Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (5)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք այս հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
Հնդկաստանը եղել է երկու խոշոր գազատարների նպատակակետը: Իրանի առաջարկած «Խաղաղության» գազատարով նախատեսվում էր իրանական գազը Պակիստանի տարածքով արտահանել Հնդկաստան: Չնայած առաջարկն ընդունվեց, սակայն որոշ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների սադրանքների և միջամտությունների պատճառով, այն դեռ չի գործադրվել: Ըստ նախագծի, Իրանը պարտավորվելու է համաձայնեցված գնով 25 տարի գազ վաճառել Պակիստանին և Հնդկաստանին:
Նշվում էր, որ հաշվի առնելով իրանական գազի արտահանման ծավալը և դրա գինը, «Խաղաղության» գազատարի նախագծի իրականացումը կարող էր հանգեցնել Հնդկաստանում էներգետիկ հեղափոխության: Այս գազատարը տարածաշրջանում գազի փոխանցման ամենաարդյունավետ նախագիծ էր համարվում: Իրանը խաղաղություն անվանումն ընտրեց այդ խողովակաշարի համար, քանի որ այդպիսով կարող էր Պակիստանի ու Հնդկաստանի միջև տնտեսական կապեր և ընդհանուր շահեր ապահովելով, նվազեցնել նրանց միջև առկա տարաձայնությունները ու նպաստել թերակղզում լիակատար խաղաղության հաստատմանը։ Ջոն Հոփքինսի համալսարանի Կովկասյան հարցերով ինստիտուտի ղեկավար Ֆրեդրիկ Սաթթարն ասել է․«Յուրաքանչյուր ոք, ով կկարողանա վերահսկել էներգետիկ խողովակաշարերի հոսքը, հետագայում կարող է տնօրինել աշխարհի ճակատագրի մի մեծ մասը» :
***
Խաղաղության խողովակաշարի նախնական նախագիծը առաջարկվել է 1994 թվականին և երեք կողմերն այն ստորագրել են մեկ տարի անց: Փորձագետները խաղաղ գազատարի կառուցման ծախսերը գնահատել էին 4,5 -7 միլիարդ դոլար: 2700 կմ երկարությամբ Խաղաղության խողովակաշարի նախագիծը ներկայացվել էր 1990 թվականին: Ըստ նախագծի՝ խողովակաշարի 1100 կմ-ը ձգվում էր Իրանի տարածքով։ Պակիստանում գազատարի երկարությունը նախատեսված էր 780 կմ և Հնդկաստանի սպառողական կենտրոններ հասնելու համար, խողովակաշարի 600 կմ-ը պիտի անցներ Հնդկաստանով: Այս նախագծի իրականացման դեպքում օրական 150 միլիոն խորանարդ մետր գազ կարտահանվի Պակիստան և Հնդկաստան, որից 90 միլիոն խորանարդ մետրը Հնդկաստանի մասնաբաժինը կլինի: Հաշվի առնելով 2019 թվականին Հնդկաստանում 600 միլիոն խորանարդ մետր գազի օրական սպառումը, այս խողովակաշարը կարող է մատչելի գնով երաշխավորել Հնդկաստանի գազի սպառման առնվազն 15 տոկոսի մատակարարումը: Բայց Միացյալ Նահանգների և Իրանի տարածաշրջանային մրցակիցների, այդ թվում Սաուդյան Արաբիայի ճնշումների ներքո, նախագիծը լուսանցք մղվեց: Այն ոչ միայն տնտեսապես ձեռնտու էր տարածաշրջանին, այլև քաղաքական և անվտանգության տեսանկյունից խաղաղություն էր հաստատելու այնտեղ:
Խաղաղության գազատարի նախագծին այլընտրանք հանդիսացավ TAPI գազի նախագիծը: Հարավային Ասիայում Հնդկաստանը էներգիայի խոշորագույն սպառողներից է համարվում: 1990-ականներից հետո Հնդկաստանի տնտեսական վերելքը, վերջին տասնամյակների աշխարհագրական ընդլայնումը, բնակչության աճը և կենսամակարդակի բարձրացումը հանգեցրել են երկրում էներգիայի պահանջարկի արագ աճին, հետևաբար, էներգիայի մատակարարման և էներգետիկ անվտանգության հարցը դարձել է ռազմավարական խնդիր: Ածուխն ապահվում է Հնդկաստանի էներգետիկ կարիքների ավելի քան 42 տոկոսը, ինչը բացի տնտեսական ծախսերից, նաև աղտոտում է շրջակա միջավայրը: Հնդկաստանի էներգետիկ կարիքները հոգալու հարցում հում նավթի մասնաբաժինը 24 տոկոս է, իսկ բնական գազինը՝ 7։ Որպեսզի Հնդկաստանը շարունակի իր տնտեսական աճը և հասնի ցանկալի աճի տեմպին, անհրաժեշտ է, որ այդ երկիրը, երկարաժամկետ էներգիայի մատակարարման համար, կապեր հաստատի էներգիա արտադրողների հետ, իսկ էներգակիրների հիմնական արտադրողները հատուկ տեղ ունեն Հնդկաստանի արտաքին քաղաքականության մեջ: Այդ պատճառով Հնդկաստանը ուշադրություն է դարձրել գազի ներկրման տարբեր տարբերակներին, ինչպիսիք են Բանգլադեշը, Իրանը,Կատարը, Մյանմարն ու Թուրքմենստանը: Իրանի քաղաքական հարցերի հետազոտող Հասան Մոհսենիֆարդը ՝ TAPI նախագծին Հնդկաստանի մասնակցության հարցի շուրջ, կարծում է, որ Հնդկաստանը, Պակիստանի նման,փորձում է TAPI նախագծին միանալու միջոցով լավ պատրվակ գտնել Խաղաղության կամ Թափի խողովակաշարով Իրանից և ԱՄՆ-ից գազ գնելու և միաժամանակ իր շահերն ապահովելու հարցում սակարկելու համար: Քաղաքական և ռազմավարական առումով մասնակցելով այս նախագծին, Հնդկաստանը ինչ-որ կերպ հաստատել և ամրապնդել է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Բացի այդ, երկրի հասանելիությունը Կասպյանի էներգիային, էական նշանակություն ունի տարածաշրջանում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ Հնդկաստանի հետագա մրցակցության համար:
***
Ածուխն աղտոտում է շրջակա միջավայրը։ Ուստի Հնդկաստանի կախվածությունը ածուխից նվազեցնելու համար, պետք է ածուխը փոխարինել ավելի մաքուր վառելիքով: Գազն ավելի շատ է համապատասխանում բնապահպանական քաղաքականությանը: Բայց ներքին գազի արտադրության ծավալը փոքր է և չի բավարարում Հնդկաստանի վառելիքի պահանջները: Միջազգային հանրության ուշադրությունը բնական գազի նկատմամբ, որպես ավելի քիչ աղտոտող և ավելի հեշտ տեղափոխվող վառելիք, Հնդկաստանի կառավարությանը մղել է բնական գազը աստիճանաբար փոխարինել այլ սպառվող վառելիքներով: Ուստի, էներգետիկայի ոլորտում Հնդկաստանի ռազմավարական ու տնտեսական կարիքի շրջանակում պետք է գնահատել երկու կարևոր գազատարների նախագծերին մասնակցելու այդ երկրի ցանկությունը։ Երկու գազատարներն են՝ Խաղաղության խողովակաշարը (Իրան-Պակիստան—Հնդկաստան) և TAPI խողովակաշարը (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան)։
Խաղաղության գազատարի համեմատությամբ, TAPI գազատարի նախագծում Հնդկաստանի ավելի մեծ ակտիվությունը, հիմնված է մի շարք գործոնների վրա: Ամենակարևորներից են միջուկային խաղաղանպատակ գործունեության համատեքստում Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ անարդար պատժամիջոցների կիրառումը և ԱՄՆ-ի հետ Հնդկաստանի սերտ և ռազմավարական հարաբերությունները: Հնդկաստանը և Միացյալ Նահանգները լայն համագործակցություն են հաստատել Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Հարավային Ասիայում, մասնավորապես ՝ Մեծ Կենտրոնական Ասիայի և Մետաքսի ճանապարհի նոր ռազմավարությունների շրջանակներում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ելույթներից մեկում հայտարարել է, որ Հնդկաստանի համար կարևոր են ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը: Նա ասել է, որ միջազգային շրջանակներում ԱՄՆ-ի հետ բախվելը նշանակում է տնտեսական և քաղաքական մեկուսացում, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար, և որ Հնդկաստանը երբեք մեկուսացման չի ձգտում:
***
Խաղաղության խողովակաշարը TAPI նախագծով փոխարինելու մեկ այլ պատճառը նախագիծը կյանքի կոչելու հարցում Պակիստանի հապաղումն էր: Պակիստանը հայտարարեց, որ նախագծի իրականացման աշխատանքները չսկսելու պատճառը ֆինանսավորման անկարողությունն է, և իրանական, ռուսական ու չինական ընկերություններին կոչ արեց համագործակցել Իսլամաբադի հետ, գազատարը կառուցելու համար: Պակիստանը ցանկանում էր, որ Թեհրանը 500 միլիոն դոլար վարկ տրամադրի Իսլամաբադին, սակայն Թեհրանը մերժեց այն, քանի որ վստահ չէր, որ Հնդկաստանը վճռակամ է Իրանի տարածքում խողովակաշարի երթուղին շարունակելու հարցում։
Պարսից ծոցի գազի հանքավայրերը Օմանի ծովի հիմնական արդյունաբերական նավահանգիստը Կարաչիին կապող խաղաղ խողովակաշարի կառուցման նախնական ծրագիրը ստորագրվել է 1995 թվականին Իրանի և Պակիստանի կողմից: Որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների այլընտրանք Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները նախընտրելու Հնդկաստանի մոտեցումը նույնպես դեր խաղաց խաղաղության գազատարի նախագծի փոխարեն TAPI նախագծի վրա կենտրոնանալու հարցում: Դա պատճառ է դարձել ,որ Հնդկաստանը լուրջ և ակտիվ մասնակցություն ունենա TAPI գազատարի նախագծում։
***
Աֆղանստանի անվտանգության անբարենպաստ իրավիճակը, Թալիբանի, Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի կողմից սպառնալիքները, ինչպես նաև Քաշմիրի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճը հնդիկների լուրջ մտահոգություններից են TAPI գազատարի շահագործման հետ կապված: Ահա թե ինչու, Հնդկաստանը, Պակիստանի հետ խաղաղության և TAPI խողովակաշարերի շուրջ բանակցություններին զուգահեռ, մեկ անցուղուց իր կախվածությունը նվազեցնելու և էներգիայի մատակարարման անվտանգությունը մեծացնելու համար իր էներգետիկ կարիքների մի մասը LNG- ի տեսքով ստանում է Կատարի Petronet ընկերությունից և նավով ներմուծում երկիր: Սա ցույց է տալիս, որ եթե Հնդկաստան-Պակիստան հարաբերությունները ենթարկվեն քաղաքական ճգնաժամերի, Հնդկաստանի հեղուկացված բնական գազի՝ LNG-ի ներկրումը կաճի: Խողովակաշարով գազի ներմուծումն ավելի ձեռնտու է, քան հեղուկացված գազի ներմուծելը, քանի որ հեղուկացված գազը նավով տեղափոխելու և այնուհետև հեղուկը գազի վերածելու և սպառողներին հասցնելու համար պահանջվում են հարմարություններ,ինչը բնակաբանաբար ծախսատար է։
Հարգելի ունկնդիրներ, ինչպես նկատեցիք, էլեկտրաէներգիայի փոխանցման գազատարի նախագծերը զուտ տնտեսական նախագծեր չեն, և երբեմն քաղաքական նկատառումների ծանր ստվերը որոշում է դրանց ճակատագիրը: Անցած մի քանի հաղորդումների ընթացքում մենք փորձեցինք ձեզ ծանոթացնել TAPI նախագծում ներգրավված երկրների քաղաքական և տնտեսական նկատառումներին: Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք տարածաշրջանի այն երկրների նկատառումների մասին,որոնք TAPI-ի անդամ չեն,սակայն դրանից ազդեցություն են կրում։ Մնացեք խաղաղությամբ; Աստված Ձեզ պահապան։