Ինչպե՞ս են մարդիկ դառնում խոշոր դեղագործական ընկերությունների զոհը (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i131924-Ինչպե_ս_են_մարդիկ_դառնում_խոշոր_դեղագործական_ընկերությունների_զոհը_(2)
Վերջին տասնամյակների ընթացքում արևմտյան ընկերությունների կողմից պատրաստված մի շարք պատվաստանյութերի և դեղերի փորձարկման ականատես ենք եղել, և որոշ ժամանակ անց Աֆրիկայում կամ այլուր բացահայտվել է այդ դեղերի մահացու և սարսափելի հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 12:48 Asia/Tehran

Վերջին տասնամյակների ընթացքում արևմտյան ընկերությունների կողմից պատրաստված մի շարք պատվաստանյութերի և դեղերի փորձարկման ականատես ենք եղել, և որոշ ժամանակ անց Աֆրիկայում կամ այլուր բացահայտվել է այդ դեղերի մահացու և սարսափելի հետևանքները:

Մտահոգիչն այն է, որ այդ փորձարկումների մեծ մասն արվում է անօրինական կերպով և թվացյալ թերապևտիկ ծածկույթներում, և հետազոտվող մարդիկ անտեղյակ են իրենց մարմնի վրա պատվաստանյութի ու դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների և հավանական հետևանքների մասին:

Այս ապօրինի փորձարկումները բացահայտելով, հնարավոր է ցույց տալ այս աղետի մեծությունը:

Երբ Աֆրիկայի ժողովուրդը վարակվեց մահաբեր Էբոլա վիրուսով, Արևմուտքում որոշ դեղագործական ընկերություններ  ոչ-պաշտոնապես թեստեր անցկացրեցին ցեղային տարածքների բնակիչների, երեխաների և խոցելի մարդկանց վրա՝ Էբոլա պատվաստանյութը ստուգելու համար: Ընդորում, տարածքներում, որտեղ կատարվել են այդ փորձարկումները, տեղեկատվության բացակայության, ինչպես նաև աֆրիկյան որոշ պետությունների լռության պատճառով, չեն հրապարակվել այդ փորձերի զոհերի անունները:

Վարակիչ և մանրէային ծագման հիվանդությունների մասնագետները պարզել են, որ Էբոլա սարսափելի վիրուսը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ է, որը ստեղծվել է որպես կենսաբանական զենք ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական ընկերության կողմից՝ Հարավաֆրիկյան հանրապետության ապարտեիդ կառավարության բարձրաստիճան պաշտոնատարների համագործակցությամբ: Էբոլա վիրուսը սկսեց տարածվել Աֆրիկայում 2013 թ.-ին և բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:

«Զգայուն տարածաշրջան» գրքում Հորովիցը գրել է, որ ԱՄՆ-ն էբոլա վիրուսն ստեղծեց իր,Իսրայելի  և Աֆրիկայում իր նախկին դաշնակիցների, այդ թվում Հարավաֆրիկայն հանրապետության ազգային անվտանգությունը պահպանելու  համար:

Գիտական ապացույցներ հրապարակելով, Daily Observer օրաթերթը ԱՄՆ-ին է ներկայացրել էբոլա վիրուսի ստեղծողն ու տարածողը և գրել է, որ ԱՄՆ-ն Աֆրիկայում գաղտնի գործողություններով և Memorandum 200 գաղտնագրով օրակարգի մեջ է դրել էբոլա վիրուսի տարածումը:

Լիբերիայի ինֆեկցիոն և մանրէային ծագման հիվանդությունների մասնագետ պրոֆեսոր Սիրել Բրոդերիկը նույնպես կարծում է, որ Միացյալ Նահանգները, համագործակցելով Հարավային Աֆրիկայի հետ, 1975 թվականին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում փորձարկել է առաջին մահացու վարակիչ Ebola վիրուսը, և ծրագրել դրա տարածումը Աֆրիկայի սևամորթ բնակչության թիվը նվազեցնելու համար:

Աշխարհի ամենախոշոր դեղագործական ընկերություններից համարվող 1849թ. հիմնված ամերիկյան   Pfizer ընկերությունը այդ դեղերի ոչ-պաշտոնական փորձարկումների հեղինակներից է եղել:

Այդ ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, որտեղ կորոնավիրուսի տարածման կենտրոնն է եղել ԱՄՆ-ում:  1990-ականներին Pfizer– ը սկսեց փորձարկել իր սեփական դեղը՝ Trovan կամ հակամենինգիտային դեղամիջոցը, նիգերիացի երեխաների վրա: Թեստը կատարվել է Կանոյում, և նույնիսկ նիգերիացի երեխաների ծնողները տեղյակ չեն եղել թեստի տեսակից և թե ինչու են այն կատարել իրենց երեխաների վրա:

Այդ փորձարկման հետևանքով 11 նիգերիացի երեխաներ կորցրեցին իրենց կյանքը՝ 5 երեխա դեղը ստանալուց անմիջապես հետո և 6 երեխա՝ Trovan-ի հետևանքները նվազեցնելու համար հակաբիոտիկներ ընդունելուց հետո: Պատմությունը սակայն այստեղ չի ավարտվում:

Այդ դեղն ստանալուց հետո շատ երեխաների մոտ առաջացավ կուրություն, խլություն և ուղեղի ծանր վնասվածք:

Հետագայում նիգերիացի զոհերի թիվն աճելով, Pfizer ընկերությանը մեղադրանք է առաջադրվել ապօրինի փորձարկումներ իրականացնելու համար: Նիգերիայի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ տեղյակ չի եղել երեխաների վրա այդ մահաբեր փորձարկման մասին: Չնայած Pfizer ընկերությունը ստանձնել էր Նիգերիայում անօրինական և մարդու իրավունքների դեմ ուղղված փորձարկումների պատասխանատվությունը, սակայն խուսափում էր զոհված երեխաների ընտանիքներին փոխհատուցում վճարել:

Ցավոք աֆրիկյան պետությունների աղքատությունը և այդ երկրներում տարբեր հիվանդություններով (ՁԻԱՀ-ով, էբոլայով և այլն) վարակվածների մեծ թիվը պատճառ են դարձել, որ նրանք խիստ կարիք ունենան աշխարհի այլ երկրների դեղագործական ընկերություններին: Միևնույն ժամանակ, Արևմուտքում դեղագործական ընկերությունները, աֆրիկյան որոշ կառավարություններին սուբսիդիաներ  տրամադրելու դիմաց և նրանց դեղեր ուղարկելով, նրանցից երաշխիքներ են ստացել լուրջ արգելքներ չառաջացնել խոցելի բնակիչների վրա իրենց ռիսկային հետազոտությունների և  փորձարկումների ճանապարհին:

2007 թվականի հուլիսի 31-ին New York Times- ը «Ինչու են աֆրիկացիները վախենում արևմտյան դեղերից» խորագրով հոդվածում գրել է.«Անցյալ դարի ընթացքում Աֆրիկայում արևմտյան ընկերությունների կողմից փորձարկումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները աֆրիկացիների մոտ սարսափ են առաջացրել արևմտյան դեղերի ու պատվաստանյութերի նկատմամբ»:

Չադը, Նիգերիան և Բուրկինա Ֆասոն այն երկրներն են, որոնք տառապում են պոլիոմիելիտից, բայց նրանց բնակիչներից շատերը չեն ցանկանում ստանալ պոլիոմիելիտի պատվաստանյութը: Նրանք կարծում են, որ պատվաստանյութերը կարող են պարունակել ՁԻԱՀ-ի վիրուս կամ ամլացման գործոններ: Եվ այժմ, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Արևմուտքում դեղագործական ընկերությունները, որոնք անմիջական և լայն կապեր ունեն ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների հետ, կրկին Աֆրիկայի վրա են կենտրոնացել: Թվում է, թե նրանք սպասում են կորոնավիրուսը տարածվի Աֆրիկայում, որպեսզի իրենց մահվան լաբորատորիաները հիմնեն այդ մայրցամաքում:

Կորոնավիրուսի պատվաստանյութը Աֆրիկայի ժողովրդի վրա փորձարկելու անհրաժեշտության մասին, անցած մայիսին, երկու ֆրանսիացի փորձագետների ռասիստական ​​խոսքերը լուրջ մտահոգություններ էին առաջացրել:

Ֆրանսիայի բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն՝ դկտ. Կամիլ Լուչը և Փարիզի Կուշան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Ժան-Պոլ Միրան, LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էին, որ ուսումնասիրություններ են տարվում աֆրիկյան երկրներում Covid-19 հիվանդների բուժման հարցում BCG պատվաստանյութի ազդեցության ուղղությամբ: 

Չնայած այդ հայտարարությունները դատապարտվեցին միջազգային կազմակերպությունների, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ոչ-պետական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն Ֆրանսիան և արևմտյան այլ երկրները շատ վճռակամ են անթույլատրելի կորոնավիրուսի չհաստատված պատվաստանյութերը լայնորեն փորձարկել աֆրիկացի տղամարդկանց, կանանց և երեխաների վրա: 

2019թ. մարտին, երբ Ռուանդայում գրանցվեց կորոնավիրուսի առաջին վարակը, դա պատրվակ դարձավ  Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների պատվաստանյութ արտադրող ընկերությունների համար իրենց չհաստատված պատվաստանյութերը փորձարկելու նպատակով:

Ֆրանսիան այն երկիրն է, որը գլխավոր մեղավորն է հեմոֆիլիայով տառապող բազմաթիվ իրանցի հիվանդներին աղտոտված արյամբ վարակելու հարցով:

Շուրջ 30 տարի առաջ, Ֆրանսիայից աղտոտված արյան Իրան ներմուծման դեպքը առողջապահական ոլորտում Իրանի ամենավիճահարույց դեպքերից է եղել:

1991 թվականին ֆրանսիական  L'Événement du jeudi պարբերականում դկտ. Ան Մարի Քասթերթը բացահայտեց ՁԻԱՀ-ով վարակված արյուն Իրանին վաճառելը, ինչը մեծ խայտառակություն եղավ Ֆրանսիայի համար: Մեկ տարի անց, 1992թ. դկտ. Քասթերթը հրատարակեց «Արյան խայտառակություն» խորագրով գիրքը:

Ֆրանսիայում Մարիոյի ինստիտուտը թողարկել էր արյան մակարդման գործոններ հեմոֆիլիայով հիվանդների օգտագործման համար և արտահանել էր 10 երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Իտալիա, Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Իրաք, Իրան և Հունաստան:

Հեմոֆիլիայով և թալասեմիայով հիվանդներն այդ արյունն ստանալուց հետո, վարակվեցին այդ վիրուսով և մահացան:

Տեղեկություններ կան այն մասին, որ Ֆրանսիայում արյան նվիրատվության համար չեն վճարել, բայց պարզվել է, որ Փարիզում մի շարք թմրամոլներ արյուն են հանձնել անվճար թխվածքի և սուրճի համար: 

Այս խայտառակության պատճառ են նշվել՝ վիրուսի մասին սակավ տեղեկությունը և դրա փոխանցումը կանխելու ճիշտ ուղիներին ծանոթ չլինելը, վիրուսով արյան վարակը հայտնաբերելու և ախտորոշելու առաջադեմ մեթոդների բացակայությունը, ինչպես նաև  ավելի արագ և ավելի շատ արտադրելու համար արտադրողների միջև մրցակցությունը:

Ֆրանսիան երբեք ներողություն չի խնդրել Իրանից՝ աղտոտված դեղեր վաճառելու համար և հրաժարվել է փոխհատուցում վճարելուց: Գործի գլխավոր մեղադրյալը Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսն է, ով այդ խայտառակության ժամանակ Ֆրանսիայի վարչապետն էր:

Վիճակագրության համաձայն, միայն Ֆրանսիայում ՄԻԱՎ-ով վարակված արյան փոխներարկման միջոցով ՁԻԱՀ-ով վարակվել է 4700 հեմոֆիլիայով տառապող հիվանդ, որոնցից 300-ը մահացել են: Վիրուսով վարակված բժշկական արտադրանք փոխանցելու Ֆրանսիայի մութ պատմությունը երբեք չի մոռացվելու:

Արևմտյան երկրներում արտադրվող դեղերի և պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը, հատկապես ներկայիս զգայուն պայմաններում, երբ կորոնավիրուսի պանդեմիան մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում և բոլորը ձգտում են ապահով և հաստատված պատվաստանյութի ձեռք բերմանը, անշուտ հիմնված է ապացույցների ու փորձի վրա:  Այսօր էլ կորոնավիրուսը տարածվելուց մեկ տարի անց ևս առանց հստակ դեղերի և բուժման զոհեր է խլում: Հետևաբար պատվաստանյութերի ու դեղերի արտադրումը կարևոր է նաև գալիք սերունդների համար: