Իրանցի կանայք(3)
2020 թվականի հոկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց ժամանակակից միստիկագետ դոկտ. Լալե Բախտիարը:
Իրանի հազարամյա քաղաքակրթության մշակույթը ծավալուն ոլորտներ ունի գիտության և արվեստի տարբեր բնագավառներում:Միաժամանակ, այս մշակույթի պատմության մեջ եղել են այնպիսի ազդեցիկ անհատներ , որոնց արժեքավոր գործերը նույնիսկ հարյուրավոր տարիներ անց դեռևս գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ այժմ ,մշակութային այս մտավորականներից ոմանք թեև երկրից շատ հեռու են գտնվում ,սակայն իրենց հայրենիքի նկատմամբ ջերմ սիրով ու զգացումներով տոգորված ծառայում են նրան և ջանք չեն խնայում իրանական մշակույթը տարածելու գործում:Դոկտ. Լալե Բախտիարը ,մեկն էր մշակութային ոլորտում ազդեցիկ այդ հարյուրավոր դեմքերից:
Երկուշաբթի,հոկտեմբերի 18-ին իր մահկանացուն կնքեց ժամանակակից միստիկագետ դոկտ. Լալե Բախտիարը:Լալե Բախտիարը նշանավոր մտավորական էր, որը թողել է արժեքավոր և ինքնատիպ գործեր:Նա անգլերենի է թարգմանել«Ղուրան»-ը, «Նահջոլբալաղեն»-ն և «Մոջամ ոլ Մոֆհարս»-ը։ Նա նաև ունի միստիկական ուսումնասիրություններ և նույնիսկ նորարարական հոգեբանական և ճարտարապետական մտորումներ:Նա ուներ պատմության բակալավրի աստիճան, փիլիսոփայության և խորհրդատվության հոգեբանության մագիստրոսի կոչում և կրթական հոգեբանության դոկտորի կոչում:Դոկտ. Լալեհ Բախտիարը, չնայած իր ծավալուն գիտելիքներին և մասնագիտական ու ակադեմիական մեծ դիրքին, շատ համեստ էր և իր ուսանողներին սովորեցնում էր ջանասեր և անկեղծ լինել ուսման ճանապարհին:Նա նաև մեծ ներդրում կատարեց Իրանի բժշկական պատմության մեջ ՝ սահուն թարգմանությամբ անգլերենի թարգմանելով Ավիցեննայի « Կանոն բժշկության»-ի հնգահատոր աշխատությունը:
Դոկտ. Լալեհ Բախտիարը ծնվել է 1938 թվականին Թեհրանում:Նրա հայրը ՝ Աբոլղասեմ Բախտիարը, առաջին իրանցի բժիշկն էր, ով սովորել էր ԱՄՆ-ի համալսարաններում և Թեհրանի պետական համալսարանում հիմքը դրեց բժշկագիտական ֆակուլտետի: Նա ,նավթընկերության հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչն էր ,ով իր տիկնոջ Հելեն Ջեֆրիզ Բախտիարի հետ, ով Իրանում սոցիալական առողջապահության առաջին բուժքույրն էր ,արժանի ծառայություն մատուցեցեին Իրանի բժշկական համայնքին:
Լալեն հասակ նետեց իր քրիստոնյա մոր կողքին: Հաճախեց կրոնական դպրոց և շատ հավատացյալ ու ակտիվ էր: Նույնիսկ երիտասարդ տարիներին մասնակցում էր եկեղեցու լուսաբացի արարողությանը ,սակայն 19 տարեկանում հրաժարվեց կաթողիկե դավանանքից :Լալեն, քոլեջում սովորեց պատմություն և բակալավրը ստանալուց հետո ամուսնացավ:24 տարեկան հասակում ՝ այսինքն իրանական 1340-ականների սկզբին, նա իր ամուսնու և երկու մանկահասակ դուստրերի հետ եկավ Իրան:Իրանում իր կյանքի հենց առաջին տարիներից նա հաճախել է «Սեյեդ Հոսեյն Նասրի» փիլիսոփայության և միստիկայի դասընթացներին:Նասրի ուսմունքներով նա շատ հետաքրքրվեց իսլամով, իսլամական միստիցիզմով և սուֆիզմով, իսկ 26 տարեկան հասակում ընդունեց իսլամը:Նրա խոսքով, իսլամի մեջ նրան ամենից շատ գրավեց իսլամի ուսուցումերում սերը բոլոր մարդկանց հանդեպ և այս գաղափարի կապը աղոթքի ու ծոմապահության հետ ,որոնք միշտ վառ են պահում Աստծու ներկայությունը:
Լալե Բախտիարը 25 տարի ապրեց Իրանում: Այս ընթացքում նա ուսումնասիրել է իսլամը, միստիցիզմը և իսլամական արվեստը, ու իր ամուսնու հետ հեղինակել է իրանական ճարտարապետության մասին մի գիրք ՝ «Միասնության զգացումը»խորագրով:Այս գիրքը իրանական ճարտարապետության մասին գրված ամենակարևոր գրքերից մեկն է:Այս գրքի սկզբունքներից են `ճարտարապետական ավանդույթների ակունքների քննարկումը ընդհանրապես, և իրանական ու իրանա-իսլամական ճարտարապետական ավանդույթները` մասնավորապես, և դրա կապը այլ արվեստների և գրական ու փիլիսոփայական դպրոցների հետ:Նա անգլերենի է թարգմանել գրքեր՝դոկտ. Ալի Շարիաթիից, մեծ մտավորական Մորթեզա Մոթահարիից նաև իսլամական իմաստասիրության մասին գրքեր: Իրանցի փիլիսոփան և հետազոտողը 1988 թ. վերադարձել է ԱՄՆ, իր եղբոր ֆինանսական աջակցությամբ, և մի քանի տարի Մեքսիկոյի համալսարանում սովորելուց հետո ստացել է դոկտորի կոչում կրթական հոգեբանության ոլորտում, այնուհետև զբաղվում է կլինիկական բուժմամբ և խորհրդատվությամբ:1991 թվականին նա հիմնադրեց խորհրդատվական կենտրոն, որը կոչվում է «Ավանդական էթիկայի և հոգեբանության ինստիտուտ»:
Այդ կենտրոնում Լալեհ Բախտիարը, իր նորարարական մեթոդի հիման վրա ընդհանուր խորհրդատվական ծառայություններից բացի, հատուկ խորհրդատվական և հոգեբուժական ծառայություններ էր մատուցում մուսուլման ներգաղթյալ կանանց և աղջիկներին:Քանի որ նա ինքը ամբողջովին երկու տարբեր միջավայրում ապրելու փորձ ուներ, նա լավ էր հասկանում ներգաղթյալ ընտանիքների պատանի և երիտասարդ աղջիկների ծանր վիճակը,աղջիկներ, ովքեր ամերիկյան մշակույթի և հասարակության մեջ օտարական էին համարվում,և մյուս կողմից, ավանդական մուսուլման ընտանիքները ,նրանց թույլ չէին տալիս համակերպվել ամերիկյան մշակույթի հետ:Այս աղջիկների համար տան և հասարակության երկակիությունը հոգեբանական մեծ վնասներ պատճառեց և հոգեբանական տագնապներ առաջացրեց նրանց և նրանց ընտանիքների համար:Բախտիարը փորձում էր հոգեթերապիայի իր սեփական մեթոդը կիրառելով, մուսուլման ներգաղթյալ աղջիկների կյանքում հավասարակշռություն հաստատել կրոնական մտքի ու գործելակերպի և ամերիկյան ժամանակակից կյանքի միջև :
Իրանցի այս գիտահետազոտողն ու ուսումնասիրողը 21-րդ դարի հետ միաժամանակ սկսեց դժվար և նոր ճանապարհ: Նա նաև տեսնում էր , որ չնայած արեւմուտքում մեծ աշխատանք է տարվում Իսլամը ծանոթացնելու համար,սակայն դեռևս արևմուտքին չի ներկայացվել , իսլամի իրական և դրական դիմագիծը :Ամերիկացիների դիտանկյունից իսլամը կոշտ ու կոպիտ կրոն է, որը չի համընկնում ժամանակակից կյանքի հետ:Լալե Բախտիարը փորձում էր ապացուցել ,որ Իսլամը ոչ մի կապ չունի ծայրահեղական հոսանքների հետ: Հիմնվելով իսլամի հովանու ներքո իր 40 ամյա փորձառությանն ու գիտելիքներին և ծանոթ լինելով արաբերենին ,նա Ղուրանը թարգմանեց անգլերենի: Նա այդ դժվարին գործը իրականացնելու համար դադարեցրեց իր բոլոր աշխատանքները և յոթը տարի նա միայն ընթերցեց ,ուսումնասիրեց ու թարգմանեց : Նրա համոզմամբ ,Ղուրանը բոլոր մարդկանց առաջնորդելու համար է և որևէ հատուկ խմբի նկատի չունի: Քանի որ Աստված, բոլոր արարածների տերն է :Հետևաբար, Ղուրանի բովանդակության ցանկացած մեկնաբանություն, որը սահմանափակի լսարանին և որոշ խմբերի զրկի բովանդակությանը հաղորդակից լինելուց և այն ընբռնելուց ,դա սխալ է և հակասում է բովանդակության բնութագրերին:Ըստ այդ սկզբունքի, Բախտիարը անգլերեն թարգմանության մեջ «Ալլահ» բառի փոխարեն օգտագործեց անգլերեն Աստված բառը, որը յուրաքանչյուր անգլախոս մարդ, ինչ հավատքով ու խմբից էլ որ լինի հասկանում է դրա իմաստը:
Ղուրանի նրա թարգմանությունը լույս է տեսել 2007 թվականին «Վեհ Ղուրան»խորագրով։ Այն լայն արձագանք գրավ գիտական բազմաթիվ շրջանակներում: Բախտիարը այաների հիմնական պատգամների հիմամբ անգլախոս լսարանին ներկայացրեց Ղուրանից հետաքրքիր հատված: ԱՄՆ-ում մուսուլման և ոչ մուսուլման շատ ընթերցողներ հավանեցին այս թարգմանությունը և այն որակեցին Ղուրանի լավագույն թարգմանությունը: Բայց թարգմանությունը ընդիմախոսներ ունեցավ Ալ-Ազհար կենտրոնի որոշ մուֆթիների և մուսուլման արաբ մտավորականների շրջանակներում:Բախտիարը բազմաթիվ հոդվածներ և դասախոսություններ ներկայացրեց իր թարգմանության դեմ ուղղված մարտահրավերներից պաշտպանվելու համար։
Դոկտ Բախտիարը Ղուրանի թարգմանությունից հետո ,Չիկագոյում պրոֆ.Նասրի վերահսկողությամբ ,հիշարժան գործեր թողեց: Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իսլամական գաղափարախոսության բանականությանը: Այս հավատարմությունն ակնհայտ էր 2019-ին լույս տեսած նրա վերջին արժեքավոր աշխատանքում ՝ «Ղուրանի հոգեբանություն. Իսլամական բարոյական հոգեբանության աշխատություն»գրքում:Հիշյալ ստեղծագործության մեջ նա իր հոգեբանական ուսումնասիրությունների համար մեծապես օգտագործել է Ավիցեննայի «ԷլմոլՆաֆս»-ի և Մոլլա Սադրայի սկզբունքներն ու տեսակետները :Իրանցի միստիկագետ տիկնոջ վերջին ուսումնասիրությունը՝ սուրբ Ղուրանի տեսանկյունից Ալի իբն Աբի Թալեբի քարոզների, նամակների և ելույթների մասին ակնարկներ էր:Նա իսլամի մասին ևս 25 գրքերի հեղինակ է:
Դոկտ. Լալե Բախտիարը սիրում էր մարդկանց և իր կյանքի բոլոր իրադարձությունները համարում էր Աստծու կամքը:Նա մարդկանց պատգամում էր ապրել մարդկային վարք ու բարքով ,բարոյական արժեքներով և ջանասիրությամբ: