Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (142)
Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հերթական թողարկման ընթացքում, կխոսենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումների մասին:
Ավստրալիայի RMIT համալսարանի հետազոտողները, մի իրանցի կնոջ ղեկավարությամբ, կատարել են ինժեներատեխնիկական փորձարկում, որի ընթացքում փորձել են ոսկու մոլեկուլների միջոցով վնասել քաղցկեղային բջիջներին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ոսկու մոլեկուլները 24 անգամ ավելի շատ են ազդում քաղցկեղի բջիջների վրա, քան քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող դեղամիջոցները: Ոսկու մոլեկուլներն ավելի նպատակային են աշխատում և կարող են լավ տարբերակ լինել դեղերի փոխարինման համար և առանց վնասելու առողջ բջիջներին, սպանել քաղցկեղային բջիջներին: Հետազոտության ղեկավարի խոսքերով, քիմիական դեղերի սահամանափակ հնարավորությունների պատճառով, պետք է փնտրել քաղցկեղի դեմ բուժման նոր միջոցներ: Իսկ այն դեղորայքը, որոնցում կիրառվում են մետաղական միացություններ, ավելի են մեծացնում հիվանդների բուժման հավանականությունը: Սակայն մյուս կողմից, դրանցում առկա թունավոր նյութերի պատճառով, բուժումը կարող է նաև վտանգավոր լինել:
Վերոնշյալ հետազոտության խմբի անդմներից մեկը նշում է, որ այս միջոցով քաղցկեղի բուժման հավանականությունն ավելի բարձր ու ճշգրիտ է: Հետազոտությունը պարզել է, որ ոսկու մոլեկուլներում կան թունավոր նյութեր, որոնք կարող են ոչնչացնել քաղցկեղի տարբեր տեսակի բջիջները, այդ թվում՝ կրծքի, արգանդի և շագանակագեղձի քաղցկեղի բջիջները: Հետազոտությունների ժամանակ, որ իրականացվել են կենդանիների վրա, 46.6 տոկոս դեպքերում հնարավոր է եղել վերահսկել քաղցկեղային բջիջները: Այս ձևով բուժումն իրականցնելու դեպքում, կանխվում է նաև քաղցկեղային բջիջների ֆերմետների ակտիվացումը: Բացի դրանից, ոսկու մոլեկուլներն ունեն հակաբորբոքային հատկություն, ինչն օգնում է հիվանդին ավելի շուտ ապաքինվել:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Chemistry- A European Journal պարբերականում։
Իրանի Ռոյան հետազոտական կենտրոնի գիտնականները նպատակ ունեն կենդանու մարմնում աճեցնել մարդու ենթաստամոքսային գեղձը: Կենտրոնի տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի ղեկավարի ասելով. «Օրգանների արհեստական աճեցման պրոցեսը երկար պրոցես է և իրականացվում է մի քանի փուլով: Առաջին փուլում, տվյալ օրգանն աճեցվում է կենդանու մարմնում: Դրա համար անհրաժեշտ է, որ կենդանին չունենա տվյալ օրգանը: Այդ իսկ պատճառով, մենք մարդու ենթաստամոսքային գեղձն աճեցնում ենք այծի մարմնում: Ներկայումս մենք արդեն պատրաստել ենք գեղձի բջիջները, որոնք պետք է կլոնավորվեն ու տեղադրվեն կենդանու մարմնում: Աճեցված սաղմում չպետք է լինի ենթաստամոքսային գեղձի գենը: Այս փուլը կմերկնարկի վեց ամսից: Այս փուլից հետո, սկսվում է մարդու մարմնում տվյալ օրգանի աճեցման փուլը: Այս հետազոտությունը Ռոյանի կենտրոնի տարբեր բաժինների համագործակցության արդյունքն է»:
Մոնտե Սինայի գիտնականները հայտնագործել են դեղորայք՝ ոչ հոջկինյան լիմֆոմայի, և թոքերի քաղցկեղի բուժման համար: Բուժումը կոչվում է checkpoint blockage: Այն ավելի է բարձրացնում քաղցկեղին դիմակայող իմունային բջիջների ուժը: Դժբախտաբար այս բուժումը Ոչ հոջկինյան լիմֆոմայի դեպքում ազդեցիկ չէ: Սակայն ուսումնասիրության ընթացքում հետազոտողները պարզել են, որ այս բուժման եղանակը մինչև 10 անգամ բարձրացնում է քաղցկեղի բջիջները ոչնաչցնող T բջիջների կարողությունը: