Առողջապահական հանդես(19.Շնչառական հիվանդություններ Ա.մաս)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i124417-Առողջապահական_հանդես(19.Շնչառական_հիվանդություններ_Ա.մաս)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդներ, նույնպես սննդակարգով ու սպորտով ավելի առողջ ապրելակերպով ապրելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և չի համարվում բժշկական խորհրդատվություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 22:47 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդներ, նույնպես սննդակարգով ու սպորտով ավելի առողջ ապրելակերպով ապրելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և չի համարվում բժշկական խորհրդատվություն:

Շնչառական հիվանդությունները, որոնք հիմնականում կապված են թոքերի հիվանդությունների հետ, այն  հիվանդություններն են, որոնք խանգարում են թոքերի գործառույթը ՝ ներգրավելով շնչառական համակարգի մասեր:Թոքերի հիվանդությունները ամեն տարի ազդում են հասարակության  շատ մարդկանց վրա և բացասաբար են անդրադառնում նրանց գործունեության վրա:Թոքերի հիվանդությունները ամենատարածված հիվանդություններից են և ամբողջ աշխարհում մահվան առաջատար պատճառներից մեկը:Այդ իսկ պատճառով, «Առողջապահական հանդես »հաղորդաշարի այս համարում մտադիր  ենք ձեզ ծանոթացնել թոքերի հիվանդություններին, դրանց պատճառներին և այն մեթոդներին, որոնք կարելի է  օգտագործել այս հիվանդությունների կանխարգելման համար:

Շնչառական համակարգի պարտականությունն է   մարմնի բջիջներին թթվածին մատակարարելը և ածխաթթու գազը նյութափոխանակությունից արտազատելը:Քիթը, կոկորդը,շնչափողը և թոքերը այս համակարգի  անդամներն են:

Ընդհանուր առմամբ, թոքերի հիվանդությունը կարող է ներառել շնչառական ուղիները , թոքերի հյուսվածքը կամ արյան անոթները:Այս խանգարումների ընդհանրությունը սովորաբար դիտվում է շնչառական բազմաթիվ հիվանդություններում:Ընդհանուր առմամբ, շնչառական հիվանդությունները կարելի է բաժանել օբստրուկտիվ թոքային հիվանդությունների, թոքային սահմանափակող հիվանդությունների, թոքային անոթային հիվանդությունների և կրծքավանդակի պատի վրա ազդող հիվանդությունների:

Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք շնչառական տարբեր հիվանդություններին :

***

Օբստրուկտիվ թոքային հիվանդությունները, թոքային այն հիվանդություններն են, որոնք ազդում են շնչուղիների և օդուղիների վրա:Շնչափողը  ճյուղավորվում է բրոնխներ կոչվող խողովակների մեջ, և այդ մասնաճյուղերը շարունակում են բաժանվել ավելի փոքր խողովակների ՝ թոքերի ներսում:Հիվանդություններ, ինչպիսիք են քրոնիկ բորբոքումները, բրոնխոսպազմը, որոնք ազդում են այդ շնչառական ուղիների  վրա: Ասթման, կիստայական ֆիբրոզ , բրոնխիխտազներ, և թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, որոնք ներառում են քրոնիկ բրոնխիտ, էմֆիզեմա և փոքր օդուղիների  հիվանդություն, համարվում են թոքային ամենատարածված օբստրուկտիվ հիվանդություններից :

Թոքային օբստրուկտիվ հիվանդություններից ասթման և քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (COPD)-ն ավելի տարածված են ,որոնց  ավելի հանգամանորեն կանդրադառնանք:

Ասթման  շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է ,որը բնութագրվում է  բրոնխների դարձելի օբստրուկցիայի կրկնվող ախտանիշներով և բրոնխիալ սպազմով:Ասթմայում շնչառական ուղիները բորբոքվում են և երբեմն խցանվում ՝ առաջացնելով հազ և շնչահեղձության նոպա:Ալերգիաները, վարակները և աղտոտումը այս հիվանդության պատճառներն են:Ասթմայի ախտանշաններն են շնչահեղձությունը, սուլող խզզոցը,ծանր շնչառություն կրծքավանդակի շրջանում ցավեր , հազ և հազի հետևանքով  խորխի առաջացում: Հազի հետևանքով  թոքերից կարող է նաև խորխ արտադրվել , որը սակայն դժվար է վեր բարձրանում: Նոպայից հետո երբ հիվանդը հանգստանում է խորխը   կարող է թարախային թվալ `,որի պատճառը հիվանդության սրացման ժամանակ  արյան սպիտակ գնդիկների  մակարդակը՝ էոզինոֆիլների հաշվին սպիտակ արյան բջիջների մեծ խմբի առկայությունն է: Սովորաբար ախտանիշները սրանում են գիշերը և վաղ առավոտյան կամ որոշ վարժություններից հետո, կամ սառը օդում:

Ուսումնասիրությունները պարզում են , որ ասթմայի համար ամենակարևոր ռիսկի գործոնները գրգռիչների հետ շփումն է, հատկապես մանկության շրջանում:Այս գործոնները ներառում են ծխախոտի ծուխ և փակ տարածքներում գոյություն ունեցող այլ ալերգեններ ,ինչպիսիք են ննջասենյակում  , գորգերում , այլ իրերում ու կահույքի մեջ հատուկ մանրեները , կատուները , այլ ընտանի կենդանիները և բզեզները:Հիվանդությունը կարող է առաջանալ նաև աշխատավայրում քիմիական գրգռիչների ազդեցության պատճառով:

Թոքային  խրոնիկ օբստրուկցիայի առկայության ժամանակ թոքը չի կարողանում  արտաշնչել ինչպես հարկն է, ինչը կարող է առաջացնել շնչառության խնդիրներ:Բացի այդ, թոքային քրոնիկ օբստրուկցիայի հիվանդությունը ,թոքերի քրոնիկ հիվանդություն է, որի առանձնահատկությունը բնութագրվում է շնչուղիների  անդառնալի զարգացող օբստրուկցիայի ձևով:Շնչուղիների օբստրուկցիան տարածվում է օդային բոլոր ուղիներում , ինչը մեծացնում է օդի հոսքի նկատմամբ դիմադրությունը:Էմֆիզեման, քրոնիկ բրոնխիտը և փոքր օդուղիների  հիվանդությունը ,այս հիվանդության ենթակա հիվանդություններից են :Խորխով, հազը և խիստ շնչահեղձությունը այս հիվանդության ախտանշաններից են: Այս հիվանդությամբ հիվանդների համար դժվար է ձեռքերը բարձրացրած աշխատել  ,մինչդեռ  եթե ձեռքերը մարմնի ուղղությամբ են , նրանց համար առանձնահատուկ խնդիր չի առաջանա:Հիվանդությունը զարգացող է և  աստիճանաբար զարգանում է շնչառական խանգարմամբ և  հանգիստ վիճակում   թթվածնի մշտական ​​անհրաժեշտության աստիճանի:

Ծխելը համարվում է, որպես թոքի օբստրուկցիայի   հիվանդությունների ամենակարևոր պատճառը, և ծխողների 15% -ը տառապում է այս հիվանդությունից:Հիվանդության առաջացման մեջ դերակատար են բնապահպանական  բազմաթիվ  գործոններ, ինչպիսիք են՝ օդի աղտոտվածությունը , մասնագիտական և աշխատանքային շփումները , ավելորդ քաշը, ֆերմենտային ալֆա-1 հակատրիպսինը և բնածին արատները, ինչպես նաև բրոնխի հիպերակտիվությունը:Ժողովրդագրական գործոնները, ինչպիսիք են՝ տարիքը, ընտանիքի պատմությունը, արական սեռը, մանկական շրջանում  շնչառական վարակների պատմությունը և աղքատությունը, այս հիվանդության այլ պատճառներն են:

Ինչպես ավելի վաղ նշվեց, քրոնիկ թոքի օբստրուկցիայի հիվանդությունը ներառում է քրոնիկ բրոնխիտ, էմֆիզեմա և փոքր օդուղիների հիվանդություն:Քրոնիկ բրոնխիտը ճանաչվում է  քրոնիկ հազով:Հիվանդությունը առաջանում  է բրոնխների քրոնիկ բորբոքումից:Ընդհանրացած ախտանիշներն են՝ հաճախակի հազը, շնչահեղձությունը ,խորխը և մակերեսային շնչառությունը, իսկ ծխելը մեծացնում է ռիսկը:Էմֆիզեման  թոքերի վնասվածք է, որի հետեւանքով օդը խցանվում է թոքերում և հիվանդը օդի արտաշնչման դժվարություն ունի: Ծխելը և ծխախոտը այս հիվանդության պատճառներն են, և շնչահեղձությունը  , քաշի կորուստը , հազը և սիբիլանտի շնչառությունը դրա ախտանշաններն են:

Բրոնխիխտազիան թոքերի ներսում բրոնխների լայնացման  քրոնիկ և կայուն հիվանդություն է:Այդ հիվանդությունը շնչառական ուղիների հանկարծակի վարակ է և սովորաբար առաջանում է վիրուսի հետևանքով:Այս հիվանդության դեպքում տուժած հատվածը լայնանում է  ու բորբոքվում: Բրոնխների լայնացման  ժամանակ   գործոնների մեծ մասը, ինչպիսիք են կրկնվող վարակները,փակելով  շնչառական ուղիները  վնասում են բրոնխները :Բրոնխիխտազիայի ախտանշաններն  են՝ խորխով հազը, արյունոտ խորխը, թոքերի կրկնվող վարակը, շնչահեղձությունը  և կրծքավանդակի ցավը։

Կիստիկ ֆիբրոզը թոքերի հիվանդության մեկ այլ տեսակ է, որի դեպքում լորձի սեկրացումը  պատշաճ կերպով չի մաքրվում բրոնխներից:Լորձի հավաքվելը առաջացնում է թոքերի կրկնվող վարակներ:Այս հիվանդությունը ամենատարածված և լուրջ գենետիկական խանգարումներից մեկն է, որից տառապում են մեկ երեխա յուրաքանչյուր 2-ից 3 հազար ծնունդի մեջ :Այս խանգարման դեպքում թոքերի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիքների և սեռական օրգանների սեկրեցները դառնում են հաստ և կպչուն, մինչդեռ նորմալ մարդկանց մոտ այդ սեկրեցները հաճախ լինում են բարակ և ոչ կպչուն :Բացի այդ, քրտինքի խցուկների սեկրեցներում աղի քանակը մեծանում է, և իրականում մարմնի կողմից անհրաժեշտ աղը արտանետվում է քրտինքի միջոցով:Այս հիվանդության դեպքում նկատվում է  խորխով   հազը, սուլող խզզոցը,թոքերի վարակ, և որոշ դեպքերում սինուսիտ և քթի պոլիպներ: Պարբերաբար այրոց, քաշի կորուստ, մարսողության խանգարում, աղիքների օբստրուկցիա,սրտխառնոց և փսխում, ճարպային լուծ,  լյարդի դիսֆունկցիա և անբնական աճը,այս հիվանդության այլ ախտանիշեր են:

Թոքային  սահմանափակող հիվանդությունները, որոնք թոքերի հիվանդությունների երկրորդ կատեգորիան են, սովորաբար բաժանվում են երկու կատեգորիայի ՝ կախված այն բանից ՝ պատճառը արտաքին է, թե ներքին:Ներքին ծագման թոքերի սահմանափակող հիվանդությունները առաջացնում են թոքերի կարծրացում, բորբոքում և  հյուսվածքի վնասվածք: Պենոմենիան կամ Թոքաբորբը, սարքոիդոզը, իդիոպաթիկ թոքային ֆիբրոզը (IPF), թոքերի միջբուժային հիվանդությունը (ILD), թոքերի քաղցկեղը, ռևմատոիդ արթրիտի ճառագայթի հետևանքով առաջացած  ֆիբրոզը,սուր շնչառական դիստրեսի սինդրոմը  և սիստեմիկ լուպուսը համարվում  են թոքային սահմանափակող հիվանդություններ ներքին պատճառներով: Արտաքին ծագման սահմանափակող թոքային հիվանդությունները տեղի են ունենում թոքերի հյուսվածքների և արտաքին կառուցվածքների վնասվածքի հետևանքով, ներառյալ նյարդաբանական խանգարումների պատճառով:Արտաքին գործոնները, որոնք առաջացնում են թոքերի սահմանափակող հիվանդություն, սովորաբար կապված են մկանների թուլության, նյարդային վնասվածքի և կրծքավանդակի պատի հյուսվածքների խստացման հետ:Թոքերի շուրջ շերտերի հյուսվածքների միջև պլյուսային էֆուզիոն կամ ավելցուկային հեղուկի կուտակումը, սկոլիոզ կամ կողային ողնաշարի շեղումը, նեյրո-մկանային հիվանդությունները կամ նյարդամկանային հիվանդությունները, բազմակի սկլերոզը (MS) և մկանային դիստրոֆիան ՝ թոքային հիվանդությունների ամենակարևոր սահմանափակումներից են,որոնք ունեն արտաքին պատճառներ: 

Թոքերի սահմանափակող հիվանդությունների շարքում մենք ավելի մանրամասն կքննարկենք թոքաբորբի և թոքերի քաղցկեղի երկու կարևորագույն հիվանդությունները:

Թոքաբորբ հիվանդության պարագային  օդային պարկերը սովորաբար վարակվում են մանրեներով:Այլ կերպ ասած, թոքաբորբը թոքերի բորբոքային վիճակ է, որը հիմնականում ազդում է մանրադիտակային օդային պարկերի վրա, որոնք կոչվում են ալվեոլներ:Բակտերիաները, վիրուսները, սնկերը, մակաբույծները այս հիվանդության պատճառներն են:

Բակտերիաները հասարակության մեջ ձեռք բերված թոքաբորբի ամենատարածված պատճառն են և ստրեպտոկոկերի պարագաների շուրջ 50 տոկոսը այս հիվանդության պատճառն են: Վիրուսները թոքաբորբ են առաջացնում մեծահասակների մոտ մեկ երրորդում և երեխաների մոտ  15% -ի մոտ: Ռայնովիրուսները,Կորոնավիրուսները ,  գրիպի վիրուսը, սենսիշիալ վիրուսը (RSVV), Ադենո վիրուսը  և պարաանֆլուանզան , թոքաբորբ առաջացնող վիրուսներից են:

Սնկային վարակի պատճառով թոքաբորբը հազվադեպ է պատահում, բայց դա սովորաբար կարող է առաջանալ ՁԻԱՀ-ով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում, իմունային համակարգը ճնշող դեղամիջոցի կամ այլ բժշկական խնդիրների պատճառով: Որոշ դեպքերում մակաբույծները, ինչպիսիք են Տոքսո պլասմա գոնդին, Ստրո նեգիլոիդը,ՍտրՔորալիսը,Ասքարիսը  և Պլասմոդիոմ մալարիան կարող են վարակել թոքերը:Այս օրգանիզմները սովորաբար մտնում են մարմնում մաշկի հետ անմիջական շփման, կուլ տալու կամ դրանք  կրող միջատների միջոցով: