Նովռուզ՝ մնայուն ավանդություն (1.Նվիրված Նովռուզ տոնին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136320-Նովռուզ_մնայուն_ավանդություն_(1.Նվիրված_Նովռուզ_տոնին)
Երկու մասից բաղկացած «Իրանական Նովռուզին» նվիրված այս հաղորդումն անդրադառնում է այս հնամենի տոնի պատմական արմատներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2021 00:17 Asia/Tehran

Երկու մասից բաղկացած «Իրանական Նովռուզին» նվիրված այս հաղորդումն անդրադառնում է այս հնամենի տոնի պատմական արմատներին:

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Երկու մասից բաղկացած «Նովռուզը, մնայուն ավանդություն» հաղորդման ընթացքում կքննարկենք այս հնամենի տոնակատարության պատմական արմատները:

Նովռուզը իրանական էթնիկ խմբերի հնադարյան ու ավանդական տոնն է: Այս տոնը ունի շատ հին անցյալ և չնայած նրա հին անցյալին դեռ կանգուն ու կենդանի է: Մեծերից մեկն ասում է.«Եթե կամենանք ամեն ինչ տեսնել ու ընկալել այնպես ինչպես կա, պետք է մարդու անցյալը մեզ համար շոշափելի ու ընկալելի լինի այնպես ինչպես նրա ներկան է և հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է հասկանալ ու ընկալել հին առասպելներն ու խորհրդանիշները»: Աշխարհի ժողովուրդների ավանդությունների մեծ մասի արմատները գտնվում են անցյալում, որոնք երկար ժամանակի ընթացքում ապրել ու աճել են մարդու և նրա մտածողության հետ համընթաց: Իրանական ավանդույթներից մեկը, որն ավելի քան 2500 տարվա անցյալ ունի, շաղախված է իրանցիների մշակույթի հետ և շարունակում է ուղեկցել նրանց «Նովռուզի մեծ տոն»-ն է: Մի տոն, որ երկար տարիներ է, որ հարազատ հյուրի պես մտնում է իրանցիների տները և իր հետ բերում է ուրախություն ու ցնծություն: Նովռուզն այն տոնն է, որ չնայած պատմական բոլոր վայրիվերումներին մնացել ու ապրում է իրանցիների սրտերում անկախ նրանց դավանանքից ու էթնիկ պատկանելիությունից: Ասում են, որ Նովռուզի արմատները գտնվում են իրանցիների նախնական համոզումների մեջ: Այդ համոզումները ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ և այս տոնակատարությունը սերտորեն կապված է լեգենդներին ու առասպելներին, սակայն ավելի լավ է նախ ավելի շատ բան իմանանք մի շարք դարձվածքների մասին ինչպիսիք են լեգենդն ու առասպելը:

 

Ի՞նչ է միֆը կամ առասպելը: Մի բառ, որ շատ ենք լսել ու շատ էլ օգտագործում ենք: Որոշ փարձագետների մեկնաբանությամբ առասպել է համարվում այն, ինչը կապված է երկիր մոլորակի վրա մարդու կյանքի սկզբնական ժամանակաշրջաններին, երբ մարդը դեռ չէր ձերբազատվել որոշ բնական երևույթների մասին թյուր ըմբռնումներից ու դեռ չէր կարողանում մեկնաբանել բնական որոշ երևույթները: Նման պարագաներում է,որ մարդը արարածը հաճախ իր համար ստեղծում է գաղափարներ կամ մտքեր, որոնք հետագայում հայտնվում և ընդունվում են որպես սրբազան արժեքներ և մարդիկ հավատում են ու խոսում դրանց մասին: Եվ այսպես ստեղծվում են առասպելները:

Հաջորդ ժամանակաշրջաններում, երբ առասպելները կորցնում են իրենց սրբությունը և դրանց փոխարինելու են գալիս այլ համոզումներ, որոշ առասպելներ թերարժևորվում են ու նույնիսկ որոշ դյուցազներգություններ կորցնում են իրենց հասարակական արժեքն ու ժողովրդի մեջ տարածվում են որպես լեգենդ:

Այս ընթացքում հնարավոր է որոշ դյուցազներգություններ վերակենդանանան ու վերագտնեն իրենց երբեմնի արժեքը, որոնց թվում է Նովռուզի ազգային տոնը:

Նովռուզի առաջացման մասին տարբեր պատմություններ գոյություն ունեն, սակայն այն ինչ ակնհայտ է Նովռուզը սեզոնի փոփոխության հետ կապված տոն է: Անցյալում իրանական օրացույցը լուսնային օրացույց էր, որն էլ դժվարություններ էր առաջացնում տոնոկատարոությունների հարցում: Սելջուկյանների Մալեքշահի շրջանում, երբ փոխվեց իրանական օրացույցի հիմքը, Նովռուզը միշտ համընկել է գարնան եղանակին: Անցյալում սեզոնների երկարությունը հավասար չի եղել և սեզոնները տարբեր բաժանումներ են ունեցել, սակայն սեզոնների տարբեր դասակարգումներից մեկը համահունչ է Հին Իրանում արարչագործության առասպելի հետ: Հին իրանցիները տարին բաժանում էին վեց անհավասար մասերի և համոզված էին, որ ամեն ժամանակաշրջանի սկզբում Ահուրամազդան ստեղծել է տիեզերքի մի նախատիպը այդ թվում երկինքը, ջուրը, երկիրը, բույսերը անասուններին ու մարդուն: Նրանք համոզված էին, որ Ահուրամազդան կամ Արամազդը այս գործը կատարել է 6 անհավասար ժամանակաշրջաններում ու մեկ տարվա ընթացքում: Հետևաբար արարչագործությունը դարձավ իրանցիների տոնակատարությունների պատճառներից մեկը, որին «Գահամբար» էլ ասում են: Այս տոնակատարությունների ընթացքում մարդիկ փառաբանում են Ահուրամազդային իր պարգևների ու բարի ստեղծագործությունների համար: Գահամբարի յուրաքանչյուր տոնի տևողությունը 5 օր է: Հատկանշական է, որ Գահամբարը Իրանում գրանցվել է հոգևոր և ոչ նյութական ժառանգությունների ցուցակում:

Տարվա վերջին տոնակատարությունը զուգադիպում է մարդու արարման հետ և այսպես է, որ իրանական առասպելներում Նովռուզը մարդու,Ամենազոր Արարչի համար ամենասիրելի արարածի արաման տարելիցի օրն է, և այս առթիվ էլ այդ տոնը անցկացվում է մեծ շուքով:

Սակայն գոյություն ունեն այլ առասպելներ, որ Նովռուզի տոնակատարությունը կապում են Ջամշիդի ժամանակաշրջանին: Իրանական առասպելներում Ջամշիդը Փիշդադյանների թագավորներից էր, ով Նովռուզիի օրը թագադրվել ու դարձել է թագավոր: Նա վերահաստատեց կրոնը և այս գործը կատարվեց Նովռուզի օրը: Իրանական առասպելներում ու Ֆիրդոսիի Շահնամեում Փիշդադյանները իրանական առաջին դինաստիան են համարվում:

Մեկ այլ պատմության մեջ ասված է, որ Ահրիմանը վերացրել էր օրհնությունը, այնպես, որ մարդիկ ուտելով ու խմելով չէին կշտանում: Նա կանգնեցրել էր քամին այնպես որ բոլոր ծառերը չորացել էին ու աշխարհը կործանման եզրին էր: Իզադի հրամանով Ջամը շտապեց դեպի Ահրիմանի ու նրա հետևորդների վայրը ու պատերազմեց նրանց դեմ ու վերջ տվեց այս դժբախտությանը և երբ վերադարձավ աշխարհ այս հաղթանակի օրհնությամբ նա փայլում էր արևի պես ու նրանից լույս էր ճառագում: Մարդիկ հիացած սկսեցին կանչել «նոր օր» , «Նովռուզ»:

Ջամշիդի ու Նովռուզի կապի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ առասպելներ, որոնցից երկուսը ներկայացրեցինք:

Ինչպես հաղորդման սկզբում էլ ասացինք Նովռուզը մնայուն ավանդություն է, որ ավելի քան 2500 տարի է ինչ տոնվում է իրանցիների կողմից և դարձել է ժողովրդի կյանքի անբաժանելի մասնիկը:

Աքեմենյանների ու Պարթև Արշակունիների ժամանակաշրջանում նովռուզյան ծեսերի իրագործման մասին շատ տեղեկություններ չեն պահվել: Միայն որոշ պատմություններ ու պատմական փաստեր վկայում են Աքեմենյանների ժամանակաշրջանում Նովռուզի տոնակատարության անցկացման մասին: Ասվում է, երբ Կյուրոսը հաղթեց Բաբելոնին, Նովռուզի տոնակատարության ժամանակ իր որդուն Կամբիզներ Բ-ին Նովռուզի տոնին հռչակեց որպես Միջագետքի թագավոր: Մյուս կողմից ենթադրվում է, որ Թախտե Ջամշիդի շքեղ կառույցը Նովռուզի ամենամյա տոնակատարությունների անցկացման հատուկ վայր է եղել: Աքեմենյանների հսկողության տակ գտնվող պետությունների ժողովուրդները այս օրը հավաքվում էին այնտեղ, որպեսզի իրենց նվերները հանձնեն: Նրանք անցնում էին պալատի դարպասներից ու մտնում էին «Սադ Սոթուն» պալատ: Առյուծի ու եզան կռիվը պատկերող Թախտե Ջամշիդի հայտնի բարձրաքանդակը կարող ենք համարել ձմռան վրա գարնանային հավասարության գերակայության խորհրդանիշը: Քանի որ առյուծը արևի խորհրդանիշն է և եզը՝ անձրևի: Այս բարձրաքանդակը հիշեցնում է, որ Իրանում գոյություն է ունեցել ամենամյա տոնակատարություն, որ կապված է եղել սեզոնների փոփոխության հետ և դա Նովռուզից բացի ուրիշ տոն չի կարող լինել:

Առյուծի ու եզան կռիվը պատկերող Թախտե Ջամշիդի հայտնի բարձրաքանդակը

Բոլոր առասպելներն ու պատմությունները խոսում են այն մասին, որ Նովռուզը հեղաշրջման ու նորացման խորհրդանիշ է և կապված է բնության ցիկլի հետ: Մի տոն որ տեղի է ունենում գարնան հավասարության ժամանակ, որին ուղեկցում են կանաչությունը, թարմությունը և բնության զարթոնքը: Գարնանային հավասարությունը մի տարվա ընթացքում երկիր մոլորակի երկու հավասարություններից մեկն է: Մյուս հավասարությունը աշնանային հավասարությունն է: Հյուսիսային կիսագնդում գարնանային հավասարությունը հավասար է հարավային կիսագնդում աշնանային հավասարության հետ և դա է պատճառը, որ Նովռուզի հնադարյան տոնը տարին փոխվելու պահին սկսվում է հյուսիսային կիսագնդում: Մի տոն, որ տարբեր դարաշրջանների ընթացքում, քաղաքականությունների ու հասարականան վիճակի փոփոխությամբ հանդերձ, դեռևս կանգուն ու հզոր է մնացել և որպես կամուրջ իրանցիներին կապում է իրենց հարուստ պատմության ու մշակույթի հետ: Անկախ ազգային ու էթնիկ պատկանելիությունից և համոզումներից բոլոր իրանցիները Նովռուզին հավաքվում են իրար շուրջ ու նշում են այս ազգային տոնը: Նովռուզը նոր սկիզբ է ավետում մարդկությանն ու բնությանը: