Առողջապահական զբոսաշրջություն (19)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i115657-Առողջապահական_զբոսաշրջություն_(19)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարով: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Քերմանշահ քաղաք և կծանոթանանք այս քաղաքի տեսարժան վայրերին և նրա հայտնի հիվանդանոցներից համարվող Բիսոթուն հիվանդանոցին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 14, 2020 12:14 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարով: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Քերմանշահ քաղաք և կծանոթանանք այս քաղաքի տեսարժան վայրերին և նրա հայտնի հիվանդանոցներից համարվող Բիսոթուն հիվանդանոցին: Ընկերակցեք մեզ:

Քերմանշահ քաղաքը գտնվում է Իրանի արևմուտքում: Այս քաղաքը Իրանի հին քաղաքներից է, որ գտնվում է կարևոր մայրուղիների՝ Թագավորական և Մետաքսի ճանապարհների հատման կետում և աշխարհագրական տեսանկյունից համարվել է Հնադրայան Իրանի կաևոր շրջաններից մեկը: Հնագետների գտածոները ցույց են տալիս, որ այս շրջանը բնակելի տարածք է եղել նախապատմական ժամանակաշրջաններում: Մարդու բնակության հետ կապված ամենահին հետքերը, որ գտնվել են այստեղ թվագրվում են հին քարի դարով: Քերմանշահը որպես քաղաք առաջին անգամ Քամբադան անունով հիշատակվել է Աքեմենյանների ժամանակաշրջանում: Այն ընդլայնվել է հարյուրավոր տարիների ընթացքում, միաձուլվել իր շրջակայքում գտնվող տարածաշրջանների հետ և դարձել է այժմյան Քեմանշահ քաղաքը: Քերմանշահ քաղաքի բնակիչները մեծամասնությամբ քուրդ են և խոսում են քուրդերեն լեզվի տարբեր բարբառներով: Ավելի շատ տարածված է լաքի լեզուն ու Քերմանշահի պարսկերեն բարբառը: Քերմանշահը գտնվում է Զագրոսյան լեռների միջև և այդ պատճառով էլ ունի լեռնային բարեխառն կլիմա: Այս շրջանի հորդառատ գետերը, ջրառատ աղբյուրները և բազմաթիվ ժայռապատ լեռները մեծացրել են տարածաշրջանի համբավը:

Քերմանշահը Իրանի արևմտյան ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է, որտեղ գտնվում են բազմաթիվ հնագիտական կոթողներ: Այս կոթողներից կարող ենք հիշել Թաղե Բոսթանը(Tagh-e Bostan), Բիսոթունի պատմական վայրում Բիսոթունի արձանագրությունը(Behistun Inscription), Հերկուլեսի արձանը(Statue of Hercules in Behistun) և այլ հնագիտական կոթողներ: Հնագիտական կոթողների մեջ մեծ նշանակություն ունի Աքմենյան դինաստիայի թագավոր Դարեհ առաջինից մեզ հասած Բիսոթունի արձանագրությունը: Այս արժեքավոր արձանագրությունը 2006թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում և ավելի քան 2500 տարվա վաղեմություն ունի: Քերմանշահ քաղաքի մյուս տեսարժան վայրերն են Մոավեն Ալ-Մոլքի անվան թեքիեն, Քուրի Քալա քարանձավը և Անահիթայի տաճարը:

Այս տարածաշրջանում գտնվող պատմական ու բնական բազում գրավչությունները պատճառ են դարձել, որ Իրանի ու աշխարհի տարբեր քաղաքներից զբոսաշրջիկներ այցելեն այս տարածաշրջան: Այս նահանգը գտնվում է Իրանի սահմանային շրջանում և ամենաերկար սահմանն ունի Իրաքի հատկապես այս երկրի քրդաբնակ շրջանի հետ: Այս խնդրի բերումով բազմաթիվ զբոսաշրջիկներ բուժման համար ճամփորդում են Քերմանշահ: Այս քաղաքում կան արտասահմանցի հիվանդներ ընդունող բազմաթիվ հիվանդանոցներ: Այս ընթացքում որպես տարածաշրջանի ամենամեծ մասնավոր հիվանդանոց Բիսոթուն հիվանդանոցը կարողացել է համապատասխան թույլտվություն ստանալով գրավել բազմաթիվ առողջապահական զբոսաշրջիկների: Հաղորդումը շարունակելով կայցելենք այս հիվանդանոց ու կծանոթանանք այս կենտրոնի հնարավորություններին:

 Այնպես ինչպես հաղորդման նախորդ բաժնում ասացինք Քերմանշահ նահանգը Իրանի սահմանային նահանգներից է, ուստի տարբեր երկրներից ինչպես Իրաքից, Թուրքիայից ու արաբական երկրներից բուժման համար բազում հիվանդներ են այցելում այս քաղաք և բուժում են ստանում քաղաքի տարբեր հիվանդանոցներում: Բիսոթուն հիվանդանոցը քաղաքի հեղինակավոր հիվանդանոցներից է: Այն իր գործունեությունը սկսել է 1999 թվականից և 20 տարի է ինչ բժշկական ծառայություններ է մատուցում: Հիվանդանոցի շինության մակերեսը կազմում է 18 հազար 500 քմ., որը կառուցվել է 2 հեկտար մակերեսով հողատարածքի մեջ: Բիսոթուն հիվանդանոցը իր ծառայությունը սկսել է 150 հիվանդանոցային մահճակալներով և այժմ երբ կառուցվել են հիվանդանոցի տարբեր բաժինները,  այն ունի 215 հիվանդանոցային մահճակալներ:

Բիսոթուն հիվանդանոցը հիվանդանոցային համալիր է և ունի տարբեր բաժիններ այդ թվում վիրահատության, ներքին և ինֆեկցիայի, մանուկների ու նորածինների, պարակլինիկական, շտապօգնության, լաբորատորիա և այլ բաժիններ: Այս իվանդանոցն ունի ինտենսիվ խնամքի 29 մահճակալներ այդ թվում 8 ընդհանուր, 15 սրտի վիրահատության, 6 մահճակալ և 15 վիրահատության սենյակ: Անկողնային ռեժիմով բուժումների կողքին այս հիվանդանոցն ունի մասնագիտական ու գերմասնագիտական բուժարաններ, որոնք հիվանդներին մատուցում են ախտորոշման ու բուժման ծառայություններ: Այս հիվանդանոցում տարեկան միջին հաշվով 18 հազար վիրահատություն է կատարվում այդ թվում ընդհանուր վիրահատություններ ինչպես գինեկոլոգիական, ուրոլոգիական, օրթոպեդիական վիրահատություններ և մասնագիտական վիրահատություններ ինչպես սրտի վիրահատություն: Այս կենտրոնում մասնագետները նաև իրականացնում էեն լապարոսկոպիա և անգիոգրաֆիա:

«Բիսոթուն» հիվանդանոցն ունի ազգային հավատարմագրման առաջին կարգի վկայագիր: Այս հիվանդանոցի բժիշկների մասնագիտությունն ու հմտությունը և այլ երկրների համեմատությամբ բժշկական ծառայությունների մատչելի գինը պատճառ է դարձել, որ տարվա ընթացքում զգալի թվով հիվանդներ բուժման համար ճամփորդեն Իրանի Քերմանշահ քաղաք: այդ պատճառով էլ այս հիվանդանոցի արտասահմանցի հիվանդների ընդունման բաժինը կանոնավոր դարձնելու համար 2017թ. արտասահմանցի հիվանդներ ընդունելու թույլտվություն (IPD) ստանալուց հետո հիվանդանոցում ձևավորել է այս անունը կրող բաժին: Հինվանդանոցի այս բաժինը իրականացնում է արտասահմանցի հիվանդների ընդունումից մինչև դուրս գրվելու հետ կապված բոլոր գործերը, որպեսզի առողջապահական զբոսաշրջիկները բուժման համար գոհ մնան իրենց կատարած ընտրությունից:

Ծրագրի այս  բաժնում առողջապահական զբոսաշրջության ոլորտում Բիսոթուն հիվանդանոցի գործունեության մասին կլսենք միջազգային բաժնի փորձագետ տիկին Սանջարիի խոսքերը:

Սանջարին եմ՝  Բիսոթուն հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետը: Տիրապետում եմ անգլերեն ու քուրդերեն լեզուներին և չորս տարի է ինչ աշխատում եմ միջազգային բաժնում:

Առողջապահական զբոսաշրջությունը ուղևորության այն տեսակն է, որ մի երկրից մյուսը կատարվում է բուժման նպատակով և զբոսաշրջիկը տարբեր դրդապատճառներ ունի,որոնցից են՝ իրենց երկրներում բուժման  ահռելի ծախսերը, և  արդիական հնարավորությունների կամ նմանատիպ բուժման մեթոդների բացակայությունը: Եվ քանի որ այլ երկրների համեմատությամբ Իրանում առկա բժշկական ծառայություններն իրականանում են մատչելի գներով ու միաժամանակ մատուցվում եմ բարձրորակ ծառայություններ հետևաբար հիվանդների մոտ մեծ ցանկություն է առաջանում Իրանը ընտրել որպես առողջապահական զբոսաշրջության երկիր և քանի որ Քերմանշահ քաղաքը ընդհանուր սահման ունի Իրաքի հետ ու շատ մոտ է Թուրքիային ու արաբական երկրներին ու նաև հաշվի առնելով մեր հիվանդանոցում առկա հնարավորություններն ու բժշկական արդիական սարքավորումները նրանք առհասարակ գերադասում են «Բիսոթուն հիվանդանոցն» ընտրել որպես բուժման կենտրոն:

Բիսոթուն հիվանդանոցը 2014 թվականից (իրանական 1393 թ.) սկսել է իր միջազգային բաժնի գործունեությունը և 2017 թ. (1396թ.) ստացել է միջազգային բաժնի ձևավորման թույլտվությունը: IPD բաժինը բաժանվում է երկու մասի, որոնք են սրտանոթային բաժինը 7 մահճակալներով և ընդհանուր բաժինը 9 մահճակալներով ու VIP հնարավորություններով: Միջազգային բաժնում կան միջազգային լեզուներին տիրապետող բժիշկներ, մասնագետներ ու փորձագետներ: Կան նաև թուրքերեն, արաբերեն, քուրդերեն ու անգլերեն լեզուներին տիրապետող հմուտ թարգմանիչներ: Հիվանդանոց մտնելու պահից մինչև դուրս գրվելը հիվանդին մատուցվում են թարգմանչական ծառայություններ այդ թվում հիվանդանոցի փաստաթղթերի անգլերեն թարգմանություն, միջազգային բաժնի ծառայությունների մասին հիվանդների կարծիքների հավաքագրում, բժշկի օրական այցելություն հիվանդներին և դուրս գրվելու պահին հիվանդի ցանկության դեպքում անգլերեն լեզվով հաշվետվության պատրաստում:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել արտասահմանցի այն հիվանդներին, ովքեր ընտրել են Բիսոթուն հիվանդանոցը և հուսով եմ արժանի ծառայություններ մատուցենք հարգելի դիմորդներին:

Բարեկամներ միասին լսեցինք առողջապահական զբոսաշրջության բաժնում Բիսոթուն հիվանդանոցի միջազգային բաժնի փորձագետ տիկին Սանջարիի խոսքերը: Առավել տեղեկություններ ստանալու և արտասահմանցի հիվանդների ընդունման եղանակին ծանոթանալու համար կարող եք այցելել հիվանդանոցի կայքեջ հետևյալ հասցեով http://bistoonhospital.com/En/Home.aspx և էլեկտրոնային փոստարկղի Bistoon.hispital.kermanshah հարցնեք ձեր հարցերը և 09014615929 հեռախոսահամարով կարող եք ուղղակիորեն կապվել այս բաժնի պատասխանատուի հետ և տեղեկանալ բուժման ծախսերի մասին: