Էներգիայի փոխանցման գծերը՝ տնտեսության և քաղաքականության գործոն (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i135954-Էներգիայի_փոխանցման_գծերը_տնտեսության_և_քաղաքականության_գործոն_(13)
Այս թողարկման ընթացքում խոսելու ենք Կովկասում և Անատոլիայում Էներգիայի փոխանցման նախագծերում Թուրքիայի դիրքի մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 10:44 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում խոսելու ենք Կովկասում և Անատոլիայում Էներգիայի փոխանցման նախագծերում Թուրքիայի դիրքի մասին: Ընկերակցեք մեզ:

Թուրքիան սահմանակից է այն երկրներին, որոնք ունեն աշխարհի գազի շուրջ 72 և նավթային պաշարների 73 տոկոսը, և գտնվում են հիմնականում Պարսից ծոցի տարածաշրջանում ևԿասպից ծովի ավազանում: Թուրքիան փորձում է կամուրջ դառնալ աշխարհում էներգետիկ ռեսուրսներ  և սպառողական շուկաներ ունեցող երկրների միջև: Թուրքիան մասնակցում է նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, դիվերսիֆիկացնելով իր էներգիայի աղբյուրներն ու մատակարարման ուղիները: Եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման և էներգիայի աղբյուրների բազմազանության վերաբերյալ մտահոգությունների աճը, հանգեցրել է  Թուրքիայի համար էներգետիկ  տարանցման դերի ձևավորմանը Եվրասիական էներգետիկ առանցքում:

TANAP խողովակաշարի սարքավորումներ

Կովկասի և Անատոլիայի տարածաշրջաններում էներգիայի փոխանցման միջանցքներից մեկը արևելք-արևմուտք միջանցքն է, այն է `Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Անդրկասպյան խողովակաշարը և TAP և TANAP խողովակաշարերը: 

Դրան պետք է ավելացնել Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը, այն է ՝ Արաբական գազատարը և Քիրքուք-Ջեյհան նավթամուղը: Այլ միջանցքներից կարող ենք նշել  Blue stream (Կապույտ հոսք)գազատարը, որը Ռուսաստանի գազ Սեւ ծովով տարացնում է Թուրքիա: Տարածաշրջանում մեկ այլ էներգետիկ միջանցք է Սևծովյան նավթամուղը որը Ռուսաստանից անցնում է  դեպի  Թուրքիայի հյուսիսային Սամսուն նավահանգիստ, ապա դեպի հարավային Ջեյհան նավահանգիստ Միջերկրական ծովի ափին: Նույնպես կարող ենք անդրադառնալ օկուպացված Պաղեստինի գազատարին, Թուրքիայի ռազմավարական նեղուցներին և Ջեյհան նավահանգստին, որպես Արևելյան Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստը (հանգույց):

Բոսֆորը և Դարդանելը շատ կարևոր են որպես էներգիայի միջանցքներ և դարպասներ: Աշխարհի հում նավթի շուրջ 3,7 տոկոսն անցնում է այդ նեղուցներով: Ջեյհան նավահանգստի նավթային տերմինալը նախատեսված է Քիրքուք, Բաքու և Սամսուն խողովակաշարերից նավթ տեղափոխելու համար: Ջեյհան տերմինալի ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ այն ունի հարմարավետ ենթակառուցվածք շատ մեծ նավթատարերի և գերբեռնատար տանկերների համար: Նման ենթակառուցվածքների առկայությունը ռազմավարական դեր է ստեղծել Թուրքիայի համար:

Ադրբեջանի Հանրապետությունը մատակարարում  է Թուրքիայի գազի ներմուծման շուրջ 12տոկոսը, ինչը 2019 թ.-ին աճել է 23 տոկոսով: Ռուսաստանը նախկինում մատակարարում էր Թուրքիայի գազի 5 տոկոսը , բայց տարածաշրջանային քաղաքականության պատճառով Թուրքիայի էներգետիկ շուկայում Ռուսաստանի կշիռը խիստ նվազել է: 2019-ի մարտին թուրքական գազի ներկրման մեջ ռուսական գազի մասնաբաժինը հասավ 10 տոկոսի: Թուրքիայի Սեւ ծովի ափին նոր գազի հանքավայրերի հայտնաբերումը կարևոր դեր է խաղացել Թուրքիայի էներգետիկ կողմնորոշումը փոխելու գործում:

Փաստորեն, իր գազի 99 տոկոսը ներմուծելով քաղաքական և տնտեսական պատճառներով Թուրքիային անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր էներգիայի մատակարարման ուղիները: Անկարայի կարծիքով էներգետիկ հարաբերությունների մենաշնորհը կարող է գների սահմանափակումներ մտցնել Թուրքիայի համար: Միևնույն ժամանակ, քաղաքական վտանգներն ու զարգացումները կարող են վնասել էներգետիկ հարաբերություններին, որոնցում բացառություն չեն նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Ադրբեջանի Հանրապետության հետ էներգետիկ հարաբերությունների ամրապնդումը Անկարայի համար անհրաժեշտություն էր նույնիսկ 2015-ի նոյեմբերի միջադեպից առաջ, երբ Անկարան խոցեց ռուսական կործանիչին, և Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները սրվեցին:

Սա «TANAP» կոչվող խողովակաշարի ձևավորման պատճառներից մեկն է: Թուրքիայից Հունաստանի տարածքով Իտալիա գազ տեղափոխելու նախագիծը կարող է 40 տոկոսով կրճատել Թուրքիայի կողմից ռուսական գազի պահանջարկը 2026 թվականին: Թուրքիան փորձում է Կատարի, Սիոնիստական ​​ռեժիմի, Կիպրոսի և Իրաքի քրդական տարածաշրջանի հետ համագործակցել, որպեսզի կարողանա դիմակայել  Թուրքիայի կողմից  ռուսական գազի արտահանման հնարավոր խափանումներին:

Գազի փոխանցման  Թանափ խողովակաշարը

«TANAP» գազատարը 40 միլիարդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք» նախագծի ամենամեծ մասն է, որը գազ է մատակարարում Ադրբեջանում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից  դեպի Եվրոպա: 6,5 միլիարդ դոլար արժողությամբ TANAP նախագիծը անցնում է Թուրքիայի արևելքից արևմուտք և ի վիճակի է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել: 10 միլիարդ խորանարդ մետրը Եվրոպայի մասնաբաժինն է, իսկ վեց միլիարդ խորանարդ մետրը բաժին կընկնի թուրքերին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018-ի հունիսին գազատարի բացման ժամանակ ասել է. «TANAP-ը բացի Թուրքիայի էներգետիկ կարիքները բավարարելուց,  մենք  նաև նպաստում ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:  «TANAP» գազատարը միանում է մյուս խողովակաշար՝ TAP Trans-Adriatic- ին և 10 միլիարդ խորանարդ մետր գազ  կուղարկի Հունաստան, Ալբանիա և Իտալիա:

Թուրքիայի կողմից Ռուսաստանի և Արևմուտքի սառը և լարված մթնոլորտի օգտագործումը, հատկապես ուկրաինական ճգնաժամի պայմաններում, շատ բացասական ազդեցություն ունեցավ դեպի Եվրոպա ռուսական գազի հոսքի վրա:

Ուկրաինական ճգնաժամից հետո թուրքական լրատվամիջոցները բազմիցս առաջարկեցին երկրի իշխանություններին, որ Եվրասիական տարածաշրջանում Թուրքիայի ներկայությամբ ստեղծվի էներգետիկ միություն՝ գնորդներին էներգետիկ ռեսուրսների կայուն մատակարարում ապահովելու համար: 2020-ի նոյեմբերի 30-ին, Թուրքիայում TANAP-TAP նախագծի մեկնարկի հետ միաժամանակ, ադրբեջանական գազը պաշտոնապես հասավ Եվրամիություն: Այս նախագծի գիրագործմամբ Եվրամիությունը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը նվազեցնելու իր կախվածությունը ռուսական գազից: Չնայած գազատարի սկզբնական հզորությունը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր է և մեծ ցուցանիշ չէ միության տարեկան գազի սպառման համեմատ, սակայն մեծ հաջողություն է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման և էներգիայի մատակարարման ապահովման գործում:

Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների և Սերբիայի վարչապետի ներկայությամբ Tanap գազատարի բացումը

Ըստ ծրագրված  ժամանակացույցի, TANAP և TAP խողովակաշարերի թողունակությունն աստիճանաբար կհասնի 24 միլիարդ խորանարդ մետրի և ի վերջո 31 միլիարդ խորանարդ մետրի: Եթե ​​նախագիծը կարողանա առավելագույն հզորությամբ գազ մատակարարել Եվրոպա, ապա կարելի է ակնկալել, որ որոշ չափով կարող է նվազել Եվրոպայի  կախվածությունը  ռուսական գազից:

Եվրասիայի հարցերով փորձագետ՝  դոկտոր Ահմադ Քազեմին ասում է.«Ադրբեջանի Հանրապետությունը Շահ Դենիզ հանքավայրերում այնքան գազ չունի, որ տնտեսապես ապահովի գազի մատակարարումը: Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքական դրդապատճառներով չափազանցվել է Ադրբեջանի գազի պաշարների կարողությունը: Թուրքմենստանից և Ղազախստանից Ադրբեջանի Հանրապետություն գազ տեղափոխելու համար Կասպից ծովի հատակում գազատարներ կառուցելու վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի ուժեղ պնդումը բխում է այս փաստից որ Բաքուն չունի բավարար գազ Եվրոպա ուղարկելու համար: Սա այն համատեքստում է, որ մինչև ծովափնյա հինգ պետությունների խորհրդարաններում Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիայի ստորագրումը , Կասպից ծովում միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր չէ խողովակաշարեր կառուցել: Հետևաբար, եվրոպական որոշ երկրներ շեշտում են իրանական գազը Եվրոպա տեղափոխելու անհրաժեշտությունը `Nabucco նախագծի շրջանակներում»: Թվում է, որ Թուրքիայի, TANAP և TAP  ծրագրերն առաջ մղելու հարցում Թուրքիայի հարաբերական հաջողության մի կարևոր մասը պետք է վերագրել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների սրմանը: Իհարկե, այդ նախագծերի լիարժեք իրականացումն ամբողջ հզորությամբ բախվում է բազմաթիվ տեխնիկական, ֆինանսական, անվտանգության և նույնիսկ բնապահպանական խնդիրների: Թուրքիան ՝ գազի հաղորդման գծերի լիարժեք իրացման և շահագործման համար, բախվում է այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են Ադրբեջանի գազի հանքավայրերից գազի արդյունահանման և արտահանման ցածր կարողությունը և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների արդյունքում առաջացած անվտանգության խնդիրները, ՔԲԿ-ի և ԻԼԻՊ-ի կողմից  իրականացված պայթյուններն ու ահաբեկչությունները և լարված իրավիճակը 2016 թ.-ի անհաջող հեղաշրջումից հետո: