Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները (Մաս 2)
Հայերեն ռադիոժամի հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Մարդու իրավունքները և Արևմուտքի երկակի չափանիշները» հաղորդման երկրորդ և վերջին մասը: Ընկերակցեք մեզ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկույցներին ուղղված հիմնական քննադատություններից մեկը քաղաքական ճնշումներից ազդված լինելն է և Մարդու իրավունքների հարցերը քաղաքական կողմնակալ նպատակներին ծառայեցնելը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից վերջերս հրապարակված հակաիրանական հաղորդագրությունը ևս պետք է դիտարկել այս լույսի ներքո:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր վերջին զեկույցում կողմնակալ հայտարարություն անելով, Իրանին մեղադրել է մարդու իրավունքները խախտելու մեջ:
«Երբ Իրանի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն այդ մասին ոչինչ չի ասում», - հայտարարել է Իրանի միջազգային հարցերով տեղակալ և դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար՝ Ալի Բաղերի Քանին շեշտելով, որ մարդու իրավունքները դարձել են արևմտյան լրատվամիջոցների գործիքը:
Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի զեկուցողի նոր զեկույցը, փաստորեն, քաղաքական դրդապատճառներով ուղեկցվող հայտարարությունների կրկնությունն է, որն այլ բան չի նշանակում քան քաղաքական խաբեություն ու պրոյեկցիա:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի տեղակալ և դեսպան Էսհաղ Ալ Հաբիբն այս մասին ասում է.«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր այն օգտագործում են որպես իրենց արտաքին քաղաքականության գործիք այն երկրների և օրինական կառավարությունների դեմ, որոնք հակադրվում են նրանց կայսերապաշտական շահերին, և այդ տերությունները երկակի մոտեցում են ցուցաբերում մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»:
Շատ անցանկալի դեպքեր, որ ամեն օր կրկնվում են աշխարհի շատ կետերում, և որոնց ընթացքում ոտնահարվում են մարդու իրավունքները, Արևմուտքի մարդու իրավունքների քողի տակ թաքնված քաղաքական նպատակների արդյունքն են: Աֆղանստանում և Իրաքում արյունալի պատերազմները, Պաղեստինում ու Եմենում ԱՄՆ-ի կողմից հովանավորող մանկասպան ռեժիմների ամենօրյա ոտնձգությունները և ԱՄՆ-ի կողմից իրավազրկված ժողովուրդների բռնահարվածությունը, վկայում են համաշխարհային տիրակալ համակարգի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Իրականում տարբեր տարածաշրջաններում, հատկապես արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ներկայության չարաբաստիկ ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների բացահայտ խախտում:
Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ Իրանի դեմ քիմիական հարձակումներում սատարեցին և զինեցին Սադդամի ռեժիմին և ավելի քան 100,000 մարդ զոհ դարձավ Արևմուտքի կողմից Իրաքի Բաասական ռեժիմին նվիրված քիմիական զենքի: ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ նույնպես աջակցում են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը, որի ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել 17 հազար իրանցիներ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է.«Աշխարհում չկա մի կառավարություն, որը խախտած լինի մարդու իրավունքներն այնքան, որքան ԱՄՆ կառավարությունը: ԱՄՆ-ն ոչ հավատում է մարդու իրավունքներին, ոչ մարդու արժանապատվությանը, ոչ էլ ժողովրդի ձայներին: Միացյալ Նահանգներն ազատության և մարդու իրավունքների ու այլնի մասին խոսելով, փաստորեն ծաղրում է ազատությունն ու մարդու իրավունքները»:
Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ն և Եվրոպան այն դեպքում են այլ երկրների դեմ հաղորդագրություն հրապարակում,երբ բողոքարարներին ճնշելու, սևամորթներին սպանելու և կրոնական սրբություններն անարգելու, մուսուլմաններին նեղացնելու, և ԵՄ-ի սահմաններից ներս ներգաղթյալներին ճնշման տակ դնելու նման քայլերը դիտում են, օրենքի գործադրման և խոսքի ազատության շրջանակներում:
ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանին մեղադրում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, մինչդեռ ստրկատիրությունը, ազգերի գաղութացումը և բնիկ համայնքների ոչնչացումը երբեք տեղ չեն ունեցել Իրանում: Իրանի Իսլամական Հանրապետությունը օրենքով դեմ է ռասայական գերակայությանը: Միջազգային իրավունքի տեսանկյունից, Իրանը դատապարտում և մերժում է կրոնական և աստվածային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ցանկացած անարգանք: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ ՄԱԿ-ի, ապաստան հայցողների համար ապահով հանգրվան է և հարմար հարթակ՝ տարբեր միաստվածային կրոնների հետևորդների խաղաղ գոյակցության ու զարգացման համար: Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրները պատրաստ չեն նույնիսկ հայացք նետել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությանը, որի դրույթները հիմնված են մարդու իրավունքների և աստվածային կրոնների նկատմամբ հարգանքի վրա:
Իրանի Սահմանադրության համաձայն, պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները, այդ թվում քրիստոնեաները, զրադաշտականները և հրեաները, ունեն քաղաքացիության նույն իրավունքները, ինչ Իրանի մյուս քաղաքացիները: Սահմանադրության 4-րդ հոդվածը շեշտում է նրանց քաղաքացիության իրավունքների հարգումը: Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունները ունեն հինգ պատգամավոր:
ԱՄՆ-ի համալսարաններից մեկի կրոնի դասախոս Իսմայիլ Ֆարուղին ասում է.«Իսլամական համակարգում, ոչ մուսուլման քաղաքացին ունի իր ինքնությունն ընդհանուր օրենքի շրջանակում պահպանելու իրավունք»:
Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը հպարտ է, որ իր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը ոչ միայն իրավական և բարոյական պատասխանատվություն է համարում, այլև երկրի ազգային անվտանգության մի մաս: Իսլամական խորհրդարանում միաստվածային կրոնների պատգամավորների ներկայությունը և մյուս պատգամավորների հետ հավասար իրավունքներ ունենալը, իրենց պաշտպանյալների իրավունքների պաշտպանելը, եկեղեցիներում ազատորեն կրոնական արարողությունների ու ծեսերի կատարումը, և ասորերենի (էթնիկ լեզու) պահպանումն ընդամենը մի քանի օրինակներ են ,որոնք վկայում են Իրանի իսլամական հանրապետության կողմից միաստվածային կրոնների հետևորդներին և նրանց հոգևոր ու սոցիալական արժեքներին ցուցաբերվող ուշադրության մասին:
Անկախ այդ հակաքարոզչություններից, Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և խթանելու ուղին ՝ համաձայն իսլամի առաջադեմ սկզբունքների և Սահմանադրության, ապա քայլեր կձեռնարկի մարդու իրավունքների արժեքները պաշտպանելու ուղղությամբ:
Կրոնական պարտավորությունների, Սահմանադրության,ներքին օրենսդրության ու միջազգային պայմանագրերի շրջանակներում և ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում՝ Մարդու իրավունքների զարգացումն ու խթանումը Իրանի Իսլամական Հանրապետության մշտական գերակայություններից է և Թեհրանն իրեն հանձնառու է համարում դրա իրականացման հարցում: