Բարությունը փոխարինվում է բարությամբ(Նվիրված բարեգործության ու բարերարության օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i135240-Բարությունը_փոխարինվում_է_բարությամբ(Նվիրված_բարեգործության_ու_բարերարության_օրվան)
Նովրուզին և բնության ծաղկմանն ընդառաջ `ամեն տարի Էսֆանդի 14-ից 21-ը(Մարտի 4-11-ը) ,Իրանում անցկացվում է բարերարության և բարեգործության շաբաթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 11:09 Asia/Tehran

Նովրուզին և բնության ծաղկմանն ընդառաջ `ամեն տարի Էսֆանդի 14-ից 21-ը(Մարտի 4-11-ը) ,Իրանում անցկացվում է բարերարության և բարեգործության շաբաթ:

Փառք Աստծուն, որ կրկին դիմավորեցինք գարունը,

Տնկիր բարության ծառը  և  փնտրիր ու գտիր կյանքի ճշմարտությունը:

 

Իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզը բնության վերածնունդը և գարնանային գեղեցկության սկիզբը մեծարում է բարի արարքների իրականացմամբ: Այս կապակցությամբ, Նովրուզին ընդառաջ, ամեն տարի Էսֆանդի 14-ից 21-ը(Մարտի 4-11-ը)  Իրանում անցկացվում է բարեգործության և բարերարության  շաբաթ:Համազգային այս շարժումը նպատակ ունի վերացնել աղքատության ու չքավորության  գեշ կարգավիճակը և նպաստել հասարակության խոցելի ու կարիքավոր խավին: Ահավասիկ Իրանում , այսօր բարեգործությունն ու բարերարությունը չի սահմանափակվում մի օրվա կամ մի շաբաթվա մեջ: Երկար ժամանակ է ինչ կարեկցանքն ու սրտակցությունը,բարությունն ու բարեգործությունը  ժողովրդի կյանքում դարձել է շրջադարձային և ամեն մարդ ինչ որ ձևով իրականացնում է այս հասկացությունները ,որ միգուցե բարությամբ ու բարեգործությամբ կարողանա սիրաշահել մարդկանց և բարեկամությամբ ու բարությամբ զարդարել  իր հոգին և կրկին ոռոգել սիրո և բարության տունկը:

 

2021-ի փետրվարի 17-ի երեկոյան 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Քոհգիլույե -Բոյեր Ահմադում գտնվող «Սիսախտ» քաղաքը,և բնակիչներին սարսափի,խուճապի և ցրտի մատնելով  : Բայց հենց առաջին ժամերից ժողովրդի տարբեր խավեր ,սկսած  ջիհադական խմբերից, Իսլամական հեղափոխության Պահապանների  կորպուսից, Բասիջից մինչև գործադիր մարմիններ  և հոգևորականներ, ձեռնարկեցին մի շարք  միջոցներ, ինչպիսիք են՝ տաք սնունդ մատակարարելը , փլատակները  վերացնելը , վրանները տեղադրելը, առաջին անհրաժեշտության իրերը ,ինչպես՝ վերմակներ և ջեռուցման պարագաներ բաժանելը  և անվճար բուժումներ կատարելը ,որպեսզի մասամբ թեթևացնեն երկրաշարժից տուժածների ծանր իրավիճակը: Մարդիկ նվիրաբերեցին այն ինչ ունեին ,որպեսզի խաղաղությունն ու կայուն պայմանները վերադարձնեն իրենց հայրենակիցներին:

ժողովրդական օգնությունները Սի Սախտի երկրաշարժից տուժածներին

Դրանից առաջ Կորոնավիրուսի համաճարակը տարածվեց  աշխարհով մեկ և մեր հայրենակիցներից շատերը զոհվեցին ,նաև այս ճանապարհին նահատակվեցին մեր բուժանձնակզմից ու բժիշկներից շատերը: Վերջին շաբաթների ընթացքում լուրեր տարածվեց թե՝ մի հղի  բուժքույր վարակվելով կորոնավիրուսով նահատակվել է։ Նրա ամուսինը Մասուդ Բաբային ,ով նույնպես բուժանձնակազմից է ,ասում է.«Իմ կինը աշխատում էր Լողման հիվանդանոցի շտապօգնության վերակեդանացման բաժնում՝Փի.ՍԻ.ԱՐ-ում: Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նա ինքնակամ փոխադրվեց Այ.Սի.Յու-ի բաժին,որտեղ բուժվում էին կորոնովիրուսով վարակված հիվանդները:Չորս ամիս անց նա հղիացավ ,և հիվանդանոցի բուժքույրերի  պատասխանատուն  և  սուպերվայզերը նրան խորհուրդ տվեցին  ,որ կորոնավիրուսով հիվանդների բաժնի վտանգավոր լինելու պատճառով ,նա պիտի տեղափոխվի այլ բաժին:Մահշիդը մերժեց և հակառակ հիվանդանոցի պատասխանատուների պնդումներին ,մինչև հղիության երրորդ ամիսը նա ինքնակամ կերպով ծառայեց հիվանդանոցի   Այ.Սի.Յու-ի բաժնում,որտեղ կորոնավիրուսով հիվանդներին էին գտնվում: Երրորդ ամսում ,հիվանդանոցի  բուժքույրական  բաժնի տնօրենը նրան գրավոր դիմեց ,որպեսզի նա տեղափոխվի ուրիշ բաժին: Մահշիդը այնքան տարված էր հիվանդներին ծառայելով ,որ դժկամությամբ թողեց այդ  բաժինը և իր կյանքի վերջին օրերին ծառայեց Այ.Սի.Յու-ի  այն բաժնում,որտեղ բուժվում էին   վթարների  հետևանքով վնասվածք ստացած հիվանդները»:

Նահատակ բուժքույր Մահշիդ Գուդարզի ամուսինը սգում  է

Մյուս կողմից կորոնավիրուսը պատճառ դարձավ մեծ թվով գործարարներ վնասվեն :Այս գարշելի վիրուսի հետևանքով դադարեցին շատ աշխատանքներ և մեր հայրենակիցներից շատերը կորցրին իրենց աշխատանքը: Միաժամանակ ,երբ քաղաքակիրթ երկրներում մարդիկ թալանում էին  հանրախանութները և չէին խղճում միմյանց ,Իրանում մարդիկ օգնության ձեռք էին մեկնում միմյանց և հավատքի վրա հիմնված իրենց անվերապահ օժանդակություններով մեծ քայլեր արեցին կարիքավորների և կորոնավիրուսից  տուժածների անհրաժեշտ կարիքները ապահովելու համար: Ջիհադական խմբերի ձևավորումը, քաղաքների ու գյուղերի ախտահանումը, հոգևորականների ու աստվածաբանության ճյուղի ուսանողների ներկայությունը հիվանդանոցներում և առողջապահական ու սննդի փաթեթների բաժանումը ժողովրդին, հիացմունք պատճառեց : 

Այս ամենը այն պատճառով է ,որ բարերարությունը  այս ժողովրդի  համոզմունքն  և ուսուցումն է:Բարեգործությունն ու բարերարությունը հասարակական գնահատելի  նորմերի ոլորտում  են և համարվում են  բարոյական առաքինություն:Առողջ բանականության տեր անձը բարձր է գնահատելու  բարեգործներին ու բարերաներին: Իսլամական մշակույթի մեջ ,եթե մարդ անհատը իր ունեցվածքը միայն աշխարհիկ կյանքի համար սպառի ,կտուժի ,սակայն եթե այն օգտագործի Աստծու ճանապարհին ,կընթանա առաքինության ուղիով: Այդ իսկ պատճառով սուրբ Ղուրանը ,հավատացյալների բարոյական յուրահատկություններից է համարել Աստծու ճանապարհին նվիրաբերելը և ժլատության ու ագահության անցանկալի երևույթներից խուսափելը :Թաղաբոն սուրայի 16-րդ այայում ասվել է.«Ինչքան կարող եք Աստվածային բարեպաշտությամբ ընթացեք ,լսեք ու հնազանդվեք և նվիրաբերեք ,որը ցանկալի է Ձեզ համար և նրանք ովքեր հեռու մնան ժլատությունից ու ագահությունից Աստծու արքայությանը կարժանանան»:

Բարեգործությունը հոգևոր, սոցիալական և մշակութային յուրահատուկ առանձնահատկություններ ունի:Ինչպես օրինակ՝յուրաքանչյուր մեծահարուստ կարող է հասարակական ինչ որ խնդիրներ իրականացնելով և կարիքավորներին օգնելով ,մասնակից դառնալ հասարակության ապահովման ու ղեկավարման գործում: Անտարակույս հասարակության մեջ հանցագործությունների մեծ մասը հետևանքն են աղքատության ու չքավորության ,քանի որ աղքատությունն ու չքավորությունը ,թիրախ է դարձնում մարդու հավատքն ու կրոնը,նրան անբանուկ դարձնում և նրանից խլում է դատողության ունակությունը ,հանգեցնելով թշնամության: Բարեգործությունն ու բարերարությունը ,եթե որպես մի մշակույթ իհայտ գան և տարածվեն հասարակության զանազան խավերի մոտ ,անտարակույս արմատախիլ են դարձնելու հասարակության դժվարությունների մեծ մասը ,որոնք աղքատության ու չքավորության հետևանքն են: 

Բարերարության ու բարեգործության շաբաթը պատեհ առիթ է բարոյական ու կրոնական այս վեհ արժանիքներով տոգորվելու համար: Սուրբ Ղուրանը լավագույններին համարում է նրանց ,ովքեր հավատում են Աստծուն ու մարգարեին, Ղուրանն ու դատաստանը և սուրբ մարգարեի կողքին այս ճանապարհին չեն խնայում իրենց կարելին ,բարեգործություն կատարում և այդ բարերարությունը կատարում լիիրավ ու արժանագույն ձևով:

Սուրբ Ղուրանը Աստծու ճանապարհին բարերության վարձատրությունը 700 անգամ ավելի է գերադասում  և ասում է .«Եթե Աստծու ճանապարհին նվիրաբերեք ,Աստված փոխհատուցելու է և Նա է լավագույն հատուցողը»:

  Բարերարությունն ու բարեգործությունը չեն սահմանափակվում յուրահատուկ ոլորտներով,այլ ներառում են կյանքի բոլոր ոլորտները, իշարս զգացումները ,խոսքը և գործը: Սուրբ Ղուրանը  կարևորում  է  բարությունը   հասարակության այն  անձանց  նկատմամբ, ովքեր ավելի շատ ուշադրության կարիք ունեն և նշում է ,որ ուրիշների նկատմամբ բարությունը ,նշանակում է բարություն սեփական անձի  նկատմամբ: Ասրա սուրայի 7-րդ այայի մի բաժնում ասված է .«Եթե բարեգործություն ու բարություն եք արել,Ձեր սեփական անձին է վերադառնում ...»:Այս այայի համաձայն ,բարերարն ու բարեգործը ,կատարելագործում են  իրենց  անհատականությունը և փորձում են կատարելության հասնել : Այն փաստը ,որ բարությունն ու բարեգործությունը մարդուն փրկում է թերություններից և համարվում հաղթանակած ու փրկված մարդու խորհրդանիշը, այն իմաստով է,որ մարդ անհատը մի պրոցեսի միջոցով փորձում է թերությունից հասնել վեհության: Ուստի կարելի է ասել, որ բարությունը ուրիշների նկատմամբ նշանակում է բարություն սեփական անձի հանդեպ և նա ով ուրիշների հանդեպ լավություն է անում ,նախքան այն որ այդ լավությունից շահեն ուրիշները ,ինքն է շահելու :  Ծնողների հանդեպ բարությունը նշվում է, որպես Աստծու ողորմությանը արժանանալու կարևորագույն նախադրյալը:

Եթե բարություն ու բարեգործություն կատարեք այն կվերադառնա ձեր սեփական անձին 

 

Բարության ու բարեգործության արժեքավոր ազդեցություններից է հոգեկան առողջությունն ու անդորրը :Սուրբ Ղուրանը ասում է.«Նրանք ովքեր իրենց ունեցվածքը նվիրաբերում են գիշեր ու ցերեկ,բացահայտ թե գաղտնի ,Աստված նրանց վարձահատույց է լինելու , ոչ վախենում են ոչ էլ տխրում:Բաղարա սուրայի 274-րդ այա»:

Նամլ սուրայի 89-րդ այայում ասված է .«Նրանք ովքեր բարի գործ են կատարում ,լավագույն հատուցումն են ստանալու և այն օրվա վախից  ապահով են լինելու»: Այս այաների  հիմամբ կարելի է հավատքով և բարի գործերով հասնել հոգեկան անդորրի:Մարդու  այս առաքինությունների արգասիքը ,նրան ուրախ ու երջանիկ կյանք շնորհվելն է: Հետևաբար, բարերարն իր կարողությունը նկատի առնելով փորձում է լինել լավագույնը և ամենահաջողը ՝ մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում ,և առաջնորդվելով Ղուրանի  ուսուցումներով,  պահպանել հոգեկան առողջությունը : Հենց այս դիտանկյունից ելնելով Սադին իր «Բուստան»-ում գրում է.

«Չորացրու այն արմատը ,որից փուշ է աճում,

Աճեցրու այն ծառը ,որը բերք   է տալիս»: