շեղումների 15 ձևերի մասին:Այդ շարժումը ,որը սկսվեց ազատության անունով և այն պատրվակով ,որ սեռական բնազդի չվերահսկված բավարարության դեպքում ,մարդու հակումը դեպի սեռական խնդիրներ նվազում է և նա  փրկվում է դրա հետևանքնեից ,այսօր թիրախ է դարձրել արևմուտքի հասարակության հիմքերը: Այն ուղիով , որով այսօր ընթանում է արևմտյան քաղաքակրթությունն, համահունչ չէ  մարդկային բնույթին և, հետևաբար, լավ  ավարտ չի ունենալու:Ըստ իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթ. Խամենեիի. «Առաջադեմ և քաղաքակիրթ հասարակությունների բարոյական վայրագությունը , որոնք ընդհանրապես չգիտեն ինչ է բարոյական վարքագիծը , օրեցօր սաստկանում է և այդ վայրագությունը այսօրվա արևմտյան քաղաքակրթության սայթաքելու ամենամեծ  պատճառն  է և տապալելու է նրանց»: