Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները (Մաս.1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i127972-Մարդու_իրավունքները_և_Արևմուտքի_երկակի_չափանիշները_(Մաս.1)
Արևմուտքի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարությունները անկախ երկրների, այդ թվում ՝ Իրանի գործունեության մասին, դարձել է կրկնվող թեմա, որոնց հիմքում ընկած են անհիմն զեկույցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 12:26 Asia/Tehran

Արևմուտքի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարությունները անկախ երկրների, այդ թվում ՝ Իրանի գործունեության մասին, դարձել է կրկնվող թեմա, որոնց հիմքում ընկած են անհիմն զեկույցները:

Այդ զեկույցներում, որոնցից ամենավերջինը  հրապարակվել է վերջերս,  հստակ երևում է քաղաքական ճնշումների ազդեցությունը:

Իրանի դատական ուժի մարդու իրավանց հարցով կենտրոնի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալ  Ալի Բաղերի Քանին մերժելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողի նոր զեկույցը՝ Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, հստակեցրել է.«Այս զեկույցները հիմնականում հիմնված են ՝ Իրանի Իսլ. Հանրապետության թշնամի  կառավարություններին  կապված խմբերի և ահաբեկչական խմբավորումների կողմից կեղծ մեղադրանքների, ամբաստանությունների  և տեղեկատվության վրա»:Նման զեկույցների մշակման և ներկայացման հարցով ուշադրության արժանի կետը ՝դրանց քաղաքական բնույթն է:

Դա հանգեցրել է իրարամերժ տեսակետների՝ մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ, ինչը անվստահություն է առաջացրել մարդու իրավունքների զեկույցների նկատմամբ:Այս գործընթացը փաստորեն մարդու իրավանց հաստատություններին հեռացրել է  իրենց իրական դիրքից:

Խաղաղության և սոցիալական արդարության ակտիվիստ և հետազոտող Ռոբերտ Ֆանտինան Արևմուտքի կողմից  մարդու իրավունքները քաղաքականացնելու և դրանց նկատմամբ երկակի մոտեցում ցուցաբերվելու  մասին ասել է.«Երբ  խոսում ենք մարդու իրավունքների մասին, պետք է նախ տեսնենք, թե դա ինչ է նշանակում:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ,1948 թվականի դեկտեմբերի 10-ին,Փարիզում  և վավերացվել է 48 երկրների կողմից,այդ թվում՝ ԱՄՆ-ի:Հռչակագրում մանրամասն ներկայացված է մարդու իրավունքների սկզբունքները, որոնք պետք է հովանավորվեն միջազգային մակարդակով ,սակայն ԱՄՆ-ն անգամ չի գործադրել  այդ հռչակագիրը , որն ընդունվել է արեւմտյան երկրների կողմից»:

Դժբախտաբար,ԱՄՆ-ը  և ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ որոշ երկրներ , այդ թվում ՝ Ֆրանսիան; Բրիտանիան և Կանադան, որոնք իրենց համարում են աշխարհում Մարդու իրավունքների պաշտպան,այս ոլորտում  որդեգրել են խտրական և անարդար մոտեցում:Հատկանշական է,որ  մարդու իրավունքները մաս են կազմում այն ​​իրավունքների, որը յուրաքանչյուր մարդ տարբեր ձևերով վայելում է այն : Ազատությունը, հավասարությունը և արդարությունը, այս ոլորտի ցուցիչներից են:Ուստի մարդու իրավունքները հնարավոր չէ  պարտադրել հասարակությանը միակողմանիորեն և անձնական կարծիքների հիման վրա, և յուրաքանչյուր  մշակույթ ու ավանդություն ,  մարդու իրավունքները մեկնաբանում  է ՝ ելնելով իր ուսմունքներից, մշակութային  ու սոցիալական կառուցվածքներից, կրոնից ու դավանանքից:

Ներկայումս, Մարդու իրավունքների հիմքը համարվում է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը ,որը բանաձևի շրջագծում հաստատվել է 1948թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլիայի կողմից :Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը սահմանում է երեք ընդհանուր սկզբունք, որոնք կազմում են  մարդու իրավունքների հիմքը:Հիշյալ սկզբունքներն են՝ Ազատությունը,հավասարությունը և եղբայրությունը,որոնք սակայն ոտնահարվում են Մարդու իրավանց հռչակագրի հեղինակների կողմից:Դրա պատճառը Մարդու իրավունքները որպես գործիք չարաշահումն է:

Ակնհայտ է, որ մարդու իրավունքները պետք է զերծ լինեն  ցանկացած քաղաքական նկատառումներից և արտահայտեն  մարդկային արժեքները ՝ անկախ ռասայից, կրոնից և ազգությունից:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,  գործնականում դարձել է միջոց՝ արևմուտքի միակողմանի տեսակետները աշխարհի այլ երկրներին պարտադրելու համար և այսպիսով արևմուտքը մտադիր է իր մշակույթը և նորմերը պարտադրել այլ երկրներին: Այս գործընթացը նշանակում է,որ միակողմանի  են դառնում Մարդու   իրավունքների  չափանիշները ՝ չնայած,Աստվածային օրենքները ընդունող  հասարակություններում ,զանազանվում են  մշակութային արժեքները ,հավատամքային և կրոնական ու  բարոյական համոզմունքները:

Արևմուտքի կողմից այլ հասարակություններին մարդու իրավունքների հասկացությունների միակողմանի պարտադրումը պատճառ է դարձել անտեսվեն հիմնական տարբերությունները ,որոնք գոյություն ունեն  մարդու իրավունքների նյութական և արժեքային տեսակետների միջև: Ինչպես օրինակ կարելի է ակնարկել մարդկային կյանքին առնչվող որոշ իրավունքներ, իշարս ՝գաղութատիրության արգելված լինելը  և դրա դեմ պայքարի իրավունքը ,կամ թե՝մարդկային կյանքի դեմ ոտնձգությանը դիմադրելու  իրավունքը ,հեռու բարոյական անկումից մաքուր միջավայրում ապրելու իրավունքը և կրոնական անվտագություն ունենալը ,որոնք նկատի չեն առնվել մարդու իրավանց համաշխարհային հռչակագրում : Մինչդեռ իսլամական մարդու իրավունքների հռչակագրում  այդ կարևոր խնդիրները հստակ ձևով ուշադրության են արժանացել:

Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը հստակեցնում է ,որ ըստ Իսլամի կրոնական սկզբունքների(շարիաթ)-ի մարդու իրավունքը ակունք է առնում մարդու բնական արժեքներից ու արժանապատվությունից և իսլամական համայնքը ,որին Աստված համարել է լավագույն ումման ,ունի համաշխարհային առաքելություն ու թեև մարդկությունը արձանագրել է առաջընթաց նյութական գիտության ոլորտներում ,սակայն իր իրավունքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար խիստ կարիք ունի հավատքի ու հոգևոր արժեքների:

Նման տարբերություններ ապացուցում են ,որ արևմուտքի երկստանդարտ քայլերով  մարդու իրավունքների հարցը կանգնած է հակասությունների և երկակի չափանիշների առաջ և քաղաքական մոտեցումները  շեղել են մարդու իրավունքների կառույցների  գործունեությունը՝ մարդու իրավունքների իրական պաշտպանությունից:Մարդու իրավունքների խորհուրդը, որը պարտականություն ունի  վերահսկելու  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի  դրույթների իրականացումը՝ ՄԱԿ-ի անդամ երկրներում ,  այս կարևոր մարտահրավերի դիմաց է կանգնած:

Նման երկակի մոտեցումների արդյունքն է՝ անկախ երկրների դեմ մարդու իրավունքների զեկույցների գծով երկակի չափանիշերի կիրառումը և խտրական մոտեցումը, իդիմաց տարածաշրջանում մանկասսպան ռեժիմների անձեռնամխելիության ,որի պատճառը ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ նրանց համատեղ շահերն են ,որի արդյունքում թուլացել  է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ու կառույցների դիրքը:

ՄԱԿ-ում Իրանի իսլ.հանրապետության դեսպան և ներկայացուցչության տեղակալ Էսհաղ Ալէ Հաբիբը այս մասին ասում է.«Ժողովրդավարության և մարդու իրավունքների ամենամեծ թշնամիները նրանք են ,ովքեր դա չարաշահում են իրենց արտաքին քաղաքականության մեջ այն ժողովուրդների և երկրների օրինավոր կառավարությունների դեմ ,որոնք հակասում են նրանց  կայսերապաշտական շահերին և այդ ուժերի համար հիմնական երկփեղկվածություն է նկատվում Մարդու իրավունքներին առնչվող հարցերում»:

Այս մասին կոխսենք այս հաղորդման հաջորդ  թողարկման ընթացքում: