Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(9)
Մարդկային էության աստվածատուր բնազդներից մեկը՝ սեռական բնազդն է:Այս հզոր բնազդի կարևորությունն ու դերը մարդկային ցեղի շարունակականությունից ու հարատևությունից բացի ,մարդկանց հոգեկան ու հոգեբանական անվտանգության ապահովումն է :
Մարդկային կյանքի պատմության ընթացքում ամուսնությունը և ընտանիքի ձևավորումը հավասարակշռել և վերահսկել է այս բնազդը:Այնպես ,որ տղամարդկանց և կանանց արժանապատվությունը պահպանելով , հասարակությունը ենթակա չդառնա սեռական հուզումների բորբոքման և ալեկոծումների ու նրա հոգեկան առողջությունը պահպանվի:Բայց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ,արևմտյան երկրները այս ոլորտում նոր երևույթների դիմաց են կանգնել: Սեռական ազատության երևույթը, որը հայտնի է, որպես հեղափոխություն, սկսվեց 1960-ից 80-ական թվականներին ՝ մարտահրավեր նետելով սեռական վարքի ավանդական համակարգին:Այս շարժումը բազմաթիվ փոփոխություններ առաջացրեց սեռական նորմերի մեջ:Արտամուսնական կյանքում սեռական հարաբերության ընդունվածությունը , հանրության մեջ մերկությունը, սեռական շեղվածությունը , ինչպիսիք են համասեռամոլությունը և սեռական ցանկության այլ ձևերը, հակահղիության դեղերի ընդունումը և աբորտի օրինականացումը, , բոլորը իրականացել են այդ հեղափոխության ընթացքում և անհատական ազատության հովանու ներքո:Բայց արևմուտքի համար որո՞նք էին ավելի քան կես դար տևած սեռական ազատության հետևանքները:
Ամերիկացի լրագրող Սուալին Բրաուդերը հետաքրքիր ձևով է ներկայացրել Ամերիկայում սեռական հեղափոխության հետևանքները:Նա ասում է «Սեռական հեղափոխությունից անցել է ավելի քան հիսուն տարի, և այսօր 40 տարեկանից ցածր ոչ մի ամերիկացի չի հիշում այն ժամանակը, երբ ... միասին ապրելը նշանակում էր ամուսնություն և զավակները ապրում էին երկու ծնողների հետ:Փաստն այն է, որ այս հեղափոխությունը աղետ է եղել:Նախքայն այն ,որ 1950 ական թվականներին ամերիկացիների սեռական վարք ու բարքը դառնար սանձարձակ,ԱՄՆ-ում գրանցվել էր միայն երկու տեսակ սեռական հիվանդություն ,սակայն այսօր ԱՄՆ-ում առկա է ավելի քան 24 տեսակ սեռական հիվանդություններ»:

Արևմուտքում սեռական ազատության հետևանքները միայն չեն հանգեցրել այդ հասարակություններում սեռական հիվանդությունների տարածմանը: Սեռական ազատության ամենակարևոր և ազդեցիկ հետևանքը՝ ընտանիքների քայքայումն է:Արևմտյան երկրներում ,ամուսնալուծությունների տվյալների աճը մի կողմից, պատճառ է դառնում համայնքում ,միայնակ մայրերի և լքված երեխաների թվի, և մյուս կողմից ՝ հանգեցնում սեռական շեղվածության աճի:Այս շեղումներից են՝ բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, այլոց հետ անբարո կեցվածքը և սեռական առևտուրը:Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում ավելի քան 2 միլիոն երեխա սեռական շահագործման է ենթարկվում:Մարդկանց թրաֆիքինգը, այս շուկան ակտիվ պահելու մեթոդներից մեկն է:International Labuor Office- ի համոզմամբ, մարդկանց թրաֆիքինգի տարեկան եկամուտները կազմում են ավելի քան 30 միլիարդ դոլար, որի կեսը արդյունաբերական երկրների միջոցով է ապահովվում: Իդեպ,մարդկանց թրաֆիքինգի զոհերի երեք քառորդը կանայք են: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետազոտությունների ղեկավար Անգելա Մեյը ՝ ամփոփելով 2016-ի տվյալները,ասում է.«Աղջիկներն ավելի շատ վաճառվում են սեռական ստրկության համար »: Հատկանշական է, որ կանանց թրաֆիքինգի թիրախային երկրները հիմնականում ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան են:
Արեւմուտքում սեռական ազատության մեկ այլ հետևանքն է արևմուտքի կանանց շրջանակում աբորտի մակարդակի բարձրացումը:1973 թվականից ի վեր երբ , ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատեց աբորտը, սպանվել են ծննդյան սեմին ավելի քան 50 միլիոն սաղմեր:Եթե հաշվի առնենք աբորտների բոլոր տեսակները, ներառյալ հատուկ դեղամիջոցներով իրականացվող դեպքերը, Միացյալ Նահանգներում տարեկան լինում է ավելի քան մեկ միլիոն աբորտ:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աբորտների 86 տոկոսը տեղի է ունենում հանգստավետության և հղիության գլխացավանքից խուսափելու պատճառով:Մի խոսքով , այսօր Ամերիկայում մարդկային կյանքի խլելը,այդ էլ մարդու կյանքի վաղ փուլում,համարվում է `ընտրություն, ազատության խորհրդանիշ և մարդու իրավունքների մի մասը:

Սակայն արևմուտքում ,սեռական ազատության հետևանքներն այսպիսով չեն ավարտվում:Որոշ ժամանակ առաջ CNN-ը հոդված էր հրապարակվել ՝ «Արդյոք Դիսնեյը պատրաստ է համասեռամոլ արքայադստերը ներկայացնելու համար» խորագրով:Այս հոդվածը գրել էր Սալի Քոհենը «frozen» անիմացիայի մասին:Այս անիմացիան վերաբերվում է երկու արքայադուստրերի ամուսնությանը, որը հեռարձակումից հետո ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիների կողմից խիստ քննադատության ենթարկվեց:Նրանք քննադատել էին համասեռամոլության տարածումը անիմացիայում:Քոհենի հոդվածը հաստատում էր անիմացիայում համասեռամոլության խթանումը:Հեղինակը, անիմացիան հովանավորելով մատնանշում է Արևմուտքում ընտանիքի նոր ձևերի առաջացմանը, ներառյալ երկու համասեռամոլ ծնողներ ունեցող ընտանիքները, և սեռական այս շեղումը ներկայացնում է ԱՄՆ-ում,որպես 21-րդ դարի նոր երևույթ :Քոհենը այս անիմացիան հաստատելու իր հիմնավորման մասին գրում է .« Այնուամենայնիվ, նման ընտանիք ամենօրյա աճ է արձանագրում ԱՄՆ-ում : Ուստի , երեխաները թող իմանան, որ նման ընտանիք կա »:
Այսօր համասեռամոլների ամուսնությունը օրինականացվել է արևմտյան շատ երկրներում, իշարս Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում:Իրապես զարմանալի է այն ծառայությունը ,որ արևմտյան երկրներում, ինչպես ԱՄՆ-ում ու Անգլիայում է հատկացվում հասարակության այս խավին ,որոնք ինչպես օրինակ Անգլիայում կազմում են բնակչության մեկ ու կես տոկոսը:Օրինակ Անգլիայում, 2004 թվականից ի վեր, համասեռամոլ զույգերը օգտվում են սովորական զույգերի նույն իրավունքներից և հնարավորություններից:Սեռական այս շեղումը նորմալ սոցիալական երևույթ ձևացնելու , արևմտյան համակարգի քայլերից կարելի է նշել.«Ամերիկացիների և անգլիացիների անձնագրերից ծնողների անունները հանելը և ծնող 1 և ծնող 2 բառերի օգտագործումը, համասեռամոլ զույգերին զավակ որդեգրելու հնարավորություն տալու համար մանկատներին ճնշելը , զավեշտական պահաջ եկեղեցուց,որպեսզի կրոնական հիմունքների համաձայն ամուսացնի համասեռամոլներին և սոցիալական կազմակերպությունների միջոցով համասեռամոլներին ֆինանսական օգնություններ տրամադրելը ,ինչպես արվում է կարիքավոր և արժանի անձանց պարագային»:
Թվում է թե՝ արևմուտքի իշխող համակարգի հովանավորությունը համասեռամոլների ամուսնության կապակցությամբ, հետևում է համընդհանուր մի ռազմավարական քաղաքականության, և արևմուտքի մշակույթ ստեղծող ապարատը, այս ընթացքին համահունչ, տարբեր ձևերով փորձում է իր լսարանին համոզել թե բնական երևույթ է այդ անբնական ընթացքը:Որովհետև եթե միայն մարդկային մոտեցումները և մարդու իրավունքներն են նման հովանավորության պատճառը , ինչու՞ նման անհատների նկատմամբ ,որոնք ինչ-ինչ պատճառներով,ինչպես `հոգեբանական, սոցիոլոգիական կամ ֆիզիոլոգիական, հեռացել են մարդկային բնական հունից ու հավասարակշռությունից և կարիք ունեն օգնության և բուժման,հենց այդպիսի վերաբերմունք չի դրսևորվում:Այլ ընդհակառակը, խրախուսելով, քարոզելով , աջակցելով և այս շեղումը բնական դրսևորելով ,այս հիվանդ անձանց էլ ավելի են մխրճում սեռական շեղման և անբարոյականության մեջ:

Սեռական հեղափոխությունը, որը սկսվեց ավելի քան կես դար առաջ արևմուտքում, և արևմտյան մարդը ազատության հովանու ներքո փորձեց սեռական բազմազանությունը, երեխաների չարաշահումը և համասեռամոլությունը , այսօր սեռական պոռթկումը նրան մղել է սեռական հարաբերություններ հաստատել կենդանիների հետ :Կենդանիների հետ ամուսնությունը զազրելի երևույթ է ,որը մեկնաբանվում է հաճույք ստանալու կամ Հեդոնիզմի գաղափարի շրջագծում և սեռական այնպիսի շեղում է ,որը վարակել է ժամանակակից մարդուն:Ներկայումս արևմտյան երկրներում տարածվում է կենդանիների հետ ամուսնությունը:
Սակայն դա արևմտյան մարդու սանձարձակ սեռական հաճույքի վերջին փուլը չէ:Հոգեբանները խոսում են արևմտյան երկրներում սեռական շեղումների 15 ձևերի մասին:Այդ շարժումը ,որը սկսվեց ազատության անունով և այն պատրվակով ,որ սեռական բնազդի չվերահսկված բավարարության դեպքում ,մարդու հակումը դեպի սեռական խնդիրներ նվազում է և նա փրկվում է դրա հետևանքնեից ,այսօր թիրախ է դարձրել արևմուտքի հասարակության հիմքերը: Այն ուղիով , որով այսօր ընթանում է արևմտյան քաղաքակրթությունն, համահունչ չէ մարդկային բնույթին և, հետևաբար, լավ ավարտ չի ունենալու:Ըստ իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթ. Խամենեիի. «Առաջադեմ և քաղաքակիրթ հասարակությունների բարոյական վայրագությունը , որոնք ընդհանրապես չգիտեն ինչ է բարոյական վարքագիծը , օրեցօր սաստկանում է և այդ վայրագությունը այսօրվա արևմտյան քաղաքակրթության սայթաքելու ամենամեծ պատճառն է և տապալելու է նրանց»: