Առողջապահական հանդես(19.Շնչառական հիվանդություններ Ա.մաս)
Հարգելի բարեկամներ, «Առողջապահական հանդես» հաղորդաշարի ընթացքում, փորձում ենք ներկայացնել տարբեր հիվանդություններ և դրանց կանխարգելման ու բուժման տարբեր մեթոդներ, նույնպես սննդակարգով ու սպորտով ավելի առողջ ապրելակերպով ապրելու ճանապարհները: Նշենք, որ հաղորդման ընթացքում փոխանցվող տեղեկությունների նպատակը մեր ունկնդիրների տեղեկացվածությունը բարձրացնելն է և չի համարվում բժշկական խորհրդատվություն:
Շնչառական հիվանդությունները, որոնք հիմնականում կապված են թոքերի հիվանդությունների հետ, այն հիվանդություններն են, որոնք խանգարում են թոքերի գործառույթը ՝ ներգրավելով շնչառական համակարգի մասեր:Թոքերի հիվանդությունները ամեն տարի ազդում են հասարակության շատ մարդկանց վրա և բացասաբար են անդրադառնում նրանց գործունեության վրա:Թոքերի հիվանդությունները ամենատարածված հիվանդություններից են և ամբողջ աշխարհում մահվան առաջատար պատճառներից մեկը:Այդ իսկ պատճառով, «Առողջապահական հանդես »հաղորդաշարի այս համարում մտադիր ենք ձեզ ծանոթացնել թոքերի հիվանդություններին, դրանց պատճառներին և այն մեթոդներին, որոնք կարելի է օգտագործել այս հիվանդությունների կանխարգելման համար:
Շնչառական համակարգի պարտականությունն է մարմնի բջիջներին թթվածին մատակարարելը և ածխաթթու գազը նյութափոխանակությունից արտազատելը:Քիթը, կոկորդը,շնչափողը և թոքերը այս համակարգի անդամներն են:
Ընդհանուր առմամբ, թոքերի հիվանդությունը կարող է ներառել շնչառական ուղիները , թոքերի հյուսվածքը կամ արյան անոթները:Այս խանգարումների ընդհանրությունը սովորաբար դիտվում է շնչառական բազմաթիվ հիվանդություններում:Ընդհանուր առմամբ, շնչառական հիվանդությունները կարելի է բաժանել օբստրուկտիվ թոքային հիվանդությունների, թոքային սահմանափակող հիվանդությունների, թոքային անոթային հիվանդությունների և կրծքավանդակի պատի վրա ազդող հիվանդությունների:
Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք շնչառական տարբեր հիվանդություններին :
***
Օբստրուկտիվ թոքային հիվանդությունները, թոքային այն հիվանդություններն են, որոնք ազդում են շնչուղիների և օդուղիների վրա:Շնչափողը ճյուղավորվում է բրոնխներ կոչվող խողովակների մեջ, և այդ մասնաճյուղերը շարունակում են բաժանվել ավելի փոքր խողովակների ՝ թոքերի ներսում:Հիվանդություններ, ինչպիսիք են քրոնիկ բորբոքումները, բրոնխոսպազմը, որոնք ազդում են այդ շնչառական ուղիների վրա: Ասթման, կիստայական ֆիբրոզ , բրոնխիխտազներ, և թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, որոնք ներառում են քրոնիկ բրոնխիտ, էմֆիզեմա և փոքր օդուղիների հիվանդություն, համարվում են թոքային ամենատարածված օբստրուկտիվ հիվանդություններից :
Թոքային օբստրուկտիվ հիվանդություններից ասթման և քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (COPD)-ն ավելի տարածված են ,որոնց ավելի հանգամանորեն կանդրադառնանք:
Ասթման շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է ,որը բնութագրվում է բրոնխների դարձելի օբստրուկցիայի կրկնվող ախտանիշներով և բրոնխիալ սպազմով:Ասթմայում շնչառական ուղիները բորբոքվում են և երբեմն խցանվում ՝ առաջացնելով հազ և շնչահեղձության նոպա:Ալերգիաները, վարակները և աղտոտումը այս հիվանդության պատճառներն են:Ասթմայի ախտանշաններն են շնչահեղձությունը, սուլող խզզոցը,ծանր շնչառություն կրծքավանդակի շրջանում ցավեր , հազ և հազի հետևանքով խորխի առաջացում: Հազի հետևանքով թոքերից կարող է նաև խորխ արտադրվել , որը սակայն դժվար է վեր բարձրանում: Նոպայից հետո երբ հիվանդը հանգստանում է խորխը կարող է թարախային թվալ `,որի պատճառը հիվանդության սրացման ժամանակ արյան սպիտակ գնդիկների մակարդակը՝ էոզինոֆիլների հաշվին սպիտակ արյան բջիջների մեծ խմբի առկայությունն է: Սովորաբար ախտանիշները սրանում են գիշերը և վաղ առավոտյան կամ որոշ վարժություններից հետո, կամ սառը օդում:
Ուսումնասիրությունները պարզում են , որ ասթմայի համար ամենակարևոր ռիսկի գործոնները գրգռիչների հետ շփումն է, հատկապես մանկության շրջանում:Այս գործոնները ներառում են ծխախոտի ծուխ և փակ տարածքներում գոյություն ունեցող այլ ալերգեններ ,ինչպիսիք են ննջասենյակում , գորգերում , այլ իրերում ու կահույքի մեջ հատուկ մանրեները , կատուները , այլ ընտանի կենդանիները և բզեզները:Հիվանդությունը կարող է առաջանալ նաև աշխատավայրում քիմիական գրգռիչների ազդեցության պատճառով:
Թոքային խրոնիկ օբստրուկցիայի առկայության ժամանակ թոքը չի կարողանում արտաշնչել ինչպես հարկն է, ինչը կարող է առաջացնել շնչառության խնդիրներ:Բացի այդ, թոքային քրոնիկ օբստրուկցիայի հիվանդությունը ,թոքերի քրոնիկ հիվանդություն է, որի առանձնահատկությունը բնութագրվում է շնչուղիների անդառնալի զարգացող օբստրուկցիայի ձևով:Շնչուղիների օբստրուկցիան տարածվում է օդային բոլոր ուղիներում , ինչը մեծացնում է օդի հոսքի նկատմամբ դիմադրությունը:Էմֆիզեման, քրոնիկ բրոնխիտը և փոքր օդուղիների հիվանդությունը ,այս հիվանդության ենթակա հիվանդություններից են :Խորխով, հազը և խիստ շնչահեղձությունը այս հիվանդության ախտանշաններից են: Այս հիվանդությամբ հիվանդների համար դժվար է ձեռքերը բարձրացրած աշխատել ,մինչդեռ եթե ձեռքերը մարմնի ուղղությամբ են , նրանց համար առանձնահատուկ խնդիր չի առաջանա:Հիվանդությունը զարգացող է և աստիճանաբար զարգանում է շնչառական խանգարմամբ և հանգիստ վիճակում թթվածնի մշտական անհրաժեշտության աստիճանի:
Ծխելը համարվում է, որպես թոքի օբստրուկցիայի հիվանդությունների ամենակարևոր պատճառը, և ծխողների 15% -ը տառապում է այս հիվանդությունից:Հիվանդության առաջացման մեջ դերակատար են բնապահպանական բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են՝ օդի աղտոտվածությունը , մասնագիտական և աշխատանքային շփումները , ավելորդ քաշը, ֆերմենտային ալֆա-1 հակատրիպսինը և բնածին արատները, ինչպես նաև բրոնխի հիպերակտիվությունը:Ժողովրդագրական գործոնները, ինչպիսիք են՝ տարիքը, ընտանիքի պատմությունը, արական սեռը, մանկական շրջանում շնչառական վարակների պատմությունը և աղքատությունը, այս հիվանդության այլ պատճառներն են:
Ինչպես ավելի վաղ նշվեց, քրոնիկ թոքի օբստրուկցիայի հիվանդությունը ներառում է քրոնիկ բրոնխիտ, էմֆիզեմա և փոքր օդուղիների հիվանդություն:Քրոնիկ բրոնխիտը ճանաչվում է քրոնիկ հազով:Հիվանդությունը առաջանում է բրոնխների քրոնիկ բորբոքումից:Ընդհանրացած ախտանիշներն են՝ հաճախակի հազը, շնչահեղձությունը ,խորխը և մակերեսային շնչառությունը, իսկ ծխելը մեծացնում է ռիսկը:Էմֆիզեման թոքերի վնասվածք է, որի հետեւանքով օդը խցանվում է թոքերում և հիվանդը օդի արտաշնչման դժվարություն ունի: Ծխելը և ծխախոտը այս հիվանդության պատճառներն են, և շնչահեղձությունը , քաշի կորուստը , հազը և սիբիլանտի շնչառությունը դրա ախտանշաններն են:
Բրոնխիխտազիան թոքերի ներսում բրոնխների լայնացման քրոնիկ և կայուն հիվանդություն է:Այդ հիվանդությունը շնչառական ուղիների հանկարծակի վարակ է և սովորաբար առաջանում է վիրուսի հետևանքով:Այս հիվանդության դեպքում տուժած հատվածը լայնանում է ու բորբոքվում: Բրոնխների լայնացման ժամանակ գործոնների մեծ մասը, ինչպիսիք են կրկնվող վարակները,փակելով շնչառական ուղիները վնասում են բրոնխները :Բրոնխիխտազիայի ախտանշաններն են՝ խորխով հազը, արյունոտ խորխը, թոքերի կրկնվող վարակը, շնչահեղձությունը և կրծքավանդակի ցավը։
Կիստիկ ֆիբրոզը թոքերի հիվանդության մեկ այլ տեսակ է, որի դեպքում լորձի սեկրացումը պատշաճ կերպով չի մաքրվում բրոնխներից:Լորձի հավաքվելը առաջացնում է թոքերի կրկնվող վարակներ:Այս հիվանդությունը ամենատարածված և լուրջ գենետիկական խանգարումներից մեկն է, որից տառապում են մեկ երեխա յուրաքանչյուր 2-ից 3 հազար ծնունդի մեջ :Այս խանգարման դեպքում թոքերի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, աղիքների և սեռական օրգանների սեկրեցները դառնում են հաստ և կպչուն, մինչդեռ նորմալ մարդկանց մոտ այդ սեկրեցները հաճախ լինում են բարակ և ոչ կպչուն :Բացի այդ, քրտինքի խցուկների սեկրեցներում աղի քանակը մեծանում է, և իրականում մարմնի կողմից անհրաժեշտ աղը արտանետվում է քրտինքի միջոցով:Այս հիվանդության դեպքում նկատվում է խորխով հազը, սուլող խզզոցը,թոքերի վարակ, և որոշ դեպքերում սինուսիտ և քթի պոլիպներ: Պարբերաբար այրոց, քաշի կորուստ, մարսողության խանգարում, աղիքների օբստրուկցիա,սրտխառնոց և փսխում, ճարպային լուծ, լյարդի դիսֆունկցիա և անբնական աճը,այս հիվանդության այլ ախտանիշեր են:
Թոքային սահմանափակող հիվանդությունները, որոնք թոքերի հիվանդությունների երկրորդ կատեգորիան են, սովորաբար բաժանվում են երկու կատեգորիայի ՝ կախված այն բանից ՝ պատճառը արտաքին է, թե ներքին:Ներքին ծագման թոքերի սահմանափակող հիվանդությունները առաջացնում են թոքերի կարծրացում, բորբոքում և հյուսվածքի վնասվածք: Պենոմենիան կամ Թոքաբորբը, սարքոիդոզը, իդիոպաթիկ թոքային ֆիբրոզը (IPF), թոքերի միջբուժային հիվանդությունը (ILD), թոքերի քաղցկեղը, ռևմատոիդ արթրիտի ճառագայթի հետևանքով առաջացած ֆիբրոզը,սուր շնչառական դիստրեսի սինդրոմը և սիստեմիկ լուպուսը համարվում են թոքային սահմանափակող հիվանդություններ ներքին պատճառներով: Արտաքին ծագման սահմանափակող թոքային հիվանդությունները տեղի են ունենում թոքերի հյուսվածքների և արտաքին կառուցվածքների վնասվածքի հետևանքով, ներառյալ նյարդաբանական խանգարումների պատճառով:Արտաքին գործոնները, որոնք առաջացնում են թոքերի սահմանափակող հիվանդություն, սովորաբար կապված են մկանների թուլության, նյարդային վնասվածքի և կրծքավանդակի պատի հյուսվածքների խստացման հետ:Թոքերի շուրջ շերտերի հյուսվածքների միջև պլյուսային էֆուզիոն կամ ավելցուկային հեղուկի կուտակումը, սկոլիոզ կամ կողային ողնաշարի շեղումը, նեյրո-մկանային հիվանդությունները կամ նյարդամկանային հիվանդությունները, բազմակի սկլերոզը (MS) և մկանային դիստրոֆիան ՝ թոքային հիվանդությունների ամենակարևոր սահմանափակումներից են,որոնք ունեն արտաքին պատճառներ:
Թոքերի սահմանափակող հիվանդությունների շարքում մենք ավելի մանրամասն կքննարկենք թոքաբորբի և թոքերի քաղցկեղի երկու կարևորագույն հիվանդությունները:
Թոքաբորբ հիվանդության պարագային օդային պարկերը սովորաբար վարակվում են մանրեներով:Այլ կերպ ասած, թոքաբորբը թոքերի բորբոքային վիճակ է, որը հիմնականում ազդում է մանրադիտակային օդային պարկերի վրա, որոնք կոչվում են ալվեոլներ:Բակտերիաները, վիրուսները, սնկերը, մակաբույծները այս հիվանդության պատճառներն են:
Բակտերիաները հասարակության մեջ ձեռք բերված թոքաբորբի ամենատարածված պատճառն են և ստրեպտոկոկերի պարագաների շուրջ 50 տոկոսը այս հիվանդության պատճառն են: Վիրուսները թոքաբորբ են առաջացնում մեծահասակների մոտ մեկ երրորդում և երեխաների մոտ 15% -ի մոտ: Ռայնովիրուսները,Կորոնավիրուսները , գրիպի վիրուսը, սենսիշիալ վիրուսը (RSVV), Ադենո վիրուսը և պարաանֆլուանզան , թոքաբորբ առաջացնող վիրուսներից են:
Սնկային վարակի պատճառով թոքաբորբը հազվադեպ է պատահում, բայց դա սովորաբար կարող է առաջանալ ՁԻԱՀ-ով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում, իմունային համակարգը ճնշող դեղամիջոցի կամ այլ բժշկական խնդիրների պատճառով: Որոշ դեպքերում մակաբույծները, ինչպիսիք են Տոքսո պլասմա գոնդին, Ստրո նեգիլոիդը,ՍտրՔորալիսը,Ասքարիսը և Պլասմոդիոմ մալարիան կարող են վարակել թոքերը:Այս օրգանիզմները սովորաբար մտնում են մարմնում մաշկի հետ անմիջական շփման, կուլ տալու կամ դրանք կրող միջատների միջոցով: