Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում (1)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի առաջին թողարկումը: BDS շարժումը ոչ կառավարական ու ժողովրդական շարժում է՝ նպատակ ունենալով տնտեսական ու քաղաքական ճնշում բանեցնել Սիոնիստական ռեժիմի վրա պաղեստինցիների համար հակառասիստական, ազատատենչական ու մարդասիրական նպատակների ուղղությամբ: Այս շարժումը հիմնադրվել է 2005թ, հուլիսի 9-ին:
Մտադիր ենք 6 հաղորդումների ընթացքում անդրադառնալ BDS շարժման պատմական անցյալինն, նպատակներին ու շարժման ձեռքբերումներին:
Անցել է յոթանասուներկու տարի Պաղեստինի տարածքներում օկուպացիոն ռեժիմի հաստատումից, և այս ընթացքում սիոնիստ պետական գործիչները և տեսաբանները միշտ թաքցրել են այն փաստը, որ իսրայելական ռեժիմը կազմավորվել է հուդայականության հատուկ մեկնաբանության և դրա հաստատման հիման վրա: Այն հիմնված էր ոչ թե քաղաքացիական և միջազգային իրավունքների, այլ միայն ուժի վրա: Բոյկոտի շարժումը Պաղեստինի կեղեքված ժողովրդին սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ սատարելու հարցում որոշ անհատականությունների և աշխարհի ազատ ազգերի ջանքերի մի մասն է:
Պատմականորեն պատժամիջոցների և բոյկոտների արմատները գալիս են 19-րդ դարում բրիտանական իշխանության դեմ իռլանդացիների դիմադրությունից: Փաստորեն, «բոյկոտ» բառը անգլերենում մուտք է գործել 1880-ականներին՝ Իռլանդական պատերազմի ժամանակ, որի ընթացքում իռլանդացի հպատակները կռվում էին բրիտանական գաղութարար հողատերերի դեմ:
Բոյկոտ բառի պատմական ակունքները վերադառնում են կապիտան Չարլզ Կանինգհեմ Բոյկոտ անունով մի անձնավորության: Նա 1870 թվականին Ջոն Քրայթոնի կալվածքներում անգլիացիների գործերի ղեկավարն էր: Փաստաթղթերի համաձայն, կապիտան Բոյկոտի խնդիրն էր 35 տարածքի ֆերմերներից հավաքել հողի եկամուտները: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ 1880 թվականի սեպտեմբերին նա սպառնաց վտարել մի քանի գյուղացիների, մյուս գյուղացիները հրաժարվեցին աշխատել կապիտան Բոյկոտի տարածքում: Ակցիան ուղեկցվում էր բնիկների աջակցությամբ, որոնք նույնպես հրաժարվում էին Բոյկոտի ընտանիքին այլ ծառայություններ մատուցել:
Այսպիսով, իռլանդացիները առանց բռնություն գործադրելու ոչնչացրին բրիտանական գաղութարար գործակալին: 1880-ական թվականներին իռլանդացիների կողմից բրիտանացի կառավարչի մարգինալացումը և մեկուսացումը ցույց է տալիս բոյկոտի քաղաքականության ընդհանուր օրինաչափությունն իր ընդհանուր իմաստով: Բոյկոտ՝ ի պաշտպանություն իրենց հողից զրկված մարդկանց՝ ինչպես Պաղեստինի դեպքում: Փաստորեն, Իռլանդիայի, Հարավային Աֆրիկայի և Պաղեստինի երեք դեպքերում կիրառվել են բոյկոտի քաղաքականություններ, երբ բնիկ ժողովուրդները զրկվել են իրենց հողերից և նրանց հողերը գրավվել են, ուստի բոյկոտի ընդհանուր սկզբունքները կարելի է ամփոփել մի քանի իմաստով՝ Հող, դիմադրություն, հավաքական գիտակցություն և ոչ բռնի մեթոդների կիրառում:
Չնայած բոյկոտ տերմինի հակագաղութային արմատները կարող են չվերաբերել բոլոր բոյկոտներին, սակայն այն լիովին առնչվում է Պաղեստինի խնդրին: Պաղեստինը, ինչպես Իռլանդիան և Հարավային Աֆրիկան, բրիտանական գաղութատիրության դաժան զոհն է դարձել, ինչը մարմնավորվել է Ջեյմզ Բալֆուրի կերպարում: 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին այն ժամանակ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բալֆուրը, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հետ բրիտանական կառավարության ամիսներ տևած բանակցություններից հետո, հրապարակեց մի հայտարարություն, որը հայտնի էր որպես Բալֆուրի հռչակագիր: Քաղաքական և ոչ իրավական հռչակագրում շեշտվում էր, որ Բրիտանիայի կառավարությունը դրական է տրամադրված Պաղեստինի տարածքներում հրեաների համար «ազգային բնակարան» ստեղծելու հարցում և կանի ամեն բան այդ նպատակին հասնելու համար:
Չնայած որ Բալֆուրի հռչակագիրը առերևույթ մարդկային և բարեսիրական թվաց, սակայն Փաստորեն, դա իմպերիալիզմի և գաղութատիրության չափանիշների շրջանակներում էր, և դրա հիմնական նպատակը երկու համաշխարհային պատերազմների ֆոնին Պաղեստինի ճնշված ժողովրդին տեղահանելու գնով Բրիտանիային աջակցելու հարցով սիոնիստների կողմից աջակցության ապահովումն էր: Այդ ժամանակ Եվրոպայում անբարենպաստ պատերազմական իրավիճակը ստիպեց Բրիտանիային փորձել ստեղծել նոր դաշինքներ և կոալիցիաներ՝ աշխարհի տարբեր մասերում կենսական մթնոլորտ ստեղծելու համար: Ռուսական ճակատում Դաշնակիցների դաշինքը ձախողվում էր, իսկ ԱՄՆ-ն դեռ ներգրավված չէր Եվրոպայում համաշխարհային պատերազմների մեջ: Հույսի միակ կետը Արևմտյան Ասիան էր, և քայքայված Օսմանական կայսրությունը պատմական հնարավորություն էր ընձեռում տարածաշրջանի արաբներին ազատվել իրենց թուրք կառավարիչների գերիշխանությունից, ինչը առթեց նրանց մերձեցումը Բրիտանիային: Բրիտանիան սկսեց գրավել Արեւմտյան Ասիայի մեծ հատվածներ օսմանյան երկրներում: Այնուամենայնիվ, այն Պաղեստինը չդարձրեց անկախ արաբական պետության մաս, ինչը խոստացել էր տարածաշրջանի արաբ ղեկավարներին: Բալֆուրի հռչակագրից հետո պնդեց, որ այդ երկիրը տա սիոնիստներին, որպեսզի իրենց շահերը պաշտպանելու համար կախված չլինի միայն արաբներից և հարուստ սիոնիստները նույնպես ներառեն արևմուտքին ցուցաբերվող այս աջակցության ու հավատարմության գործում: Այլ կերպ ասած, Իսրայելի ռեժիմը ստեղծվել է՝ նպատակ ունենալով ուժի կիրառմամբ ապահովել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների և տերությունների ոչ լեգիտիմ շահերը Արևմտյան Ասիայի կենսական նշանակության տարածաշրջանում, և 1948 թվականից ի վեր այս գրավիչ ռեժիմի սահմանված պարտականությունն է պաշտպանել և ապահովել «ուրիշների» շահերը: Այսինքն՝ Արեւմտյան Ասիայում արեւմտյան երկրների շահերը:
1948 թվականին Սիոնիստական ռեժիմի հաստատումից ի վեր, իրենց նախորդ նպատակներին ավելացնելով եւս մեկ նպատակ սիոնիստական լոբբիները լայն ջանքեր են գործադրել ռեժիմը լեգիտիմացնելու համար: Այս նպատակի իրագործմամբ նրանք փորձում են աշխարհի մարդկանց և երկրների մտքերից ջնջել պաղեստինյան դատը: 1917-1948թթ. այսինքն՝ Ա համաշխարհային պատերազմից մինչև Բ համաշխարհային պատերազմի ավարտը ընկած ժամանակահատվածը կարելի է անվանել «պաղեստինյան ամբողջական դիմադրության» շրջանի սկիզբ:
1936 թվականին պաղեստինցիները սկսեցին «Հասարակական անհնազանդության շարժում» և ապստամբությունը, որը տևեց 174 օր, որը նաև պատմության մեջ ամենաերկար համընդհանուր գործադուլն էր, ընդգրկում էր արաբների կողմից կառավարվող բոլոր կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Իվերջո համընդհանուր գործադուլն ավարտվեց արաբական կոմպրոմատ ղեկավարների միջամտությամբ՝ Բրիտանիայի հետ բանակցելու հույսով, ինչը, իհարկե, երբեք չիրականացավ: 1948 թվականից և Պաղեստինի վրա բրիտանական իշխանության ավարտից հետո սիոնիստական կազմակերպությունն ու նրա ոչ լեգիտիմ կառավարությունը դարձան հայտնի և պաշտոնական, և Պաղեստինը բաժանվեց անվտանգության և ոչ անվտանգության հատվածների: Արաբների 90 տոկոսը գտնվում էին անվտանգության բաժնում:
Ժամանակի ընթացքում պարզվում էր Սիոնիստական օկուպանտ ռեժիմի բնույթը, ինչի արդյունքում էլ քննադատություներն ու դիմադրությունները դարձան ավելի լուրջ: Գրավյալ տարածքները ազատագրելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների անհրաժեշտության հարցերը առաջին հերթին մարմնավորվեցին զինված շարժումների մեջ, և դա վերադառնում է գրավիչ ռեժիմի ռազմատենչ բնույթին: Բնական է, որ եթե մի ռեժիմ զենքի ուժով յուրացնի այլոց հողերը, սկզբից գործ կունենա նույն զենքի և զինված դիմադրության հետ, և դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այս հիմունքներով քաղաքացիական դիմադրությունների համեմատությամբ այս ռեժիմի դեմ զինված դիմադրությունը ավելի երկար անցյալ ունի:
1975թ. ՄԱԿ-ի ԳԱ-ում վավերացված 3379 բանաձևը Սիոնիստական ռեժիմին համարում է ռասիզմի ու ռասայական խտրականության դրսևորումներից մեկը,նրան դնելով Հարավային Աֆրիկայի ապարտեիդ ռեժիմի կողքին: Այս բանաձևն արժանացավ Սիոնիստական ռեժիմի ու նրա արևմտյան դաշնակիցների լայն քննադատությանը: Այս ռեժիմը հավակնում էր, որ 3379 բանաձևը անարգելով հրեաների արժանապատվությունը բխում է հրեատյացությունից և ցույց է տալիս հոլոքոստի նկատմամբ զգայնության բացակայությունը և դա այն դեպքում, որ պատմագիրների ու միջազգային հանրության տեսանկյունից հոլոքոստը կեղծ ու անհիմն է: ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից գործադրվող ճնշումների արդյունքում 1991թ. դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ը չեղարկեց 3379 բանաձևը, ինչին դեմ քվեարկեցին արաբական 12 երկրներ ու յոթ երկիր չմասնակցեցին քվեարկությանը:
Այս բանաձևի չեղարկումը ոչ մի ազդեցություն չունեցավ Սիոնիստական ռեժիմի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի բարելավման հարցում: «Անջատման», «օտարացման», «երկակի վերաբերմունքի», «անհավասար քաղաքացիության» և «տարածքի բնակչության միջեւ պատնեշ քաշելը և աշխարհագրական միավորի մարդկանց նույն ծառայությունները չտրամադրելը» ապարտեիդի դեմ բողոքների պատճառներն էին և Իսրայելի ռեժիմը այս քայլերը իրականացրել է պաղեստինցիների դեմ: Այդ իսկ պատճառով միջազգային կառույցների պասիվությամբ հանդերձ, մարդկային իրավունքների ակտիվիստները ավելի մեծ զգայնությամբ են գործել Սիոնիստական ռեժիմի քայլերի դեմ: Արդյունքում 2005թ. հուլիսի 9-ին ձևավորվեց և իր գոյության մասին հայտարարեց Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժումը: BDS շարժման մասին Պաղեստինի ոլորտի փորձագետ ու լրագրող Ռուհոլլահզադն ասում է.«2005թ. օկուպացված տարածքներում, պաղեստինյան համայնքում և 171 պաղեստիյան կազմակերպությունների մասնակցությամբ մեկնարկած շարժմանը այժմ միացել են աշխարհի ավելի քան 400 կազմակերպություններ և ամեն օր ընդլայնվում է նրա գործունեությունը: Այս շարժման ժողովրդականությունն այնքան է տարածվել, որ սիոնիստները հրատապ անհրաժեշտություն են համարում դրան դիմակայելը: Իսրայելի գրեթե բոլոր քաղաքական առաջնորդները համաձայն են վերացնել այդ շարժումը»: