Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից (1)
Հանուն բարձրյալի։ Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգայն իրավունքի դիտանկյունից» նոր հաղորդաշարի առաջին համարը։ Հաղորդաշարը բաղկացած է 12 մասից։Ընկերակցեք մեզ։
2020 թվականի հունվարի 3-ին նպատակաուղղված ահաբեկչական ակտի ընթացքում ,Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան ԱԹՍ-ների հրթիռային հարձակման հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին , Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց զինակիցները: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը տարբեր դիտանկյուններից քննարկելի է: Ոլորտներից մեկը այս ահաբեկչության իրավական քննարկումն է՝միջազգային իրավունքի օրենքների համաձայն :
Այդ հիմամբ , այս հաղորդման ընթացքում կքննարկենք նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանության իրավիճակը `միջազգային իրավունքի հիմամբ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացների ու փաստաթղթերի , այդ թվում` միջազգային կանոնների , ՄԱԿ-ի կանոնադրության, մարդու իրավունքների , հումանիտար իրավունքի և միջազգային դատական ընթացակարգերի համաձայն:
Այս առումով «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգայն իրավունքի դիտանկյունից»հաղորդաշարի ընթացքում մտադիր ենք պատասխանել ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ կարևոր հարցերի:Հարցեր, ինչպիսիք են՝ Իրանի նաև Դիմադրության ճակատի բարձրաստիճան այս զինվորական հրամանատարի նպատակաուղղված սպանությունը ԱՄՆ-ի միջոցով ի՞նչ կարգավիճակ ունի միջազգային իրավունքի տեսանկյունից :Ամերիկացիների այս գործողությունը քննարկելու համար, միջազգային իրավական հիմքերը որո՞նք են: Գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանության գործում ԱՄՆ-ի կառավարության և պաշտոնատարների միջազգային խախտումները միջազգային իրավունքի, հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից,որո՞նք են:Ի՞նչ տեսակետներ ունեն միջազգային փորձագետներն ու վերլուծական կենտրոնները այս սպանության վերաբերյալ:Սպանության պատվիրատուներին ու հեղինակներին հետապնդելու համար միջազգային իրավական առումով ի՞նչ քայլեր կարելի է կիրառել:
Սիրելի բարեկամներ կարող եք այդ մասին ձեր տեսակետները մեզ փոխանցել Armenianradio@ ws.irib.ir էլեկտրոնային փոստով և 22013761 հեռախոսահամար։
Ահաբեկչությունը համարվում է գլոբալ լուրջ սպառնալիք:Ըստ այդմ, ահաբեկչության դեմ պայքարի համար ձեռնարկվել են մի շարք քայլեր, այդ թվում `ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում միջազգային ահաբեկչության տարբեր ասպեկտների վերաբերյալ ահաբեկչության դեմ բանաձևեր և իրավական կոնվենցիաներ են ընդունվել:Այս բանաձևերի և կոնվենցիաների համաձայն, երկրները պարտավոր են պայքարել ահաբեկչության դեմ :Այսօր նախ կանդրադառնանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի , ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններին ահաբեկչության դեմ պայքարում:Ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքը կարելի է բաժանել երկու խմբի :Առաջին խմբում են՝ ահաբեկչության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը:Երկրորդ խմբում են՝ Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված հակաահաբեկչական կոնվենցիաները:Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ահաբեկչության վերաբերյալ բանաձևերի երեք խումբ է ընդունել:Առաջին խումբը այն բանաձեւերն են, որոնք շեշտում են Գլխավոր ասամբլիայի կողմից ահաբեկչությունը կանխելու ուղղությամբ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը:Երկրորդ խումբը այն բանաձեւերն են, որոնք շեշտում են ահաբեկչության և մարդու իրավունքների կապը:Երրորդ կատեգորիան այն բանաձեւերն են, որոնք շեշտում են ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ քայլերը :
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերից բացի, ներկայումս կան տասնմեկ միջազգային կոնվենցիաներ և երկու պրոտոկոլներ , որոնցից յուրաքանչյուրն ըստ իր յուրահատուկ թեմայի ,նպատակ ունի ներկայացնելու այն վարքագծերը ,որոնք ճանաչվում են ,որպես ահաբեկչական գործողություններ:Այս կոնվենցիաները վավերացվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի մասնագիտացված կենտրոնների կողմից:Իրանում իրավաբանության դասախոս ,դոկտ.Սիամաք Քարամզադեն նշում է.«Հակաահաբեկչական միջազգային կոնվենցիաները, որպես միջազգային իրավունքի աղբյուրներից մեկը , որոշ յուրահատուկ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ կանոնակարգեր սահմանելով, դրանք պարտադիր են համարում:Այս կոնվենցիաները նաև ընդունել են այն սկզբունքները, որ միջազգային հանրությունը ձգտում է պահպանել և պաշտպանել դրանք,այսինքն՝ուշադրություն դարձնել կյանքին, մարդու ազատությանը և նրա ունեցվածքին»:
Գլխավոր ասամբլեան իր կազմավորման սկզբից և եթ վավերացրել է հակաահաբեկչական 13 կոնվենցիաներ, որոնցում բացատրել է ահաբեկչության քրեական գործը, որպես միջազգային հանրության ահաբեկչության կարևոր օրինակ: Իրանում Թեհրանի պետական համալսարանի միջազգային իրավունքի դասախոս դոկ. Համիդ Ալհավի Նազարին ընդգծում է.«Ընդհանուր 13 կոնվենցիաներից ,կառավարությունների համար կարելի է նկատի առնել համատեղ պարտականություններ,ինչպես«Կամ պատժիր,կամ հանձնիր»:Ըստ երևույթին այս պարտավորությունները, , պարտադիր են բոլոր կառավարությունների համար, ըստ միջազգային սովորական օրենքի, որը սեպտեմբերի 11-ի դեպքից հետո ստեղծվել է իրավական կոնսենսուսի արդյունքում»:
Գլխավոր ասամբլեային զուգահեռ, Անվտանգության խորհուրդը ,որպես ՄԱԿ-ի հիմնասյուներից մեկը անդրադարձել է ահաբեկչության խնդրին :Անվտանգության խորհուրդը ընդհանրապես հակազդողի դերում է հանդես գալիս այն գործողությունների նկատմամբ ,որոնք կոչվում են ահաբեկչական: Մի խոսքով ,երբ մի յուրահատուկ քայլ ճանաչվում է ,որպես ահաբեկչական ակտի բացահայտ օրինակ ,Անվտանգության խորհուրդը հակազդում է դրան, բանաձև հրապարակլելով ,իհարկե այդ առումով Անվտանգության խորհրդի քայլերը հիմնականում քաղաքական երանգավորում են ունեցել : Ահաբեկչության նկատմամբ Անվտանգության խորհրդի ուշադրության գծով պիտի փնտրել այն պարտավորությունները ,որոնք ՄԱԿ-ի կանոնադրությամբ են հանձնվել նրան:Կանոնադրության համաձայն, խաղաղության ու անվտանգության պահպանման նախնական պատասխանատվությունը հանձնված է Անվտանգության խորհրդին,որն այս առումով ընդհանուր իրավասություն ունի: Անվտանգության խորհուրդը իր պարտականությունները իրականացնելու համար , ըստ կանոնադրության 6-րդ և 7-րդ հոդվածների ունի որոշ միջոցներ: Երբ Անվտանգության խորհուրդը հարմար նկատի ,որ ինչ որ տարաձայնության հարատևումը հավանաբար վտանգելու է խաղաղությունն ու անվտանգությունը ,ըստ կանոնադրության 6-րդ հոդվածի ,խաղաղությունը պահպանելու համար առաջարկություններով է հանդես գալու: Սակայն եթե գործնականում սպառնալիքի ենթարկվի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ,կամ թե բացահայտվի խաղաղության խախտումը և ագրեսիան ,Անվտանգության խորհուրդը ըստ կանոնադրության 7-րդ հոդվածի ,կկիրառի պարտավորեցնող որոշումներ:
Ահաբեկչության առումով ,Անվտանգության խորհուրդը բազմաթիվ բանաձևեր է հրապարակել :2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերից հետո ,Անվտանգության խորհրդի բանաձեւերը ոչ միայն փոփոխության ենթարկեց ահաբեկչության նկատմամբ Անվտանգության խորհրդի դիրքորոշումը ,այլև փոփոխության ենթարկեց միջազգային իրավունքի որոշ հասկացություններ: Սեպտեմբերի 11-ի կասկածելի դեպքից հետո ,Անվտանգության խորհուդը Կանոնադրության յոթերորդ հոդվածի համաձայն ընդունեց երկու բանաձև, որոնք շեշտում էին ուժի լծակների օգտագործումը: Այս երկու բանաձևերը հայտնի են, որպես թիվ 1368 և թիվ 1373 բանաձևեր:1368 բանաձևի ամենակարևոր կետը Անվտանգության խորհրդի շեշտադրումն է ճանաչել ՝անհատական կամ կոլեկտիվ օրինական պաշտպանության բնածին իրավունքը ,համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության:Իրանում իրավական հարցերի փորձագետ Դիդոխտ Սադեղի Հաղիղին ասում է.«Թվում է թե՝Անվտանգության խորհուրդը ,թիվ 1368 բանաձևում նշելով ՝ «անհատական կամ կոլեկտիվ օրինական պաշտպանության բնածին իրավունքը » նախադասությունը , անուղղակիորեն հաստատում է ,ԱՄՆ-ի և արևմտյան շատ երկրների տեսակետը, թե՝ ահաբեկչական գործողությունները ինչ որ ձևով համարվում են ռազմական ագրեսիա կամ զինված հարձակում»:Բանաձեւում շեշտվում է նաև, երկրների միջև համագործակցության և համադրության անհրաժեշտությունը ՝ ահաբեկչության դեմ գործնական պայքարի համար:
Անվտանգության խորհուրդը ,թիվ 1373 բանաձևը հրապարակել է 2001թվականի սեպտեմբերի 28-ին ,և այն համարվում է Անվտանգության խորհրդի ամենակարևոր հակաահաբեկչական բանաձևը:Այս բանաձևի դրույթներից ստացվում են 4 ընդհանուր խնդիրներ, որոնք ընկած են ահաբեկչության հետ կապված բոլոր կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի հիմքում, և որոնց վերաբերյալ կառավարությունները չեն ունեցել կոնսենսուս և համաձայնություն:Ահաբեկչությանը առնչվող միջազգային բոլոր փաստաթղթերի և կոնվենցիաների համատեղ չորս պարտավորություններն են՝ Կառավարություններին պարտադրել հակաահաբեկչական միասնական աշխատանք ծավալել, ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդել, ահաբեկչության նկատմամբ ուղղակի և անուղղակի աջակցություն չցուցաբերել, ահաբեկչությունը քրեականացնել և քրեական պատասխանատվության ենթարկել:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ երկրները պարտավոր են իրականացնել թիվ 1373 բանաձևով նախատեսված հանձնառությունները:Այս բանաձեւը կարող է օգտագործվել, որպես միջազգային իրավական հիմք ՝ հետապնդելու և կանխելու ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել են ահաբեկչական:Միջազգային հակաահաբեկչական կոնվենցիաներին միանալու և Անվտանգության Խորհրդին զեկույց ներկայացնելու պահանջը համարվում է պետությունների նոր հանձնառություններից, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր նպատակներին:
Սիրելի բարեկամներ ,ավարտեցինք հաղորդաշարի առաջին մասը: Առաջիկա հաղորդումների ընթացքում կքննարկենք նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: