Թրամփի թողած ժառանգությունն Արևմտյան Ասիայում(2․ Թրամփը և Արևմտյան Ասիայում Դիմադրության առանցքը)
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի քառամյա նախագահության շրջանը ավարտվելով հարց է ծագում , թե՝ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը ինչ հետեւանքներ է ունեցել Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի համար:Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում , Թրամփի վարչակազմի քաղաքականությունը ՝հաշտվողականության առանցքի նկատմամբ ,իսկ այսօր քննարկելու ենք նրա քաղաքականությունը ՝Դիմադրության առանցքի վերաբերյալ :
Թրամփը և Իրանի Իսլամական Հանրապետությունը
Իրանի հարցը, Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում:2018-ին Թրամփը հեռացավ Իրանի միջուկայի համաձայնագրից ՝ պնդելով, որ կարող է ավելի լավ գործարքի հասնել:Այդ քայլից հետո ,նա Իրանի ժողովրդի դեմ սկսեց «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ,նպատակ ունենալով Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանին:Իր քառամյա պաշտոնավարման ընթացքում, Թրամփը չորս հիմնական քայլ է ձեռնարկել ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության,իշարս.՝«ՀԳՀԾ-ից հեռանալը,Առավելագույն ճնշման նախագծի շրջագծում տնտեսական պատժամիջոցների իրականացումը,Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական խմբավորումների շարքում դասելը և Գեներալ Հաջ Ղսեմ Սոլեյմանիին սպանելը»։ Իրանի Իսլամական հանրապետությունը ,ԱՄՆ-ի քայլերին կարևոր և կտրուկ պատասխաններ տվեց,ինչպես ՝Գլոբալ Հաուք արդիական ԱԹՍ-ի ոչնչացումը, և Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման կենտրոն Էյն ալ- Ասադ ռազմաբազայի հրթիռակոծումը:
2019-ի հունիսին ,Իրանի զինված ուժերի կողմից ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքը խոցվելուց հետո,Դոնալդ Թրամփը Իրանի Իսլամական Հնարապետությանը սպառնաց պատերազմով՝ ասելով. «Իրանը շատ մեծ սխալ թույլ տվեց»:Այնուամենայնիվ, Թրամփը շարունակեց պնդել, որ հրաժարվում է պատասխանել Իրանի գործողությանը, քանի որ շատ խաղաղ բնակիչներ են սպանվելու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ներխուժման հետևանքով: Գլոբալ Հաուքի ոչնչացման նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության պասիվ մոտեցման բերումով վերլուծաբանները նշեցին , որ Իրանի հրթիռային կարողությունը և տարածաշրջանային դաշնակիցները երկու գործոններ էին , որոնք ստիպեցին Թրամփին հրաժարվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ որևէ ռազմական գործողություն իրականացնել։
Չնայած Թրամփի վարչակազմը առավելագույն ճնշման քաղաքականություն վարելով ազդեց Իրանի տնտեսության վրա,սակայն ԱՄՆ-ն պարտություն կրեց Իրանի Իսլամական Հանրապետությունից: Մի կողմից Իրանի ժողովրդի տնտեսական հարաճուն դժվարությունները պատճառ չհանդիսացան ,որ նրանք առճակատման դուրս գան համակարգի դեմ և տապալեն Իրանի Իսլամական Հնարապետությունը և մյուս կողմից Իրանի Իսլամական հանրապետությունը ,պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական ճնշման տակ ,հրաժարվեց Թրամփի վարչակազմի հետ կրկին բանակցություններ վարել իր միջուկային հարցի,հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության շուրջ:Բացի այդ, Անվտանգության խորհրդում Թրամփի վարչակազմը ոչ միայն չհաջողեց Իրանի դեմ կոնսենսուսի հասնել , այլև կոնսենսուս կազմվեց ԱՄՆ-ի դեմ և 2020-ի սեպտեմբերին միայն Դոմինիկյան փոքր հանրապետությունն էր ,որը կողմ քվեարկեց ԱՄՆ-ի առաջարկած հակաիրանական բանաձևին և արդյունքում ԱՄՆ-ն, որ մտադիր էր աշխարհում մեկուսացնել Իրանին, փաստորեն ինքը հայտնվեց մեկուսացման մեջ։
Իրաք
Վերջին չորս տարիներին ԱՄՆ-ի կառավարությունը ,Իրաքի նկատմամբ միատարր քաղաքականություն չի վարել։ Վերջին չորս տարիներին Թրամփի վարչակազմը Իրաքում կանգնած է եղել Հեյդար Ալ Էբադիի , Ադել Աբդոլ Մահդիի և Մոստաֆա Ալ Քազեմիի կառավարությունների դեմ:ԱՄՆ-ի կառավարության ուշադրության սևեռակետում էին Իրաքի ներքին խնդիրները և այդ երկրի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Ներքին առումով ԱՄՆ-ը փորձեց Իրաքում նվազեցնել Դիմադրության խմբերի դերն ու դիրքը :Այդ ուղղությամբ օրակարգ դարձրեց մի շարք քաղաքականություններ,ինչպիսիք են՝ հեղինակազրկումները, ամբասատանությունները, այդ խմբերի դիրքերի հզորացման կանխման ուղղությամբ փորձերը, «Ասաեբ ահլ ալ Հաղ»-ի պես խմբերին ահաբեկչական խմբերի շարքում ներառելը, նաև «Հաշդ ալ Շաբիի»նախագահ և փոխնախագահ Ֆալեհ ալ Ֆայազի և Աբու ֆադաք Մոհամադ Ավիի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը 2020-ի Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ,Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին սպանեց «Հաշդ ալ Շաբի»-ի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մոհանդեսին:Ոճրագործական այս արարքից հետո ,Իրաքում ԱՄՆ-ի զինվորականների դեմ սպառնալիքները սաստկացան և ԱՄՆ-ը բազմիցս Իրաքում ռմբակոծեց Դիմադրության ուժերի դիրքերը ,սպանելով Դիմադրության մեծ թվով ուժերի:
Այդ մոտեցման պատճառով Իրաքի ժողովուրդը և քաղաքական խմբերը խիստ պահանջներ ներկայացրին Իրաքից ամերիկյան զինվորականների վտարման համար: 2020-ի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը հաստատեց Իրաքից ամերիկյան զինվորականների հեռացման նախագիծը: Հենց այդ ուղղությամբ Վաշինգտոնի և Բաղդադի կառավարությունների միջև բանակցություններ ընթացան Իրաքում, ամերիկացի զինվորականների կարգավիճակի մասին և որոշվեց այդ երկրում նվազի ամերիկացի զինվորականների թվաքանակը: 2020թվականի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը հայտարարեց ,որ Իրաքում ամերիկացի զորայինների թիվը 5200-ից նվազելու է 2500-ի:
Տարածաշրջանային առումով Թրամփի վարչակազմը խիստ ջանքեր գործադրեց ,որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետության հետ Իրաքի սերտ կապերի պատճառով ,ճնշում բանեցնի Բաղդադի կառավարության դեմ: Իրականության մեջ Իրանի և Իրաքի սերտ կապերը պատճառ հանդիսացան, որ Թրամփի վարչակազմը բազմիցս խախտելով Իրաքի ինքնիշխանությունը ,ռմբակոծի այդ երկրում Դիմադրության խմբերի դիրքերը: Այնուամենայնիվ Թրամփի վարչակազմի ջանքերը չհաջողեցին նվազեցնել Իրանի Իսլամական հանրապետության և Իրաքի հարաբերությունները և այդ ոլորտում ևս ձախողում արձանագրեց:
Կարելի է ասել ,որ Թրամփի վարչակազմի շրջանում ԱՄՆ-ի և Իրաքի հարաբերություններն ամենավատ վիճակում էին և Իրաքի ժողովուրդը սկսեց ավելի ատել ԱՄՆ-ին:
Լիբանան,Սիրիա և Եմեն
Վերջին 4 տարիների ընթացքում Թրամփի վարչակազմը մոլորված էր նաև Սիրիայում, Լիբանանում և Եմենում:Դիմադրության առանցք համարվող երեք երկրներ ,որոնք առավելագույն ճնշումները հանդուրժեցին ,սակայն չհանձնվեցին Թրամփի վարչակազմի քաղաքականություններին ։
Սիրիայում ,Թրամփի վարչակազմը ,շարունակեց ԱՄՆ-ի նախկին կառավարության քաղաքականությունը :Թրամփը թեև արծարծեց Սիրիայից ամերիկացի զինվորականների հեռացման կարգախոսը ,սակայն գործնականում շարունակեց հովանավորել ահաբեկչական և աշխարհազորային խմբերին ,թալանեց Սիրիայի նավթը և փորձեց ,որպեսզի ահաբեկչական խմբերի նկատմամբ Դամասկոսի կառավարության դիրքերը չամրապնդվեն: Թրամփի վարչակազմը նաև հովանավորեց Սիրիայի դեմ Իսրայելի ռեժիմի հարձակումները ։
Լիբանանի նկատամբ ևս Թրամփի վարչակազմը թշնամական քաղաքականություն կիրառեց: Ոչ միայն «Հեզբոլլահ»-ը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերի ցուցակում գրանցվեց և բոյկոտի ենթարկվեցին «Հեզբոլլահ»-ի ղեկավարները ,այլև Լիբանանում կիրառվեց ժողովրդական դժգոհությունը բորբոքելու, դժգոհությունը բռնության վերածելու և վերջապես կառավարության չգոյության կարգավիճակ ձևավորելու սցենարը: Հիշյալ գործընթացի նպատակը հետևյալն էր Լիբանանի ուժի կառույցում թուլացնել Հեզբոլլահի դիրքը:
Լիբանանի համալսարանի քաղաքական-սոցիալական հետազոտությունների և տարածաշրջանային հարցերի կենտրոնի ղեկավար «Թալալ Էթրիս»-ը անդրադառնալով այդ երկրի նկատմամբ Դոնալդ Թրամփի քառամյա նախագահության վկայականին ասել է.«Անցյալ չորս տարիներին, Թրամփը կենտրոնացել էր պատժամիջոցներ անվամբ քաղաքական գաղափարախոսության վրա:Չորս տարիների ընթացքում Թրամփը Լիբանանի դեմ աստիճանաբար գործադրեց պատժամիջոցներ,ինչպես օրինակ արգելեց արտերկրում ,իշարս Աֆրիկայում գտնվող շիա խմբերի կողմից, «Հեզբոլլահ»-ին, միջոցներ տրամադրելը ,խանգարեց շիա բանկերի աշխատանքները ՝«Հեզբոլլահ»-ի հետ համագործակցության պատրվակով և պատժամիջոցների ցուցակում գրանցեց Լիբանանի խորհրդարանի շատ պատգամավորների ու նախարարների անունները ,այդ կուսակցության հետ համագործակցելու պատճառով ,այս ամենը,Լիբանանի դեմ Թրամփի գործադրած քայլերն էին»:
Էթրիսը հավելել է.«Թրամփը փորձեց պայմաններ պարտադրել ,որոնք արգելք հանդիսանան կաբինետում «Հեզբոլլահ»-ի ներկայության: Ինչպես օրինակ անգամներ շեշտեց ,որ Հեզբոլլահը չպետք է այսինչ նախարարությունում կամ կառավարությում ինչ որ պաշտոն զբաղեցնի և մի խոսքով Հեզբոլլահը ընդհանարպես իրավունք չունի մասնակից լինելու կաբինետում կամ քաղաքական դաշտում ,սակայն այդ հարցով չհաջողեց և ձախողեցին նրա ծրագրերը ,քանի որ Հեզբոլլահը Լիբանանում քաղաքական ուժ է ,բոլորը պաշտոնապես ճանաչում են նրան ,այդ կուսակցությունը ունի պառլամենտական ֆրակցիա և հնարավոր չէ Լիբանանում մի կառավարություն ձևավորվի առանց Հեզբոլլահի գործակցությամբ կամ համաձայնությամբ: Ուստի Թրամփը ձախողեց այդ հարցում»:
Անցյալ չորս տարիներին Եմենում ստեղված ճգնաժամի հարցում Թրամփի վարչակազմը հովանավորեց Սաուդյան Արաբիային ,անտեսելով Եմենում մարդկային ամենամեծ աղետը ,ապացուցելով որ ընդհանարպես իր համար նշանակություն չունեն մարդու իրավունքները ,նորմերը կամ արժեքները: Թրամփի վարչակազմի այդ գործելաոճը խիստ քննադատությունների հարժանացավ նույնիսկ ԱՄՆ-ում:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել ,որ անցյալ չորս տարիներին Թրամփի վարչակազմը Դիմադրության դեմ իր գործելաոճով վերածվել էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի գործիքի: Թեև ԱՄՆ-ի նախորդ կառավարությունները ևս տարածաշրջանում Դիմադրության դեմ էին աշխատում ,սակայն Թրամփի վարչակազմը տարածաշրջանային մակարդակում և երկրներում արգելափակեց որևէ երկխոսություն և դիվանագիտություն դիմադրության խմբերի և այլ խմբերի միջև: Թրամփի վարչակազմի քառամյա քաղաքականության հետևանքով Մերձավոր արևելքը առավել քան երբևէ հայտնվեց անարխիայի ,անկայունության ու անվստահության առջև։ Նաև լարվածություն առաջացավ որոշ երկրներում, որոշ ուժերի միջև , և ընդհանրապես տարծաշրջանում։
Բարեկամներ ավարտեցինք հաղորդումը, մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: