Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i133484-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(10)
Ողջույն ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Էներգիայի փոխանցման գծերը, տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հերթական համարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2021 06:12 Asia/Tehran

Ողջույն ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Էներգիայի փոխանցման գծերը, տնտեսության և քաղաքականության գործոն» հաղորդաշարի հերթական համարը:

Էներգետիկ ռեսուրսների աշխարհագրական բաշխման և   աշխարհագրական յուրահատուկ դիրքի տեսանկյունից  Կովկասյան տարածաշրջանն օժտված է նշված բոլոր հատկանիշների համադրությամբ։   Այս տարածաշրջանում Ադրբեջանի Հանրապետությունը իր հում նավթի և բնական գազի պաշարներով, միակ երկիրն է, որն ունի էներգետիկ ռեսուրսներ Կովկասի տարածաշրջանում: Երկու երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը   չունեն ռեսուրսներ և էներգիայի սպառողներ են: Այս երեք երկրներն Կովկասյան տարածաշրջանում իրենց զբաղեցրած  աշխարհագրական դիրքով կամուրջ են համարվում Ասիայի և Եվրոպայի միջև և Նրանք ունեն էներգիայի փոխանցման մեծ հնարավորթյուն: Բայց քաղաքական տարաձայնությունների և աշխարհաքաղաքական նկատառումների ծանր ստվերը, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով, Հայաստանը դուրս է մնացել Կովկասի էներգիայի փոխանցման գոտուց: Եվ միայն երկու երկրներ՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Վրաստանը գտնվում են դեպի Թուրքիա և Եվրոպա էներգիայի փոխանցման ճանապարհին:

Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովում և Կովկասում էներգիայի փոխանցման ուղիներից Իրանի և Ռուսաստանի հեռացվելուն զուգահեռ՝  էներգիայի փոխանցման ուղիներից Հայաստանի հեռացվելը  արվում  է ԱՄՆ-ի «Խողովակաշարերի քաղաքականության»  շրջանակներում:

Արեւմտյան աշխարհը, հատկապես ԱՄՆ-ը, վերջին երկու տասնամյակների ընթացքում վարում է «խողովակաշարային քաղաքականություն»: Այս քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանի մրցակից երկրներին, ինչպես Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին հեռու պահել էներգիայի փոխանցման ուղիներից, ինչպիսիք են TََAP և TANAP խողովակաշարերը: Իրանցի հետազոտող դոկտոր Վալի Քուզեգարը կարծում է.«TََAP և TANAP նախագծերին ԱՄՆ-ի քաղաքական աջակցության պատճառը պարզ էր: Վաշինգտոնը կարծում էր, որ էներգիայի փոխանցման այս երկու պլանների իրականացումը կհեռացնի Ռուսաստանին կամ գոնե կնվազեցնի նրա դերը Եվրամիության էներգիայի մատակարարման գործում, ինչը կարող է եվրոպական տերություններին ավելի մեծ ազատություն տալ մանևրելու ռուսական քաղաքականության դիմաց, հատկապես ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման և Ուկրաինայի ու Ղրիմի թերակղզու ճգնաժամի հետ կապված»:

ԱՊՀ երկրների ղեկավարները  տարաձայնություն ունեն էներգիայի փոխանցման ուղիների վերաբերյալ

1990-ականներին «գազատարի քաղաքականության» աշխարհագրական կողմնորոշումը «արեւելք-արեւմուտք» ուղղությամբ էր, այսինքն ` Կենտրոնական Ասիա-Կասպից-Կովկաս: Այս քաղաքականության հիման վրա Վաշինգտոնը պաշտպանում է էներգիայի փոխանցման նախագծերը, որոնք չունեն տնտեսական կամ անվտանգության հիմնավորում, որպեսզի հասնի իր հիմնական նպատակին,որն է իր մրցակիցներին  խողովակաշարային շահերից զրկելը:

Դրանք ներառում են «Անդրկասպյան» գազատարը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» գազատարը, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը և «Nabucco» գազատարը, որին Միացյալ Նահանգները տրամադրում է քաղաքական, տնտեսական և անվտանգության աջակցություն: Իհարկե, վերջին տասնամյակի ընթացքում «խողովակաշարային քաղաքականության» աշխարհագրական ուղղությունը փոխվել է: ԱՄՆ-ն աջակցել է «Հյուսիս-հարավ» էներգետիկ խողովակաշարերի կառուցմանը և քննարկում է Կենտրոնական Ասիա-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան երթուղով էներգիա տեղափոխելու ծրագրերը:

ԱՄՆ-ն աջակցում է TAPI գազատարի կառուցմանը որպես տարածաշրջանային երկու խոշոր նախագծերի «Մետաքսի ճանապարհի նոր ռազմավարության» և «Մեծ Կենտրոնական Ասիայի» նախագիծ, որով ԱՄՆ-ն ցանկանում է Աֆղանստանի առանցքայնությամբ հաստատել աշխարհաքաղաքական համախմբվածություն և տնտեսական մերձեցում Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի տարածաշրջաններում:

Հարավային Կովկասի գազատարներ, TANAP և TAPI, որոնք հայտնի են որպես Կովկաս-Եվրոպա խողովակաշար

Եվրոպացիները էներգիայի փոխանցման վերաբերյալ ընդհանուր քաղաքականություն են որդեգրել, որը կոչվում է «Դեպի Եվրոպա Նավթի և գազի փոխադրումների միջպետական ծրագիր (INOGATE)»: 1995 թ.-ին ԻՆՈԳԵՅԹ-ի ծրագիրը ներառում էր էներգիայի փոխանցման համագործակցություն Եվրամիության, Թուրքիայի, Սև ծովի և Կասպից ծովի մերձափյա երկրների միջև, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության և Բալթյան երկրների:

Այս ծրագրի շրջանակներում,  Թուրքմենստանից և Ղազազախստանից Կասպից ծովի հատակից գազը դեպի Ադրբեջան տեղափոխելու համար, առաջարկվեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC)», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշար (BTE)», «Nabucco խողովակաշար» և «Տրանսկասպյան գազատարը (TCP) էներգիայի փոխանցման գծերի կառուցման նախագիծը: Այս նախագծերը Կովկասի տարածաշրջանից էներգիայի հաղորդման գծերի նախագծման ու կառուցման օրինակներից են, և միշտ ուղեկցվել  են երեք երկրների՝Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  մասնակցությամբ, անտեսելով երեք երկրներ՝Իրանին, Ռուսաստանին և Հայաստանին: TAP և TANAP խողովակաշարերի կառուցման պլանը, որոնք գազը Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի և Հունաստանի տարածքով տեղափոխում են  Բուլղարիա և Իտալիա,  տարածաշրջանում էներգիայի փոխանցման նորագույն և ամենակարևոր նախագծերից են:

Այն երկար ճանապարհը, որը ենթադրվում է Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազի հանքավայրը միացնելու է Եվրոպային, իրականում բաղկացած է երեք առանձին խողովակաշարերից: Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարը կամ Հարավկովկասյան գազատարը դրանցից մեկն է: Սրանց պետք է ավելացնենք նաև «TANAP» և «TAPI» խողովակաշարերը: Ըստ կանխատեսումների ՝ էներգիայի փոխանցման այդ խողովակաշարերը միմյանց հետ կապվելու են: Նախ խոսենք Հարավային Կովկասի գազատարի (SCP) բնութագրերի մասին, այն գծի, որը միացնում է Բաքվի էներգետիկ ռեսուրսները Թբիլիսիին և Էրզրումին:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշար, սկսվում է Ադրբեջանի Բաքվի հարավում գտնվող Սանգչալ գազի տերմինալից 2 կմ հեռավորության վրա և անցնում է Վրաստանի Թբիլիսի քաղաքով և հասնում  Էրզրում, Թուրքիա: Հարավկովկասյան գազատարը անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին զուգահեռ: Խողովակաշարի թողունակությունը նախատեսվում է ավելացնել տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ ֆուտով կամ օրական մոտ 1,5 միլիոն խորանարդ մետրով: Վրաց-թուրքական սահմանին գտնվող գազատարը կմիացվի  անդրանատոլիական  TANAP խողովակաշարին և Անդրադրիատիկյան TAPI խողովակաշարին:Այս խողովակաշարերի  իրականացման մեջ ներգրավված է British Petroleum ընկերությունը, որը մի տեսակ ստվերային կառավարություն է Ադրբեջանի Հանրապետությունում:

Կասպից ծովից էներգիայի հաղորդման գծերի ապօրինի կառուցումը մինչև մերձափնյա երկրների խորհրդարաններում Կասպյան կոնվենցիայի վավերացումը

1850 կմ երկարությամբ Տրանսանատոլիական գազատարը (TANAP), Թուրքիայի  Էրզրումում միանում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարին և անցնում է այս երկրի 21 նահանգներով և փգվում է դեպի Հունաստան:TANAP- ի ծրագիրն առաջին անգամ ներկայացվել է նոյեմբերի 7-ին, Ստամբուլում Սևծովյան էներգետիկ և տնտեսական ֆորումի երրորդ հանդիպմանը: Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին ստորագրեցին TANAP գազատարի կառուցման մասին համաձայնագիրը: 2015 թ.-ի մարտի 17-ին, Էրդողանը, Ալիևը և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներկա գտնվեցին Թուրքիայի Կարս քաղաքում գտնվող TANAP խողովակաշարի կառուցման արարողությանը:

Թուրքիայում TANAP գազատարը միանում է TAP գազատարին ։ 800 կմ  երկարությամբ  Տրանսադրիատիկ գազատարը (TAP) սկսվում  է թուրք-հունական սահմանից և անցնելով Ալբանիայով  և Ադրիատիկ ծովով հասնում է Իտալիայի հարավային ափեր: Խողովակաշարի գազի փոխանցման առավելագույն հզորությունը կլինի 20 միլիարդ խորանարդ մետր: Հունաստանը, Ալբանիան և Իտալիան փետրվարի 3-ին համաձայնագիր են ստորագրել Աթենքում Գլխավոր գազատարի կառուցման մասին: Հարավային Կովկասի երեք խողովակաշարերի, TANAP-ի և TAP-ի միացումը ստեղծում է ընդհանուր խողովակաշար, որը Ադրբեջանի Հանրապետության «Շահ Դենիզ» հանքավայրի գազային ռեսուրսները տեղափոխում է հարավային Եվրոպա:Բայց գազային այս հանքավայրը չունի բավարար պաշարներ Եվրոպայի գազը մատակարարելու համար և պահանջում է այլ խողովակաշարեր: