Գարնան 13-րդ օրը Իրանում նշվում է Բնության օրը
Իրանական օրացույցում գարնան 13-րդ օրը՝ Բնության օր է հռչակվել։ Ներկայացնում ենք հատուկ հաղորդում՝ օրվա առիթով։ Ընկերակցեք մեզ։
Ավանդության համաձայն, Բնության օրն իրանցիներն դուրս են գալիս տնից, որպեսզի ֆարվարդին ամսի 13-ին՝ նոռուզյան տոնակատարությունների վերջին օրն անցկացնեն բնության գրկում` այգիներում, դաշտերում, աղբյուրների մոտ և այլ վայրերում: Տոնն ուղեկցվում է ուրախ միջոցառումներով, զանազան խաղերով: Հնում իրանցիները համարում էին, որ ֆարվարդին ամսվա 13-րդ օրը խորհրդանշում է մարդու կյանքը դրախտում: Որովհետև անձրևը կյանք է պարգևում բնությանը, իսկ դա հատուկ է դրախտին: Ուստի նոռուզյան տոների 13-րդ օրը, մարդիկ անձրև էին խնդրում գարնանացան մշակաբույսերի համար: Մարդիկ գնում էին դաշտ ու այգի որպեսզի պարտության մատնեին երաշտի դևին:
Արարիչը մարդկանց պարգևել է գարնան հրաշքը, որը կարող է մարդու մեջ սերմանել սեր,ուրախություն ու բարություն։
Իրանցիները Բնության օրը տնից դուրս գալը համարում են սիրո և ջերմության, միտքն ու հոգին լուսավորելու խորհրդանիշ, որը պատգամում է բարեկամություն ու խաղաղություն։ Ըստ ավանդության, այս օրն իրանցիներն ընտանյոք հանդերձ, բարեկամներով ու հարազատներով դուրս են գալիս տնից և մի ամբողջ օր անցկացնում բնության գրկում՝ քաղաքային կյանքից հեռու։ Ֆարվարդին ամսի 13-րդ օրն իրանցիներն անվանում են «Սիզդահ բեդար»։ Այդ օրը բնության գրկում անցկացնող իրանցիներն իրենց հետ վերցնում են չարազ, միրգ ու տարատեսակ ուտեստներ։ Բնության օրվան բնորոշ ավանդույթներն ունեն պատմական ու հին արմատներ: Նոռուզյան տոնակատարության վերջին օրը բնության գրկում անցկացնելով, իրանցիները փառաբանում են Աստծուն ՝ պարգևած բարիքների համար , համոզված լինելով, որ վերածնվող բնության գրկում օրն անցկացնելը համարվում է հավերժության խորհրդանիշ: Ու չնայած տարվա ընթացքում մարդիկ հաճախ են լինում բնության գրկում, սակայն Բնության օրը լեռներն ու անտառները, ջրվեժներն լճերն այլ երանգ են ստանում։ Մարդիկ այդ օրը փորձում են չքնաղ ու հրաշագեղ մայր բնությունից նոր ուժ ու թարմ լիցքեր ստանալ։
Ժամանակակից մարդն արագ տեմպերով քայլում է դեպի տեխնոլոգիա: Նույն տեպով առաջ են գնում նաև տեխնոլոգիաներն ու մեքենայացված կյանքը: Օրըստօրե տարածվում է վիրտուալ ու ինտերնետային տիրույթը, ինչը չնայած մտահոգիչ է, սակայն գրավիչ է։ Բջջային հեռախոսի, համակարգչի և այլ սարքերըմեզ չափից դուրս շատ են զբաղեցնում և մեր առօրյան ուղեկցվում է սթրեսով ու հոգեկան ճնշումներով, որոնց հետևանքով այսօր ականատես ենք ֆիզիկական ու հոգեբանական տարատեսակ հիվանդությունների, որոնց դեղորայքով բուժումը իրականում հիմնախնդիրների մասնակի լուծումն է, և մարդիկ շարունակում են փնտրել խաղաղություն ու անվտանգություն:
Մարդը կախված է բնությունից և ունի բնության կարիք: Այդ կարիքը պայմանավորված է բնության մեջ թթվածնի բարձր պարունակությամբ և բնության արտակարգ ներդաշնակությամբ: Որքան զարգանա մեքենայացված կյանքը, այնքան ավելի մեծ կլինի բնության կարիքը: Սուրբ Ղուրանի «Հաջ» սուրահի 46-րդ այան առաջարկում է ճանապարհորդել և լինել բնության գրկում, քանի որ թարմ ու կենարար բնությունը կենսական լիցք է հաղորդում մարդուն։ Այայում ասված է․-«Արդյոք նրանք երբեք չե՞ն ճամփորդել, սիրտ չունե՞ն խորհելու համար․․․․»։(Հաջ սուրահի 46-րդ այա)․

Բնությունը աստվածային հրաշալիքներից է։ Աստված արարեց տիեզերքը, բնությունը, որում միայն գեղեցկություն կա։ Սուրբ Ղուրանը արարչագործությունն Աստծո փառքի ու զորության խորհրդանիշն է համարում։ Աստված շատ գեղեցիկ է արարել տիեզերքը։ Արարչության գեղեցկությունը պայմանավորված է նրա օրինաչափություններով ու ներդաշնակությամբ։ Յուրաքանչյուր արարած արարվում է հատուկ նպատակով՝ բնության այլ արարածների հետ ներդաշնակ ու համահունչ։ Ղուրանի այաները բնությունը համարում են Աստծու զորության դրսևորման խորհրդանիշը և նույնիսկ երդվում երկնքի, երկրի, լուսաբացի, արեգակի պայծառության, լուսնի լույսի ու գիշերվա խավարի նման երևույթների անունով և մարդուն կոչ անում խորհել արարչագործության մասին։
Բնության հետ կապ հաստատելը և դրա գեղեցիկ տեսարանները վայելելը մարդու հոգին խաղաղեցնելու և նրան անդորր պարգևելու ամենադյուրին ճանապարհն է։ ԱՄՆ-ում վարքագծային հետազոտողների հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծաղիկներ գնելը, ծաղիկներին նայելը և ծաղկի սերմեր ցանելը առաջացնում են երջանկության ու խաղաղության և վշտից զերծ տրամադրություն: Ընտանիքի ու բարեկամների հետ բնության գրկում լինելը և փարթամ ծառերին ու գեղեցիկ ծաղիկներին նայելը և դրանց անուշ բուրմունքը հավասարակշռում են անհավասարակշիռ վարքներն ու մտքերը և ուղեղում դրական զգացմունք առաջացնում։ Բնության բնապատկերները խորը ազդեցություն են ունենում մարդկանց հոգեկան առողջության վրա, և մարդիկ, ովքեր կապված են բնության հետ, ֆիզիկական և հոգեկան առումով ավելի առողջ են, քան քաղաքի բնակիչները։ Այդ մարդիկ ավելի քիչ ֆիզիկական խնդիրներ ունեն, ինչպես ՝ արյան ճնշում և սրտի կաթված: Նրանք ավելի շատ են կարողանում դիմակայել բոլոր տեսակի սթրեսներին: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, նույնիսկ բնության պատկերներին նայելը կարող է նվազեցնել սթրեսը և բացասական հույզերը և ապահովել մարմնի կենսաքիմիական հավասարակշռությունը:

Սուրբ Ղուրանի տեսակետից, բնությունն օգնում է նաև մարդու աճին և կատարելագործմանը։ Իսլամը հորդորում է նայել մաքուր ու հոսող ջրին, քանի որ դա ուրախություն է պարգևում մարդուն: Այդ մասին ասված է Ղուրանի մի քանի այաներում։
Ղաֆ սուրայի 7-րդ և 8-րդ այաներում ասված է․ «Մենք ընդարձակեցինք երկիրը, երկրի վրա ստեղծեցիք լեռներ ու աճեցրինք ուրախություն պարգևող ամեն տեսակ ծաղիկներ, որպեսզի դրանք դառնան յուրաքանչյուր արարածի համար տեսողության միջոց և հիշեցում ապաշխարության համար»։
Ղուրանի «Նամլ» սուրահի 60-րդ այայում ասված է «Ո՞վ ստեղծեց երկինքներն ու երկիրը ու ձեր դաշտերի վրա երկնքից ջուր իջեցրեց, որի շնորհիվ աճում են տնկիներն ու գեղեցկանում ձեր պարտեզները: Դուք չէիք կարող նրա ծառերը աճեցնել: Մի՞թե կա մեկը Աստծուն հավասար, բայց նրանք շարունակում են կուռքերին Աստծուն հավասար դասել»։
Մաքուր միջավայրը, առողջ կլիման և բերրի հողը Աստծո մեծ բարիքներից են, որոնցից շատերը, ցավոք, օր օրի անհետանում են այս երկրի վրա: Իրականում ջրային ռեսուրսների սակավությունը, կլիմայի աղտոտումը և անտառահատումը մեր արդյունաբերական աշխարհի հետևանքներն են, որոնք այսօր խնդիրներ են ստեղծել մարդկանց համար: Վերջին տասնամյակների ընթացքում, այս փաստն առավել ակնհայտ է դարձել, երբ ուշադրության կենտրոնում է հայտնվել շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրը և դրա նշանակությունը մարդու կյանքում: Շրջակա միջավայր, որն Իրանում մշտապես հարգված է եղել, և այս երկրի ժողովուրդը ամեն ինչ արել է այն պահպանելու համար: Ամեն տարի Իրանի տարբեր քաղաքներում տարբեր հաստատություններ և կազմակերպություններ ձգտում են Բնության օրը դարձնել ուրախության ու անվտանգության օր ՝ հարգելով բնության օրը։
Իսլամի մարգարեն ասում է․ «Փորձեք պաշտպանել և հարգել երկիրը, և որ երկիրը ձեր մայրն է: Երկրի վրա ով լավ կամ վատ քայլ անի, այդ մասին նա կհայտնի»։

Ֆարվարդին ամսի 13-րդ օրը յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որպեսզի նոր տարին լինի ծաղկուն ու կանաչ տարի բոլորի համար։ Սովորույթի համաձայն, Բնության օրը իրանցիները նոռուզյան սեղանի համար աճեցրած կանաչին տանում են դաշտ ու այգի և գետի հոսող ջուրն են գցում, որպեսզի նոր տարին ուղեկցվի լույսով ու երջանկությամբ։ Աճեցրած կանաչին իրանցիները համարում են բարիքի, առատության ու կյանքի խորհրդանիշ։
Նաև նշենք, որ Սիզդա բեդարի սովորույթի համաձայն՝ երիտասարդ աղջիկները կանաչ խոտով հյուսքեր են պատրաստում, երազանք պահում և դրանք կրկին գցում գետը:
Ֆարվարդին ամսի 13-ը մարդու հոգին բնության թարմությամբ ու գեղեցկությամբ պարուրվելու օր է և Սիզդահ բեդարը շատ գեղեցիկ ավանդույթ է հարազատների՝ իրար շուրջ հավաքվելու և բնությունը վայելելու համար։