Արվեստի պատմությունը և համաճարակները(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i129677-Արվեստի_պատմությունը_և_համաճարակները(3)
Պատմության ընթացքում համաճարակների բռնկումը եղել է գրողների ու արվեստագետների ներշնչանքի աղբյուրը արվեստի գործեր ստեղծագործելու համար, որոնք որոշ դեպքերում ունենում են ընդհանուր թեմաներ: Այնուամենայնիվ մտային, մշակութային ու կրոնական հակումները անհերքելի ազդեցություն են թողնում, հիվանդության և դրան մարդու դիմակայելու հարցում, արվեստագետների հայացքների վրա: Այս զրույցի ընթացքում կանդրադառնանք ճարտարապետության նոր ոճերի ծագման ու հիվանդությունների միջև եղած կապին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2020 06:44 Asia/Tehran

Պատմության ընթացքում համաճարակների բռնկումը եղել է գրողների ու արվեստագետների ներշնչանքի աղբյուրը արվեստի գործեր ստեղծագործելու համար, որոնք որոշ դեպքերում ունենում են ընդհանուր թեմաներ: Այնուամենայնիվ մտային, մշակութային ու կրոնական հակումները անհերքելի ազդեցություն են թողնում, հիվանդության և դրան մարդու դիմակայելու հարցում, արվեստագետների հայացքների վրա: Այս զրույցի ընթացքում կանդրադառնանք ճարտարապետության նոր ոճերի ծագման ու հիվանդությունների միջև եղած կապին:

Արդյունաբերական հեղափոխության տարիներին, երբ մարդիկ աշխատելու համար գյուղերից քաղաքներ էին գաղթում մարդկային հասարակություններում շատ արագ տարածվեցին նոր համաճարակներ: Արդյունաբերականացման սկզբնական տարիներին կոյուղիներ ու խողովակաշարեր գոյություն չունեին և տների ու գործարանների կոյուղաջրերը թափվում էին փողոցներում: 19-րդ դարի կեսերին բժիշկներն ապացուցեցին, որ խոլերա հիվանդությունը առաջանում է աղտոտված ջրից: Դրանից հետո ճարտարապետների կողմից արծարծվող գաղափարները չէին բխում ճարտարապետական տեսություններից, այլ դրանք սկիզբ էին առնում հիվանդների, բժիշկների ու բուժաշխատողների մահվան սարսափելի լուրերից և հիվանդանոցների ու հատկապես թոքախտի հանգստվայրերի ճարտարապետությունից: Այնպես որ 19-րդ դարի վերջերին բժիշկները աշխատում էին երիտասարդ ճարտարապետների ու ինժեներների թիմի հետ և մի համատեղ շարժման ընթացքում սկսեցին կառուցել ժամանակակից, լուսավոր ու հիգենիկ հանտգսավայրեր:

Շվեյցարիայում առաջին բետոնե շենքը թոքախտի հնագստավայր էր, որ փաստորեն համարվում էր ժամանակակից ճարտարապետության լաբորատորիան: Ճարտարապետները ցանկանում էին դրանով իսկ փորձել ստեղծել նախագծեր՝ ըստ հասարակական կարիքների: Հիվանդների բուժման համար արևոտ պատշգամբների օգտագործումը առաջացրեց «Կյանքի բարփոխումներ» միտքը, ինչի արդյունքում էլ արեգակի լույսը առողջության նպատակով բերվեց տան մեջ: Ներքին ու արտաքին միջավայրի շփման կետը, սպիտակ պատերը, մեծ ապակիների օգտագործումը, ուղիղ գծերը, զարդարանքների բացակայությունը, չնայած որ դարձավ ժամանակակից ճարտարապետության կնիքը, սակայն ճարտարապետական այս ոճի ստեղծումից տարիներ առաջ համարվում էին բժշկական արձանագրություններ, որոնք իրագործելի չէին հին առողջարաններում:

Թոքախտի առողջարան Շվեյցարիայում

Որպես հիվանդությունների տարածման կախարգելիչ միջոց կարանտինը բնազդային ռեակցիա է՝ վտանգից հետռու մնալու համար՝ հատկացնելով տարածք սեփական անձի մասին հոգ տանելու համար: Կարանտինը ժամանկային ու տարածքային միջնորդ է, որով մենք փորձում ենք խույս տալ այն բանից, որի դեմ թույլ ու անզոր ենք: Ներկա իմաստով կարանտին բառը կիրառվում է 14-րդ դարից իվեր՝ Սև ժանտախտի ժամանակաշրջանից: Այն ժամանակաշրջաններում Վենետիկ քաղաքում նավաստիներն ու ուղևորները նախքան նավի բեռը դատարկելը պետք է 40 օր նավում մնային:

Հիվանդներին ու առողջներին միմյանցից բաժանելը սկսվել է այն ժամանակաշրջանից, երբ մարդիկ տեղեկություններ չունեին բակտերիաների ու ինֆեկցիոն հիվանդությունների աղբյուրների մասին: Կարանտինի իրագործման համար անհրաժեշտ էր նկատի առնել վայրեր հիվանդներին կամ այդ հիվանդության մեջ կասկածվողներին առողջներից հեռու պահելու համար: Մանաոն ու Թոյլին կարանտինի ճարտարապետության մասին գրքի հեղինակներն են: Նրանք իրենց գիրքը լրացնելու համար ճամփորդության ու հարցազրույցի միջոցով հետաքրքիր տեղեկություններ են ձեռք բերել պատմության ընթացքում տարատեսակ կարանտինների մասին: 2010թ. նրանք անցկացրել էին «Կարանտինի տեսարաններ» խորագրով ցուցահանդես:

Այս ցուցահանդեսում ցուցադրվել են 18 դիզայներների ու ճարտարապետների ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել էին ըստ կարանտինի ֆիզիկական, բիոլոգիական, բարոյական, ճարտարապետական, քաղաքական, ժամանակային ու նույնիսկ աստղաբանական կողմերի: Այս նկարների մեջ նույնպես ներառված էին տիեզերքից վերադառնալիս տիեզերագնացների կարանտինի, Չերնոբիլի կայքի գտնվելու վայրի ու Գուանտանամոյում ձիահով տառապող հիվանդներին պահելու վայրի պատկերները: Մանաոն ու Թոյլին այս ցուցահանդեսի անցկացման համար հրավիրել էին դիզայներներին, որ հաշվի առնելով հակաբիոտիկների դիմադրության շրջանը, նոր հիվանդությունները, համաճարակները և կենսաահաբեկչությունը պատկերացնեն կարանտինի ապագան ու անդրադառնան այս խնդրին, որ ինչպես է հնարավոր ժամանակ անցկացնել կարանտինի մեջ և կամ էլ ինչպես է հնարավոր քաղաքները ավելի շատ տարածքներ պարունակեն կարանտինի համար՝ առանց խտրականության կամ էլ բարոյական խնդիրների պատճառ դառնալու:

20-րդ դարի ընթացքում, շինության ներքին դիզայնը ցույց էր տալիս իդեալական կյանքի վերաբերյալ մարդկային մտածելակերպը: Ճարտարապետները երկար ժամանակ զբաղված էին «Կյանքի նվազագույն կարիքները» տեսությամբ, որ սկիզբ էր առնում մեծ քննադատ «Կարլ Թայգի» խոսքերից: Նա համոզված էր, որ յուրաքանչյուր կնոջ ու տղամարդու համար համեմատական ազատություն պահպանելու համար անհրաժեշտ է մի սենյակ: Մի տեսություն, որ աշխարհի տարբեր երկրներում բազում կողմնակիցներ ձեռք բերեց և ազդեց շատ խնդիրների այդ թվում ճարտարապետության վրա:

Այժմ մենք գտնվում ենք 2020 թվականում և կորոնավիրուսի պանդեմիայով միջազգային հանրության պայմաններն ապացուցում են, որ այս տեսությունը գործնական չէ և աշխարհը անցել է մի ուղիով, որի շարունակությունը եթե չասենք անհինարին է ապա շատ դժվար է լինելու: Որպես օրինակ աշտարակների կառուցումը լավ միջոց է եղել մեծ քաղաքների համար և կարողացել են բնակիչներին կանոնավոր կերպով բնակեցնել մի վայրում և ծառայությունների մատակարարումը հեշտացնել: Սակայն այժմ տեսնում ենք, որ համաճարակների տարածման ժամանակ շենքերի հավաքատեղիներից հեռու մնալը ավելացնում է փրկվելու և առողջ մնալու շանսերը: Մենք պետք է խուսափենք ու հեռու մնանք բազմահարկ շենքերի շատ բաժիններից, օրինակ՝ վերելակներից ու դրանց կոճակներից, աստիճանների բազրիքներից, մետաղյա մակերեսներից, բռնակների ու ամենակարևորը մեր հարևաններից:

Այժմ շուրջ մեկ տարի է ինչ մեզ ասում են մնացեք ձեր փոքր բջիջներում: Թշնամին՝ կորոնավիրուսը, պողոտայում է, հանրային վայրերում ու հանրային տրանսպորտի միջոցներում: Տները ըստ երևույթին աշխարհի ամենաապահով վայրերն են: Սակայն դժվարությունն այն է, որ ժողովուրդը կարանտինի համբերությունը չունի և չնայած բոլոր վտանգներին և տանը մնալու հորդորներին գալիս է փողոց: Նրանք ասում են, ատում են իրենց տան ներքին միջավայրը և այլևս չեն կարող երկար ժամանակ մնալ այնտեղ: Սահմանափակումները և առավել շատ տանը մնալը պատճառ է դարձել, որ մարդիկ ավելի ուշադիր նայեն բնակարաններին:

Հավանաբար կորոնավիրոսի պանդեմիայից հետո քաղաքի փոփոխություններից մեկը կլինի բնակարանների փոփոխությունը: Այնպես որ բարձրահարկ շենքերին փոխարինելու կգան առանձնատները: Ճարտարապետների մեծ մասը քաղաքային միջավայրի փոքր լինելու պատճառով ցանկանում են օգտագարծել բնակելի հողատարածքի նույնիսկ ամենաչնչին մասը: Հետազոտողները կանխատեսում են, որ ապագայում մարդիկ կընտրեն փակ տարածքով առանձնատները, որպեսզի ներկա իրավիիճակի կրկնության դեպքում ավելի հանգիստ մտքով մնան կարանտինում ու այլևս չմտահոգվեն բնակելի բարձրահարկ շենքերում հարևանների հետ շփվելու հարցով:

Հավանական այլ փոփոխություններից մեկն էլ կլինի շենքերում ավելի շատ մասնավոր վերելակների պատրաստումը: Ճարտարապետները կարող են փոքրացնել վերելակները, սակայն ավելացնել դրանց թիվը և ամեն մի բնակարան ունենա առանձին վերելակ: Դրանցից բացի նոր սերնդի վերելակները պետք է աշխատեն ոչ թե կոճակներով այլ բջջային հավելվածով կամ ձայնային հրանագներով և երբ օգտագործող անձը դուրս է գալիս վերելակից ավտոմատ կերպով ախտահանվեն վերելակների ներքին տարածքները:

Կորոնավիրուսից հետո ճարտարապետությունն ու քաղաքային միջավայրը պետք է բնակավայրում բույսերի աճեցման հնարավորություն ստեղծի: Կորոնավիրուսի տարածումով անհատների միտքն ավելի շատ զբաղեցնող սթրեսներից ու վախերից մեկը սննդամթերքի հայթայթումն ու հականեխումն է: Հատկապես կանաչիներն ու այն արտադրանքները, որոնք փաթեթավորված չեն: Հենց սա էլ պատճառ է դարձել, որ դրանք չգնվեն ժողովրդի կողմից: Հետևաբար պատշգամբից կամ բակից բացի կանաչիների աճեցման համար հնարավոր է օգտագործել կտուրների տարածքները:

Տան որոշ սենյակները գրասենյակների վերածելը այլ փոփոխություններից է, որ անհրաժեշտ է կատարվի կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո: Այն ժամանակ երբ վիրուսի տարածումը հասավ իր գագաթնակետին փակվեցին մեծ թվով գործարաններ ու ընկերություններ և միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Շատերը հեռավար եղանակով շարունակեցին իրենց աշխատանքը, ինչը շատ դժվարություններ էլ առաջացրեց:

Կորոնավիրուսից հետո քաղաքային միջավայրը և ճարտարապեետությունը

Վերջին տասնամյակների ընթացքում կառուցված բնակարանները գրասենյակային աշխատանքներ կատարելու համար նախատեսված սենյակներ չունեն և նույնիսկ եթե գոյություն ունենան այդպիսի տարածքներ, անհատը իր ընտանքի կողքին չի կարող հեշտությամբ կատարել իր աշխատանքը: Կանխատեսումները հիմնված են այն բանի վրա, որ հնարավոր է ապագայում ճարտարապետներն ու դիզայներները նախագծեն ու կառուցեն այնպիսի բնակարաններ, որ դրանում մի առանձին բաժինը հատկացվի աշխատատեղին և կամ եթե բնակելի շենքերը վերածվեն առանձնատների՝ այդ բնակարանների բակի մի փոքր բաժինը դառնա աշխատատեղ կամ հատկացվի հեռավար աշխատանքի:

Հետաքրքիր է իմանալ, որ եթե ուսումնասիրենք իրանական ավանդական ճարտարապետությունը կտեսնենք, որ դա նոր դեպք և հայտնագործություն չէ: Անցյալում իրանական բնակարանները իրենց գործառույթի հիմամբ անվանվելուց առավել (ննջասենյակ, հյուրասենյակ և այլն) ճանաչվոում էին ըստ իր միջավայրի մեծության ու որակի: Իրանական ճարտարապետության մեջ գործածվող անուները ինչպես դահլիճ, եռադուռ, հնգադուռ և այլն վկայում են միջավայրերը ըստ գործառույթի դասակարգման կարևորության մասին: Դասակարգման այս համակարգում յուրաքանչյուր միջավայր ու դրա կահավորումը այնպես էր, որ օրվա տարբեր ժամերին ու տարվա տարբեր օրերին, այն, մեծ ճկունությամբ ապահովում էր տարատեսակ գործառույթների իրականացում:

Սակայն այս կարևոր իրադարձությունը, որ մնայուն ժառանգություն է դառնալու բնակարանային ճարտարապետության համար, ավելին է քան ֆիզիկական փոփոխությունը: Կորոնավիրուսի պանդեմիային հաջորդող ժամանակաշրջաններում լինի վիրուս կամ չլինի, բնակարանի հարցում ժողովրդի հայացքը ավելին է լինելու քան լոկ նյութական հայացքը, որ սամանափակվում է սենյակների քանակով, շինության տարածքի մեծությամբ ու բնակարանը միաֆունկցիոնալ իրերով ու կահույքով լցնելով: Այժմ ժողովրդի մեծամասնությունը ծանոթ է հարմարավետ բնակարան հասկացության հետ և ընկալելով բնակարանների ճարտարապետական պակասությունները հասկացել է, որ աշխարհի ամենալավ ու ամենապահով վայրը սեփական բնակարանն է: Ուրեմն պետք է կարանտինային որակյալ պայմաններ ստեղծել բնակարանում որպեսզի ունենանք ֆիզիկական ու հոգեկան առավել ապահովություն: