Արվեստի պատմությունը և համաճարակները(1)
Վարակիչ հիվանդությունները և եսակենտրոնությունը երկու երևույթներ են, որոնց մարդը չի կարողացել հաղթահարել:Տարբեր ստեղծագործություններում այդ երկուսն էլ պատմականորեն ոգեշնչել են գրողներին և արվեստագետներին , և ազդել են արվեստի, երաժշտության և գրականության վրա:Եսակենտրոն լինելը , կարծես վերջ չունի։Արվեստն այն հաղթահարելու կարողություն չունի,բայց կարող է մասամբ ապաքինել մարդու վերքերը:Մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք արվեստին , որն այս օրերին առավել քան երբևէ ամոքում է մարդկանց:
Մեր օրերում հաճախ է խոսվում այն մասին , թե ինչ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր մարդ կորոնավիրուսի դիմաց:Շատերը համոզված են, որ համայնքում մարդկանց բոլոր գործողություններն ու վարքագծերը ազդում են կորոնավիրուսի փոխանցման կամ դրա փոխանցումը կանխելու վրա:Այդ պատճառով մենք դիմանում ենք դիմակներ կրելուն ,հարգում ենք սոցիալական հեռավորությունը և համբերում ենք կարանտինի դժվարությունները և շարունակում ենք ապրել ապագան առանց կորոնավիրուսի հույսով: Իհարկե, այս իրավիճակում մենք ավելի շատ ժամանակ ունենք լրատվամիջոցներով և հնարավորինս ընթերցանությամբ զբաղվելու: Բայց տեղեկատվական պայթյունը, որին ամեն օր ականատես ենք իրական և կիբեր տարածքում , լի է հակասություններով:Տեղեկատվական հոսքն այսօր այնքան տարածված է ,որ հնարավոր չէ զատորոշել ճիշտն ու սխալը:
Ի՞նչ եք կարծում, ապագայում ի՞նչ է մնալու Քովիդ 19-ի համաճարակի այս լարված և մտահոգիչ ժամանակաշրջանից:Արդյոք պատմությունն այս իրադարձությունը դիտարկելու է ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների և լուրերի , թե՝ գրքերի և արվեստի գործերի հիմամբ և այս ոլորտում արվեսագետների տեսակետները կարող են նրանց ապացուցել մեր հոգեվիճակը:
Նախ պիտի հայացք նետենք պատմությանը և տեսնենք թե՝մարդիկ նման պայմաններում ինչպիսի քայլերի են գնացել:

«Էկոնոմիստ»պարբերականը մի հոդված է հրապարկել մշակույթի և արվեստի վրա համաճարակների ազդեցության մասին,որի մեջ նշված է.«Համաճարակների և մշակույթի միջև կապը հազարամյա պատմություն ունի: Պատմության համաճարակներից էր սև ժանտախտը ,որը 1347 թվականին հասավ Եվրոպա:Հիվանդությունը խլեց տարածաշրջանի բնակչության մեկ երրորդից կեսի կյանք, բայց միևնույն ժամանակ ճանապարհ բացեց վերածննդի համար `տնտեսական և սոցիալական կարգի լուրջ փոփոխությունների միջոցով:Ժանտախտի համաճարակի մասին վերջերս հրատարակված «Ֆլորենցիան շրջափակման մեջ» գրքի հեղինակ Ջոն Հենդերսոնը համոզված է,որ այդ համաճարակը ուղղակիօրեն չհանգեցրեց Վերածննդի , բայց հանգեցրեց հարստության կենտրոնացմանը մի փոքր խմբի շրջանակում, աշխատավարձի կրկնապատկման և հարուստների հարստացման, ինչը նրանց թույլ տվեց ֆինանսավորել արվեստը:
Ժանտախտի համաճարակը իր ազդեցությունն է թողել տարբեր արվեստների, հատկապես նկարչության վրա:Ըստ Հենդերսոնի, ժանտախտի «տրոման»կամ հարվածը, վերակենդանացրեց մարդկանց ցանկությունը `անելու այն, ինչ հարազատ էր նրանց,ճիշտ այնպես, ինչպես կարանտինի այս օրերին մեզանից շատերը ընթերցում կամ դիտում են մեզ համար հարազատ վեպերը և հին կինոնկարները:Ինչպես օրինակ իտալացի նկարիչները աննախադեպ ձևով ստեղծեցին այնպիսի գործեր ,որոնց մէջ մարդկային զգացումները պատկերված են տարօրինակ իրատեսությամբ: Այս մեթոդը հետագայում դարձավ Վերածննդի խորհրդանիշը:
Հենց այդ ժամանակ, եկեղեցական հայրերն ու բժիշկները համաձայնության եկան երաժշտության բուժիչ հատկությունների շուրջ:Ահավասիկ , ժանտախտից փրկվելու համար փողոց դուրս եկած մարդկանց շարքում ապաշխարության համար ավելացավ կրոնական երգերի կատարումը:Իհարկե նման ընթացքի արտացոլումը կարելի է տեսնել 2020թվականին ևս: Տնային կարանտինի առաջին օրերին Իտալիայի բնակչությունը դուրս էր գալիս պատշգամբներ կամ կտուրներ երգելու և նվագելու համար:Նրանք այդ առումով անգիտակցաբար ընդօրինակեցին իրենց 16-րդ դարի նախնիներին:Ըստ «Ժանտախտը և երաժշտությունը Վերածննդի դարաշրջանում» գրքի, այդ ժամանակ Միլան քաղաքի արքեպիսկոպոսը, այն մտահոգությամբ որ փողոցում ժողովրդի համախմբումը կարող է տարածել վիրուսը ,Իտալիայի ժողովրդին դիմեց որպեսզի իրենց բնակարաններից և դռան շեմից կամ պատուհաններից երգեն ,որպեսզի հարգելով տնային կարանտինը ,միասնաբար մասնակից լինեն ընդհանուր արարողությանը:
Պատմական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արվեստի մյուս ձևերը ծաղկել են համաճարակների հետ միաժամանակ կամ դրանց վերացումից հետո:19-րդ դարի խոլերայի մեծ համաճարակի առաջին դեպքից հետո, հրատարակվեց պատմության մեջ առաջին ապոկալիպտիկ վեպը:Մերի Շելլիի «Վերջին մարդը» վեպը շատ մութ պատկեր է ներկայացնում մարդկության ապագայի մասին:Ժանտախտը ոչնչացրել է մարդկությունը , և մնացել է միայն մեկ մարդ:
Ռիչմոնդ համալսարանի դասախոս Էլիզաբեթ Օտկան համոզված է, որ իսպանական գրիպի հոգեբանական ազդեցության հետքերը կարելի է գտնել վիրուսը վերապրածների գործերում:Օտկան այս վիրուսի ստվերը տեսնում է Թի.Էս.Էլիոթի «Թափոնների երկիր» պոեմում:Հայտնի բանաստեղծություն, որը արդյունք է այն հուսահատության ու վշտի, որը Երկրորդ աշխարհամարտից հետո պատել էր շատ գրողների:Համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած ունայնության վիշտը ,որին գումարվել է համավարակի և հիվանդության պայմանները:
Այնուամենայնիվ եթե մի կողմ թողնենք հիվանդությունների համավարակից առաջացած ահ ու սարսափը ,հարակից գրական ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկը հետևյալն է ,որ համավարակը վերացնում է սոցիալական խավերի տարբերությունները: Թեև ներկայի ուսումնասիրությունները պարզում են ,որ համավարակներից ամենաշատը տուժում է չքավոր խավը ,սակայն գրականության մեջ տեսնում ենք այս տեսակետին հակասող տարբերակներ: Էդգար Ալան Պոյի «Կարմիր մահվան դիմակ» պատմվածքում մի իշխան համավարակից փրկվելու համար թաքնվում և թաքցնում է հարյուրավոր հարուստ ազնվականների,սակայն իվերջո, այս մահացու հիվանդությունը մի դիմակահանդեսի ժամանակ հայտնվում է դիմակավոր անկոչ հյուրի տեսքով և բոլորի մահվան պատճառ դառնում։
Ժանտախտի ճգնաժամից դարեր անց ,դեռևս այն ժամանակվա արվեստի գործերը կարողանում են մարդկանց տանել դեպի ժանտախտի համավարակի օրերը :Ժանտախտով վարակվելու ահ ու սարսափը , բուժման պրոցեսի կամ չվարակվելու մասին անտեղյակությունը և ժանտախտով տառապողների ցավալի մահը արվեստագետներին ոգեշնչել է հին ժամանակներից մինչև Վերածննդի դարաշրջան արտահայտել իրենց զգացմունքները և նկարագրել ժանտախտը:Հետևաբար, այսօր շատ նկարչություններ ,արձաններ և շատ ստեղծագործություններ կարող են մեզ արժեքավոր տեղեկություններ փոխանցել ժանտախտի (և վարակիչ այլ հիվանդությունների ,ինչպես խոլերայի և այլնի) ժամանակ անցյալ դարերի ժողովրդի իրավիճակի մասին:
Այդ օրերի գեղարվեստական ներկայացումները առլեցուն էին դժբախտության մասին պատմություններով: Շատ նկարիչներ նկարում էին հանդերձյալ կյանքի վերաբերյալ թեմայով պաստառներ:Մահվան գաղափարը գունեղ էր դարձել , և եկեղեցիներն ու կրոնական վայրերը ավելի աշխույժ էին, քան երբևէ:Շատերը համոզված էին ,որ մոտ է դատաստանի օրը և անհրաժեշտ է վաղվա համար ինչ որ բան անել :Եկեղեցիների պատերը լցված էին Ս․ գրքերի տարբեր պատմվածքների նկարներով, և արվեստը օգնեց եկեղեցուն ՝ մարդկանց ապացուցելու , որ մահը երկրի վրա կյանքից դեպի լույս տանող ճանապարհն է:
Իհարկե ժանտախտի համաճարակը և մարդկանց հոգիներում տեղ գտած ահ ու սարսափը ,շատ գրողների համար դարձավ թեմա: Գրողները սկսեցին գրել պատմություններ ,որոնք պատահում էին հասարակության մեջ ժանտախտի պատճառով: Այդ օրերի դառը պատմությունը միահյուսվել էր բառերի և նախադասությունների հետ, և ի հայտ եկան Դանիել Դեֆոյի «Ժանտախտի սև տարվա հուշերը», Ալբեր Քամյուի «Ժանտախտը» գրքերը, ինչպես նաև բազմաթիվ այլ գրական գործեր:
Սև ժանտախտը (կամ որևէ մահացու համաճարակ) ավարտվում է, բայց դրա ահ ու սարսափի պատմությունը մնում է նկարչություններում,արձաններում և գրվածքներում:
«Ճանապարհորդության ավարտին Ֆերմինան կաշկանդվում է նավի վրա ծանոթներ տեսնելուց, և այդ պատճառով, Ֆլորենտինոյի առաջարկով, նա կեղծ ձևով ծածանում է խոլերայի բռնկման դեղին դրոշը, որպեսզի այլևս ոչ մի ուղևոր չբարձրանա , և նավում գտնվող ուղևորները իրենց ճանապարհը շարունակեն մեկ այլ նավով , որպեսզի Ֆլորենտինոն և Ֆերմինան հեշտությամբ շարունակեն իրենց ճանապարհորդությունը»:
Այս մի քանի տողը մեջբերել ենք Գաբրիել Գարսիա Մարկեսի «Խոլերայի տարիների սերը» գրքից :Այս գիրքն ընթերցող յուրաքանչյուրի ամենապարզ մեկնությունը հետևյալն է, որ մի օր այս աշխարհի մարդիկ վարակվել են խոլերա կոչվող համաճարակային հիվանդությամբ և հեշտությամբ կորցրել են իրենց կյանքը:Ուստի շատ էլ նորություն չեն այսօրվա աշխարհի պայմանները և Քովիդ 19-ի համաճարակը,որին պատմությունը ավելի լավ է ճանաչում,քան մեզ:Համաճարակների ընթացքում տարբեր արվեստագետների ստեղծած արվեստի շատ գործեր այժմ պատմական ամենավավերական փաստաթղթերի շարքում են:Տարբեր համաճարակների և պանդեմիաների հետևանքով ստեղծված աշխատանքները արտահայտում են հուսահատության և անզորության զգացումը, որը մարդը զգացել է ճգնաժամային պայմաններում,դառը զգացողություն, որի հետ ոչինչ չի կարելի համեմատել: 16-րդ դարում Պիտեր Բրոյգելի «Մահվան հաղթանակը» նկարչութան պատկերը արվեստի ամենահայտնի գործերից մեկն է, որը երկար տարիներ անց դեռ պատմում է ժանտախտի պատմությունն ու այն ժամանակվա մարդկանց դառը կյանքի մասին:
Ահավասիկ աշխարհը դեմ հանդիման է կանգնած մեկ այլ պանդեմիայի: Կրկնվում է պատմությունը: Ամերիկացի թատերագիր Յուջին Օնիլը գրում է.«Չկա որևէ ներկա և ապագա,միայն անցյալ,որը կրկնվում է բազմիցս»:
Դուք ինչ եք մտածում: Արդյոք մենք ներկա պայմաններում ենք թե՞ անցյալում: Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին: