Առողջապահական զբոսաշրջություն (19)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարով: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Քերմանշահ քաղաք և կծանոթանանք այս քաղաքի տեսարժան վայրերին և նրա հայտնի հիվանդանոցներից համարվող Բիսոթուն հիվանդանոցին: Ընկերակցեք մեզ:
Քերմանշահ քաղաքը գտնվում է Իրանի արևմուտքում: Այս քաղաքը Իրանի հին քաղաքներից է, որ գտնվում է կարևոր մայրուղիների՝ Թագավորական և Մետաքսի ճանապարհների հատման կետում և աշխարհագրական տեսանկյունից համարվել է Հնադրայան Իրանի կաևոր շրջաններից մեկը: Հնագետների գտածոները ցույց են տալիս, որ այս շրջանը բնակելի տարածք է եղել նախապատմական ժամանակաշրջաններում: Մարդու բնակության հետ կապված ամենահին հետքերը, որ գտնվել են այստեղ թվագրվում են հին քարի դարով: Քերմանշահը որպես քաղաք առաջին անգամ Քամբադան անունով հիշատակվել է Աքեմենյանների ժամանակաշրջանում: Այն ընդլայնվել է հարյուրավոր տարիների ընթացքում, միաձուլվել իր շրջակայքում գտնվող տարածաշրջանների հետ և դարձել է այժմյան Քեմանշահ քաղաքը: Քերմանշահ քաղաքի բնակիչները մեծամասնությամբ քուրդ են և խոսում են քուրդերեն լեզվի տարբեր բարբառներով: Ավելի շատ տարածված է լաքի լեզուն ու Քերմանշահի պարսկերեն բարբառը: Քերմանշահը գտնվում է Զագրոսյան լեռների միջև և այդ պատճառով էլ ունի լեռնային բարեխառն կլիմա: Այս շրջանի հորդառատ գետերը, ջրառատ աղբյուրները և բազմաթիվ ժայռապատ լեռները մեծացրել են տարածաշրջանի համբավը:

Քերմանշահը Իրանի արևմտյան ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է, որտեղ գտնվում են բազմաթիվ հնագիտական կոթողներ: Այս կոթողներից կարող ենք հիշել Թաղե Բոսթանը(Tagh-e Bostan), Բիսոթունի պատմական վայրում Բիսոթունի արձանագրությունը(Behistun Inscription), Հերկուլեսի արձանը(Statue of Hercules in Behistun) և այլ հնագիտական կոթողներ: Հնագիտական կոթողների մեջ մեծ նշանակություն ունի Աքմենյան դինաստիայի թագավոր Դարեհ առաջինից մեզ հասած Բիսոթունի արձանագրությունը: Այս արժեքավոր արձանագրությունը 2006թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում և ավելի քան 2500 տարվա վաղեմություն ունի: Քերմանշահ քաղաքի մյուս տեսարժան վայրերն են Մոավեն Ալ-Մոլքի անվան թեքիեն, Քուրի Քալա քարանձավը և Անահիթայի տաճարը:
Այս տարածաշրջանում գտնվող պատմական ու բնական բազում գրավչությունները պատճառ են դարձել, որ Իրանի ու աշխարհի տարբեր քաղաքներից զբոսաշրջիկներ այցելեն այս տարածաշրջան: Այս նահանգը գտնվում է Իրանի սահմանային շրջանում և ամենաերկար սահմանն ունի Իրաքի հատկապես այս երկրի քրդաբնակ շրջանի հետ: Այս խնդրի բերումով բազմաթիվ զբոսաշրջիկներ բուժման համար ճամփորդում են Քերմանշահ: Այս քաղաքում կան արտասահմանցի հիվանդներ ընդունող բազմաթիվ հիվանդանոցներ: Այս ընթացքում որպես տարածաշրջանի ամենամեծ մասնավոր հիվանդանոց Բիսոթուն հիվանդանոցը կարողացել է համապատասխան թույլտվություն ստանալով գրավել բազմաթիվ առողջապահական զբոսաշրջիկների: Հաղորդումը շարունակելով կայցելենք այս հիվանդանոց ու կծանոթանանք այս կենտրոնի հնարավորություններին:
دیدنی های کرمانشاه
Այնպես ինչպես հաղորդման նախորդ բաժնում ասացինք Քերմանշահ նահանգը Իրանի սահմանային նահանգներից է, ուստի տարբեր երկրներից ինչպես Իրաքից, Թուրքիայից ու արաբական երկրներից բուժման համար բազում հիվանդներ են այցելում այս քաղաք և բուժում են ստանում քաղաքի տարբեր հիվանդանոցներում: Բիսոթուն հիվանդանոցը քաղաքի հեղինակավոր հիվանդանոցներից է: Այն իր գործունեությունը սկսել է 1999 թվականից և 20 տարի է ինչ բժշկական ծառայություններ է մատուցում: Հիվանդանոցի շինության մակերեսը կազմում է 18 հազար 500 քմ., որը կառուցվել է 2 հեկտար մակերեսով հողատարածքի մեջ: Բիսոթուն հիվանդանոցը իր ծառայությունը սկսել է 150 հիվանդանոցային մահճակալներով և այժմ երբ կառուցվել են հիվանդանոցի տարբեր բաժինները, այն ունի 215 հիվանդանոցային մահճակալներ:

Բիսոթուն հիվանդանոցը հիվանդանոցային համալիր է և ունի տարբեր բաժիններ այդ թվում վիրահատության, ներքին և ինֆեկցիայի, մանուկների ու նորածինների, պարակլինիկական, շտապօգնության, լաբորատորիա և այլ բաժիններ: Այս իվանդանոցն ունի ինտենսիվ խնամքի 29 մահճակալներ այդ թվում 8 ընդհանուր, 15 սրտի վիրահատության, 6 մահճակալ և 15 վիրահատության սենյակ: Անկողնային ռեժիմով բուժումների կողքին այս հիվանդանոցն ունի մասնագիտական ու գերմասնագիտական բուժարաններ, որոնք հիվանդներին մատուցում են ախտորոշման ու բուժման ծառայություններ: Այս հիվանդանոցում տարեկան միջին հաշվով 18 հազար վիրահատություն է կատարվում այդ թվում ընդհանուր վիրահատություններ ինչպես գինեկոլոգիական, ուրոլոգիական, օրթոպեդիական վիրահատություններ և մասնագիտական վիրահատություններ ինչպես սրտի վիրահատություն: Այս կենտրոնում մասնագետները նաև իրականացնում էեն լապարոսկոպիա և անգիոգրաֆիա:
«Բիսոթուն» հիվանդանոցն ունի ազգային հավատարմագրման առաջին կարգի վկայագիր: Այս հիվանդանոցի բժիշկների մասնագիտությունն ու հմտությունը և այլ երկրների համեմատությամբ բժշկական ծառայությունների մատչելի գինը պատճառ է դարձել, որ տարվա ընթացքում զգալի թվով հիվանդներ բուժման համար ճամփորդեն Իրանի Քերմանշահ քաղաք: այդ պատճառով էլ այս հիվանդանոցի արտասահմանցի հիվանդների ընդունման բաժինը կանոնավոր դարձնելու համար 2017թ. արտասահմանցի հիվանդներ ընդունելու թույլտվություն (IPD) ստանալուց հետո հիվանդանոցում ձևավորել է այս անունը կրող բաժին: Հինվանդանոցի այս բաժինը իրականացնում է արտասահմանցի հիվանդների ընդունումից մինչև դուրս գրվելու հետ կապված բոլոր գործերը, որպեսզի առողջապահական զբոսաշրջիկները բուժման համար գոհ մնան իրենց կատարած ընտրությունից:
Ծրագրի այս բաժնում առողջապահական զբոսաշրջության ոլորտում Բիսոթուն հիվանդանոցի գործունեության մասին կլսենք միջազգային բաժնի փորձագետ տիկին Սանջարիի խոսքերը:
Սանջարին եմ՝ Բիսոթուն հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետը: Տիրապետում եմ անգլերեն ու քուրդերեն լեզուներին և չորս տարի է ինչ աշխատում եմ միջազգային բաժնում:
Առողջապահական զբոսաշրջությունը ուղևորության այն տեսակն է, որ մի երկրից մյուսը կատարվում է բուժման նպատակով և զբոսաշրջիկը տարբեր դրդապատճառներ ունի,որոնցից են՝ իրենց երկրներում բուժման ահռելի ծախսերը, և արդիական հնարավորությունների կամ նմանատիպ բուժման մեթոդների բացակայությունը: Եվ քանի որ այլ երկրների համեմատությամբ Իրանում առկա բժշկական ծառայություններն իրականանում են մատչելի գներով ու միաժամանակ մատուցվում եմ բարձրորակ ծառայություններ հետևաբար հիվանդների մոտ մեծ ցանկություն է առաջանում Իրանը ընտրել որպես առողջապահական զբոսաշրջության երկիր և քանի որ Քերմանշահ քաղաքը ընդհանուր սահման ունի Իրաքի հետ ու շատ մոտ է Թուրքիային ու արաբական երկրներին ու նաև հաշվի առնելով մեր հիվանդանոցում առկա հնարավորություններն ու բժշկական արդիական սարքավորումները նրանք առհասարակ գերադասում են «Բիսոթուն հիվանդանոցն» ընտրել որպես բուժման կենտրոն:
Բիսոթուն հիվանդանոցը 2014 թվականից (իրանական 1393 թ.) սկսել է իր միջազգային բաժնի գործունեությունը և 2017 թ. (1396թ.) ստացել է միջազգային բաժնի ձևավորման թույլտվությունը: IPD բաժինը բաժանվում է երկու մասի, որոնք են սրտանոթային բաժինը 7 մահճակալներով և ընդհանուր բաժինը 9 մահճակալներով ու VIP հնարավորություններով: Միջազգային բաժնում կան միջազգային լեզուներին տիրապետող բժիշկներ, մասնագետներ ու փորձագետներ: Կան նաև թուրքերեն, արաբերեն, քուրդերեն ու անգլերեն լեզուներին տիրապետող հմուտ թարգմանիչներ: Հիվանդանոց մտնելու պահից մինչև դուրս գրվելը հիվանդին մատուցվում են թարգմանչական ծառայություններ այդ թվում հիվանդանոցի փաստաթղթերի անգլերեն թարգմանություն, միջազգային բաժնի ծառայությունների մասին հիվանդների կարծիքների հավաքագրում, բժշկի օրական այցելություն հիվանդներին և դուրս գրվելու պահին հիվանդի ցանկության դեպքում անգլերեն լեզվով հաշվետվության պատրաստում:
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել արտասահմանցի այն հիվանդներին, ովքեր ընտրել են Բիսոթուն հիվանդանոցը և հուսով եմ արժանի ծառայություններ մատուցենք հարգելի դիմորդներին:

Բարեկամներ միասին լսեցինք առողջապահական զբոսաշրջության բաժնում Բիսոթուն հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետ տիկին Սանջարիի խոսքերը: Առավել տեղեկություններ ստանալու և արտասահմանցի հիվանդների ընդունման եղանակին ծանոթանալու համար կարող եք այցելել հիվանդանոցի կայքեջ հետևյալ հասցեով http://bistoonhospital.com/En/Home.aspx և էլեկտրոնային փոստարկղի Bistoon.hispital.kermanshah հարցնեք ձեր հարցերը և 09014615929 հեռախոսահամարով կարող եք ուղղակիորեն կապվել այս բաժնի պատասխանատուի հետ և տեղեկանալ բուժման ծախսերի մասին: