Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (7)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Իրաքի բաասական ռեժիմի բանակի ագրեսիայի դեմ Խոռամշահր քաղաքը պաշտպանող մարտիկների դիմադրությանը:
1980-ական թվականներին տեղի են ունեցել Իրանի պատմության հիմնական ու մնայուն փոփոխությունները: 1970-ականների վերջերը հաղթեց իսլամական հեղափոխությունը և 1980-ականների վերջերը ավարտվեց Իրանի դեմ Սադդամի ռեժիմի սանձազերծած 8-ամյա պատերազմը: Այս պատերազմը Իրանի ու հեղափոխության պաշտպանության հարցում այս երկրի ժողովրդի բոլոր խավերի հատկապես երիտասարդների անձնազոհության ու սխրանքի խորհրդանիշն է և ժողովրդի հիշողության մեջ այն ամրացել է «Սրբազան Պաշտպանություն» անունով: Իրանի նկատմամբ Սադդամի բաասական ռեժիմի ոտնձգության առաջին օրերն ու ամիսները նույնպես համարվում են Իրանի պատմության մնայուն ու հիշատակելի օրերը: Այս պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրերին ու ամիսներին Իրաքի բաասական ռեժիմի կողմից բռնագրավվեցին Իրանի հարավային ու հարավ-արևմտյան բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Այս ոտնձգությունը մեկնարկեց իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց: Այս պատճառով էլ բանակի պատրաստվածությունը ցածր էր այս ոտնձգությունը դիմագրավելու համար: Այս ընթացքում Իրանի ժողովրդի տարբեր խավերը շտապեցին ռազմաճակատ Սադդամի ոտնձգության դեմ Իրանի բանակին օգնելու համար: Խոռամշահրը այն քաղաքներից էր, որտեղ ժողովրդի հատկապես երիտասարդների դիմադրությունը հավերժացավ Իրանի Սրբազան Պաշտպանության պատմության մեջ: 1981թ. սեպտեմբերին Խոռամշահրի անկումից հետո 1982թ. մայիսի 24-ին այս քաղաքի ազատագրման ընթացքում իրանցի երիտասարդեերը կերտեցին իրանական պատմության ամենագեղեցիկ դրվագներից մեկը: Այդ պատճառով էլ իրանական օրացույցում Խոռամշահրի ազատագրման օրը կոչվել է «Դիմադրության ու դիմակայության օր»:
Ամենասակավ ռազմական տեխնիկայով Խոռամշահրի պաշտպանների դիմադրությունը կասեցրեց Իրաքի բանակի առաջխաղացումը: Իրաքի ռեժիմի բանակը կարծում էր, որ երեք օրվա ընթացքում կարող է բռնագրավել Իրանի Խուզեստան նահանգը: Խոռամշահր քաղաքում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար Սադդամի բանակի հրամանատարները ձգտում էին ավելի փոքրացնել պաշարման օղակը: Խոռամշահր քաղաքում ժողովրդի դիմադրությունը մեծ կորուստներ պատճառեց իրաքյան ուժերին ու նաև դանդաղեցրեց առաջխաղացման ընթացքը: Սակայն, Խոռամշահրը պաշպանողների համապատասխան թիկունքային լոգիստիկական պաշտպանություն չցուցաբերելը պատճառ դարձավ որպեսզի թշնամին Քարոուն գետն անցնելու ժամանակ ապահով մնա ԻԻՀ-ի ուժերի հարվածներից և Քարուն գետն անցնելուց հետո կարողանա ավելի լրացնել Խոռամշահրի պաշարման օղակը: Թշնամու ուժերը առաջանալով քաղաքի խորքերը և ներթափանցելով քաղաքի փողոցները մոտեցան Ջամե մզկիթին: Քաղաքի կենտրոնը հայտնվեց թշնամու հարձակման տակ: Մինչ այդ, բոլոր խնդիրները լուծում էին ստանում քաղաքի մզկիթում: Նախապատրաստական ու վիրավորների բուժման աշխատանքներն իրականանում էին քաղաքի մզկիթում: Փաստորեն քաղաքի մզկիթը ծառայում էր որպես հրամանատարական շտաբ, լոգիստիկական կենտրոն, և ի երիտասարդ ու պատանի պաշտպանների հոգևոր ու սպառազինական սննդի կենտրոն: Իրաքյան ուժերի ներթափանցմամբ քաղաքի պաշտպանները դիմադրության համար բազմաթիվ դժվարությունների հանդիպեցին: Քաղաքի մեջ գնվող ուժերի թիվը ոչ միայն չէր ավելանում, այլև գնալով նվազում էր: Պաշտպանական ուժերը նահատակվում էին կամ վիրավորվում:Չնայած որ այս պայմաններում շատ էր բարդացել դիմադրության շարունակումը, սակայն պաշտպանների համար ավելի դժվար էր լքել քաղաքը: Այդ պատճառով էլ քայլ առ քայլ շարունակվեց մուսուլման երիտասաարդների դիմադրությունը մինչև մեհր ամսին 24-ին, որ Խոռամշահրը դարձավ արյան քաղաք և հռչակվեց«Խունինշահր» (Արյունոտ քաղաք): Քաղաքի ներսից ստացվող լուրերը խոսում էին ճգնաժամային վիճակի և Խոռամշահրի մոտալուտ անկման մասին:
Խոռամշահրի պաշտպանները մինչև վերջին պահերը պատերազմեցին թշնամու դեմ և դիմադրության ու անձնազոհությամբ ստեղծեցին հեղափոխական ու միևնույն ժամանակ ողբերգական ու բռնահարված մի դյուցազներգություն: Բաասական թշնամին, որ սկզբում Խոռամշահրի բռնագրավումը չափազանց դյուրին գործ էր համարում քաղաքի բռնագրավման համար գործուղել էր միայն երկու գումարտակ, սակայն հետո ստիպված եղավ ավելի քան երկու դիվիզիա գործուղել Խոռամշահրի քաջ պաշտպանների դեմ պատերազմելու համար: Վերլուծելով Իրաքի բանակի ձախողումները, պնդելով ժողովրդական դիմադրության մասին ճշգրիտ տեղեկություններ չունենալու հարցը Իրաքի հրամանատարներից մեկն ասել է.«Եթե մի հրամանատար ցանկանար Իրանի դեմ հարձակման որոշում ընդունել, անհրաժեշտ էր ճշգրիտ տեղեկություններ փոխանցել հարձակվող հաշվարկներին, սակայն հավանական դիմադրությունների մասին տրված տեղեկությունները լիարժեք չէին»: Խոռամշահրում թշնամու մարտական հաշվարկներից մեկի հրամանատարը այս կապակցությամբ ասել է.«Մեր բրիգադին տրվել էին բանավոր ու արագ տեղեկություններ: Համառոտ կերպով մեզ ասվել էր, որ Խոռամշահրում տեղակայված են քիչ քանակությամբ ուժեր և առաքելության գործադրումը կտևի միայն մի քանի ժամ»:
Խոռամշահրի պանծալի օրերի մասին Ասոշիեյդտ պրեսի թղթակից Ալեքս Աֆնայը գրել է.«1980թ. հոկտեմմբերին իրանական ուժերը այնպիսի դիմադրություն ցուցաբերեցին, որ քաղաքի անկումից հետո Իրանը Խոռամշահրը վերանվանեց Խունինշահեր»: Խոռամշահրում քիչ թվով բնակարանների վրա փամփուշտի ու հրանետերի հետքեր չկան: Այս փաստերը վկայում են, որ իրանցի պաշտպանները ինչպես են տնից տուն գնալով պաշտպանել քաղաը: Այդ ժամանակ իրաքցի ավագ հրամանատարներից մեկը խոստովանեց, որ իրանցիները, որ հաճախ պատերազմի փորձ չունեցող երիտասարդներ են մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին Խոռամշահրի պաշտպանության համար»:
Ուշագրավ կետը քաղաքի պաշտպանական խմբերում վճռական կանանց ու աղջիկների ներկայությունն էր: Տղամարդկանց կողքին նրանք կարողացան քաղաքի դարպասների հետևում 34 օր կանգնեցնել քանի գումարտակ և զրահային ու հետևակ բրիգադներ: Սա Սադդամի ռեժիմի դեմ 8-ամյա պատերազմի փայլուն էջերից մեկն է: Խոռամշահրի 34-օրյա դիմադրության թեմայով հրատարակվել են մեծ տպաքանակով բազմաթիվ վեպեր: Այս վեպերի հիման վրա նկարահանվել են բազում ֆիլմեր: Սադդամի սանձազերծած ագրեսսիայի դեմ Խոռամշահերի երիտասարդների 34-օրյա դիմադրությունը դիմադրության խորհրդանիշ է իրանցիների համար: Իրանցիների դիմադրությունը հոդս ցնդեցրին Իրանի դեմ ագրեսիա սանձազերծելու հարցում Իրաքի բռնապետ Սադդամի ենթադրությունները:
Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի շատ կխոսենք այս թեմայի շուրջ: