Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում (2)
Բարև ձեզ թանկագին ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժում» հաղորդաշարի հերթական համարով: Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք BDS շարժման պատմական անցյալին, գործառույթներին ու ձեռքբերումներին :Իսկ գալիք երկու հաղորդումների ընթացքում խոսելու ենք BDS շարժման ձևավորման որպիսության և նրա իրավական ու իրական աջակիցների մասին: Ընկերակցեք մեզ։
1960թ. արվեստագետների, դասախոսների, ուսանողների ու մարզիկների շրջանում մեկնարկած ապարտեիդի դեմ շարժումը այնքան ընդարձակվեց, որ արդեն 1980-ականներին միջազգային ծավալուն աջակցություն ստացավ և իվերջո այս տարիների ընթացքում Հարավաֆրիկյան հանրապետության բոյկոտի շարժումը ստացավ ՄԱԿ-ի աջակցությունը: Հետևաբար Հարավային Աֆրիկայի բոյկոտի շարժումը` ANC-ն օրինակ ծառայեց Իսրայելի ռեժիմին բոյկոտի ենթարկելու համար: «Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժումը» իր դիսկուրսում այդ ռեժիմին մի ապարտեիդ ռեժիմ է համարում, չնայած որ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևում էլ շեշտվել է այդ ռեժիմի ապարտեիդ բնույթը:
2000-2005թթ. Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունները նույնպես մեծ դեր են ունեցել BDS շարժման հիմնադրման հարցում: 2000-2001թթ. ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածն ու Հորդանանի գետի արևմտյան ափը Սիոնիստական ռեժիմի հարձակումներից հետո օկուպացվեցին և այդ ռեժիմի ժամանակի վարչապետ Արիել Շարոնը հայտարարում էր, որ իրավիճակի հանդարտեցումից հետո նահանջելու են այդ շրջանից: Օկուպացված շրջանների Ղոդսի ամբողջական կցման մասին Շարոնի հայտարարությունները, օկուպացված տարածքներում ավանաշինության շարունակումը և պաղեստինցի փախստականների վերադարձին հակադրվելը բողոքի ծավալուն ալիք առաջացրեցին և 2000թ. բռնկվեց երկրորդ ինթիֆադան։ BDS-ի հիմնադրումը երկրորդ ինթիֆադայի արդյունքներից է:
2005թ. Արևմտյան ափին բաժանարար պատի կառուցման ապօրինի լինելու մասին Հաագայի դատարանի որոշման տարելիցին, Ռամալլահում Շարոնի հրամանով կառուցվեց նոր բաժանարար պատ: Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժման հիմնական բողոքներից մեկը բաժանարար պատի կառուցումն էր: BDS շարժման առաջընթացի համար գործադրվող ջանքերը 2005թ. մինչ այժմ մեծ և արագ աճ են ունեցել և այս ջանքերը ավելի թափ ստացան Ռամալլահ քաղաքում BDS-ի առաջին համաժողովին: Այս կոնֆերանսից հետո ձևավորվեց BDS-ի ազգային կոմիտեն BNC հապավումով որպես BDS-ի գլոբալ համակարգող ֆորում:
Իսրայելի ռեժիմին բոյկոտելու համաշխարհային շարժումը իրեն ներկայացնում է, որպես հասարակական ակտիվիստներից կազմված ոչ հիերարխիկ ցանց, որ ձևավորվել է Օմար Բարղուսիի ջանքերով: Բարղուսին Իսրայելի մշակութային ու համալսարանական բոյկոտի ենթարկող պաղեստինյան կոմիտեի հիմնադիրն է և հիմնադիր խորհրդի անդամներից, ու միաժամանակ կատարում է BDS շարժման խոսնակի պարտականությունները: Նա խիստ դեմ է երկու պետության ստեղծմանը և ասում է, որ պետք է ձևավորվի պաղեստինցիներից ու տեղացի հրեաներից կազմված մի ժողովրդավարական երկիր, որպեսզի հնարավոր լինի կանխել ապարտեիդն ու խտրականությունը:
Բարղուսին իր «Բոյկոտ, չներդնել և պատժամիջոցների կիրառում՝՝ գլոբալ պայքար պաղեստինցիների իրավունքների համար» գրքում BDS շարժումը համարում է «միջազգային շարժում», որ կիրառելով պատժամիջոցներ աջակցում է Պաղեստինի բռնահարված ժողովրդին: Նա հակաապարտեիդյան շարժումները համարում է BDS շարժման ներշնչողը: Բարղուսին իր գրքում շեշտում է, որ BDS-ի գործողություններն աճել են Հարավաֆրիկյան հակաապարտեիդյան շարժումների ստվերի ներքո։ Պատմական առումով BDS-ը պարտական է հակաապարտեիդյան այլ շարժումներին: Օմար Բարղուսին իր գրքում Իսրայելի էությունը համարում է ապարտեիդ ռեժիմ զարգացող խտրական մոտեցումներով և այս ռեժիմին բոյկոտելու կոչը համարում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված քայլ և կեղծ է համարում այդ ռեժիմում քաղաքացիների հավասարության մասին արվող հայտարարությունները: Բարղուսին ասում է.«Այս պատժամիջոցների կամ բոյկոտի վերջնական նպատակն է Սիոնիստական ռեժիմին պարտադրել հետևել մարդու իրավունքներին և միջազգային օրենքներին: Մի խնդիր, որ այլ երկրները պետք է հովանավորեն այն և Սիոնիստական ռեժիմի հովանավորները պետք է խստագույն պատժամիջոցների ենթարկեն այդ ռեժիմին միջազգային օրենքները չհարգելու համար»:
Բոյկոտի շարժման մյուս աջակիցներից ու պաղեստինցի ակտիվիստներից Մահմուդ Նովաջեեն մարդու իրավունքների ակտիվիստ և բոյկոտի շարժման համակարգողներից է: Նովաջեեն 2020թ. հուլիսի 30-ին իր բնակարանում ձերբակալվեց օկուպանտ ուժերի կողմից ու տեղափոխվեց անհայտ վայր: Այս ուղղությմաբ բոյկոտի շարժումը համացանցում ծավալուն պայքար է սկսել նրա ազատ արձակման համար: Amnesty International-ը նույնպես իր պաշտոնական կայքում կոչ է արել ազատ արձակել նրան: Նովաջեեն ակտիվ գործունեություն էր ծավալում բոյկոտի շարժման իրավական բաժնում և ծավալուն կապեր ուներ մարդկային իրավունքների գլոբալ կառույցների հետ: Նա առաջնորդում է Սիոնիստական ռեժիմի դեմ էլեկտրոնային ինթիֆադան:
BDS-ի կենտրոնական կոմիտեի մյուս ակտիվիստներից է Ռամի Նաբիլ Շաասը: Նա Պաղեստինի նախկին ԱԳ նախարար ու Մահմուդ Աբբասի ներկայիս խորհրդական Նաբիլ Շաասի որդին է: Ռամի Շաասն ունի պաղեստին-եգիպտական քաղաքացիություն և ինքը նույնպես որոշ ժամանակ գործել է որպես Յասեր Արաֆաթի խորհրդատու: Նա ձերբակալվել է 2019թ. հուլիսի 9-ին եգիպտոսում: Ներկա դրությամբ նա Եգիպտոսի կառավարության դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու և Ախավան Ալ-Մոսլեմինի հետ համագործակցելու մեղադրանքով գտնվում է կալանքի տակ: Ալ-Սիսիի ռազմական կառավարության կողմից նրա ձերբակալությունը վկայում է BDS շարժմանը դիմակայելու հարցում Թել Ավիվի ռեժիմի հետ Կահիրեի համագործակցության մասին:
2015թ. Ռամի Շաասը Եգիպտոսում հիմնադրեց BDS շարժման կենտրոնական կոմիտեն: Եգիպտոսում այս շարժման ամենաառանցքային կոչերից մեկը Սիոնիստական ռեժիմի մասնակցությամբ նիստերին արաբական երկրների չմասնակցելը և Թել Ավիվի հետ հարաբերությունների խզումն է: Այդ իսկ պատճառով BDS շարժումը ԱՄԷ-ի նման արաբական երկրների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացումը համարում է Պաղեստինի գաղափարախոսությանն ուղղված դավաճանություն:
Իսրայելի ապարտեիդ ռեժիմի գլխավոր քննադատներից մեկը Աֆրիկայի Անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն է: Նա Նելսոն Մանդելայի կողմնակիցը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում հակաապարտեիդ շարժման անդամ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: 2002 թ.-ին՝ բուդդայական շարժման ստեղծումից երեք տարի առաջ, Տուտուն Guardian–ի հոդվածում օկուպացված տարածքներում ռասայական խտրականության չափսերի մասին գրեց.«Ես Հարավային Աֆրիկայում ապարտեիդի հակառակորդ եմ, բայց այն, ինչ ես տեսա Սուրբ երկիր իմ ճանապարհորդության ժամանակ, տխրեցրեց ինձ: Ինչ ես տեսա, դա ոչ արդարացված է, ոչ էլ պաշտպանելի: «Ես ականատես եմ եղել պաղեստինցիների նվաստացմանը իսրայելական անցակետերում: Լսել և տեսել եմ հրեական բնակավայրերի հիմնադրման ցավալի պատմությունը»:
Ավելի ուշ՝ 2008, 2011 և 2014 թվականներին Տուտուն բողոքեց Գազայի և Հորդանան գետի արեւմտյան ափի պաշարման դեմ՝ Իսրայելի ռեժիմը անվանելով ռասիստական և կոչ արեց հարգել Պաղեստինի ժողովրդի իրավունքները:
Սիոնիստական ռեժիմի կողմից խտրականությունն ու ապարտեիդը այնքան մեծ է, որ նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Սիոնիստական ռեժիմը բնութագրեց որպես ապարտեիդ և շեշտեց, որ Պաղեստինում գործող ապարտեիդը շատ ավելի վատ է, քան Հարավաֆրիկյան հանրապետության ոստիկանության կողմից գործադրվող ապարտեիդը: Քարթերը այս դիրքորոշումը կրկնել է 2016 թ.՝ շեշտելով գրավյալ տարածքներում խտրականությունն ու ապարտեիդը վերացնելու անհրաժեշտությունը: Իսրայելական ռեժիմի՝ որպես ապարտեիդ պետություն ճանաչումը լայնորեն արտացոլվել է 2007 թվականին Քարթերի «Խաղաղություն, ոչ թե ապարտեիդ» գրքի մեջ:
Անցյալ դարի ամենահայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը նույնպես հանդես է եկել Իսրայելի դեմ պատժամիջոցների սատարման օգտին` խոսելով մարդու իրավունքների և Գազայի օկուպացիայի մասին: Հոքինգը բոյկոտեց Ղոդսում Ֆիզիկայի միջազգային համաժողովը 2013 թ.՝ բողոքելով բռնազավթիչ վարչակարգի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ինչը հանգեցրեց Թել Ավիվի ռեժիմի կողմից ուժեղ բողոքներին:
Արվեստագետները, հայտնի ու ազդեցիկ մարդիկ նույնպես Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու շարժման կողմնակիցների մեծ մասն են կազմում:
Կինոյի ոլորտի գործիչների և պատժամիջոցների կողմնակիցների թվում են Ջոն Ստյուարտը, Ռասել Բրենդը, Ուփի Գոլդբերգը, Խավիեր Բարդեմը, Մեգ Ռայանը, Էմմա Թոմփսոնը, Դասթին Հոֆմանը, Բենիսիո Դելոն և Մորգան Ֆրիմանը:
Հարգելի ունկնդիրներ, ինչպես նշեցինք, մարդու իրավունքների վերաբերյալ համաշխարհային աճող զգայունությունը և հավասարության գաղափարի ի հայտ գալը և դրա արտացոլումը այսօրվա հասարակությունների քաղաքական ու սոցիալական դիսկուրսում ընդգծեցին BDS շարժման կարևորությունը և իսրայելական ռեժիմի հանցագործությունների դեմ դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությունը: BDS շարժումը ձգտում է ապահովել պաղեստինցիների նկատմամբ ցուցաբերվող աջակցությունը, որպեսզի այն միայն չսահմանափակվի սովորական քաղաքական հռետորաբանությամբ և հայտարարություններով ու դրա հետ զուգահեռ Սիոնիստական ռեժիմը պատժվի տնտեսական, մշակութային, գիտական ու համալսարանական մակարդակներով:
Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդման ընթացքում փորձեցինք ներկայացնել այս ժողովրդական շարժման հիմնադիրներին և իրական աջակիցներին: Հաղորդաշարի հաջորդ թողարկման ժամանակ կներկայացնենք շարժման իրավական աջակիցներին: