Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (11)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i133488-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(11)
Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, նախորդ հաղորդման ժամանակ տեղեկություններ փոխանցեցինք Ձեզ TAPI, TANAP և TAP գազատարների վերաբերյալ։ Այսօր կանդրադառնանք TANAP և TAP գազատարների անվտանգության վերաբերյալ որոշ կետերի։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2021 06:13 Asia/Tehran

Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, նախորդ հաղորդման ժամանակ տեղեկություններ փոխանցեցինք Ձեզ TAPI, TANAP և TAP գազատարների վերաբերյալ։ Այսօր կանդրադառնանք TANAP և TAP գազատարների անվտանգության վերաբերյալ որոշ կետերի։ Ընկերակցեք մեզ։

Կովկասյան տարածաշրջանում և նրա հարակից տարածքներում տիրող անվտանգության փխրուն և անկայուն իրավիճակի պատճառով  «Էներգետիկ անվտանգության» հարցը միշտ դիտվել է որպես ազդեցիկ գործոն՝ ներդրող ընկերությունների ու պետությունների կողմից։ Որպես օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի դեպքում նշվում է, որ խողովակաշարն անցնում է 176 տարբեր  տարածքներով, որոնք հակված են անկայունության: Այս տարածքներից շատերը հանդիսանում են ճգնաժամային օջախներ՝ Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տիրող էթնիկ հակամարտությունների հետևանքով: Այդ պատճառով, էներգիայի փոխանցման խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցը  եղել է վերջին երկու տասնամյակների ընթացքում  տարածաշրջանային դաշինքների, այդ թվում՝ Կովկասում Տրապիզոնի ու ԳՈՒԱՄ-ի համաձայնագրերի կարևորագույն նպակատներից մեկը։

***

Էներգիայի փոխանցման խողովակաշարերի շուրջ երկրների մրցակցությունն այն աստիճան է կարևորվել,որ այն հանգեցրել է խողովակաշարերի սառը պատերազմ բառակապակցության ձևավորմանը

Տրապիզոնի համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 30-ին՝ Թուրքիայի համանուն նավահանգստային քաղաքում ՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Հեյդար Ալիևի, Էդուարդ Շևարդնաձեի և Ահմադ Նեջդեթ Սեզերի կողմից: Համաձայնագիրը ձևավորվեց 2001 թ․ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ստեղծված անվտանգության յուրահատուկ պայմանների արդյուևքում։  Տրապիզոնի համաձայնագիրը ճանապարհ է հարթել Հարավային Կովկասում անվտանգության զարգացումների համար՝ ի շահ երեք երկրների և, ի վերջո, Արևմուտքի մեծ  նպատակների իրականացման համար։ Իսկ ԳՈՒԱՄ-ի անվտանգության  դաշինքն Ուկրաինայի  ժամանակի նախագահ Լեոնիդ Կուչմայի նախաձեռնությունն էր: Այն ստեղծվել  է 1997-ի վերջերին` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի  և Մոլդովայի անդամակցությամբ։  Դաշինքի նպատակն է՝ ընդլայնել տնտեսական համագործակցությունն անդամների միջև և ապահովել նավթատարների անվտանգությունը:

ԳՈՒԱՄ-ի դաշինքը փաստորեն վերածվեց  Ռուսասանի քաղաքականություններից դժգոհ երկրների ակումբի։ Ուզբեկստանը ևս 1999 թ․-ին միացավ ԳՈՒԱՄ-ին։ Սակայն Անդիջանի դեպքերից և արևմտյան աշխարհի հետ Տաշկենդի հարաբերությունների մթագնելուց հետո, 2005 թվականին  Ուզբեկստանը դուրս եկավ ԳՈՒԱՄ-ի դաշինքից։ 2005-ին ՆԱՏՕ-ի և տարածաշրջանի երկրների միջև ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի անվտանգության ապահովման մասին  համաձայնագիր: Բացի այդ, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումներն ստանձնեցին  խողովակաշարերը պաշտպանող  ադրբեջանական և վրացական ուժերին աջակցելու և ուսուցանելու պատասխանատվությունը: Եվ այս բոլորը վկայում են կովկասյան տարածաշրջանի խողովակաշարերի անվտանգությանն ուղղված սպառնալիքների ու մարտահրավերների խորության մասին։ 

2008-ի օգոստոսյան ճգնաժամը, որը հանգեցրեց  Հարավային Օսիայի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև ռազմական առճակատման  ինչպես նաև 2020 թ.-ին  ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ցույց տվեցին, որ Կովկասում էլեկտրահաղորդման գծերի անվտանգությունը շատ փխրուն է:

***    

Բացի ղարաբաղյան պատերազմից, տեղի են ունեցել նաև այլ կարևոր իրադարձություններ, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի տարածքով էներգիայի փոխանցման գծերի, մասնավորապես ՝ Տրանս-Ադրիատիկ (TAP) և Տրանս-անատոլիական (TANAP) կառուցվող երկու գազամուղերի անվտանգության վերաբերյալ:  Այդ իրադարձություններից են՝  արևելյան Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տիրող անկարգությունները, սիրիական ճգնաժամը և  Սիրիայից միլիոնավոր փախստականների ու միգրանտների արտահոսքը դեպի Թուրքիա, Հունաստան և Իտալիա, ինչպես նաև ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքները:

«TANAP» գազատարը տնտեսական դարձնելու համար Ադրբեջանի Հանրապետության «Շահ Դենիզ» հանքավայրում բավարար գազ չկա 

Թուրքիայի էներգահաղորդման գծերը բազմիցս պայթեցվել են Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից: Այս կապակցությամբ կարող ենք նշել 2016-ի փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիրքուք-Ջեյհան խողովակաշարի պայթյունը: Արևելյան Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տիրող տնտեսական, քաղաքական և անվտանգության պայմաններն այնպիսին են, որ  PKK-ն իր  հրապարակած հաղորդագրության մեջ Անկարային նախազգուշացրեց Իրաքյան Քուրդիստանից Թուրքիա ձգվող գազատարի կառուցման  կապակցությամբ: 2016-ի նոյեմբերի սկզբին Դիարբեքիրի ոստիկանության վարչության մոտակայքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման  գործողությունը ցույց տվեց, որ չնայած Անկարայի կողմից ԻԼԻՊ-ին ու թաքֆիրական խմբավորվումներին ցուցաբերվող քաղաքական, ռազմական ու լոգիստիկական աջակցությանը, այդ խմբերը հանուն իրենց շահերի պատրաստ են հարվածել նաև Թուրքիային։

Նշենք, որ Էներգետիկ խողովակաշարերը հեշտ և գրավիչ  թիրախներ են  համարվում նրանց համար:

***

Վերոնշյալ փաստերը  ցույց են տալիս, որ 1990-ականների համեմատ, Կովկասյան տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսների դեպի համաշխարհային շուկաներ արտահանման պայմաններն ավելի բարդացել են, և դրա քաղաքական, տնտեսական և անվտանգության ծախսերն աճել: Այնուամենայնիվ, Արևմտյան աշխարհի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների սրումը, հատկապես Եվրոպայի մեծ կախվածությունը ռուսական ներմուծվող գազից, պատճառ են դարձել, որ   էներգահաղորդման նոր խողովակաշարերը, այդ թվում՝    Տրանս-Ադրիատիկ (TAP) և Տրանս-Անատոլիական  (TANAP)  գազատարները ներառվեն օրակարգում: Այս գազատարների կառուցման  նպատակը ԵՄ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման քաղաքականության կարևոր մասի իրագործումն է: Ինչը պատճառ է դարձել, որ Կովկասյան տարածաշրջանը չնայած անվտանգության կարևոր մարտահրավերներին, կարողանա արժանի տեղ զբաղեցնել Եվրամիության էներտգետիկան տնտեսության մակրոքաղաքականության մեջ։ Այս գործընթացն էլ ավելի կամրապնդի Թուրքիայի տարանցիկ դիրքը էներգահաղորդման գծերում։  Հաշվի առնելով հարավային Կովկասի երթուղու բազմաթիվ դժվարությունները, և  Ադրբեջանի հանրապետության Շահ Դենիզ հանքավայրում  գազի անբավարար պաշարների պատճառով դրա տնտեսական հիմնավորման բացակայությունը, Իրանի տարածքը կարող է ապահով և տնտեսապես շահավետ լինել էներգիայի տեղափոխման համար։  

TAP և TANAP խողովակաշարերը տնտեսական դարձնելու համար Ադրբեջանի Հանրապետության գազի պաշարների անբավարարության  պատճառով, արևմտյան երկրները փորձում են Թուրքմենստանի գազը Կասպից ծովից տեղափոխել Ադրբեջան, իսկ այնտեղից ՝ Թուրքիա և Եվրոպա: Տրանս-կասպյան նախագիծը, Կասպից ծովի շրջակա միջավայրի  և Կասպից ծովում Ռուսաստանի անվտանգության շահերի համար սպառնալիք ներկայացնելուց բացի, Ռուսաստանի «Գազպրոմ»-ի նոր խողովակաշարերի, այդ թվում` «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման  ծրագրի դեմ ուղղված մարտահրավեր է: Ռուսաստանը երկարաժամկետ պայմանագրերի շրջանակում  առաջարկել է մեծացնել Թուրքմենստանի գազի արտահանումն այդ երկիր՝ փորձելով Թուրքմենստանին հրաժարեցնել տրանսկասպյան խողովակաշարից:

Ի դեպ Թուրքմենստանի գազը Չինաստան տեղափոխելու և դեպի Պակիստան և Հնդկաստան ձգվող թուրքմենական գազատարի կառուցման արդյունքում, դիվերսիֆիկացվել են նաև Թուրքմենստանի էներգիայի փոխանցման ուղիները: Իրանում Եվրասիական  հարցերով  փորձագետ դոկտոր Վալի Քուզեգար Քալեջին  Տրանս-Կասպյան նախագծի և շրջակա միջավայրի հետևանքների նկատմամբ Մոսկվայի մոտեցման մասին ասում է, «Բնապահպանական մեծ ռիսկայնության պատճառով,  Ռուսաստանը  դեմ է Կասպից ծովի հատակով նավթատար խողովակաշարի անցկացման ծրագրին։ Ակնհայտ է, որ նման խողովակաշարի շահագործումը Կասպից ծովի և ջրային հոսքերի ուղղությունների փակ բնույթի պատճառով, իհարկե նաև ակտիվ սեյսմիկության հետևանքով, կապված է բնապահպանական մեծ ռիսկայնության հետ՝ ինչպես ամբողջ ջրավազանի, այնպես էլ առափնյա պետությունների համար։ Հաշվի առնելով Կապից ծովում ջրի հոսքերի ուղղությունը, Իրանը ևս  մեծապես  տուժելու է ծովի նավթային աղտոտվածության դեպքում, ուստի Իրանը ևս դեմ է  Կասպից ծովի հատակով նավթատար խողովակաշարի անցկացմանը»։

***

Հարգելի ունկնդիրներ, այսօր այսքանը: Հաջորդ  հաղորդման ընթացքում  մենք կանդրադառնանք  այն երկրների քաղաքական և տնտեսական նկատառումներին ու շահերին, որոնք  ներգրավված են TAP  և TANAP գազատարների նախագծերին: Շնորհակալություն Ձեզ, որ շարունակում եք մնալ  այս հաղորդաշարի ունկնդիրը: Դուք կարող եք ձեր տեսակետները հայտնել հաղորդաշարի  վերաբերյալ։ Հայերեն ռադիոժամի էլեկտրոնային փոստի հասցեն  է՝ [email protected] և հեռախոսահամարը՝ 22013761։  Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ։