ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը և Իրանի առավելագույն դիմադրությունը (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127217-ԱՄՆ_ի_առավելագույն_ճնշման_քաղաքականությունը_և_Իրանի_առավելագույն_դիմադրությունը_(2)
Չնայած Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների քաղաքականության բազմաթիվ ձախողումներին, և հաշվի առնելով ԱՄՆ մոտալուտ նախագահական ընտրությունները, այժմ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ սոցհարցումների արդյունքների զիջում է իր դեմոկրատական ​​մրցակից Ջո Բայդենին: Նա Բայդենից առաջ անցնելու համար անում է հնարավոր ամեն ինչ երկրում և արտերկրում ձեռքբերումներ արձանագրելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 12:46 Asia/Tehran

Չնայած Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների քաղաքականության բազմաթիվ ձախողումներին, և հաշվի առնելով ԱՄՆ մոտալուտ նախագահական ընտրությունները, այժմ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ սոցհարցումների արդյունքների զիջում է իր դեմոկրատական ​​մրցակից Ջո Բայդենին: Նա Բայդենից առաջ անցնելու համար անում է հնարավոր ամեն ինչ երկրում և արտերկրում ձեռքբերումներ արձանագրելու համար:

Նա ընդլայնել և ակտիվացրել է իր հակաիրանական արշավը: Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ վերջին և ամենալուրջ պատժամիջոցներում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նոր պատժամիջոցներ կիրառեց իրանական 18 բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, անդրադառնալով իրանական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցներով նպատակ ունի  կանխարգելել  Իրանի  ապօրինի հասանելիությունը դոլարին։ Նա հաելել է,  որ պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի ավարտել իր միջուկային ծրագիրը: ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված նոր պատժամիջոցները, կարող են խզել Իրանի բանկային համակարգի կապերը համաշխարհային ֆինանսական համակարգի հետ:

Չնայած, որ պատժամիջոցները կարող են տառապանք պատճառել Իրանի ժողովրդին, բայց Թրամփի վարչակազմը պնդում է, որ բացառություններ է նկատի առել հումանիտար առևտրի համար:

Բայց նոր պատժամիջոցների իրական պատճառն իրանական ժողովրդի վրա ճնշումը մեծացնելն է՝ ապրանքների և առևտրի այդ թվում հիմնական ապրանքների ու դեղերի արտասահմանից գնումների արգելափակման նպատակով:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանական բանկերի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները որակել է, որպես սննդամթերքի և դեղորայքի վճարման ուղիները փակելու փորձ, ինչը հանցագործություն է մարդկության դեմ:

Այն բանից հետո, երբ Թրամփը չկարողացավ առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա, Վաշինգտոնը փորձում է կանխել մարդասիրական ապրանքների մուտքն Իրան: Այս արգելափակումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը մեկ ամիս մնացած ԱՄՆ նախագահական ընտրություններին փորձում է Իրանի վրա ճնշում գործադրելով նոր ձեռքբերում արձանագրել Իրանի հարցով, որպեսզի Թրամփը կարողանա այն օգտագործել նախընտրական քարոզարշավում: Նոր պատժամիջոցներ կիրառելով առաջին քայլում Միացյալ Նահանգները մտադիր է փակել Իրանի ֆինանսական ուղիները աշխարհի հետ:

Թրամփի վարչակազմի հաջորդ նպատակն է կանխել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի ՀԳՀԾ վերադառնալու փորձը, եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նյու Հեմփշիրի համալսարանի քաղաքագիտության դասախոս  Քըրք Դորսին ասել է,որ Թրամփը ցանկանում է  կոշտ մոտեցում ներկայացնել Իրանի նկատմամբ: Եթե ​​Բայդենը հաղթի ընտրություններում, նա, անկասկած Միացյալ Նահանգներին կմոտեցնի ՀԳՀԾ-ին:

Անդրադառնալով իրանական 18 բանկերի ու ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.«Իրանի դեմ առավելագույն ճնշումը կշարունակվի, որպեսզի Իրանը պատրաստ լինի համապարփակ բանակցություններ վարել: Այնուամենայնիվ, Իրանի դեմ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունը և Թրամփի վարչակազմի թշնամական գործողությունները Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու ջանքերը ձախողվել են»: ՀԳՀԾ-ց դուրս գալով և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելով Թրամփը խոստացել էր Իրանին ստիպել բանակցել «ավելի լավ գործարքի» շուրջ: Վաշինգտոնին չի հաջողվել հասնել այդ նպատակին, այդ իսկ պատճառով նախագահական ընտրությունների շեմին Թրամփը ԱՄՆ-ի տարբեր խմբերի կողմից քննադատության է ենթարկվել: Թրամփի քննադատները նրան մեղադրում են Իրանի նկատմամբ ռազմավարություն չունենալու, լարվածությունը սրելու և Միացյալ Նահանգներին իր դաշնակիցներից բաժանելու մեջ: 

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք Իրանի համար կդժվարացնեն  հիմնական և մարդասիրական ապրանքների ապահովումը, հանցագործություն են մարդկության դեմ:

Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Բաիդի Նեժադը Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նոր պատժամիջոցները համարել է հանցագործություն մարդկության դեմ ։ «ԱՄՆ ռեժիմը սահմաններ չի ճանաչում իր ժողովրդի և այլոց դեմ  ուղղված հանցագործությունների համար»,ասել է նա:

 Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է  Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու,  ճնշումների քաղաքականություն վարելու,  աղքատություն  տարածելու  և  ժողովրդական խռովություններ առաջացնելու միջոցով   Իրանի  համակարգը տապալելու իր մտադրության մասին:  Այս կապակցությամբ նա աջակցել է Իրանում տեղի ունեցած անկարգություններին և  կոչ է արել տարածել անկարգությունները։

Իրանում կորոնավիրուսի տարածումով ԱՄՆ-ը փորձում է օգտվել այս իրավիճակից և լայնորեն հոգեբանական և քարոզչական պատերազմ է սանձազերծել Թեհրանի դեմ:

Թրամփի վարչակազմը նաև մեղադրելով Իրանի կառավարությանը կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ, միևնույն ժամանակ  պնդում է, որ պատրաստ է օգնել Թեհրանին պայքարելու Քովիդ-19 հիվանդության դեմ: 

ԱՄՆ կառավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել ՝ Իրանի հետ առևտրի ոլորտում դեղերի և սննդի ձեռնարկությունների գործունեությունը խոչընդոտելու և Իրանին մարդասիրական օգնության տրամադրումը  կանխելու համար:

Արեւմտյան Ասիայի Մարդու իրավունքների դիտորդ տնօրեն Սառա Լի Ուիթսոնն ասել է. Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք իրանցիների կողքին են, բայց ԱՄՆ պատժամիջոցների հսկայական համակարգը վնասում է Իրանի ժողովրդի առողջության իրավունքը, ներառյալ անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունը:

Իրանի դեմ նոր պատժամիջոցները սահմանվել են այն պայմաններում, երբ Թրամփի վարչակազմը լուրջ ձախողվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակիրանական արշավը առաջ մղելու հարցում։ Չնայած 2019 թվականից սկսած՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացումը կանխելու համար,ԱՄՆ-ն ամեն ինչ արեց ,սակայն  ձախողվեց այս հարցում: ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ ՝ ընտրություններում հաղթելու նպատակով, ինչը փաստորեն ցույց է տալիս Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման մասին:

Լիբանանցի ականավոր գրող, ռազմավարական հարցերի փորձագետ Ամին Հաթիթն ասել է․«Իրանի իսլամական հանրապետության հաղթանակի սկզբից այդ գործոնները հնարավորություն տվեցին երկրին՝ տարածաշրջանային և միջազգային խաղերում հաղթահարել պատերազմը, շրջափակումը և կասկածի տակ դնել Միացյալ Նահանգների հեգեմոնիան, որպես համաշխարհային գերտերություն»։ 

ԱՄՆ-ը ոչ միայն կորցրել է իր հեգեմոնիան աշխարհում, այլ նաև բախվում է տնտեսական մարտահրավերների և սոցիալական խորը տարաձայնությունների, ռասայական և տնտեսական խտրականության հետ: Միջազգային ասպարեզում, Անվտանգության խորհրդում 13 երկրների ընդդիմությունը ԱՄՆ-ի առաջարկներին ՄԱԿ-ի պատմության մեջ հազվադեպ իրադարձություն է:

Ամերիկայան ԶԼՄ-ները այդ թվում Washington Post- ը Դոնալդ Թրամփի քաղաքականությունը որակել են, որպես ամբողջական սնանկացում: Նախագահական ընտրությունների շեմին Թրամփին անհրաժեշտ է հաջողության հասնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում Իրանի հարցում: Նա փորձում է հավակնել  թե անպայման հաղթելու է ընտրություններում, և պնդում է, որ Թեհրանի հետ համաձայնության կգա հաղթելուց մեկ ամիս հետո:

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 12-ին տված հարցազրույցում պնդեց, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մեկ ամսվա ընթացքում «արտակարգ համաձայնության» կհասնի Իրանի հետ:

Իրանի դեմ իր քաղաքականության մեջ ԱՄՆ-ը փակուղի է մտել , ինչի վկայությունն է Թրամփի չարաբաստիկ ու հիվանդագին հռետորաբանությունը, ով կարծում է թե գերիշխում է աշխարհին:

Թրամփը երբեմն նաև կոչ է անում բանակցություններ վարել Թեհրանի հետ: Սակայն Վաշինգտոնը փորձում է Թեհրանին թելադրել իր պահանջները, իսկ ակնկալում է Իրանն ընդունի դրանք,ինչը  երբեք չի ընդունվել Իրանի կողմից : Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին գլխավոր տնօրեն Մոհամադ ալ-Բարադեյին ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունը չի գործում: Չնայած Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, մասնավորապես Մայք Պոմպեոյի պնդումներին, որ առավելագույն ճնշումը բարդացրել է իրավիճակն Իրանի Իսլամական Հանրապետության համար, սակայն գործնականում Իրանը դիմադրել է ճնշմանը: Թրամփի վարչակազմն այժմ առավելագույն մեկուսացման մեջ է հայտնվել աշխարհում:

Վաշինգտոնի Արևմտյան Ասիայի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանխահն ասել է, որ Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ իր մոտեցման հարցում միայնակ է մնացել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ և վճռական դիրքորոշում է որդեգրել՝  պատասխանելով Թրամփի վարչակազմի՝ Իրանի հետ բանակցելու ցանկությանը: Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը բանակցությունների կապակցությամբ Թեհրանի պայմանների մասին ասել է.«ԱՄՆ վերադարձը միջուկային գործարքին առաջին քայլն է, որ նրանք պետք է կատարեն:ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Իրանի ժողովրդին հասցրած վնասը և միջուկային գործարքը խարխլելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը: Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը հավատարիմ է միջուկային գործարքին և ոչ մի կերպ չի ենթարկվի հրթիռային, տարածաշրջանային և մարդու իրավունքների վերաբերյալ Վաշինգտոնի պահանջներին»: