Նովռուզն իրանական էթնիկ ազգությունների մոտ(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i136466-Նովռուզն_իրանական_էթնիկ_ազգությունների_մոտ(1)
«Նովռուզն իրանական էթնիկ ազգությունների մոտ» հաղորդաշարի յուրաքանչյուր թողարկման ընթացքում անդրադառնալու ենք էթնիկ ազգություններից մեկի նովռուզյան սովորույթներին ու ավանդույթներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 21:02 Asia/Tehran

«Նովռուզն իրանական էթնիկ ազգությունների մոտ» հաղորդաշարի յուրաքանչյուր թողարկման ընթացքում անդրադառնալու ենք էթնիկ ազգություններից մեկի նովռուզյան սովորույթներին ու ավանդույթներին:

Իրանական մշակույթն աշխարհում վաղեմի   մշակույթներից մեկն է և  Նովռուզը Իրանի ընդհանուր մշակույթի և իրանական բոլոր էթնիկ ազգությունների  համատեղ ժառանգության խորհրդանիշն է, որն ունի երեք հազարամյա պատմություն: Իրանցիների համար Նովռուզը համարվում է ազգային ու ավանդական տոն և միաժամանակ Իրանի յուրաքանչյուր էթնիկ ազգություն այն նշում է յուրահատուկ ձևով։ Էթնիկ ազգություններից են ՝ մշակութասեր և հյուրասեր ազերիները ,որոնց մոտ Նովռուզի ավանդական ծեսերը ,յուրահատուկ տեղ են զբաղեցնում: Ազերիներն  Իրանի բնիկ էթնիկ ազգություններից են ,որոնք վաղուց իվեր բնակություն են հաստատել Իրանում: Այսօրվա և առաջիկա հաղորդման   ընթացքում կանդրադառնանք Իրանի ազերիախոս բնակչության  նովռուզյան ավանդույթներին ու ծեսերին։

Այս թողարկման ընթացքում  կներկայացնենք  ազերիախոս բնակչության ավանդույթներն ու սովորությունները ,ինչպիսիք են ՝ Բայրամ Ային (տարվա վերջին չորեքշաբթի օրվա անվանումը),շալերի նետման արարողությունը ,արեգակնային տարվա վերջին ամսվա չորեքշաբթի օրվան ,Բայրամ փայի գեղեցիկ ավանդույթը,որի ընթացքում հարսի ընտանիքը նվերներ է ուղարկում փեսայի ընտանիքին, նաև Իրանի ազերիաբնակ տարածքներում նովռուզի խամաճկախաղը  ,որը կոչվում է Թաքոմչի:

***

Իրանի ազերիախոս բնակչությունը հյուրընկալ ,խիզախ և մշակութասեր քաղաքացիներ են ,որոնք  հիմնականում բնակվում են Իրանի Հյուսիս արևմտյան տարածքում:Իրանի ազերիաբնակ տարածքներն են՝արևելյան ու արևմտյան Ատրպատականները,Արդեբիլը, Զանջանը, և Ղազվինի որոշ տարածքներ: Նաև ազերիները բնակվում են Թեհրան, Ալբորզ, Ղոմ և Արաք նահանգներում:Ազերիախոս բնակիչները,Ֆարսերից հետո Իրանի երկրորդ էթնիկ ազգությունն են ,որոնք Իրանում ունեն վաղեմի և հազարամյա պատմություն: Իրանի բնակչության այս տարրը ունեն գեղեցիկ սովուրություններ ու ավանդույթներ ,հատկապես Նովռուզի ընթացքում: Նրանց ամենագեղեցիկ ավադույթներից ,որը կայանում է Նովռուզին  կոչվում է՝ Բայրամ Այի:

Իրանը հնուց իվեր զանազան ազգությունների բնօրրանն է եղել ,որոնցից յուրաքանչյուրը Նովռուզի ավանդական տոնը նշում է յուրովի: Ազերիները ևս գարնանամուտը նշում են Բայրամ Այի կոչվող յուրահատուկ միջոցառմամբ: Այս տոնակատարությունը ազերիախոսների միջև ,իմասնավորի արևելյան ու արևմտյան Ատրպատականների բնակիչների մոտ վաղեմի անցյալ ունի ,որը Գարունը ընդառաջելու առումով արեգակնային տարվա վերջին ամսվա չորեքշաբթի օրերը հատուկ անվանումներով են կոչում :

Իրանի  ազերիները տարվա վերջին ամիսը կոչում են Բայրամ Այի ,այսինքն երկրագնդի կենդանացման ամիս և արեգակնային  տարվա վերջին ամսվա յուրաքանչյուր չորեքշաբթի օրերը անվանում են  ջրի, քամու, հողի և կրակի չորս տարրերի հատկանիշներով  և համոզված են ,որ Էսֆանդ ամսվա  առաջին չորեքշաբթի օրը, վերակենդանանում է ջուրը,երկրորդ չորեքշաբթի օրը՝ քամին, երրորդ չորեքշաբթի օրը ՝կրակը ,իսկ չորրորդ չորեքշաբթի օրը՝ հողը:

Իրանի ազերիների գյուղական տարածքներում ,Էսֆանդ ամսվա վերջին չորեքշաբթի օրը ,որը մեկտեղված է բնության բերրիությամբ ,անվանում են ՝«Չհարշանբե Խաթուն»,որի ընթացքում ,կանայք իրենց գազօջախի վերևում նկարում են մի գեղեցկուհու պատկեր ,իսկ դիմանկարի ներքևում տեղադրում են մի հայելի և սանր ,որպեսզի երբ գալիս է «Չհարշանբե Խաթունը» , իր մազերը սանրի: Արարողության իմաստը ՝Էսֆանդի վերջին օրերին հողի  բերրիությանն է ակնարկում: Նրանք նույնպես տարվա վերջին չորեքշաբթի օրը ,գնում են աղբյուր և ցատկում ջրի վրայից և իրենց հոտը ևս անցկացնում այդ ջրից և աղբյուրի ջուրը օգտվում են սամավարը վառելու ,հացի խմորը թխելու և կամ եփութուխի համար:

***

Արեգակնային տարվա վերջին չորեքշաթփի օրվա Իրանական էթնիկ ազգությունների  համատեղ ավանդույթներից է՝ շալ նետելու  սովորությունը : Իրանի ազերիախոս բանաստեղծ Մոհամմադ Հոսեյն Շահրիարը ,իր մնայուն  ստեղծագործություն «Հեյդար բաբա Սալամ» չափածոյի մեջ ,գեղեցիկ ձևով նկարագրել է շալ կախելու ավանդական ծեսը:

Շալ կախելու ծեսը հնուց իվեր ընդհանրացած է եղել Իրանի ազերիախոս շատ տարածքներում և այսօր այն կատարվում է գյուղերում: Այդ սովորության համաձայն, տարվա վերջին չորեքշաբթի օրը այդ տարածքներում բրնձե փլավը ,չարազի  և քաղցրավենիքի հետ դրվում է սեղանին և երիտասարդ տղաները վերցնում են մի շալ, որը կտուրից կախում  են հարևանի տունը և պահանջում նվեր ,տանտերը նաև շալի մի անկյունում փաթեթավորում է չարազ , քաղցրավենիք կամ հավկիթ ,որպեսզի երիտասարդը այն վերցնի :Իրանական շատ էթնիկ ազգությունների մոտ տարածված այդ սովորությունը կոչում են շալ նետելու արարողություն:

Իրանի ազերիախոս բնակչության մյուս ավանդական ծեսերից է՝ արեգակնային տարվա վերջին չորեքշաբթի օրը  հարսի ընտանիքի կողմից փեսայի ընտանիքին նվեր տալը ,որը կոչվում է «Խանչե»:«Խանչե»-ն ավանդական նվեր է ,որը որպես նոր տարվա նվեր ամեն տարի պատրաստվում է հարսի ընտանիքի կողմից և ուղարկվում փեսայի ընտանիքին: Այդ նվերներին մաս են կազմում ներկված հավկիթներ, ծաղիկներ, շաքար, նաբաթ, հայելի, չարազ, քաղցրավենիք և հագուստ:

Նոր տարվան նվերներ շնորհելը տարբեր ձևերով տարածված է Իրանի ժողովրդի մոտ: Ազերիաբնակ տարածքների բնակիչները հենց այնպես որ փեսայի ընտանիքին նվիրում են «Խանչե»,   գեղեցիկ արարողակարգով ,որը կոչվում է «Բայրամ Փայի» Նովռուզի նվերները նվիրում են իրենց աղջիկներին: Այդ ավանդույթը վաղեմի անցյալ ունի և ազերիախոս տարածքներում  հարյուրավոր տարիներ է ,ինչ տարեմուտին մեկ շաբաթ մնացած  մայրերը նախապատրաստում են «Բայրամ Փայի»-ն այն իրենց դուստրերին նվիրելու նպատակով:

Այս ավանդույթի շրջագծում, նորահարսի ընտանիքը պղնձե սկուտեղերում դասավորում է տեղայնական ու ավանդական կերակուրներ, ինչպես՝ փլավ,   հավ, քուքու , աղացած մսով կերակուր,  և խաշած ապխտած ձուկ, քաղցրավենիք և տնական շոկոլադ, ինչպես նաև գործվածքներ և Բայրամ Փային ուղարկում  աղջկա տուն: .

Որոշ ընտանիքներում այս սովորությունը  շարունակվում է նույնիսկ աղջիկների ամուսնությունից տարիներ անց:

***

Երաժշտությունն ու բանաստեղծությունը իրանցիների  մշակույթի հիմնական պահապաններն են:Իրանի ժողովրդի սովորությունների ու ավանդույթների մեծ մասը  բանաստեղծների բանաստեղծությունների ու երգասացների  երգերի միջոցով  հաջորդ սերնդին է փոխանցվում :Հատկանշական է , որ Իրանի շատ սովորույթներ և ծեսեր, պատմական գրականություն, բանավոր երաժշտություն  և բանահյուսություն երաժշտության ու երգերի միջոցով  պաշտպանվել են դարերի փոփոխությունների հարվածից  և հեքիաթասացների տաղանդավոր մտքի ու հիշողության բերումով այն փոխանցվել է ներկա սերունդներին :Երաժշտական ծեսերից մեկը նովռուզի խամաճկախաղը կամ Թաքամչին է: Ատրպատականում Թաքամչիները համարվում էին Նովռուզի խամաճիկավարները կամ Թաքամչիները ,ովքեր շրջիկ հեքիաթասացներ կամ երգիչներ էին ,և ձմռան վերջին օրերին ավետում էին գարնանամուտը:

«Թեքե»կամ «թաքոմ» ազարերեն նշանակում է արու այծ: Թաքամաչիները այծակերպ փայտյա խամաճիկներ էին պատրաստում և այն պատում էին Ատրպատականի տարածքի սև այծերի բրդով  և որպես Նովռուզի ու գարնան ավետողներ ,ազարերենով բանաստեղծություններ էին ասում և խաղացնում խամաճիկները և ժողովրդից նվերներ ստանում:

Մի խոսքով խամաճկախաղը փոխանցում է Ատրպատականի ժողովրդի հարուստ մշակույթը ,որը Իրանի մշակութային երկնակամարում ,խամաճիկների միջոցով իցույց է դնում բարությունը, ուրիշներին սիրելը, առատաձեռնությունը, բարեգործությունը և հարգանքը:

***

Իրանի էթնիկ ազգությունները , տարբեր էթնոսների գեղեցիկ և գունագեղ համադրությամբ, Իրանի վաղեմի և հանրահայտ  երկրի ինքնության և հեղինակության խորհրդանիշն են: Այս Էթնիկ ազգությունները ,յուրաքանչյուր տարի պահպանելով իրենց միասնականությունն ու համախմբվածությունը , հատուկ ծեսերով  դիմավորում են գարունը և միմյանց կողքի նշում են ավանդական Նովռուզը: Այսօրվա հաղորդման ընթացքում ներկայացրեցինք թե՝ ազերիախոս բնակչությունը ինչպես է տոնում  գարունը և Նովռուզը: Առաջիկա հաղորդման ընթացքում կանդրադառնաք իրանական Նոր տարվա առիթով Իրանի էթնիկ ազգությունների որոշ սովորույթներին ու վարք ու բարքին: