Կենսաբանական սպառնալիքներ․ Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը(1)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Կենսաբանական սպառնալիքներ. Երկրների և միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը» նոր հաղորդաշարը։ 10 մասից բաղկացած հաղորդաշարի ընթացքում կփորձենք քննարկել կենսաահաբեկչական հարձակումներում հասարակության առողջության առջև ծառացած մարտահրավերները և այս հարցի վերաբերյալ մարդասիրական ու մարդու իրավունքների միջազգային մոտեցումները։
Ժամանակակից աշխարհը լի է սպառնալիքներով, որոնք խաթարում են երկրների անվտանգությունը։ Կենսաահաբեկչության վտանգները նույնիսկ ավելի լուրջ են, քան ահաբեկչությունն ու քիմիական զենքը: Կենսաահաբեկչության դեպքում թշնամին ձեռնարկում է կործանարար և քողարկված գործողություններ։ Կենսաահաբեկչությունն ուղղված է հասարակության առողջության և անվտանգության դեմ, ուստի այն պետք է որակել որպես մարդու իրավունքների միջազգային օրենքի բացահայտ խախտում:
Պատմությունը վկայում է, որ պատերազմներում և հակամարտություններում դեռ վաղ ժամանակներից է կիրառվել կենսաբանական զենք։ Ք.ծ․ա. 1300 թվականից Խեթական կայսրությունից մնացած փաստաթղթերում նշվել է, որ թունավոր բույսերն ու հիվանդ մարդկանց օգտագործում էին թշնամու վրա հարձակվելու համար: Հունական դիցաբանության մեջ Հոմերն անդրադարձել է Հին Հունաստանում առաջին պատերազմի ժամանակ թունավոր բույսերի օգտագործմանը: Միջնադարում, երբ ժանտախտը դարձավ մարդկության լուրջ մտահոգությունը, մոնղոլական կայսրությունն իր տարածքն ընդլայնելու նպատակով կատապուլտի միջոցով ժանտախտի հետևանքով մահացածների մարմինները նետում էր պաշարված քաղաքների վրա: Բացի այդ, Եվրոպայում սև մահ անունը ստացած ժանտախտի՝ որպես կենսաբանական զենք կիրառման հետևանքով, Եվրոպայի մեծ մասը վարակվեց այդ հիվանդությամբ: Այդ ժամանակից ի վեր, պատմության ընթացքում եղել են կենսաբանական զենքի կիրառման բազմաթիվ այլ դեպքեր:
***
20-րդ դարում կենսաբանական զենքի վերաբերյալ հետազոտական ծրագրեր իրականացնող առաջին կենտրոնը հիմնադրվեց 1940 թվականին սըր Ֆեդերիկ Գրանդի կողմից: Կենտրոնն, ըստ երևույթին, բացվել է Հյուսիսային Ամերիկայում՝ առանց կառավարության աջակցության: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայում կենսաբանական զենքի տարածման սպառնալիքը շատ մեծ էր: Չնայած ակնկալիքներին, ոչ թե գերմանացիներն էին մշակում կենսաբանական զենքի ընդլայնման ծրագիր, այլ Ճապոնիան, որը Չինաստանի դեմ հարձակման համար օգտագործեց նման զենք։ 1939 թվականին Ճապոնիան փորձեց բազմացնել դեղին տենդի վիրուսը: Ծայրահեղ ազգայնական հակում ունեցող Ճապոնիայի կենսաբանական զենքի հետազոտական կենտրոնի ղեկավար Շիրո Իշին կարծում էր, որ Ճապոնիայի կողմից կենսաբանական զենք ձեռք բերումը հզոր և արդյունավետ միջոց է իր նպատակներն առաջ տանելու համար:
Ինչպես նշվեց, առաջադեմ կենսաբանական զենքերը, որոնք փորձում են օգտագործել աշխարհի որոշ երկրներ, պահանջում են հատուկ հետազոտություններ: Կենսաբանական զենքերի արտադրության ծրագրեր ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Թայվանը, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Սիոնիստական ռեժիմը, Ճապոնիան, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան և Բրիտանիան: Հատկանշական է, որ կենսաբանական զենքի ծրագիր ունեցող երկրների ցանկում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հիմնական անդամները:
Չինաստանը հանդիսանում է Կենսաբանական զենքերի արգելման մասին պայմանագրի մշակման ամենալուրջ կողմնակիցներից և 1984 թ.-ին միացել է «Կենսաբանական զենքի արգելման մասին» կոնվենցիային: Չինաստանը Ճապոնիայի հարձակման հետևանքով կենսաբանական զենքի զոհերից է: Չինաստանի կենսաբանական արդյունաբերության ծրագիրն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք, ըստ որոշ երկրների, կարող են կիրառվել երկակի օգտագործման նպատակով, բայց Չինաստանը պնդում է, որ չունի կենսաբանական հարձակման ծրագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը Չինաստանին մեղադրում է կենսաբանական վտանգավոր ծրագիր ունենալու մեջ, սակայն իր պնդումներն ապացուցելու համար հավաստի փաստեր չի ներկայացնում: Չինաստանը 1952 թ․միացավ Ժնևի արձանագրությանը, սակայն արձանագրության նկատմամբ իր հավատարմությունը պայմանավորեց մյուս կողմի հավատարմությամբ։ Ժնևի արձանագրությունն ընդունվել է 1925- թ․-ին` ժողովուրդների միջև քիմիական և կենսաբանական պատերազմներն արգելելու համար:
***
Կենսաբանական պատերազմների գենետիկական ինժեներական հետազոտող և գերմասնագետ պրոֆեսոր Ալի Քարիմին կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը տիրացավ Ճապոնիայում գեներալ Շիրո Իշիի հրամանատարության տակ գտնվող 731 միավորի ամբողջ ինֆորմացիային և դարձավ կենսաբանական զենքի խոշորագույն արտադրողը: Նախկին Խորհրդային Միությունը, Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը Արևմտյան Ասիայում ունեն կենսաբանական զենքի մշակման ամենասարսափելի կենտրոններից մեկը: Իհարկե, երբ մյուս երկրները տեսան, որ սպառնալիքը լուրջ է, իրենք ևս սկսեցին այդ ոլորտում գործունեություն ծավալել: Չինաստանը ևս ունենալով անասնապահության հատուկ միջավայր, հանդիսանում է տարօրինակ հիվանդությունների աղբյուր, քանի որ բոլոր տեսակի կենդանիները պահվում են մեկ տեղում և գտնվում են կենսաբանական զենք արտադրելու մեղադրանքի թիրախում:
Ֆրանսիան ևս գտնվում է այն երկրների շարքում, որն առերևույթ ընդունել է միջուկային զենքի չտարածման և կործանարար նյութերի վերահսկման մասին պայմանագրերը: Սառը պատերազմի ավարտից ի վեր Փարիզը կրճատել է իր միջուկային կարողությունը, բայց պահպանում է իր միջուկային կարողությունների զգալի մասը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզը մշակել է կենսաբանական և քիմիական զենքի ծրագրեր: Ֆրանսիայի կենսաբանական զենքի զարգացման ծրագիրը մշակվել է 1921-1926 թվականներին, այնուհետև ընդլայնվել է 1935-1940 թվականներին:
Ապացույցները վկայում են, որ այս ժամանակահատվածում Ֆրանսիան կարտոֆիլի բզեզներ է օգտագործել որպես կենսաբանական զենք: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիան արտադրում էր քիմիական զենք համարվող մանանեխի գազ, իսկ 1960-ականներին երկիրը սկսեց արտադրել նյարդային և պահեստավորել նյարդային գազ: Ֆրանսիան 1995 թվականի մարտի 2-ին միացել է Քիմիական զենքի կոնվենցիային, բայց այդ երկրի ռազմական-կենսաբանական-քաղաքական հետազոտությունները երբեք չեն դադարել:
1934 թ. Բրիտանիայի կենսաբանության ուսումանսիրությունների ոլորտի օրակարգում էր պաթոգենների և ժանտախտի օգտագործման հետազոտական ծրագիրը: Բայց 1950-ականներից ի վեր երկրում չի նկատվել կենսաբանական զենքի վտանգավոր կամ ագրեսիվ ծրագիր: Այնուամենայնիվ, երկրի կենսաբանական պաշտպանության ծրագրի երկակի կիրառման վտանգը շարունակում է գոյություն ունենալ: Բրիտանիան 1975 թվականի մարտին միացել է «Կենսաբանական զենքի և թունավորումների մշակման, արտադրման, կուտակման արգելման դրանց ոչնչացման մասին» կոնվենցիային: Քիմիական նյութերի ոլորտում, Երկրորդ համաշխարհային պատերազմում Բրիտանիան ուներ կործանարար սարքավորումներ ֆոսգեն, Իպրիտ (մանանեխ) և Լյուիզիտ թունավոր նյութերի արտադրության համար, բայց 1957 թ.-ին հրաժարվեց քիմիական զենքի ծրագրից, իսկ 1996 թ․ ընդունեց քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիաները։ Այդ ամենով հանդերձ, Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրյալ պատերազմի ընթացքում Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից Սադամի ռեժիմին քիմիական զենք մատակարարելը ցույց տվեց, որ Ֆրանսիայի և Բրիտանիայի նման երկրներում քիմիական զենքի արտադրությամբ զբաղվող ռազմական գործարանները միշտ ակտիվ են եղել:
***
Հարգելի ունկնդիրներ, այս թողարկման ընթացքում անդրադարձանք երկրների կողմից կենսաբանական և քիմիական զենքի օգտագործման պատմությանը, և ներկայացրեցինք Ճապոնիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի քաղաքականությունները՝ կենսաբանական զենքի և դրանց տարածման վերաբերյալ: Հաջորդ թողարկման ընթացքում կփորձենք քննարկել կենսաբանական ու քիմիական զենքերի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործունեությունն ու քաղաքականությունները և կներկայացնենք ժամանակակից կենսաբանական պատերազմների առանձնահատկությունները։ Այս հաղորդաշարի վերաբերյալ ձեր տեսակետները հայտնելու համար կարող եք մեզ զանգահարել 22013761 անփոփոխ հեռախոսահամարով։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir ։ Այսօր այսքանը, Մնացեք խաղաղությամբ։