Սրբազան Պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (9)
Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Խոռամշահրի պաշտպանության գործում իրանցի կանանց ու աղջիկների ներգրավվածությանը:
Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Իրաքի կողմից սանձազերծված անակնկալ հարձակման մասին, որը տեղի ունեցավ իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց: Դիմադրության ամենապայծառ էջերից մեկը, Իրաքի հետ սահմանամերձ Խոռամշահր քաղաքում երիտասարդների ու պատանիների դիմադրությունն է: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք իրանցի երկու պատանիներ Բեհնամ Մոհամմադիի ու Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդեի կատարած սխրանքի ու անձնազոհության մասին: Սակայն պետք է իմանանք, որ Խոռամշահրի պաշտպանության գործում պաշտպանների շարքում էին ռազմական ու իրավապահ ուժերն ու ժողովրդի տարբեր խավերը: Պաշտպանության գործում ներգրավված էին կանայք ու աղջիկներ, որոնց անկոտրում կամքը ու զինվորներին օգնություն ցուցաբերելու և թշնամու զինվորների հետ պայքարելու նրանց վճռականությունը հիացնում է ցակացած ազատախոհ անհատի: Այս կանանց մեջ կա 17-ամյա մի աղջիկ Սեյեդեհ Զահրա Հոսեյնի անունով, ում անունը հավերժացել է Սրբազան Պաշտպանության գրականության մեջ և այն օրերի հիշողությունները տպագրվել են Սեյեդեհ Աազամ Հոսեյնի գրչին պատկանող «Դա» գրքում: Քրդերենում «Դա» նշանակում է մայր և այս գրքի հուշերը պատմող Սեյեդեհ Զահրա Հոսեյնին այս գիրքը նվիրել է իր մորը:
«Դա» գիրքը մի աղջկա կյանքի պատմությունն է, որ ողջ էությամբ մարմնավորում է համբերատարությունն ու դիմադրությունը: Զահրա Հոսեյնին մի աղջիկ է, որ իր կյանքի առաջին 5 տարիները անցկացրել է Բասրայի քրդաբնակ Ռոբաթ թաղամասում: Նա և իր ընտանիքը դժվարությամբ հարմարվել էին Իրաքի ռեժիմի կողմից իրենց պարտադրված դժվարություններին: Ընտանիքի հայրը շարունակ մասնակցում էր գաղտնի առաքելությունների: Որոշ ժամանակ անց Իրաքի ռեժիմը կասկածում է նրա հորը և կալանավորում է վերջինիս և ընտանիքին պարտադրում է ծովային սահմանով անցնել Իրան։ Նրանք իրենց քեռու օգնությամբ հասնում են Խոռամշահր: Խոոռամշահրում նրանց կեցությունից դեռ մի քանի օր էր անցել, որ Իրաքի բաասական ռեժիմը հարձակվում է Իրանի վրա: Զահրան այդ ժամանակ 17 տարեկան էր: Պատերազմի առաջին օրերին և հինգ օր տարածությամբ Խոռամշահրի պաշտպանության մարտերին նա կորցնում է իր հորն ու եղբորը։ Զահրան իր 14-ամյա քրոջ Լեյլայի հետ Խոռամշահրի գերեզմանատան դիալվացման բաժնում ստանձնում է նահատակված կանանց դիալվացման պարտականությունը: Նա իր ձեռքով հողին է հանձնում իր հոր ու եղբոր պատառոտված մարմինները: Նա քաղաքից սկսում է հավաքել նահատակների մարմիններն ու վիրավորներին և Խոռամշահրի Ջամե մզկիթում շուրջօրյա ծառայություն էր մատուցում վիրավորներին և նույնսիկ սննդի ու զինամթերքի մատակարարման համար մեկնում է առաջնագիծ և շտապում է օգնություն ցուցաբերել տղամարդ զինակիցներին: Նկարագրելով իր նահատակված հորը գտնելու և նրան հողին հանձնելու պահը նա ասում է.«Գերեզմանատանը շատ մարդ չկար: Մի քանի հոգի կանգնած էին դիալվացման բաժնի դիմաց: Մի քիչ այն կողմ մի կին նստած էր գետնին: Նա լացում էր ու հող վերցնելով այն լցնում էր իր գլխին: Մի քանի երեխա էլ նրա կողքին էին: Սիրտս դողաց: Ավելի մոտեցա: Երեխաների մեջ լացող ու ողբացող կինը մայրս էր: Երբեք չեմ համբերել տեսնել նրա անհանգստությունը: Այժմ ինչ է պատահել, որ այսպես լացում էր: Տեր Աստված ի՞նչ է եկել մեր գլխին: Այնտեղ կանգնած բազմության հայացքները թեքվեցին իմ կողմը: Մի պահ սիրտս դատարկվեց: Մայրս էլ տեսավ ինձ: Նրա ճիչերն ավելի ահագնացան: Վերկացավ ու հազիվ հազ հասավ ինձ: Այնքան հող էր լցրել իր գլխին, որ իր զգեստներն ու երեսը գունափոխվել էին: Կարծես մեկն ինձ հրեց ու ես քայլեցի դեպի մայրս: Դեռ իրար չհասած Մայրս սրտաճմլիկ ձայնոքվ ասաց: Տեսար հայրդ նահատակվեց, տեսար»:
«Հորս տեսնելու համար իմ ողջ ցանկությամբ, երբ հասա նրա դիակին ձեռքերիս դողը ավելացավ և սկսեցի դժվարությամբ շնչել: Մի պահ զգացի շուրջս ընկղմվել է բացարձակ մթության մեջ, որ աչքերս չեն տեսնում: Սիրտս ճմլվում էր: Կարծես թե հորձանուտում խարխափում էի: Խեղդվում էի: Սրտիս խորքից ճչացի: Ուժասպառ ձեռքերովս հայրիկիս գլուխը բարձրացրի ու սեղմեցի կրծքիս: Պատանքի վրայից սկսեցի համբուրել: Կանչեցի հայրիկ, իմ գեղեցիկ հայրիկ խոսիր ինձ հետ ինչու ինձ չես պատասխանում: Ելիր տես մայրիկն ինչ է անում: Հանդարտ նրա գլուխը դրեցի գետին և իմ անզոր ու դողդոջուն ձեռքերով բացեցի գլխի վրայի պատանքի կապերը: Արցունքի հեղեղները չէին թողնում տեսնել: Գլուխս ավելի մոտեցրի ու ուշադիր նայեցի երեսին: Մի բեկոր դիպել ու տարել էր նրա երեսի մի հատվածը և նրա աջ այտոսկրը երևում էր: Մի աչքն ու ճակատի մի մասն էլ ոչնչացել էին: Բայց փառք Աստծուն, որ գլուխը չէր ջարդվել ու ուղեղը դուրս չէր թափվել: Դարձյալ նայեցի երեսին: Երեսի աջ կողմը չէր վնասվել և աչքը բաց էր մնացել: Գեղեցիկ գույնով գեղեցիկ աչք»:
Հոր նահատակությունից ու հուղարկավորությունից 5 օր հետո նահատակվեց Սեյեդեհ Զահրայի եղբայրը Ալին: Այս մասին Զահրան ասում է.«Շոյում էի նրան ու ձեռքս մազերի մեջ էի տանում: Վրայի հողերն էի մաքրում ու խոսում նրա հետ: Մի մոր նման, որ խնամում է իր երեխային: Ալիին այնպես էի նստեցրել, որ իմ գրկում էր: Չնայած որ արյունը չորացել էր նրա վերքերում, սակայն դեռ դիպչում էի նրա վերքերին և արյուն էր հոսում: Զինվորական համազգեստը պատառոտվել ու արյունոտվել էր: Դա այն համազգեստն էր, որ երբ առաջին անգամ հագավ բոլորս ուրախացել էինք: Հենց այն օրվանից մտածում էի Ալիի նահատակության մասին: Վստահ էի, որ կնահատակվի և այնպես ինչպես ինքն էր ասել այդ շրջանակը կդնենք նրա դամբարանում»: Խոռամշահրի տասնյակ նահատակներին հողին հանձնելուց հետո բեկորային վնասվածք է ստանում և տեղափոխվում է Շիրազ: Զահրա Հոսեյնիի վիրավորվելուց որոշ ժամանակ անց Խոռամշահրը ընկնում է»: