Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (19)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի դեմ Սադդամի սանձազերծած պատերազմի առաջին տարում Իրանի քաղաքական ու ռազմական զարգացումների մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Հովեյզեի ռազմական գործողության պարտության քաղաքական ու ռազմական ձեռքբերումների և Հովեյզեի անկումը կանխելու համար Սեյեդ Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի ու նրա ավելի քան 100 զինակիցների նահատակության մասին: Անդրադարձանք այն խնդրին, որ իտարբերություն Իրաքի բաասական ռեժիմի Իրանը չէր կարող գործողություններ իրականացնելու և բռնագրավված տարածքները ազատագրելու համար հենվել զրահային ուժերին: Խոսեցինք նաև մի համատեղ գործողության ընթացքում բանակի ու ԻՀՊԿ-ի անհամադրվածության և ԻՀՊԿ-ի, ժողովրդական ուժերի ու բանակի միջև աշխատանքի բաժանման անհրաժեշտության առաջացման մասին: Հովեյզեում իրականացված ձախողված գործողությունից հետո, Սուսանգերդի առանցքում ԻՀՊԿ-ի ուժերը նախագծեցին ու իրականացրեցին Հազրաթ Մահդիի անունը կրող սահմանափակ գործողություն:
Այս գործողության ընթացքում շոշափելի հաջողություն ձեռք բերվեց: Այնպես որ նյութական ձեռքբերումներից ավելի կարևորվում է նրա հոգևոր ու բարոյական արդյունքերը: Չնայած իր փոքր ծավալներին, այս գործողության հաջողությունը պատերազմի դժվարին ու երկրի հազարավոր քկմ. տարածքների օկուպացման պայմաններում բարձրացրեց զինվորների մարտական ոգին: Սուսանգերդի գործողության ընթացքում մասնակցում էին ԻՀՊԿ-ի ու աշխարհազորի շուրջ 200 զինված ուժեր: Ըստ կատարված համադրումների ու աշխատանքի բաժանման, նախատեսվել էր բանակի հրետանին 10 րոպե տևողությամբ կրակ տեղացնի թշնամական թիրախների ուղղությամբ: Գործողությունը սկսվեց առավոտյան 7:30-ին: Թշնամին հանկարծակիի եկավ և արդյունքում Իրանի ուժերը արագ առաջխաղացում ունեցան, ինչի հետևանքով ոչնչացվվեց թշնամու զրահային ու մեխանիկական ուժերի մի մասը, սպանվեց թշնամական զորքից մոտ 100 զինվոր ու գերեվարվեցին 68 զինծառայողներ: Այս գործողության և երկրի ռազմաքաղաքական ու ճակատների հատուկ իրավիճակում կարևորը պատերազմի ռազմաքաղաքական փակուղու կոտրելու համար հավատի ու համոզման ձևավորումն էր:
ԻՀՊԿ-ի ու ժողովրդական ուժերի հնարամտությունը հանգեցրեց թշնամու դեմ պատերազմում նոր մարտավարության նախագծման քայլի: Իրականում Սուսանգերդի առանցքում Հազրաթ Մահդի նշանաբանով սահմանափակ գործողության արդյունքները վկայում են այն մասին, որ պատերազմում ընդունված մեթոդներից հեռու միայն հեղափոխական ու մարտական բարձր ոգով է հնարավոր կոտրել ռազմական փակուղիները: Պահակազորն ու ժողովրդկան ուժերը օգտագործելով հեղափոխական ոգու վրա հիմնված մարտավարություններ, սահմանափակ հնարավորություններով ու գիշերը հանկարծակիի բերելու սկզբունքով նախագծեցին ու նախապատրաստեցին նոր գործողությունների շարք: 1359թ. էսֆանդի 26-ի Իմամ Մահդիի գործողությունից հետո մինչև 1360թ. մեհր ամսի 5-ին Աբադանի պաշարումը կոտրող գործուղությունը ընկած յոթամսյա ժամանակահատվածում Խուզեստանի ռազմաճակատներում իրականացվեցին մի քանի սահմանափակ ու հաջող մարտական գործողություններ: Սակայն այս գործողությունները բռնագրավված տարածքների ծավալի համեմատությամբ շատ սահմանափակ էին: Այս գործողությունները իրականացվեցին թշնամուն հալածելու և հարվածելու նպատակով և զինված ուժերը մարտական խնդիրները կատարելուց հետո վերադառնում էին ընդհարումների նախնական գծեր: Օկուպացված շրջաններում թշնամու ջախջախումից մինչև այս տարածքների լիարժեք ազատագրումը տևեց մեկ ու կես տարի: Այս ընթացքում օկուպանտ ուժերի ներկայությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ իրանական ուժերը իվիճակի չեն ոչնչացնել և օկուպացված տարածքներից վռնդել Իրաքի բաասական բանակի ուժերին: Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական գործողությունների ու հետախուզության բաժնի պատասխանատու գեներալ Ղոլամալի Ռաշիդն այս կապակցությամբ նշել է.«Մեկ տարի էր ինչ թշնամին գտնվում էր մեր հողում, ում ենք մենք նրա դեմ հարձակողական լայնածավալ ու հաջող գործողությունը չձեռնարկեցինք: Այս խնդիրը թշնամու մոտ ձևավորել էր այն կարծիքը, որ մենք իվիճակի չենք բռնագրաված տարածքները ազատագրել»:
Վերոնշյալ խնդրից բացի, Իրանի ներքին զարգացումների հետ թշնամու կապած հույսերը հանգեցրել էին այս համոզման և թշնամին ենթադրում էր, որ ներքին անկայունության հետևանքով ԻԻՀ-ն երբեք իվիճակի չի լինելու կազմակերպել իր զինված ուժերին: Դրանով հանդերձ որ իրաքցիները պաշտոնապես ցանկություն էին հայտնել համագործակցել հակահեղափոխական խմբերի հետ: 1360թ. Ազար ամսին Նյու Յորք Թայմզը գրեց.«Իրաքի նախագահ Սադդամ Հոսեյնը առաջարկել է Այաթոլլահ Խոմեյնիին հեռացնելու համար պատրաստ է առանց նախապայմանների համագործակցել համակարգի ընդդիմադիր ցանկացած խմբի հետ»: Նախորդ հաղորդումների ընթացքում անդրադարձանք այն խնդրին, որ թագավորական համակարգի կործանման նշույլների իհայտ գալով տարբեր քաղաքական հոսանքներ միացան իսլամական հեղափոխության գնացքին: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր հակումներով քաղաքական գործիչներ մոտեցան Իմամ Խոմեյնիին որպեսզի նրանից ստանան երկրի իշխանական կառույցները ղեկավարելու պարտականությունը: Այս անձանցից մեկը Աբոլհասան Բանի Սադրն էր: Նա իր լրացուցիչ ուսումը անցկացրել էր Ֆրանսիայում տնտեսության ճյուղում: Ֆրանսիայում նա մոտենում է Իմամ Խոմեյնիին: Բանի Սադրը Իմամի հետ բահմանի 12-ի չվերթով եկավ Թեհրան: Նա շատ արագ տեղավորվեց հեղափոխության առաջատարների շարքում: Որպես Իմամի աջակիցներից մեկը նա մասնակցեց 1980թ. փետրվարի նախագահական ընտրություններին և վաստակելով քվեների մեծամասնությունը հաղթեց նախագահական ընտրություններում: Նախագահական ընտրություններում Բանի Սադրի ընտրությունը երկիրը ներքաշեց քաղաքական ալեկոծությունների ու ճգնաժամերի մեջ:
Բանի Սադրը ձեռք բերելով գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը ենթադրում էր, որ նախագահության համար ժողովրդի տված քվեն իր քվեներն են եղել: Սա այն դեպքում, երբ նա իր հեղինակությունը ձեռք էր բերել Իմամ Խոմեյնիի շնորհիվ: Բանի Սադրը այս ենթադրություններով աստիճանաբար հեռացավ Իմամի աջակիցների շարքից ու մոտեցավ հեղափոխության ընդդիմադիր հոսանքների շարքերին: Բանի Սադրի մասնակցությամբ հավաքներում մասնակցում էին նրանք, ովքեր դեմ էին Իսլամական ուսուցումների հիմամբ ժողովրդավարական համակարգ ձևավորելու հարցում հեղափոխության մեծ առաջնորդ Իմամի Խոմեյնիի մեթոդներին: Փաստորեն իր նախագահության 14 ամիսների ընթացքում Բանի Սադրը առանձին հոսանք ձևավորեց հեղափոխական ուժերի ու Իմամի դեմ: Հետևաբար երկրի քաղաքական ու ռազմական կառույցներում նույնպես առանձին շարքեր ձևավորվեցին: Այս զարգացումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ երկիրը 1980թ. սեպտեմբերի վերջերին ենթարկվեց Սադդամի բաասական բանակի օդային, ծովային ու ցամաքային ծավալուն ագրեսիային: Բնականաբար Իրաքի բաասական բանակի դեմ ռազմական ու ժողովրդական ուժերի դիմադրությունը կրում էր Իրանի ներքին քաղաքական անկայուն վիճակի ազդեցությունը: Չնայած որ Խուզեստանում գտնվող օկուպացված տարածքներում սահմանափակ թվով գործողություններում ժողովրդական ու ռազմական ուժերը այդ թվում պահակազորն ու բանակը հաջողել էին ջախջախել թշնամու ուժերին ու կասեցնել նրանց առաջխաղացումը: Սակայն քանի դեռ Բանի Սադրը իշխանության ղեկին էր շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան մարտի դաշտերում: Բանի Սադրի ու հեղափոխության ընդդիմադիր հոսանքների այդ թվում Մոնաֆեղինի միացությունը կասկածներ չթողեց, որ ԻԻՀ-ի առաջին նախագահը ձգտում էր լուսանցք մղել հեղափոխության հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնիին ու առգրավել հեղափոխության բոլոր ձեռքբերումները: Այս ընթացքում Բանի Սադրը փորձում էր ստանալ արևմտյան պետությունների աջակցությունը: Այս փուլում էր, որ Իմամ Խոմեյնին 1981թ. հունիսին Բանի Սադրին հեռացրեց գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնից: Իսլամական խորհրդարանն էլ անմիջապես քաղաքական անգործունակության քվե տվեց Բանի Սադրին: Բանի Սադրը մեկ շաբաթ հետո Մոնաֆեղին կազմակերպության առաջնորդ Մասուդ Ռաջավիի հետ փախավ Ֆրանսիա: Բանի Սադրի պաշտոնազրկումը և նրա փախուստը շրջադարձային կետ էր իսլամական հեղափոխության ու պարտադրյալ պատերազմի պատմության մեջ: Բանի Սադրի փախուստը տեղի ունեցավ Իրանի դեմ Սադդամի սանձազերծած պատերազմի 9-րդ ամսին: